Հրանտ Աբրահամյան, Արցախյան գոյամարտ, Երևան, 1991թ.
[162]
12 հուլիսի 1988
ԽՄԿԿ 27-րդ համագումարը հռչակել և հիմնավորել է երկրի սոցիալ- տնտեսական զարգացման, խորհրդային դեմոկրատիայի հետագա անշեղ զարգացման և ժողովրդի սոցիալիստական ինքնակառավարման խորացման կուսակցության ստրատեգիական կուրսը։ Դրանով իսկ դրվեց երկրի պետական և հասարակական կյանքի հեղափոխական վերակառուցման սկիզբը։
Վերակառուցման դարաշրջանի պրոբլեմները անհնարին է լուծել անձի պաշտամունքի և լճացման ժամանակաշրջանի հին մտածողության օգնությամբ։ Հեղափոխական վերակառուցումը իրեն համապատասխան հեղափոխական մտածողություն է պահանջում։
Ազգային հարաբերությունների ոլորտում մինչվերակառուցման շրջանի մտածողության արդյունքը հանդիսացավ ազգամիջյան հարաբերությունների իրական վիճակի խեղաթյուրված պատկերացումը, դրանց վարդագույն ներկումը։ Ահա ինչու ԽՄԿԿ 27-րդ համագումարում, 19-րդ համամիութենական կոնֆերանսում ամենայն սրությամբ ընդգծվեց, որ մեր նվաճումները չեն կարող պատկերացում ստեղծել ազգային հարաբերությունների անպրոբլեմայնության մասին։
Խորհրդային մարդկանց շատ սերունդների ջանքերի արդյունքը դարձավ հանրապետությունների եզակի միությունը: Նրա դրոշի վրա ԽՍՀՄ բոլոր ազգերի և ազգությունների աշխատավորության ինտերնացիոնալ միասնությունն է, ազգերի ինքնորոշման իրավունքը, ազգային կուլտուրաների վերածնունդն ու զարգացումը, նախկինում հետամնաց ազգային ռեգիոնների առաջադիմության արագացումը, ազգամիջյան երկպառակության հաղթահարումը։
Ինչպես արդարացիորեն նշված է ԽՄԿԿ 19-րդ համամիութենական կոնֆերանսի բանաձևում, խորհուրդների բազմազգ պետության ձևավորման նախնական փուլին հատուկ դինամիզմը էապես թուլացավ և խարխլվեց ազգային քաղաքականության լենինյան սկզբունքներից նահանջելու, անձի պաշտամունքի շրջանում օրինականության խախտումների, լճացման գաղափարախոսության և հոգեբանության հետևանքով։ Ազգային հարցի լուծման գործում ձեռք բերված նվաճումներին բացարձակ
[163]
բնույթ էր տրվում, պատկերացումներ էին ստեղծվում ազգային հարաբերությունների անպրոբլեմայնության մասին։ Բավականաչափ հաշվի չէին առնվում ինչպես առանձին հանրապետությունների և ինքնավար կազմավորումների, այնպես էլ ազգային խմբերի սոցիալ-տնտեսական, կուլտուրական զարգացման պահանջները։ Ազգերի ու ազգությունների զարգացման բուն ընթացքով առաջ քաչված ոչ քիչ սուր հարցերը յուրժամանակյա լուծում չէին ստանում։ Դա հասցնում էր հասարակական անբավարարվածության, որը երբեմն կոնֆլիկտային բնույթ էր ստանում։
ԽՄԿԿ-ն խնդիր է դնում ժամանակին ի հայտ բերել և լենինյան ազգային քաղաքականության սկզբունքների դիրքերից արդարացիորեն վճռել ազգամիջյան հարաբերությունների ոլորտում ծագող պրոբլեմները։ Դա նշանակում է, Վ. Ի. Լենինի արտահայտությամբ, վճռական և անհաշտ պայքար մղել ազգային անարդարության՝ մեր սոցիալիստական համերաշխության ամրապնդման ճանապարհի ամենախոշոր խոչընդոտի դեմ։
Այս ոլորտում հասունացած խնդիրների շարքում հատուկ տեղ է գրավում Լեռնային Ղարաբաղի պրոբլեմը, ոըր ծագել է 1921 թվականի հուլիսի 5-ին Ստալինի անմիջական մասնակցությամբ թույլ տրված ազգային անարդարությունից, երբ 94,6 տոկոս հայազգի բնիկ բնակչություն ունեցող Ղարաբաղը, առանց հաշվի առնելու ժողովրդի կամքը, մտցվեց Ադրբեջանական ԽԱՀ-ի կազմի մեջ։ Այդ պրոբլեմը սրվել և խորացվել է հետագա տասնամյակների ընթացքում, երբ Ադրբեջանի ղեկավարության կանխամտածված, պլանաչափ գործողությունների հետևանքով հանրապետության քաղաքներում և շրջաններում փակվում էին հայկական ուսումնական հաստատությունները, մշակույթի օջախները, ավերվում պատմական հուշարձանները, խեղաթյուրվում հայ ժողովրդի պատմությունը։ Գոյատևման նպատակով հայերը հարկադրված թողնում էին իրենց նախնիների օջախը և ապաստան փնտրում Խորհրդային Միության տարբեր ռեգիոններում։
Ազգային փոքրամասնության նկատմամբ նման քաղաքականությունը անհամատեղելի է լենինյան ազգային քաղաքականության սկզբունքների հետ։ Այս աղավաղումները հսկայական վնաս են հասցրել մարզի հայազգի բնակչության քաղաքական, բարոյական, սոցիալ-տնտեսական և հոգևոր կյանքին։
Այս ամենը շարունակվում է նաև ներկայումս, չնայած մեր մարզի վերաբերյալ ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար ընկ. Մ. Ս. Գորբա-
[164]
չովի դիմումին և ԽՄԿԿ Կենտկոմի ու Մինիստրների խորհրդի ընդունած որոշմանը։
Լեռնային Ղարաբաղի պրոբլեմը լուծել կարելի է միայն Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու և Հայկական ԽՍՀ-ին միանալու միջոցով։
Ելնելով շարադրվածից, ժողովրդական դեպուտատների Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի խորհուրդը որոշում է.
1. Հաշվի առնելով ստեղծված վիճակը, անհրաժեշտ համարել մեկ անգամ ևս ընդգծել հետևյալը. արտահայտելով Լեռնային Ղարաբաղի բնակչության ճնշող մեծամասնության պետական կամքը և ելնելով մեր միասնական միութենական բազմազգ պետության ազգային պետական կառուցվածքի հիմքում ընկած ազատ ինքնորոշման ազգերի իրավունքի մասին լենինյան սկզբունքը հետևողականորեն իրականացնելու անհրաժեշտությունից, հոչակել Ադրբեջանական ԽՍՀ֊ի կազմից Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի դուրս գալը:
2. Հաշվի առնելով, որ վերջին ժամանակներս ինքնավար մարզում իրադրությունը ծայրաստիճան սրվել է, իսկ հանրապետական մարմինների գրաված դիրքը ավելի է ապակայունացնում իրավիճակը, ուշադրություն դարձնելով այն բանին, որ Ադրբեջանական ԽՍՀ-ի հետ կապերը գործնականում խզված են, ժողովրդական դեպուտատների ԼՂԻՄ խորհուրդը մարզի համար միակ ընդունելին համարում է Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի 1988 թվականի հունիսի 15-ի նստաշրջանի որոշման իրագործումը։
3. Ժողովյրդական դեպուտատների ԼՂԻՄ խորհուրդը հույս է հայտնում, որ Լեռնային Ղարաբաղի միացումը Հայկական ԽՍՀ-ին ըմբռնումով կընկալվի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության աշխատավորների և ժողովուրդների կողմից։
4. Հանձնարարել ժողովրդական դեպուտատների Լեռնային Ղարաբաղի մարզային խորհրդի գործկոմին սահմանված կարգով միջնորդություն հարուցել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Արցախի Հայկական Ինքնավար Մարզի վերանվանվելու մասին։
Ժողովրդական դեպուտատների Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի գործկոմի նախագահի պաշտոնակատար Շ. Մ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ժողովրդական դեպուտատների Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի գործկոմի քարտուղար՝ Ռ. Վ. ԽԱՉԻՅԱՆ
ՀԻՄՔ – «Խորհրդային Ղարաբաղ», 13 հույսի 1988։

