ԲԱԲԵԼՈՆՅԱՆ ԱՇՏԱՐԱԿԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ, ըստ հին հրեական առասպելի, համաշխարհային ջրհեղեղից հետո մարդիկ փորձել են Սենաար (Միջագետք) երկրռւմ կառուցել քաղաք և աշտարակ, որի բարձրությունը հասնելու էր երկնքին։

Ըստ Աստվածաշնչի, զայրանալով մարդկանց հանդգնության վրա, աստված «խառնում Է լեզուները»։ Մարդիկ դադարում են իրար հասկանալ և ցրվում աշխարհով մեկ։ Անավարտ քաղաքը կոչվում Է Բաբելոն (լեգենդն այդ անունը բխեցնում Է հին հրեական «բալալ» բայից, որ նշանակում Է խառնել, խառնաշփոթել)։ Փոխաբերական իմաստով Բաբելոնյան աշտարակաշինություն նշանակում Է անկարգապահ, խառնաշփոթ ամբոխ, իրարանցում, անկանոնություն, քաոս։