ԱԲԱՍ Ա

Share via email

ԱԲԱՍ Ա (ծն.թ. անհտ. – 1145), Լոռու թագավոր մոտ 1090-ից։ Կյուրիկե Ա-ի որդին և հաջորդը։ Իշխում էր եղբոր՝ Դավթի հետ միասին։ Աբասի օրոք ուժեղացան սելջուկների ասպատակությունները։ Նրանք 1111–13-ին վերջնականապես նվաճեցին Լոռու թագավորությանը։
Աբասը ապաստանեց Ուտիքի Տավուշ բերդում, ուր հիմնեց իր իշխանությունը։ Սելջուկները մշտական սպառնալիքի տակ էին պահում նաև Տավուշի իշխանությունը. 1145-ին այն գրավեց Գանձակի Չոլի ամիրան։ Ա. անցավ եղբոր մոտ՝ Մածնաբերդ։ 1139-ին օժանդակել է Աղվանից Գրիգոր կաթողիկոսի ձեռնադրմանը։

Comments are closed.