Ուրարտական աղբյուրները Հայկական լեռնաշխարհի և հարևան պետությունների մասին







Հայկական լեռնաշխարհի բնիկ ցեղերի և ցեղային միությունների մեջ ասորեստանյան աղբյուրներում ուրարտացիները հիշատակվում են մ. թ. ա. XIII դ. սկսած։ Ասորեստանի կազմակերպած պարբերական կողոպտիչ արշավանքները արագացնում են ուրարտական և ոչ ուրարտական ցեղային միությունների համախմբումը և միասնական Ուրարտու պետության ստեղծումը, որը մ.թ.ա.

– 38 –

IX դ. կեսերից սկսած աստիճանաբար հզորանալով, ոչ միայն հակահարված է տալիս Ասորեստանի ռազմական էքսպանսիային, այլև հենվելով կենտրոնացված պետության վրա, հակահարձակման է անցնում և Առաջավոր Ասիայում որոշ ժամանակ դառնում հզորագույն ռազմաքաղաքական ուժ։

Ուրարտական պետության ընդերքում պատմական անխուսափելի անհրաժեշտությամբ աստիճանաբար զորեղանում է իր կազմավորման ավարտին հասնող հայ ժողովուրդը, որը Ուրարտուի անկումից հետո, մ.թ.ա. VI դ. դարի առաջին կեսին իշխանության է հասնում ի դեմս հայկական Երվանդունի հարստության։ Ստեղծվում է Հայաստան պետությունը։
Հայաստանի նորաստեղծ պետությունը զարզանում է դժվարին պայմաններում, այն շուտով ընկնում է Մեդիայի (Մարաստանի), ապա Պարսկաստանի գերիշխանության տակ՝ մինջև Երվանդունիների գլխավորած պետության վերստին անկախացումը, որին ավելի ուշ զալիս է փոխարինելու Արտաշեսյան հզոր հարստությունը։ Ուրարտական տարեգրություններն ու արձանագրությունները, ասորեստանյան, խեթական, պարսկական և այլ աղբյուրների հետ միասին լույս են սփռում ինչպես Ուրարտուի, այնպես էլ Հայաստանի վաղ շրջանի պատմության, հայ ժողովրդի կազմավորման և այլ հարակից հարցերի վրա։

Հայ ժողովրդի էթնոգենեզի ընթացքում մի շարք այլ ժողովուրդների և ցեղերի հետ միասին ուրարտացիները մտնում են կազմավորվող հայ ժողովրդի կազմի մեջ, հանդիսանալով նրա կարևորագույն բաղկացուցիչ տարրերից մեկը։

Ուրարտական աղբյուրների ներկայացվող թարգմանությունները կատարված են բնագրերից, որի ընթացքում նկատի են առնված նախկին թարգմանությունները, սակայն, օգտագործվել են նաև այլևայլ մենագրություններ ու մամուլում լույս տեսած հետազոտություններ, ինչպես ուրարտագիտական, այնպես էլ հայագիտական բնույթի աշխատություններ։

Աշխատանքի ընթացքում օգտագործված մասնագիտական գրականության կարևորագույն մասը տրվում է ստորև, որի հապավված ձևերը նշված են ինչպես ցանկի տողասկզբներում, այնպես էլ թարգմանված արձանագրությունների նախաբաններում՝ որպես սկզբնաղբյուրների հղումներ:

– 39 –

1. MLV—F. E. Schulz, Memoires sur le lac de Van et ses environs (“Journal Asiatiquen”, IX, Paris, 1840).
2. KH3—M. В. Никольский, Клинообразные надписи Закавказья («Материалы по археологии Кавказа», V, Москва, 1896).
3. АЭВ — Н. Я. Марр, И. А. Орбели, Археологическая экспедиция 1916 г. в Ван, Петроград, 1922.
4. CICh-C. F. Lehmann— Haupt, Corpus Inscriptionum Chaldicarum, I—II, Berlin und Leipzig, 1928-1935.
5. УКН—Г. А. Меликишвили. Урартские клинообразные надписи, Москва, 1960 (առաջին հրատարակությունը — «Вестник древней истории», 1953, № № 2, 3, 4, 1954, № 1. լրացումները – 1971, № № 3, 4).
6. HChI—F. W. König, Handbuch der chaldischen Inschriften Graz 1955—1957.
7. УПД — И. М. Дьяконов, Урартские письма и документы, Москва-Ленинград, 1963.
8. НУНКБ — Н. В. Арутюнян, Новые урартские надписи Кармир-Блура, Ереван, 1966.

Տեքստերում ուղղանկյուն փակագծերը՝ [...] ցույց են տալիս բնագրերի վնասված մասերը, կլոր փակագծերը՝ (…) տեքստի կրճատված կամ անհասկանալի մասերը։ Կլոր փակագծերի մեջ առնված բառերը կոչված են դյուրացնելու տեքստի ըմբռնումը։ Ուրարտական աղբյուրներից ստորև բերված տեքստերը բնագրերից թարգմանել և ծանոթագրել է ուրարտագետ Հ. Հ. Կարագյօզյանը։

№ 1
ՏՈԻՇՊԱ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ

ՎԱՆ. Սարդուրե 1-ի՝ ասուրերեն լեզվով գրված տասը արձանագրություններից մեկը, որոնք բոլորն էլ գտնվել են Վանի քարաժայռի ստորոտում կառուցված պարսպի մեջ:
HChI, I, УКН, № 1, HChI, № 1a

Սարդուրեի1 արձանագրությունը, որդու Լութիպրիի2, մեծ արքայի, հզոր արքայի, տիեզերքի արքայի, Նաիրիի արքայի, արքա-

– 40 –

յի, որին հավասարը չկա, զարմանահրաշ հովվի, (որ) չի վախենում կռվից, արքայի, որ ենթարկում է անհնազանդներին։ Սարդուրեն` որդին Լութիպրիի, արքան (է) արքաների, որը բոլոր արքաներից հարկ վերցրեց։ Սարդուրեն՝ որդին Լութիպրիի, ասում է այսպես. — Ես քարերն այս Ալնիունու3 (քաղաքի) միջից բերեցի, ես պարիսպն այս կառուցեցի։

———————————-

1. Սարդուրե I (840— 825) — Ուրարտուի արքա։ Մ. թ. ա. մոտավորապես 840 թ. կառուցեց Տուշպա (հետագայում՝ Տոսպ, Վան) մայրաքաղաքը՝ Վանա լճի արևելյան ափին։
2. Լութիպրի — Սարդուրե I-ի հայրը։ Կարծիք է հայտնվել, որ Լութիպրին միևնույն Արամե (860 — 840) արքան է, որը քիչ հավանական է։
3. Ալնիունու— քաղաք, հավանաբար, Տուշպայի մոտակայքում։

№2
ԽԱԼԴՅԱՆ ԴԱՐՊԱՍՆԵՐԻ ԵՎ ՏԱՃԱՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ

ՎԱՆ. Արձանագրված է Վանի քարաժայռի վրա, միջնաբերդի արևելյան դարպասների մոտ։ Արձանագրության տեքստը կրկնվում է երեք անդամ։

CICh, II, УКН, № 18, HChI, № 12.

Խալդյան զորությամբ Իշպուինեն1 ասում է՝ Սարդուրորդին. — Ես, Մինուա2 Իշպուինորդին (և) Ինուշպուա3 Մինուայորդին Խալդական տաճարը կառուցեցինք, Խալդյան դարպասները [...] հոյակապ առջևը Տուշպա4 (քաղաքի) կառուցեցինք, զոհաբերեցինք եզներ (և) ոչխարներ։ Խալդեի կողմից, Խալդյան դարպասների կողմից թող լինի ողջություն (և) մեծություն Իշպուինե Սարդուրորդուն, Մինուա Իշպուինորդուն (և) Ինուշպուա Մինուայորդուն։

—————————————-

1. Իշպուինե (825 — 810) — Սարդուրե I-ի որդին և հաջորդը, Ուրարտուի նշանավոր արքաներից, որի ժամանակ երկիրը տնտեսապես սկսեց հզորանալ։ Մեզ հասած հնագույն ուրարտերեն սեպագիր արձանագրությունները վերաբերում են Իշպուինեի ժամանակին։
2. Մինուա (810—786) – Իշպուինեի որդին և հաջորդը։ Մինուան Ուրարտուի առավել հզոր արքաներից մեկն էր, որի ժամանակ երկիրը տնտեսապես և ռազմական տեսակետից այնքան հզորացավ, որ Ուրարտուն արդեն կարող էր ձեռնարկել Հայկական լեռնաշխարհը մեկ միասնական պետության մեջ միավորելու գործին։

– 42 –

3. Ինուշպուա – Մինուայի որդին, որը համարվել է գահաժառանգ։ Սակայն, մեզ անհայտ պատճառներով (թերևս նրա մահվան հետևանքով) մենք Ուրարտուի գահին նրա փոխարեն տեսնում ենք Մինուայի մեկ այլ, հավանաբար, երկրորդ որդուն՝ Արգիշթե I-ին (786—764)։
4. Տուշպա— տե՛ս № 1, ծան. 1։

№3
ՎԻՏԵՐՈՒԽԵ, ԼՈԻՇԱ ԵՎ ԿԱԹԱՐԶԱ ԵՐԿՐՆԵՐԻ ՆՎԱՃՈՒՄԸ

ՎԱՆ. Արձանագրված է կոթողի վրա։ Գտնված է Վանի ս. Պողոս եկեղեցու պատի շարվածքում։ Տեքստը կրկնված է երկու անգամ, որից հետո տրված է անեծքի բանաձևը։ Տալիս ենք հապավումներով։

CICh, IV, V, УКН, № 20, HChI, № 6.

(…) [...]: Արաշավեց Խալդեն` սեփական զենքը (?) (պարզած) Վիտերուխե, Լուշա (և) Կաթարզա Եթիունյան արքաների վրա։ Խալդեն զորեղ (է), Խալդյան զենքը (?) զորեղ (է)։ Արշավեցին Իշպուինե Սարդուրորդին (և) Մինուա Իշպուինորդին։ Վանեցին Վիտերուխե , Լուշա (և) Կաթարզա`1 դաշնակից արքաներին Եթիունյան2, (որ) փախչում էին (…): Հատկացրին արձանագրություն Անաշե3 (քաղաքին)։ Եկավ այնտեղից [...] հազար4 յոթ հարյուր քսան վարձկան5, [...] հազար վեց հարյուր յոթանասուն ստրուկ, [...] հարյուր քսանվեց ձի, տասներեք հազար հինգ հարյուր քառասուն անասուն, քսան հազար յոթ հարյուր ութսունհինգ ոչխար։ [...] (…): Ով այս արձանագրությունը փչացնի, ով փշրի, ով հողում թաղի, ով հուրը գցի, ով տեղից իր շարժի (?), ով արևի առջևից առանձնացնի, ով «աինեի» սրանք անի (կամ) ասի` «ոչնչացրո՛ւ», ով ուրիշը ասի` «ե՛ս կատարեցի», թող նրան Խալդեն6, Թեյշեբան7, Շիվինեն8 չխնայեն (?), թե՛ անունը, թե՛ սերունդը երկրի վրա չթողնե՛ն (?)9։

———————————-

1. Վիտերուխե, Լուշա, Կաթարզա— ցեղային միություններ Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևմուտքում։
2. Եթիունե — լայնածավալ երկիր, որը գտնվել է Հայկական լեռնաշխարհի հյուսիսում։ Ձգվել է Տայքից մինչև Սյունիք և Մասիսից մինչև Սևան, այսինքն` ընգգրկել է Մեծ Հայքի Այրարատ նահանգը և դեռ ավելին։
3. Անաշե — քաղաք, թերևս հետագայի Վաղարշակերտը։

– 43 –

4. Հազարավորների թիվը չի պահպանվել։ Նույնը նաև ստորև և այլուր, անգամ հարյուրավորների դեպքում։
5. «Վարձկան» — զորքի տեսակ, որը վարձվում է այլ, ոչ ենթակա ցեղային միություններից։ Ուրարտական բանակում վարձկանների գոյության մասին առաջին անգամ կարծիք է հայտնել Գ. Ա. Ղափանցյանը, որը հաստատվում է տվյալ արձանագրության համապատասխան հատվածով, որը մինչև վերջերս ճիշտ չէր թարգմանվում։
6. Խալդե— ուրարտական դիցարանի գերագույն աստվածը։ Պաշտամունքի գլխավոր կենտրոնն էր Արդինե (Մուծածիր) քաղաքը՝ Հայկական լեռնաշխարհի հարավային ծայրամասում։ Խալդեն պատկերվում է առյուծի վրա կանգնած, մականը, իսկ երբեմն նաև դրոշը կամ դրոշանման մի առարկա աջ ձեռքին բռնած։ 7. Թեյշեբա— ուրարտական դիցարանի երկրորդ աստվածը։ Պաշտամունքի գլխավոր կենտրոնն էր Կումենու քաղաքը՝ Վերին Զաբի միջին հոսանքների շրջանում։ Թեյշեբան պատկերվում է ցուլի վրա կանգնած, մարտական տապարը աջ ձեռքին։ Թեյշեբան եղել է կայծակի, հրաբխի և պատերազմի աստվածը։
8. Շիվինե – ուրարտական դիցարանի երրորդ՝ արևի աստվածը։ Պաշտամունքի գլխավոր կենտրոնն է եղել Տուշպա մայրաքաղաքը։ Շիվինեն պատկերվում է աջ ոտով ծնկաչոք և արևի սկավառակը գլխի վրա պահած վիճակում։
9. Արձանագրությունը եզրափակող անեծքի բանաձևը կրկնվում է բազմաթիվ արձանագրություններում՝ որոշ տարբերակներով։

№ 4
ՊԱՐՇՈՒԱ ԵՐԿՐԻ ԵՎ ՄԵՇԹԱ ՔԱՂԱՔԻ ՆՎԱՃՈԻՄԸ

ԽԱՌԱԿՈՆԻՍ. Արձանագրությունը փորագրված է կոթողի երկու նիստերին։ Բովանդակությունը կրկնվում է։ Բերում ենք հատվածաբար։
CICh, XLIII, XLIV; HChI, VII; УКН, № 24; HChI, № 7.

Խալդե տիրոջն իր Եշպուինե Սարդուրորդին (և) Մինուա Իշպուինորդին այս արձանագրությունը գրեցին։ Խալդեն արշավեց, սեփական զենքին (?) ենթարկեց Մեշթա1 (քաղաքը), ենթարկեց Պարշուայի2 երկիրը։ Խալդեն զորեղ (է), Խալդյան զենքը (?) մեր զորեղ (է)։ Խալդյան զորությամբ արշավեցին Մեշթա (քաղաքի) վրա Իշպուինե Սարդուրորդին (և) Մինուա Իշպուինորդին։ Իշպուինեն՝ զորեղ էր, Մինուան զորեղ (էր)։ Զորքի մեջ (կար) հարյուր վեց մարտակառք, ինն հազար հարյուր յոթանասունչորս հեծյալ, երկու հազար յոթ հարյուր չորս հետիոտն։ Առաջնորդեց (?) Խալդեն Իշպուինե Սարդուրորդուն (և) Մինուա Իշպուինորդուն, (որոնք) գրա-

– 44 –

վեցին Մեշթա, Կուա, Շարիթու (և) Նիգիբե3 (քաղաքները) Պարշուայի երկրի (…)։

————————————–

1. Մեշթա — քաղաք Ուրմիա լճի հարավարևելյան ափերի մոտակայքում։
2. Պարշուա (այլ ընթերցմամբ` Բարշուա) — երկիր Ուրմիա լճից հարավ։ Ասորեստանյան աղբյուրներում հանդիպում է որպես Պարսուա(շ), Պարսումաշ։
3. Կուա, Շարիթու, Նիգիբե— քաղաքներ Ուրմիա լճի հարավարևելյան ափերի մոտակայքում, հավանաբար Մեշթա քաղաքի հարևանությամբ։

№5
ԶՈՀԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ ԽԱԼԴԵԻ ԵՎ ԱՐՈՒԲԱՆԵԻ ՀԱՄԱՐ

ԱՇՈՏԱԿԵՐՏ. Արձանագրությունը փորագրված է Վանից հարավ-արևելք, Կոտոր գետի ակունքների մոտ, ժայռի մեջ պատրաստված որմնախորշի վերին մասում։ Կրկնվում է երկու անգամ։

CICh, IV; УКН, № 25; HChI, № 8.

Խալդե տիրոջն իր Իշպուինե Սարդուրորդին (և) Մինուա Իշպուինորդին Խալդյան տաճարը կառուցեցին։ Խալդյան զորությամբ Իշպուինե Սարդուրորդին, (որ) արքա (է) հզոր, արքա մեծ, արքա Բիաին(ե)լե1 (երկրի), իշխանը Տուշպա քաղաքի, հաստատեց կարգ — Յուրաքանչյուր(? ) ամսում (?) (մեկ) ուլ Խալդեին թող ողջակիզեն, (մեկ) եզ Խալդեին թող զոհաբերեն, (մեկ) կով` Արուբանեին2, (մեկ) ոչխար՝ Խալդյան դարպասներին, (մեկ) ոչխար՝ Խալդյան զենքերին։

—————————————-

1. Բիաինելե — երկիր, որը այլ ձևով հայտնի է որպես Ուրարտու։ Սակայն Բիաինելե երկիրը սկզբնապես եղել է Վանա լճի հարավարևելյան ափին տարածված շրջանը, որը և բիա ցեղի անունով կոչվել է Բիաինելե։
2. Արուբանն (նույնը` Վարուբանե, գուցե Յարուբանե) — ուրարտական դիցարանի գերագույն աստվածուհին, Խալդե աստծու կինը։ Ասորեստանյան աղբյուրներում հանդիպում է Բագմաշտու (Բագբարտու) անվամբ, որը թերևս Վարուբանեի իրանական անունն է։ Պաշտամունքի գլխավոր կենտրոնն էր Արդինե (Մուծածիր) քաղաքը (տե՛ս նաև № 6, ծան, 4)։

№ 6
ՈՒՐԱՐՏԱԿԱՆ ԴԻՑԱՐԱՆԻ ԱՍՏՎԱԾՆԵՐԻՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԶՈՀԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

ՎԱՆ. Արձանագրությունը փորագրված է ժայռիի արհեստական որմնախորշի մեջ, Վանի հարավ-արևմտյան կողմում։ Տեքստը կրկնված է երկու անգամ։

– 44 –

CICh, VII-X; УКН, № 27; HChI, № 10.

Խալդե տիրոջն իր Իշպուինե Սարդուրորդին (և) Մինուա Իշպուինորդին այս դարպասները սարքեցին։ (Իշպուինեն) սահմանեց կարգ. – Արևի ամսին1 տոնախմբություն (?) կատարել(?) Խալդեին, Թեյշեբային, Շիվինեին (և) աստվածներին բոլոր։ Վեց ուլ Խալդեին թող ողջակիզեն։ Տասնյոթ եզ (և) երեսունչորս ոչխար Խալդեին թող զոհաբերվի, Բեյշեբային՝ վեց եզ (և) տասներկու ոչխար, Շիվինեին՝ չորս եզ (և) ութ ոչխար, Խուտուինեին՝ երկու եզ (և) չորս ոչխար, Տուրանեին՝ (մեկ) եզ (և) երկու ոչխար, Ուային՝ երկու եզ (և) չորս ոչխար, Նալաինեին՝ երկու եզ (և) չորս ոչխար, Շեբեթուին՝ երկու էզ (և) չորս ոչխար, Արսիմելային` երկու եզ (և) չորս ոչխար, Անապշային՝ (մեկ) եզ (և) երկու ոչխար, Դեդուաինեին՝ (մեկ) եզ (և) երկու ոչխար, Շելարդեին՝ (մեկ) եզ (և) երկու ոչխար, Խալդյան զենքերին՝ (մեկ) եզ (և) երկու ոչխար, Աթբինեին՝ (մեկ) եզ (և) հրկու ոչխար, Կուերային՝ (մեկ) եզ (և) երկու ոչխար, Ելիպրեին՝ (մեկ) եզ (և) երկու ոչխար, Թարրաինեին՝ (մեկ) եզ (և) երկու ոչխար, Ադարութային՝ (մեկ) եզ (և) երկու ոչխար, Իրմուշինեին՝ (մեկ) եզ (և) երկու ոչխար, աստծուն2, որը հոգիներ (?) (է) տեղափոխում (?)՝ (մեկ) եզ (և) երկու ոչխար, Ալապթուշինեին՝ (մեկ) եզ (և) երկու ոչխար, Երինային՝(մեկ) եզ (և) երկու ոչխար, Շինիրեին՝ (մեկ) եզ (և) երկու ոչխար, Ունինային՝ (մեկ) եզ (և) երկու ոչխար, Այրաինեին՝ (մեկ) եզ (և) երկու ոչխար, Զուզումարուին՝ (մեկ) եզ (և) երկու ոչխար, Խարային՝ (մեկ) եզ (և) երկու ոչխար, Արածային՝ (մեկ) եզ (և) երկու ոչխար, Զիուկունեին՝ (մեկ) եզ (և) երկու ոչխար, Ուրային՝ (մեկ) եզ (և) երկու ոչխար, Արծիբեդինեին՝ (մեկ) եզ (և) երկու ոչխար, Արնեին՝ (մեկ) եզ (և) երկու ոչխար, Խալդյան «իներիաշե»-ին՝ (մեկ) եզ (և) երկու ոչխար, Խալդյան մեծությանը՝ (մեկ) եզ (և) երկու ոչխար, Խալդյան կատարելությանը (?)՝ (մեկ) եզ (և) երկու ոչխար, Խալդյան զորքին՝ երկու եզ (և) չորս ոչխար, Թեյշեբայան զորքին՝ երկու եզ (և) չորս ոչխար, Արտուարասեներին՝ երկու եզ (և) երեսունչորս ոչխար, Արդինեցիների աստծուն՝ (մեկ) եզ (և) երկու ոչխար, Կումենուցիների աստծուն՝ (մեկ) եզ (և) երկու ոչխար, Տուշպացիների աստծուն՝ (մեկ) եզ (և) երկու ոչխար, աստվածներին Խալդյան քաղաքի՝ (մեկ) եզ (և) երկու ոչխար, աստվածներին Արծունիունե (քաղաքի)՝ (մեկ) եզ (և) երկու ոչխար, Խալդյան ելքին (?)՝ (մեկ) եզ (և) երկու ոչխար, Շուբային՝ (մեկ)

– 46 –

եզ (և) երկու ոչխար, Խալդյան դարպասներին՝ (մեկ) եզ (և) երկու` ոչխար, Թեյշեբայան դարպասներին Երիդիա (քաղաքի)՝ (մեկ) եզ (և) երկու ոչխար, Շիվինյան դարպասներին Վիշինե (քաղաքի)` (մեկ) եզ (և) երկու ոչխար, Ելիայային՝ (մեկ) եզ (և) երկու ոչխար, Խալդյան կերպարանքին (?)՝ (մեկ) եզ (և) երկու ոչխար, Խալդյան զորությանը՝ (մեկ) եզ (և) երկու ոչխար, աստվածներին Խալդյան տաճարի՝ (մեկ) եզ (և) երկու ոչխար, Թալապուրային՝ (մեկ) եզ (և) երկու ոչխար, Կիլիբանեին՝ (մեկ) ձզ (և) երկու ոչխար, լեռնցիների (?) աստծուն՝ (մեկ) եզ (և) երկու ոչխար, դաշտեցիների աստծուն՝ (մեկ) եզ (և) երկու ոչխար, ծովայինների աստծուն՝ (մեկ) եզ (և) երկու ոչխար, աստվածներին զոհաբերության՝ երկու եզ (և) տասնչորս ոչխար, աստվածներին [...] րեների` երկու եզ (և) տասնչորս ոչխար, աստվածներին բոլոր՝ չորս եզ (և) տասնութ ոչխար, Խալդյան տավարին՝ չորս ոչխար, Ուայան դարպասներին Նիշե (քաղաքի)՝ երկու ոչխար, լեռներին՝ տաս ոչխար3։

Արուբանեին՝4 (մեկ) կով (և) (մեկ) ոչխար, Խուբային՝5 (մեկ) կով (և) (մեկ) ոչխար, Տուշպուեային՝6 (մեկ) կով (և) (մեկ) ոչխար, Աուին՝ (մեկ) կով, Այային՝ (մեկ) կով, Սարդեին՝ (մեկ) կով, Ծինույարդեին՝ երկու ոչխար, Իպխարեին՝ երկու ոչխար, Բարծիային՝ (մեկ) ոչխար, Սիլիային՝ (մեկ) ոչխար, Արյային՝ (մեկ) ոչխար, Ադիային՝ (մեկ) ոչխար, Վիային՝ (մեկ) ոչխար, Այայաններին՝ չորս ոչխար, Արդեին՝ երկու ոչխար, Ինուայաններին՝ տասնյոթ ոչխար7։

Խալդեի կողմից, աստվածների բոլորի կողմից թող լինի ողջություն՝ Իշպուինե Սարդուրորդուն (և) Մինուա Իշպուինորդուն։ Իշպուինե Սարդուրորդին ասում է. — Մինուա Իշպուինորդին Խալդեի սպասավորներով (?) շրջապատված (?), նաև՝ աստվածներով բոլոր, երեք եզ (և) երեսուն ոչխար ոչ մեկին [...] չթողեց (?)։

Իշպուինե Սարդուրորդին (և) Մինուա Իշպուինորդին խաղողուտ նոր հիմնեց(ին), Խալդեին նույնիսկ անտառ նոր հիմնեց(ին)։ Ոչ (մի) բան այնտեղ կառուցված (չէր)։ Իշպուինե Սարդուրորդին՝ (և) Մինուա Իշպուինորդին ապարանքի (?) նոր հիմնեց(ին), հաստատեց(ին) կարգ.— Երբ ծառերը (…), Խալդեին երեք ոչխար թող զոհաբերեն, երեք ոչխար՝ աստվածներին բոլոր. երբ խաղողը (…), Խալդեին երեք ոչխար թող զոհաբերեն, երեք ոչխար՝ աստվածներին բոլոր, երբ խաղողը քամեն (?)՝ Խալդեին երեք ոչխար թող զո-

– 47 –

հաբերեն, երեք ոչխար՝ աստվածներին բոլոր, գինի թող զեղեն(?): (Հակառակ դեպքում) թող իր աչքին (?) (ու) դեմքին (?) կախարդանք լինի։

——————————————-

1. «Արևի ամիս» — ուրարտական ամիսներից մեկը, որին, գուցե, համապատասխանում է հայկական Արեգի ամիսը։ Ուրարտական ամիսներից հայտնի է ևս մեկը, որը կոչվում է Քամա։ Ուրարտական մյուս ամիսների անունները մեզ հայտնի չեն (տե՛ս նաև № 27, ծան. 19)։
2. «Աստծուն, որը հոգիներ (?) (է) տեղափոխում (?)» — Գ. Ա. Ղափանցյանի համոզիչ բացատրության համաձայն՝ այս աստծու անունը տաբուի պատճառով չի հիշատակվում, քանի որ այն հանդիսանում է ուրարտական դիցարանի անդրշիրիմյան աստվածը։ Մեր կարծիքով, դա Անիկու աստվածն է (տե՛ս № 36, ծան. 6)։
3. Այստեղ վերջանում է ուրարտական դիցարանի արական աստվածների թվարկումը, որոնք ընդամենը երեսունհինգն են։
4. Տե՛ս № 5, ծան. 2։
5. Խուբա — ուրարտական դիցարանի երկրորդ աստվածուհին, Թեյշեբա աստծու կինը։
6. Տուշպուեա— ուրարտական դիցարանի երրորդ աստվածուհին, Շիվինե աստծու կինը։
7. Ուրարտական դիցարանի առաջին իգական եռյակին հաջորդում են ևս տասնմեկ աստվածուհիներ։ Դժվար է ասել, թե դրանցից յուրաքանչյուրը ո՞ր աստծու կինն է, քանի որ արական աստվածների եռյակին հաջորդում են ևս երեսուներկու աստվածություն, իսկ աստվածուհիների եռյակին՝ միայն տասնմեկ իգական աստվածություն: Այայան կոչվող սրբությունները, հավանաբար, չորսն են և կապ ունեն Այա աստվածուհու հետ, իսկ Ինուայան սրբությունները, հավանաբար, տասնյոթն են, սակայն ո՞ր աստծու կամ աստվածուհու հետ են կապվում, դժվար է ասել։

№ 7
ԵՐԵՔՈԻԱԽԵ ԵՐԿՐԻ ԵՎ ԼՈԻԽԻՈԻՆԵ ՔԱՂԱՔԻ ՆՎԱՃՈԻՄԸ

ՑՈԼԱԿԵՐՏ. Փորագրված է ժայռաբեկորի հարթեցված մասում։ Տրվում է աննշան կրճատումներով։

KH3, IV, CICh XIII; УКН, № 30, HChI, № 21

Խալդեն արշավեց, սեփական զենքին (?) ենթարկեց Երեքուախե1 (ցեղի) երկիրը, ենթարկեց Լուխիունե2 (քաղաքը), զգետնեց Մինուայի առջև։ Խալդեն զորեղ (է), Խալդյան զենքն (?) իմ զորեղ (է)։ Խալդյան զորությամբ արշավեց Մինուա Իշպուինոր-

– 48 –

դին։ Առաջնորդեց (?) Խալդեն։ Մինուան ասում է – Ելավ (առջևս)
Երեքուախե (ցեղի) երկիրը։ Լուխիունե քաղաքն արքայական, որը ոչ (մեկին) «աիշեի, աինեի» չէր ենթարկվել (?), տվեց Խալդեն Մինուա Իշպուինորդուն։ Գրավեցի Լուխիունե (քաղաքը), գցեցի Եթիունե (երկիրը) հարկի տակ։ Մինուան ասում է (…): (Հաջորդում է անեծքի բանաձևը)։

————————————–

1. Երեքուախե – երկիր Արաքսի աջ ափին, Մասիսի հյուսիսային ստորոտում։
2. Լուխիունե— Երեքուախե երկրի կենտրոնը։

№ 8
ՏԵՅԱՎԵԽԵ ԵՐԿՐԻ ՆվԱՃՄԱՆ ՍԿԻԶԲԸ

ԿԱՐԻՆ, Ժայռափոր արձանագրություն։ Բերվում է կրճատումներով։

MLV, XLII, УКН, № 36, HChI, № 21

Խալդեն արշավեց՝ սեփական զենքն (?) իր (պարզած) Տեյավեխե1 երկրի վրա բարձրաբերձ։ Խալդեն իմ զորեղ (է), Խալդյան զենքն (?) իմ զորեղ (է)։ Խալդյան զորությամբ արշավեց Մինուա Իշպուինորդին։ Առաջնորդեց (?) Խալդեն։ Մինուան ասում է. — Գրավեցի Տեյավեխե երկիրը։ Շաշիլու2 քաղաքն արքայական գրավեցի կռվում, երկիրը այրեցի, ամրոցները քանդեցի, կտրեցի մինչև Շեշեթինա3 (լեռը) Զուանե4 (և) Ուտուխաի (քաղաքների) մարզում։ Մինուան ասում է – Ուտուպուրշե արքան Տեյավեխե (երկրի) ելավ առջևս, բռնեց (= գրկեց) ոտքեր(ս), երկրպագում էր փորի (?) վրա ընկած։ Գցեցի հարկի տակ։ Տվեց ոսկի (և) արծաթ, տվեց հարկ։ Ինչքան փախստական (?)5 իր կողմը կար, վերադարձրեց ամբողջությամբ։ Մինուան ասում է. — (…). Երկու արքաների տեղից մաքրեցի (?)` Բալդու-ուլխե (ցեղի) երկիրը (և) Խալդերե-ուլխե6 (քաղաքի) երկիրը։ Ամրացված ամրոցները երկրում տեղից մաքրեցի (?)։ (…)։

————————————–

1. Տեյավեխե (այլ ընթերցմամբ՝ Դիաու խի) – երկիր Ճորոխ գետի ավազանում։ Համապատասխանում է Մեծ Հայքի Տայք նահանգին։
2. Շաշիլու – Տեյավեխե երկրի արքայական քաղաքը (այսինքն՝ մայրաքաղաքը), որի կոնկրետ տեղագրությունը հայտնի չէ։

– 49 –

3. Շեշեթինա – լեռ Սարիղամիշից արևմուտք ընկած շրջաններում։
4. Զուանե — Ն. Վ. Հարությունյանի կարծիքով՝ այժմյան Զիվինն է, Արաքսի վերին ավազանում։
5. «Փախստական (?)» – նկատի են առնված այն անձինք (հավանաբար՝ ստրուկներ կամ ինչ-որ հպատակներ), որոնք Ուրարտուից փախել և ապաստանել, էին Տեյավեխե երկրում։
6. Խալդերե-ուլխե — քաղաք Չալդր լճի շրջանում, որի անունից էլ, թերևս ծագում է հիշյալ լճի անունը:

№ 9
ԱՐԱԾԱՆԻԻ ՍՏՈՐԻՆ ԱՎԱԶԱՆԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՆՎԱՃՄԱՆ ՍԿԻԶԲԸ

ՊԱԼՈԻ. Արձանագրությունը փորագրված է հսկայական ժայռաբեկորի վրա արհեստականորեն պատրաստված որմնախորշի մեջ։ Բերվում է կրճատումներով։

CICh, XLV, XLVI; HChI, XXIV, УКН, № 39, HChI, № 25

Խալդեն արշավեց, սեփական զենքին (?) ենթարկեց Շեբեթերիա1 (քաղաքի) երկիրը, ենթարկեց Խուզանա2 (քաղաքի) երկիրը, ենթարկեց Ծուպա3 (երկիրը)։ Խալդեն իմ զորեղ (է) Խալդյան զենքն(?) իմ զորեղ (է)։ Խալդյան զորությամբ արշավեց Մինուա Իշպուինորդին, գրավեց Շեբեթերիա (քաղաքի) երկիրը, գրավեց Խուզանա (քաղաքի) երկիրը, գրավեց Ծուպա (երկիրը), կտրեց մինչև Խաթինելե4 (երկիրը) (և) Խալդեին այս արձանագրությունը գրեց Շեբեթերիա (քաղաքում), Խալդական մատուռը կառուցեց և Շեբեթերիա (քաղաքի) մարզում։ (…) արքային Մ ելետիա-ալխե5 (քաղաքի) գցեց հարկի տակ (…)։

————————————-

1. Շեբեթերիա — քաղաք Արածանիի հյուսիսային ափին, Պալուի մոտ։
2. Խուզանա — քաղաք վերոհիշյալ Շեբեթերիայի մոտակայքում։
3. Ծուպա — երկիր Արածանիի ստորին հոսանքների շրջանում։ Համապատասխանում է Մեծ Հայքի Ծոփք նահանգին։
4. Խաթինելե — երկիր Եփրատից արևմուտք։
5. Մելետիա – ալխե — քաղաք Եփրատից արևմուտք։ Համապատասխանում է հետագայի Մալաթիային։

№ 10
ՄԻՆՈԻԱՅԻ ՋՐԱՆՑՔԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՏԵՊԱՆՑ. Մինուայի ջրանցքի վրա գտնվող բազմաթիվ արձանագրություններից մեկը, որ փորագրված է ժայռին։ Ջրանցքը,

– 50 –

որ ունի մոտ 70 կմ երկարություն, գործում է նաև այժմ։ Ջրանցքն ունի բարդ հիդրոտեխնիկական կառուցվածք։ Այն անցկացված է լեռների լանջերին փորված և տեղ-տեղ քարե պատնեշներով ամրացված հունով, ինչպես նաև ձորերի վրա կառուցված հատուկ կամուրջներով։

MLV, XIX; CICh XXXIV; УКН, № 43, HChI, № 29a

Խալդյան զորությամբ Մինուա Իշպուինորդին այս ջրանցքը անցկացրեց։ «Մինուայի ջրանցք» (է) անունը։ Խալդյան մեծությամբ Մինուան արքա (է) հզոր, արքա մեծ, արքա Բիայական1 (երկրի), իշխանը Տուշպայական2 քաղաքի։ Մինուան ասում է (…)։ (Հաջորդում է անեծքի բանաձևը)։

——————————

1. Բիայական— հաճախ օգտագործվող «արքա Բիաինելե (երկրի)» արտահայտությունը ուրարտական արքաների տիտղոսաշարում փոխարինվում է սույն «արքա Բիայական (երկրի)» ձևով։
2. Տուշպայական — սովորական «Տուշպա քաղաք» արտահայտությանը հաճախ փոխարինում է «Տուշպայական քաղաք» ձևը։

№ 11
ԱՐԱԾԱՆԻԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՂՄԻՑ ՏԱՐՎԱԾ ՋՐԱՆՑՔԸ

ԽՈՏԱՆԼՈԻ. Արձանագրությունը փորագրված է Մանազկերտից հարավ-արևմուտք գտնված մի քարակոթողի վրա։

HChI, XXXII, УКН, № 60, HChI, № 35

Խալդյան զորությամբ Մինուա Իշպուինորդին ասում է.— (Մի) ջրանցք Մենեզայայից1 անցկացրի։ «Մինուայի ջրանցք» (է) անունը։ Ուկուա (քաղաքից) սկսած (?) ոռոգեց (?) Զուգուխե, Երնունե (և) Աբասե (քաղաքները)։

————————————

1. Մենեզայա— համապատասխանում է հետագայի Մանազկերտ քաղաքին։

№ 12
ՈՒՐԱՐՏԱԿԱՆ ԴԻՑԱՐԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԱՍՏԾՈՒՆ ԵՎ ԱՍՏՎԱԾՈՒՀՈՒՆ ԿԱՏԱՐՎՈՂ ԶՈՀԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԳՅՈՒԶԱԿ. Փորագրված է Վանա լճից արևելք կանգնեցրած քարակոթողի վրա։

– 51 –

CICh, XIX; УКН, № 65, HChI, № 41

Խալդե տիրոջն իր այս արձանագրությունը Մինուա Իշպուինորդին գրեց։ Երբ Խալդյան դարպասները կառուցեց (և) ամրոց կառուցեց հոյակապ, հաստատեց «Խալդեի քաղաք» անունը։ Հիմնեց այս խաղողուտը, հիմնեց անտառ։ «Մինուայի խաղողուտ» (է) անունը։ Խալդյան մեծությամբ Մինուա Իշպուինորդին արքա (է) հզոր, արքա մեծ, արքա Բիաինելե (երկրի), իշխանը Տուշպա քաղաքի։ Մինուան ասում է.— Երբ խաղողուտը (…), (մեկ) եզ (և) երեք ոչխար Խալդեին թող զոհաբերեն, (…) թող ձոնեն թե՛ Խալդյան դարպասներում, թե այս արձանագրության առջև։ Երբ գինին նոր (…), (մի) սափոր (?)` Խալդեին թող ձոնեն` Խալդյան դարպասներում, (մի) սափոր (?)` Արուբանեին, (մի) սափոր (?) Խալդեին այս արձանագրության առջև։

№ 13
ԲՈՒԺԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԱՅՆՏԵՂ ԿԱՏԱՐՎՈՂ ԶՈՀԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԿՈՂՔԱՆՑ. Արձանագրությունը գտնված է Վանից արևելք։ Այն փորագրված է շինարարական քարի չորս նիստերին։ Բերվում է աննշան կրճատումներով։
MLV, XXXII-XXXV; CICh, XX; УКН, № 89, HChI, № 56

Խալդյան զորությամբ Մինուա Իշպուինորդին այս բուժարանը (?)1 սարքեց։ «Մինուայի բուժարան (?)» (է) անունը։ Խալդեն իմ զորեղ (է), աստվածների մեջ զորեղ (է)։ Թող լինի այնտեղ Մինուային իրավունք. – Երբ Խալդյան դարպասներում (?) անասուն (?) զոհաբերվի, երբ (…) [...], ամբողջ (…)։ Մինուային Խալդեն բուժեց(?)1։ Աստվածները (…) այնտեղից արքաներին պետք է բուժեն(?)։ Հետո(?) ամբողջությամբ Մինուայան բուժարանը(?) թող սրբեն(?)։ Ով ոչնչացնի, ով ջնջի(?), ով տեղից շարժի(?), ով ջարդի, թող ոչնչացնի՛ Խալդեն նրան արևի տակից։

———————————

1. Հիշյալ «բուժարան(?)» և «բուժել(?)» բառերի թարգմանությունը պատկանում է Ի. Մ. Դյակոնովին։

– 52 –

№ 14
ՁԻՈՒ ՑԱՏԿԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՌԵԿՈՐԴ

ԱՂԳԱ. Արձանագրությունը հայտնաբերվել է գյուղական եկեղեցու պատի շարվածքում, Վանի քարաժայռերի և Վարագա լեռների միջև գտնվող հարթավայրում, որը ոչ միայն ուրարտական, այլև հայկական շրջանում հանդիսացել է որպես ձիարշավարան։ Բերվում է արձանագրության մի մասը։

MLV, XXII; HChI, LVII, УКН, № 110, HChI, № 75

Խալդյան զորությամբ Մինուա Իշպուինորդին ասում է. — Հենց այս տեղից նժույգը՝ Արծիբե1 անուն(ով), Մինուայի տակ ցատկեց քսաներկու կանգուն2 (…).

————————————–

1. Արծիբե— Մինուայի նժույգի անունը, որը, հավանաբար, կապ ունի հայերենի «արծիվ» և վրացերենի «արծիվի» բառի հետ։ Սակայն, նկատի ունենալով այն հանգամանքը, որ վրացերենում արծիվը կոչվում է «օրբի» և «արծիվի» բառը փոխառություն է հայերենից, կարելի է ենթադրել, որ հայերենի «արծիվ» բառը ուղղակիորեն ծագում է ուրարտերենից կամ էլ հայերենից անցել է ուրարտերենին։
2. «Կանգուն» — երկարության չափ, որը հավասար է 51,8 սմ։ Այս հաշվով Մինուայի նժույգը ցատկել է 11 մ 39 սմ։ Պետք է նկատի ունենալ, որ նման սպորտային ձևում նժույգի ցատկի համամիութենական ռեկորդը՝ սահմանված 1947 թ.` 8 մ 20 սմ է, իսկ համաշխարհային ռեկորդը՝ սահմանված մինչև 1914 թ.՝ 11 մ 28 սմ. այն պատկանում է հունգարացի Չանդլերին։ Ուրարտական Արծիբե նժույգի ցատկը մնացել է չգերազանցված ընդհուպ մինչև 1975 թ. (այսինքն՝ 2800 տարի), երբ գերմանացի Կ. Բերգմանը իր Սվինգեր նժույգով ցատկեց 22 մ 16 սմ (տե՛ս նաև № 32, ծան. 4)։

№ 15
ՇԱԹԻՐՈԻ ԵՎ ԱԼԶԵ ԵՐԿՐՆԵՐԻ ՆՎԱՃՈՒՄԸ

ԲԱԴՆՈՑ. Արձանագրված է երկու մեծ քարերի վրա, Բադնոցից 2 կմ հյուսիս-արևմուտք գտնվոդ ուրարտական ամրոցի պարսպի մեջ։ Արձանագրությունը ունի իր կրկնօրինակը, որը գտնված է միևնույն տեղում։ Տալիս ենք աննշան կրճատումներով։

– 53 –

УКН, № 372,

Խալդյան զորությամբ Մինուա Իշպուինորդին Խալդյան դարպասներ կառուցեց Ալուդերե (քաղաքի համար), ամրոց կառուցեց հոյակապ։ Խալդյան զորությամբ, Խալդյան հրամանով Մինուա Իշպուինորդին երբ հայրական տեղը ելավ, Շաթիրու1 (երկիրը) ապստամբված էր։ Խալդեն արշավեց, սեփական զենքին(?) ենթարկեց Խուրադինաքու (քաղաքր), ենթարկեց Գիդիմարու (քաղաքը), ենթարկեց Շաթիրուի երկիրը։ Խալդեն զորեղ (է), Խալդյան զենքն(?) իմ զորեղ (է)։ Խալդյան զորությամբ արշավեց Մինուա Իշպուինորդին (և) գրավեց Խուրադինաքու (քաղաքը), Գիդիմարու (քաղաքը), գրավեց Շաթիրու երկրի Թարզույանանա (քաղաքը), կտրեց մինչև Պուշթու2 (երկիրը), մինչև Մալմալե (երկիրը)։ Խուրադինաքու (քաղաքը), (որ) առանձին արքաներ պաշարել, սակայն(?) (…) չէին գրավել, տվեց Խալդեն Մինուա Իշպուինորդուն, (որ) գրավեց Խուրադինաքու (քաղաքը) (և) կործանեց։

Հենց այդ տարում Ալզե3 (երկիրը) ապստամբված էր։ Առաջնորդեց(?) Խալդեն Մինուա Իշպուինորդուն, (որ) կործանեց Կուտումե4 (քաղաքը), գրավեց Ալզե (երկիրը), գրավեց Շաշնույան5 երկիրը (և) կառուցեց ամրոց Կուտումե (քաղաքի համար) (…)։

———————————-

1. Շաթիրու— երկիր Ուրմիա լճից հարավ-արևելք, որը ձգվել է մինչև Պուշթու երկիրը։
2. Պուշթու — երկիր Ուրմիա լճից հարավ, թերևս Դիյալա գետի ավազանում։ Հիշատակվում է նաև ասորեստանյան արձանագրություններում, որտեղ նշվում է նաև նրա կենտրոնը՝ Պուշթու ամրոցը, որի անունով էլ, երևի, երկիրը կոչվել է Պուշթու։
3. Ալզե — երկիր Հայկական լեռնաշխարհի հարավ-արևմուտքում։ Համապատասխանում է Մեծ Հայքի Աղձնիք նահանգին։ Հիշատակվում է նաև ասորեստանյան (միևնույն Ալզե ձևով) և խեթական (Ալզիա, Ալշե ձևերով) արձանագրություններում։
4. Կուտումե — քաղաք Վանա լճի հարավ-արևմտյան ափերի մոտակայքում։ Մեր կարծիքով, համապատասխանում է հետագայի Կոտոմ բնակավայրին։ Գագիկ Արծրունին (908— 943) հետագայում ուրարտական շինությունների քարերը հասցնելով լճափ, նավակներով տեղափոխեց Աղթամար և 915 թ. այնտեղ կառուցեց հայկական ճարտարապետության նշանավոր կոթողներից մեկը՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին։
5. Շաշնու— երկիր Աղձնիքի մոտակայքում։ Գուցե՝ Սասուն։

– 54 –

№ 16
ԳԻԱՐՆԻԱ ԵՐԿՐԻ ՆՎԱՃՈԻՄԸ

ԳԱՌՆԻ. Արձանագրված է «վիշապ»–ի վրա։ Գտնված է Գառնիի պեղումների ժամանակ։

УКН, № 386.

Խալդյան մեծությամբ Արգիշթեն1 ասում է.– Գրավեցի Գիարնիա2 (…) երկիրը։ Հեռավոր (?) լեռներից երբ վերադառնում էի, մարդ, կին քշեցի։

————————————-

1. Արգիշթե I (786—764)— Մինուայի որդին և հաջորդը։ Ուրարտուի հզորագույն արքան, որը հենվելով Ուրարտուի արդեն իսկ ձեռք բերած տնտեսական հզորության վրա, համարյա ամբողջ Հայկական լեռնաշխարհը կարողացավ միավորել մեկ միասնական պետության մեջ և դուրս եկավ այն ժամանակվա համար լայն միջազգային ասպարեզ, որի հետևանքով երբեմնի հզոր Ասորեստանը` Ուրարտուի ոխերիմ թշնամին, մղվեց երկրորդական պլան։ Արգիշթե 1-ը հարավում հասավ մինչև Ասորեստանյան հարթավայրը և սպառնաց Նինվեին, հարավ-արևմուտքում, հավանաբար, անցավ Տիգրիսը, արևմուտքում հասավ Եփրատ գետին, հյուսիս-արևմուտքում՝ Պոնտական լեռներին, հյուսիսում՝ Գուգարք և Սևանա լճի մոտով Կուր գետի հովիտը, հյուսիս-արևելքում՝ Արաքսի միջին շրջանը, արևելքում՝ Ուրմիա լճից այն կողմ, հարավ-արևելքում հեռավոր արշավանք ձեռնարկեց մինչև Մեդիա և Էլամ։ Արգիշթե I-ը մ.թ.ա. 782 թ. ներկայիս Արին բերդում հիմնեց Երեբունե (հետագայի Երևան) քաղաքը և այն տրամադրեց Մեծ Ծոփքից տեղափոխված մոտ 6600 վերաբնակիչների, թերևս՝ իրենք ընտանիքների հետ (տե՛ս նաև №19, ծան, 1)։
2. Գիարնիա— երկիր Երևանից արևելք ընկած տարածքում։ Ն. Վ. Հարությունյանի կարծիքով տվյալ երկրանունը պահպանվել է ներկայիս Գառնի տեղանվան մեջ։

№ 17
ՈԻԼՈԻԱՆԵ ԵՐԿՐԻ ՆՎԱՃՈՒՄԸ

ԱԲՈՎՅԱՆ. Ժայռափոր արձանագրություն, որ հայտնաբերվել է գյուղի հյուսիսարևելյան կողմում։ Արձանագրությունը թյուրիմացաբար պայթեցվել է։ Փրկված մասը այժմ գտնվում է Հայաստանի պատմության պետական թանգարանում։

KHЗ, XXV; HChI, LXVI, УКН, № 13, HChI, № 85

Խալդեն արշավեց, սեփական զենքին (?) ենթարկեց Եթիունե1 (երկիրը)։ Խալդեն իմ զորեղ (է), Խալդյան զենքն (?) իմ զորեղ

– 55 –

(է)։ Խալդյան զորությամբ արշավեց Արգիշթե Մինուայորդին (և) գրավեց Ուլուանե2 երկիրը՝ Դարա3 (քաղաքի) երկիրը։ Խալդյան մեծությամբ Արգիշթե Մինուայորդին արքա (է) հզոր, արքա մեծ, արքա Բիայական4 (երկրի), իշխանը Տուշպայական5 քաղաքի։

——————————–

1. Եթիունե — երկիր Ուրարտուի հյուսիսում (տե՛ս № 3, ծան, 6)։
2. Ուլուանե — երկիր ներկայիս Աբովյան քաղաքի շրջակայքում։
3. Դարա — Ուլուանե երկրի կենտրոնը։ Հավանաբար գտնվել է ներկայիս Աբովյան քաղաքի տարածքում։
4. Տե՛ս № 10, ծան. 1։
5. Տե՛ս № 10, ծան. 2։

№ 18
ԵՐԻԱԽԵ ԵՐԿՐԻ ՆՎԱՃՈԻՄԸ

ՎԱՀՐԱՄԱԲԵՐԴ. ժայռափոր արձանագրություն Լենինականից հյուսիս։
КНЗ, XXI; HChI, LXVIII, УКН, № 133, HChI, № 88

Խալդյան մեծությամբ Արգիշթեն ասում է. — Գրավեցի Երիախե1 երկիրը, գրավեցի Իրդանիու2 (քաղաքը) մինչև Իշկիգուլու3 (երկիրը):

———————————-

1. Երիախե— երկիր Արագածի հյուսիս-արևմտյան մասում։ Համապատասխանում է Այրարատ նահանգի Շիրակ գավառին։ Մ. Վ. Նիկոլսկու ենթադրությամբ այս տեղանունը պահպանված է Երասխ (այժմ՝ Արաքս) գետի անվան մեջ։
2. Իրդանիու— քաղաք, հավանաբար, Երիախե երկրի կենտրոնը։
3. Իշկիգուլու– երկիր Շիրակից հյուսիս ընկած մասերում։

№ 19
ԵՐԵԲՈՒՆԵ ԲԵՐԴ-ՔԱՂԱՔԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ

ԱՐԻՆ ԲԵՐԴ. Արձանագրված է շինարարական քարի վրա, ուրարտական ամրոցի գլխավոր մուտքի մոտ։ Համարվում է Երևանի «ծննդյան վկայական»–ը՝ «տրված» մ.թ.ա. 782 թ.։

HChI, LXX; УКН, № 138; HChI, № 91A

Խալդյան մեծությամբ Արգիշթե Մինուայորդին այս ամրոցը հոյակապ կառուցեց։ Հաստատեցի Երեբունե1 անունը` Բիաինելե

– 56 –

(երկրի) զորությունը լուլուական2 (= բարբարոսական) ցեղերի մեջ ամրապնդելու (համար)։ Արգիշթեն ասում է.– Հողը չոր (?) էր։

Կատարեցի մեծագործություններ հզոր այնտեղ։ (Հաջորդում է արքայական տիտղոսաշարը)։

——————————————-

1. Երեբունե– քաղաք Արարատյան դաշտի հյուսիս-արևելյան մասում։ Հիշյալ տեղանունը պահպանված է ներկայիս Երևան քաղաքի անվան մեջ (տես նաև № 16, ծան, 1, № 22, ծան. 24)։
2. Լուլուական– այսինքն՝ բարբարոսական, թշնամական։ Ծագում է Զագրոսի շրջանում՝ Ուրարտուի և Ասորեստանի միջև բնակվող վայրենաբարո Լուլու ցեղի անունից։

№ 20
ԱՐԳԻՇԹԵԽԻՆԵԼԵ ՔԱՂԱՔԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ

ՍԱՐԴԱՐԱՊԱՏ. Արձանագրված է շինարարական քարի վրա։ Համարվում է Արմավիրի «ծննդյան վկայական»–ը՝ «տրված» մ. թ. ա. 776 թ.։

КНЗ, X; CICh, XXIX; УКН, № 137, HChI, № 91

Խալդյան մեծությամբ Արգիշթե Մինուայորդին ասում է.— Ամրոց հոյակապ կառուցեցի, հաստատեցի Արգիշթեխինելե1 անունը։ Հողը չոր (?) էր, ոչ (մի) բան այնտեղ կառուցված (չէր)։

– 57 –

Գետից չորս ջրանցք անցկացրի2, խաղողուտ (և) անտառ հիմնեցի, կատարեցի մեծագործություններ այնտեղ։ (Հաջորդում է արքայական տիտղոսաշարը)։

——————————————

1. Արգիշթեխինելե— քաղաք Արարատյան դաշտում, նրա հարավ-արևմտյան մասում, որը կրում է իր հիմնադիր Արգիշթե I-ի անունը։ Արգիշթեխինելեի տեղում հետագայում բարձրացավ Մեծ Հայքի հնագույն մայրաքաղաքներից մեկը` Արմավիրը։
2. Այստեղ հիշատակված ջրանցքների հետքերը երևան եկան վերջին տարիներս Արմավիրում կատարված պեղումների ժամանակ։

№ 21
ԼՈԻՎԻԱԿԱՆ ԻՎԱՐՇԱ ԱՍՏԾՈՒ ՀԻՇԱՏԱԿՈՒՄԸ

ԱՐԻՆ ԲԵՐԴ. Արձանագրությունը (երկու օրինակից) փորագրված է ամրոցի կենտրոնական մասում կառուցված սուսեի (տաճարի) մուտքի երկու կողմերում։

УКН, №№ 396-397.

Իվարշային1 այս սուսեն2 Արգիշթե Մինուայորդին կառուցեց։ Արգիշթեն ասում է. — Հողը չոր (?) էր, ոչ (մի) բան այնտեղ կառուցված (չէր)։ (Հաջորդում է արքայական տիտղոսաշարը)։

————————————–

1. Իվարշա — աստված (հայտնի է նաև Իյարշա ձևով), որը բացակայում է ուրարտական դիցարանի՝ Մհերի դռան արձանագրության աստված անունների մեջ։ Գ. Ա. Մելիքիշվիլու համոզիչ կարծիքով Իվարշա աստվածը Ծոփքից Արարատյան դաշտ տեղափոխված և մ. թ. ա. 782 թ. Արգիշթե I-ի կողմից Երեբունե քաղաքում բնակեցված ցեղի գլխավոր աստվածն էր։ Հիշյալ ցեղը, հավանաբար, մտնում էր լուվիական ցեղային միության մեջ, քանի որ միևնույն Իվարշա աստվածը Իմարշա անվամբ հանդիպում է լուվիական դիցարանում, իսկ լեզվով գուցե հայախոս էր։
2. «Սուսե»— տաճարի տեսակ։

№ 22
ԱՐԳԻՇԹԵ I-Ի ԽՈՐԽՈՌՅԱՆ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆԸ

ՎԱՆ. Փորագրված է Վանի քարաժայռի արևմտյան մասում։ հայտնաբերել է արևելագետ Ֆ. Է. Շուլցը 1828 թ.։ Մինչև այժմ հայտնի ամենամեծ ուրարտական արձանագրությունն է։ Բաղկացած է ութ սյունակից, որոնցից յոթերորդը համարյա լրիվ ջնջված է։ Բերում ենք աննշան կրճատումներով։

– 58 –

MLV, II-VIII, УКН, № 127, HChI, № 80

(…) Արգիշթեն ասում է.- Աղոթում էի Խալդե տիրոջը, Թեյշեբային, Շիվինեին` իշխանական մեծությամբ, որի վերևում (լսում էին ինձ աստվածները)։ Այդ նույն տարում երրորդ անգամ զինվորներ գնդեցի, արշավեցի Տեյավեխե1 (ցեղի) վրա։ Արքային Տեյավեխե (ցեղի) հպատակեցրի (?), գրավեցի Շերիազե2 (երկիրը), քաղաքները այրեցի, ամրոցները ավերեցի։ Կտրում էի մինչև Բութե3 (քաղաքը)։ Բուն (?) Բիա4 (և) Խուշա5 (երկրները) անջատեցի (?) ամբողջ (?) Թարիու (երկրից)։ Արշավեցի Զաբախայան (երկրի) վրա, գրավեցի Զաբախայան (երկրի) գավառը (?)։ Կտրում էի մինչև Ուզինաբիթարնա (քաղաքը), մինչև Սերեմութարա լեռը։ Ամբողջ (?) Մակալթու (քաղաքը), Իյանե6 (երկրից) անջատեցի (?)։ Ելա Երիախե երկրի վրա, արշավեցի Աբունե7 (երկրի) վրա։ Գրավեցի Ուրեյու քաղաքն արքայական Վիտերույան (ցեղի)։ Տասնինն հազար երկու հարյուր հիսունհինգ պատանի (քշեցի), տասը հազար հարյուր քառասուն զինվոր երիտասարդ, քսաներեք հազար երկու հարյուր ութսուն ստրկուհի (?), ընդամենը հինգ բյուր երկու հազար վեց հարյուր յոթանասունհինգ մարդ (մեկ) տարում ։ Ոմանց սպանեցի, ոմանց կենդանի տարա։ Հազար հարյուր չորս ձի քշեցի, երեսունհինգ հազար տասնվեց անասուն, տասը բյուր հազար ութ հարյուր քսանինը ոչխար։ Արգիշթեն ասում է.— Խալդեի փոխարեն(?) սույն մեծագործությունները մեկ տարում կատարեցի:

– 59 –

Խալդեն արշավեց, սեփական զենքին (?) ենթարկեց Աբելիանեխե8 (ցեղի) երկիրը, Անիշթերգայան (երկիրը), Կուարզանե (ցեղի) (երկիրը), Ուլթուզայան (ցեղի) երկիրը, զգետնեց նրանց Արգիշթեի առջև։ Խալդեն իմ զորեղ (է), Խալդյան զենքն (?) իմ զորեղ (է)։ Խալդյան մեծությամբ արշավեց Արգիշթե Մինուայորդին։ Խալդեն առաջնորդում (?) էր (նրան)։ Արգիշթեն ասում է. — Գրավեցի Եթիունե (երկիրր)։ Կտրում էի մինչև [...] (երկիրը), մինչև Ուդուրե Եթիուխե9 (երկիրը)։ Մարդ, կին քշեցի։ Արգիշթեն ասում է.— Աղոթում էի Խալդե տիրոջը, Թեյշեբային, Շիվինեին՝ իշխանական մեծությամբ, որի վերևում (լսում էին ինձ աստվածները)։ Հենց այդ նույն տարում արշավեցի Ումելունե (?) (երկրի) վրա, գրավեցի Ուրյա (երկիրը), Տերտուբե(?) (երկիրը), գրավեցի Մուրուզու10 (ցեղի) (երկիրը)։ «Մարե»-ական ժայռը(?), (որ) ամրացված էր, կռվում գրավեցի, մարդ, կին քշեցի։ Գրավեցի Ուբարուգիլդու քաղաքն արքայական [...]: Կտրում էի մինչև Քուրուպերա (երկիրը), մինչև Թար(ե)րա (երկիրը) [...]: Արշավեցի, վերադարձա զորությամբ Քուաունե11 (երկրի) վրա (…)։ Քաղաքները այրեցի, ամրոցները ավերեցի։ Կտրում էի մինչև [...], մինչև [...]: Ընդամենը քսան հազար երկու հարյուր յոթանասունինը մարդ (մեկ) տարում։ Ոմանց սպանեցի, ոմանց կենդանի տարա։ Հազար երկու հարյուր ութսուն [...] ձի քշեցի, [...] անասուն, տասներկու բյուր վեց հազար [...] ոչխար։ Արգիշթեն ասում է. — Խալդեի փոխարեն(?) սույն մեծագործությունները մեկ տարում կատարեցի։ Արգիշթեն արքա (է) հզոր, արքա մեծ, արքա Բիաինելե (երկրի), իշխանը Տուշպա քաղաքի։

Խալդեն արշավեց, սեփական զենքին(?) ենթարկեց Խաթե12 (երկիրը), ենթարկեց Խիլարուադային13, զգետնեց Արգիշթեի առջև։ Խալդեն իմ զորեղ (է), Խալդյան զենքն(?) իմ զորեղ (է)։ Խալդյան մեծությամբ Արգիշթե Մինուայորդին ասում է. — Աղոթում էի Խալդե տիրոջը, Թեյշեբային, Շիվինեին (և) աստվածներին Բիաինելե (երկրի)՝ իշխանական մեծությամբ, որի վերևում լսում էին ինձ աստվածները։ Արգիշթե Մինուայորդին ասում է. — Առաջնորդում(?) էր Խալդեն։ Հենց այդ նույն օրը (=ժամանակ) արշավեցի Խաթինելե (երկրի) վրա, գրավեցի Նիրիբայի դաշտը14 [...], Խուրմա(?)15 (քաղաքը), (որ) ամրացված էր, կռվում գրավեցի, [...] Ադա քաղաքն արքայական գրավեցի։ Խալդյան մեծությամբ ար-

– 60 –

շավեցի Խաթինելե (երկրի) վրա։ Ամբողջ(?) Թուաթեխե16 (ցեղի) երկիրը անջատեցի(?) բուն(?) Մելետիայից17։ Կտրում էի մինչև Պիթեյրա18 (քաղաքի) տակ, մինչև Մեծ(?) Մելիայան գետը19, Մարմուա20 (և) Կալայա21 (երկրները)։ Մարդ, կին (այնտեղից) հանեցի, ամրոցները ավերեցի, քաղաքները այրեցի։ Երկու հազար հինգ հարյուր երեսունինը պատանի (քշեցի), ութ հազար վեց հարյուր իննսունութ երիտասարդ(?), տասնութ հազար քառասունյոթ կին, ընդամենը քսանինն հազար երկու հարյուր ութսունչորս մարդ (մեկ) տարում։ Ոմանց սպանեցի, ոմանց կենդանի տարա։ [...] ձի, տասնյոթ հազար ինն հարյուր վաթսուներկու անասուն քշեցի, երկու բյուր [...] ոչխար։ Արգիշթե Մինուայորդին ասում է. — Խալդեի փոխարեն(?) սույն մեծագործությունները մեկ տարում կատարեցի։

Խալդեն արշավեց, սեփական զենքին(?) ենթարկեց Եթիունե (երկիրը), ենթարկեց Կեխունե22 (քաղաքի) երկիրը, զգետնեց Արգիշթեի առջև։ Խալդեն իմ զորեղ (է), Խալդյան զենքն(?) իմ զորեղ (է)։ Խալդյան մեծությամբ արշավեց Արգիշթե Մինուայորդին։ Խալդեն առաջնորդում(?) էր (նրան)։ Արգիշթեն ասում է.— Գրավեցի Կեխունե (քաղաքի) (ձորա)փոր(?) (երկիրը) ծովային գավառում։ Կտրում էի մինչև Ալիշտու23 (քաղաքը)։ Մարդ, կին (այնտեղից) քշեցի։ Խալդյան հրամանով Արգիշթե Մինուայորդին ասում է.— Երեբունե24 (քաղաքը) կառուցեցի՝ Բիաինելե (երկրի) զորությունը լուլուական25 (= բարբարոսական) ցեղերի մեջ ամրապնդելու (համար)։ Հողը չոր(?) էր, ոչ (մի) բան կառուցված (չէր) այնտեղ։ Հզոր մեծագործություններ կատարեցի այնտեղ։ Վեց հազար վեց հարյուր մարդ ռազմական բնակեցրի այնտեղ Խաթեյան Ծուպայից26։ Խալդյան մեծությամբ Արգիշթե Մինուայորդին ասում է.– Աղոթում էի Խալդե տիրոջը, Թեյշեբային, Շիվինեին (և) աստվածներին Բիաինելե (երկրի) իշխանական մեծությամբ, որի վերևում լսում էին ինձ աստվածները։ Հենց այդ նույն տարում արշավեցի Ուբուրդա27 (երկրի) վրա։ Իշ [...] լուբուրա արքային (և) Ուբուրդա-ալխե երկիրն իր գրավեցի։ Երդուա28 քաղաքն արքայական գրավեցի, Վիշուշե (երկիրը) հպատակեցրի(?)։ Մարդ, կին հանեցի այնտեղից։ Արշավեցի Խախիա (երկրի) վրա։ Ամրոցները ավերեցի, քաղաքները այրեցի։ Բի [...] (…) քաղաքը։ Կտրիճ (?) մարդկանց այրեցի։ Ութ հազար վեց հարյուր քառասունութ պա-

– 61 –

տանի (քշեցի), երկու հազար վեց հարյուր հիսունհինգ երիտասարդ, ութ հազար չորս հարյուր իննսունյոթ ստրկուհի, ընդամենը` տասնինն հազար յոթ հարյուր իննսուն մարդ (մեկ) տարում։ Ոմանց սպանեցի, ոմանց կենդանի տարա։ Երկու հարյուր երեսուներկու ձի քշեցի, [...] հազար ութ հարյուր երեք անասուն, տասնմեկ հազար վեց հարյուր քսանվեց ոչխար։ Արգիշթեն ասում է.— Խալդեի փոխարեն (?) սույն մեծագործությունները մեկ տարում կատարեցի։

Խալդեն արշավեց, սեփական զենքին (?) ենթարկեց Ասորեստանյան զորքը29, ենթարկեց Արսիթա30 (ցեղի) երկիրը, զգետնեց նրանց Արգիշթեի առջև։ Արգիշթե Մինուայորդին ասում է.— Ասորեստանյան զորքի հետ31 երկիրս լցվեց (?): Զինվորներ գնդեցի։ Աղոթում էի Խալդե տիրոջը, Թեյշեբային, Շիվինեին (և) աստվածներին Բիաինելե (երկրի)` իշխանական մեծությամբ, որի վերևում լսում էին ինձ աստվածները։ Արգիշթեն ասում է.— Խալդեն իմ զորեղ (է), Խալդյան զենքն (?) իմ զորեղ (է)։ Խալդյան մեծությամբ հողաշերտը խորտակեցի(?) Դադեի առջև Քուլաշե լեռան։ [...] (…) տասնմեկ (?) հազար չորս հարյուր երեսունինը պատանի այնտեղից քշեցի (?)։ Ասորեստանցիներին վռնդեցի, սպանեցի, հանեցի երկրիցս։ Հենց այդ նույն տարում արշավեցի Մենաբշու (քաղաքի) վրա, Դուկկամա (քաղաքի) վրա։ [...] քաղաքն արքայական (և) երկիրն իր գրավեցի։ [...] Շաարա-Ռաա (քաղաքը) Պուշթու32 (երկրի) [...]: Արշավեցի Բաբիլույան33 (քաղաքի) երկրի վրա, [...] Բարուաթա34 (երկրի) վրա, Պարշուա35 (երկրի) վրա։ Պարշուայի երկիրը կերա ( = յուրացրի), քաղաքները այրեցի։ [...]։ Հինգ(?) հազար(?) [...] քառասուն մարդ (մեկ) տարում։ Ոմանց սպանեցի, ոմանց կենդանի տարա։ [...] ձի քշեցի, ինն(?) հարյուր ութսունյոթ անասուն, [...] հինգ [...] ոչխար։ Արգիշթեն ասում է.— Խալդեի փոխարեն (?) սույն մեծագործությունները մեկ տարում կատարեցի։

Խալդեն արշավեց, սեփական զենքին (?) ենթարկեց Ասորեստանյան զորքը, ենթարկեց Պտւշթու (երկիրը), Թարիու36 (երկիրը), զգետնեց նրանց Արգիշթեի առջև։ Խալդյան մեծությամբ Արգիշթեն ասում է. – Ամրոցներ կառուցեցի, Շուրելե37 (երկիրն) իմ խաղաղեցրի (?), Ասորեստանյան զորքի հետ երկիրս լցվեց(?)։ Աղոթում էի Խալդե տիրոջը, Թեյշեբային, Շիվինեին (և) աստվածներին

– 62 –

Բիաինելե (երկրի)՝ իշխանական մեծությամբ, որի վերևում լսում էին ինձ աստվածները։ Արգիշթե Մինուայորդին ասում է.— Խալդեն իմ զորեղ (է), Խալդյան զենքն (?) իմ զորեղ (է)։ Խալդյան մեծությամբ զորապետ (?) ուղարկեցի, Ասորեստանցիներին վռնդեցի, սպանեցի, հանեցի երկրիցս։ Դադա38 զորապետին(?) գովեցի(?)։ Հենց այդ նույն տարում արշավեցի [...] (երկրի) վրա, [...] (երկրի) վրա, Արխա (երկրի) վրա։ [...] քաղաքն արքայական (և) վաթսուն քաղաքի ժողովրդով հանդերձ գերեցի։ Արշավեցի Պուշթու (երկրի) վրա, գրավեցի Աբուրզանե (քաղաքր), [...] (քաղաքը), Կադուկանիու (քաղաքը), [...] (երկիրը) գրավեցի։ Արգիշթեն ասում է.— [...]։ Կտրում էի մինչև Մա [...] լեռը։ Տասնութ հազար ութ հարյուր քսանյոթ մարդ (մեկ) տարում (քշեցի)։ Ոմանց սպանեցի, ոմանց կենդանի տարա։ Վեց հարյուր վեց ձի (քշեցի), հարյուր ութսունչորս ուղտ, վեց հազար երկու հարյուր հիսունյոթ անասուն, երեսուներեք հազար երկու հարյուր երեք ոչխար։ Արգիշթե Մինուայորդին ասում է. — Խալդեի փոխարեն(?) սույն մեծագործությունները մեկ տարում կատարեցի։

Խալդեն արշավեց, սեփական զենքին(?) ենթարկեց Իյանե երկիրը, ենթարկեց Մանա39 (երկիրը), Պուշթու (երկիրը), զգետնեց նրանց Արգիշթեի առջև։ Խալդյան մեծությամբ Արգիշթեն ասում է.— Հինգերորդ անգամ զորք գնդեցի։ Աղոթում էի Խալդե տիրոջը, Թեյշեբային, Շիվինեին (և) աստվածներին Բիաինելե (երկրի)՝ իշխանական մեծությամբ, որի վերևում լսում էին ինձ աստվածները։ Արգիշթե Մինուայորդին ասում է.— Խալդեն իմ զորեղ (է), Խալդյան զենքն(?) իմ զորեղ (է)։ Խալդյան մեծությամբ արշավեցի Իյանե երկրի վրա։ Երկիրը գրավեցի, ամրոցները ավերեցի, քաղաքներր այրեցի։ Երատելե40 (քաղաքը) (և) մյուս Երատելե41 (քաղաքը) գրավեցի։ Մարդ, կին այնտեղից քշեցի։ Հենց այդ նույն տարում արշավեցի Մանա (երկրի) վրա։ Գրավեցի(?) Պուշթու (երկիրը), Թուրա [...]42 (գետը) (և) «գարե»-ական ժայռը, (որ) ամրացված էր, կռվում գրավեցի։ Մարդ, կին այնտեղից հանեցի։ [...]: Կտրում էի մինչև Վիխիքա43 (քաղաքը) Պուշթու (երկրի)։ Տասնութ հազար երկու հարյուր քառասուներեք մարդ (մեկ) տարում (քշեցի)։ Ոմանց սպանեցի, ոմանց կենդանի տարա։ Յոթ հարյուր իննսուն [...] ձի (քշեցի), մեկ հարյուր ուղտ, քսաներկու հազար հինգ հարյուր քսանինն անասուն, երեսունվեց

– 63 –

հազար ութ հարյուր երեսուն ոչխար։ Արգիշթեն ասում է.— Խալդեի փոխարեն(?) սույն մեծագործությունները մեկ տարում կատարեցի։

Խալդեն արշավեց, սեփական զենքին(?) ենթարկեց Մանա երկիրը, ենթարկեց Իրքիունե (երկիրը), զգետնեց նրանց Արգիշթեի առջև։ Խալդյան մեծությամբ Արգիշթեն ասում է.— Աղոթում էի Խալդե տիրոջը, Թեյշեբային, Շիվինեին (և) աստվածներին Բիաինելե (երկրի)՝ իշխանական մեծությամբ, որի վերևում լսում էին ինձ աստվածները։ Արգիշթե Մինուայորդին ասում է.— Խալդեն իմ զորեղ (է), Խալդյան զենքն(?) իմ զորեղ (է)։ Խալդյան մեծությամբ արշավեցի Մանա (երկրի) վրա, գրավեցի Իրքիունե (երկիրը), կտրում էի մինչև Ասորեստանյան հարթավայրը44։ Վեց հազար չորս հարյուր յոթանասունմեկ մարդ (մեկ) տարում (քշեցի)։ Ոմանց սպանեցի, ոմանց կենդանի տարա։ Երկու հարյուր ութսունվեց ձի (քշեցի), երկու հազար երկու հարյուր հիսունմեկ անասուն, ութ հազար երկու հարյուր հինգ ոչխար։ Արգիշթեն ասում է.— Խալդեի փոխարեն(?) սույն մեծագործությունները մեկ տարում կատարեցի։

Խալդեն արշավեց, սեփական զենքին(?) ենթարկեց Մանա երկիրը, ենթարկեց Պուշթու (երկիրը), զգետնեց նրանց Արգիշթեի առջև Մինուայորդու։ Խալդյան մեծությամբ Արգիշթեն ասում է. — Աղոթում էի Խալդե տիրոջր, Թեյշեբային, Շիվինեին (և) աստվածներին Բիաինելե (երկրի)՝ իշխանական մեծությամբ, որի վերևում լսում էին ինձ աստվածները։ Արգիշթե Մինուայորդին ասում է. — Խալդեն իմ զորեղ (է), Խալդյան զենքն(?) իմ զորեղ (է)։ Խալդյան մեծությամբ արշավեցի Պուշթու (երկրի) վրա, գրավեցի Աշկայայի դաշտը Շաթիրա-Ռագա (երկրից)։ Ամբողջ(?) Ույիշթե (երկիրը) անջատեցի(?) բուն(?) Ուվշե (երկրից)։ Կտրում էի մինչև Ալատեյե լեռը։ Երկիրը այրեցի, քաղաքները ավերեցի։ Մարդ, կին այնտեղից քշեցի։ Յոթ հազար ութ հարյուր յոթանասուներեք մարդ (մեկ) տարում (քշեցի)։ Ոմանց սպանեցի, ոմանց կենդանի տարա։ Երկու(?) հարյուր իննսուն(?) ձի քշեցի, հարյուր մեկ ուղտ, չորս հազար ինն հարյուր ինն անասուն, տասնինն հազար հինգ հարյուր հիսուն ոչխար։ Արգիշթեն ասում է.— Խալդեի փոխարեն(?) սույն մեծագործությունները մեկ տարում կատարեցի։

– 64 –

Խալդեն արշավեց, սեփական զենքին(?) ենթարկեց Մանա (երկրի) զորքը, զգետնեց Արգիշթեի առջև Մինուայորդու։ Խալդյան մեծությամբ Արգիշթե Մինուայորդին ասում է.– Երբ Արգիշթեխինելե45 (քաղաքը) կառուցեցի (և) գետից (մի) ջրանցք Ազայան46 երկրին անցկացրի, լսեցի, (որ) Մանա (երկիրը) Սիրա (քաղաքը) գրավել է։ Աղոթում էի Խալդե տիրոջը, Թեյշեբային, Շիվինեին (և) աստվածներին Բիաինելե (երկրի)` իշխանական մեծությամբ, որի վերևում լսում էին ինձ աստվածները։ Արգիշթեն ասում է. – (…) [...] զորքի մեջ` գնդի առջև, արշավեցի (և) Սիրա (քաղաքը) վերապաշարեցի Մանա (երկրի)։ Խալդյան մեծությամբ Արգիշթեն ասում է.– Վերևից(?) վռնդեցի(?), ամրոցը գրավեցի, բնակեցրի, երկիրը կերա ( = յուրացրի), քաղաքները այրեցի։ Երեք հազար երկու հարյուր յոթանասուն մարդ (մեկ) տարում (քշեցի)։ Ոմանց սպանեցի, ոմանց կենդանի տարա։ Հարյուր յոթանասուն ձի քշեցի, վաթսուներկու ուղտ, երկու հազար չորս հարյուր տասնմեկ անասուն, վեց հազար հարյուր քառասուն [...] ոչխար։ Արգիշթեն ասում է.— Խալդեի փոխարեն(?) սույն մեծագործությունները մեկ տարում կատարեցի։

Խալդեն արշավեց, սեփական զենքին(?) ենթարկեց Տուարածյան դաշտը47 մինչև Քուրքու48 (լեռը), ենթարկեց Մանա (երկրի) զորքը, զգետնեց նրանց Արգիշթեի առջև։ Արգիշթեն ասում է.— Խալդեն ինձ պարգևեց թե՛ քաջություն(?), թե՛ զորություն։ Երբ Դաինալաթինե49 (գետից) ջրանցք անցկացրի, սարքեցի պատնեշ(?) Շուրելե50 (երկրի): Արգիշթե Մինուայորդին ասում է.— Աղոթում էի Խալդե տիրոջը, Թեյշեբային, Շիվինեին (և) աստվածներին Բիաինելե (երկրի)՝ իշխանական մեծությամբ, որի վերևում լսում էին ինձ աստվածները։ Զորք գնդեցի, արշավեցի Մանա (երկրի) վրա։ Երկիրր կերա ( = յուրացրի), քաղաքները այրեցի։ Կտրում էի մինչև Վիխիքա (քաղաքը) Պուշթու (երկրի)։ Մարդ, ստրկուհի այնտեղից քշեցի։ Տասներեք հազար ինն հարյուր յոթանասունինը մարդ (մեկ) տարում (քշեցի)։ Ոմանց սպանեցի, ոմանց կենդանի տարա։ Երեք հարյուր ութ ձի քշեցի, ութ հազար [...] հարյուր քսանմեկ անասուն, երեք բյուր երկու հազար հինգ հարյուր երեսունութ ոչխար։ Արգիշթեն ասում է.— Խալդեի փոխարեն(?) սույն մեծագործությունները մեկ տարում կատարեցի։

Խալդեն արշավեց, սեփական զենքին(?) ենթարկեց Մանա եր-

– 65 –

կիրը, ենթարկեց Եթիունե (երկիրը), զգետնեց նրանց Արգիշթեի առջև։ Խալդեն իմ զորեղ (է)։ Խալդյան մեծությամբ Արգիշթե Մինուայորդին ասում է.— Արշավեցի Մանա (երկրի) վրա, երկիրը կերա (յուրացրի), քաղաքները այրեցի։ Շիմերեխադերե51 քաղաքն արքայական, (որ) ամրացված էր, կռվում գրավեցի։ Մարդ, կին այնտեղից քշեցի։ Արգիշթեն ասում է.— Լսեցի, (որ) Եթիունե (երկիրը) Արդինական52 (քաղաքի) հասույթը(?) հափշտակել է։ Հենց այդ նույն տարում երրորդ անգամ զորք գնդեցի։ Աղոթում էի Խալդե տիրոջը, Թեյշեբային, Շիվինեին (և) աստվածներին Բիաինելե (երկրի)՝ իշխանական մեծությամբ, որի վերևում լսում էին ինձ աստվածները։ Արշավեցի Եթիունե (երկրի) վրա։ Գրավեցի Երիախե (ցեղի) երկիրը, Կաթարզայան (ցեղի) երկիրը, կտրում էի մինչև Ւշկիգուլու53 (երկիրը)։ Մարդ, կին հանեցի դեպի Բիաինելե (երկիրը)։ Արգիշթեն ասում է.— Խալդյան մեծությամբ արշավեցի Վիտերուխե (երկրի) վրա։ Երկիրը կերա (= յուրացրի), քաղաքները այրեցի։ Մարդ, կին այնտեղից հանեցի։ Ամիգու54 քաղաքն արքայական Վիտերուխեական (երկրի), (որ) ամրացված էր, կռվում գրավեցի։ Արձանագրություն դրեցի [...]: Վերադարձին է [...]։ Ոմանց սպանեցի, ոմանց կենդանի տարա։ Հազար երկու հարյուր [...] ձի, քսանինն հազար հինգ հարյուր չորս անասուն, վեց բյուր [...] ոչխար քշեցի։ Արգիշթեն ասում է.— Խալդեի փոխարեն(?) սույն մեծագործությունները մեկ տարում կատարեցի։

Խալդեն արշավեց, սեփական զենքին(?) ենթարկեց Թարիու55 երկիրը, ենթարկեց (…) (երկիրը), զգետնեց նրանց Արգիշթեի առջև։ Խալդեն իմ զորեղ (է)։ Խալդյան մեծությամբ Արգիշթեն ասում է.— Արշավեցի Թարիու (երկրի) վրա։ Տասնմեկ ամրոց, (որ) ամրացված (էր), կռվում գրավեցի։ Խալդեին [...] այնտեղ [...]: Արգիշթե Մինուայորդին ասում է.— Խալդեն ինձ պարգևեց թե՛ քաշություն(?), թե՛ զորություն։ Կառույցներ շատ (և) ամրոցներ այրեցի, ավերեցի։ Արձանագրություն դրեցի այնտեղ։ Մարդ, կին այնտեղից քշեցի։ Արգիշթեն ասում է.— Հենց այդ նույն տարում երրորդ անգամ զորք գնդեցի։ Աղոթում էի Խալդե տիրոջը, Թեյշեբային, Շիվինեին (և) աստվածներին Բիաինելե (երկրի)՝ իշխանական մեծությամբ, որի վերևում լսում էին ինձ աստվածները (և) տվեցին ինձ ճանապարհ։ Արշավեցի Ուրմե56 (երկրի) վրա։ Գրա-

– 66 –

վեցի Ուրմե երկիրը, երկիրը կերա ( = յուրացրի)։ Կտրում էի մինչև [...] (լեռը)։ Քաղաքները այրեցի, մարդ, կին տարա դեպի Բիաինելե (երկիրը)։ Ընդամենը քսան(?)չորս հազար ութ հարյուր տասներեք մարդ (մեկ) տարում (քշեցի)։ Ոմանց սպանեցի, ոմանց կենդանի տարա։ Քսանհինգ ձի (քշեցի), [...] հազար յոթ հարյուր քառասունչորս անասուն, քառասունութ հազար ութ հարյուր քսանհինգ ոչխար։ Արգիշթե Մինուայորդին ասում է.— Խալդեի փոխարեն(?) սույն մեծագործությունները մեկ տարում կատարեցի։

Խալդյան մեծությամբ Արգիշթեն ասում է.— Երբ արքայացա57, տարեկան ինձ Խալդեն տվեց աշնանը(?).— Վեց հազար հինգ հարյուր վաթսունվեց անասուն, հիսունմեկ հազար ութ հարյուր յոթանասունութ ոչխար58։ Արգիշթեն ասում է.— Սույնը տարեցտարի եկավ(?)։

Խալդյան մեծությամբ Արգիշթեն ասում է.— Երբ Բեխուրա59 (քաղաքը) վերապաշարեցի, Բեխուրա (քաղաքի) մարզի Բամ60 (լեռը) փլվեց61. ծուխն(?) (ու) մուրը(?) այժմ վրայից(?) մինչև արևն (է) ելնում։ Երբ Բամ (լեռը) փլվեց, ես Բեխուրա (քաղաքը) գրավեցի62։

Խալդյան մեծությամբ Արգիշթե Մինուայորդին ասում է.— [...]:

Խալդեն արշավեց, սեփական զենքին(?) ենթարկեց [...]63:

Արգիշթե Մինուայորդին ասում է.— Ով այս արձանագրությունը ոչնչացնի, ով փչացնի, ով «աինեի» սրանք անի (կամ) ասի` «գնա, ոչնչացրու», ով այլ ոք ասի «ես կատարեցի», ով (մի) բան հենց սույն տեղից հանի «աուիեի», թող ոչնչացնե(ն) Խալդեն, Թեյշեբան, Շիվինեն (և) աստվածները նրան, սերունդն իր, սերնդի սերունդն իր արևի տակից, թե արտը(?), (որ) մշակում(?) (է), թե ընտանիքը(?), թե մարդկանց(?) կորստի(?) ուղարկեն (= մատնեն)64։

———————————–

1. Տեյավեխե ( այլ ընթերցմամբ՝ Դիաուխի) — երկիր Ճորոխի ավազանում (տե՛ս նաև № 8, ծան. 1)։
2. Շերիազե — երկիր Կարինից հյուսիս-արևելք ընկած տարածքում:
3. Բութե— քաղաք Չալդր լճից հարավ-արևմուտք։
4. Բիա— երկիր, մեր կարծիքով, գտնվել է հետագայի Վանանդի տեղում։

– 67 –

5. Խուշա – երկիր, որը տեղորոշվում է Չալդր լճից հարավ-արևմուտք։
6. Թարիու (երկիր), Զարախա (երկիր, թերևս՝ Ջավախք), Ուզինարիթարնա (քաղաք), Սերեմութարա (լեռ), Մակալթա (քաղաք), Իյանե (երկիր) – գտնվել են Չալդր լճի մոտակայքում:
7. Աբունե– երկիր, Ն. Վ. Հարությունյանի կարծիքով Այրարատի Հավնունիք գավառը։
8. Աբելիանեխե— ցեղ, որի անունով կոչվում էր նաև նրա բնակեցրած երկիրը։ Ըստ Կ. Հ. Բասմաջյանի՝ Այրարատի Աբեղյանք գավառը։
9. Ուդուրե Եթիուխե— վկայված է նաև Ուդուրե Եթիունե ձևով։ Բավական ընդարձակ երկիր է, որն ընդգրկել է Սևանա լճի ավազանը։
10. Ումելունե, Ուրյա, Տերտուբե, Մուրուզու— երկրներ Ուրմիա լճից հարավ(?)։
11. Ուբարուգիլդու (քաղաք), Քուրապերա, Թարերա, Քուաունե (երկրներ) — Հավանաբար գտնվել են Ուրմիա լճի արևելյան կողմերում։
12. Խաթե— Երկիր Եփրատ գետի ոլորանից արևմուտք։
13. Խիլարուադա— Մելետիայի արքան։
14. Նիրիբայի դաշտ — ենթադրվում է, որ գտնվել է Քաշիյարա լեռներում։
15. Խուրմա— քաղաք, որի անվան սկիզբը տեքստում ջարդված է։ Վերականգնվում է մեր կողմից։
16. Թուաթեխե— ցեղ, որը բնակվել է Արածանիի ստորին հոսանքների շրջանում։
17. Մելետիա— քաղաք Եփրատից արևմուտք, որի անունով կոչվում էր նրա շրջակա երկիրը։ Հանդիսանում էր խեթական վերջին պետական կազմավորումներից մեկը՝ Խեթական կայսրությունից անմիջապես հետո (տե ս նաև № 9, ծան. 5)։
18. Պիթեյրա— քաղաք Եփրատի արևելյան ափին, Արածանիի գետաբերանից հարավ։ Կոնկրետ տեղադրությունը հայտնի չէ։
19. Մեծ Մելիայան գետ — Եփրատ գետը, որը խեթերենում կոչվել է Մալա (տե՛ս նաև № 24, ծան. 3)։
20. Մարմուա— երկիր Եփրատի արևելյան ափերին՝ Արածանիի գետաբերանից հարավ։
21. Կալայա— երկիր նույն շրջանում։ Վերականգնումը մերն է։ Մեր կարծիքով, անտիկ աղբյուրների Գեղեցիկ դաշտը։
22. Կեխունե— քաղաք Սևանա լճի ափին։
23. Ալիշտու— քաղաք, միջնադարյան Աղստև ավանը, որի անունը պահպանված է Աղստև գետի անվան մեջ։
24. Երեբունե– քաղաք, որ հիմնել է Արգիշթե 1-ը մ. թ. ա. 782 թ՝ ներկայիս Արին բերդի շրջանում (տե՛ս նաև № 16, ծան. 1, № 19, ծան. 1)։
25. Լուլուական— այսինքն՝ բարբարոսական (տե՛ս նաև № 19, ծան. 2)։
26. Խաթեյան Ծուպա (այլ ընթերցմամր՝ Խաթե, Ծուպա) – հետագայի Չորրորդ Հայքի Ծոփք գավառը։
27. Ուբուրդա— երկիր հետագայի Գուգարքի Տաշիր գավառում։
28. Երդուա— քաղաք նույն վայրում։

– 68 –

29. «Ասորեստանյան զորք» – նման արտահայտությունը վկայում է այն մասին, որ Արգիշթե I-ը ոչ թե հարձակվել է Ասորեստանի վրա, այլ Ասորեստանն է նախահարձակ եղել և մտել Ուրարտու։ Տեքստը, իրոք, այդ է վկայում։
30. Արսիթա (գուցե՝ Յարսիթա, այլ հնարավոր ընթերցումը՝ Վարսիթա)– ցեղ, որի անունով կոչվում էր նաև նրա բնակեցրած երկիրը։ Ի. Մ. Դյակոնովի կարծիքով այն գտնվել է Ուրմիա լճից հարավ` Ասորեստանի և Մանայի միջև։
31. Բնագրում՝ «ասորեստանյան զորքի մեջ»– խոսքը կա՛մ Արսիթա ցեղի մասին է, կա՛մ մեկ այլ թշնամու՝ իրանալեզու ցեղերի(?), որոնք մասնակցել են Ասորեստանի մ. թ. ա. 781 թ. դեպի Ուրարտու կատարած արշավանքին։
32. Պուշթու— երկիր Ուրմիա լճից հարավ (տե՛ս № 15, ծան. 2)։
33. Բաբիլու– քաղաք, որի անունով կոչվում էր նրա շրջակա երկիրը։ Ի. Մ. Դյակոնովի կարծիքով այն գտնվում էր Տիգրիսի արևելյան վտակներից մեկի՝ Դիյալա գետի հովտում, որի բնակչությունը բաբելականացված էր։ Ուրարտական աղբյուրների սույն Բաբիլու երկիրը ասորեստանյան աղբյուրներում հանդես է
գալիս որպես Նամրու։
34. Բարուաթա — երկիր Ուրմիա լճից հարավ։ Ի. Մ. Դյակոնովի կարծիքով հանդիսացել է ասորեստանյան աղբյուրների Բիթ-Բարրու երկիրը։
35. Պարշուա — երկիր Ուրմիա լճից հարավ (տե՛ս № 4, ծան. 2)։
36. Թարիու– տե՛ս № 22, ծան. 6։
37. Շուրելե — այս անվան բնույթը գիտության մեջ վիճելի է։ Մեր կարծիքով երկիր է, որը թեկուզ և չի մտնում Արգիշթե I-ի տիտղոսաշարի մեջ, բայց առաջին անգամ որպես կոնկրետ երկիր հիշատակվում է հենց նրա կողմից։
38. Դադա — Թերևս Արգիշթե I-ի տուրտանը (սպարապետը):
39. Մանա — երկիր Ուրմիա լճի հարավային և հարավ-արևելյան ափերին։ Հիշատակվում է նաև ասորեստանյան աղբյուրներում որպես Մաննա և Աստվածաշնչում (հրեական բնագրում) որպես Միննի։
40. Երատելե — քաղաք Իյանե երկրռւմ։
41. Մյուս Երատելե — քաղաք միևնույն վայրերում։
42. Թուրա [...] — գետ Պուշթու երկրում։ Ենթադրվում է, որ այն ներկայիս։ Դիյալա գետն է, որը ասորեստանյան աղբյուրներում կոչվել է Թուրնաթ:
43. Վիխիքա — քաղաք Պուշթու երկրում։
44. Ասորեստանյան հարթավայր — Ասորեստանի հյուսիս-արևելյան այն հատվածը, որը գտնվում էր Դիյալա գետի մոտակայքում (?)։ Արգիշթե I-ը, այսպիսով, փաստորեն, արևելքից ներխուժել էր Ասորեստանի թիկունքը։ Ուրարտական «ալգանե» բառի «հարթավայր» թարգմանությունը առաջարկվում է մեր կողմից, որը հաստատվում է Մհերի դռան արձանագրության տվյալներով։ Նախկին «լեռ(?)» թարգմանությունը քիչ հավանական է (տե՛ս նաև № 6, ծան. 3)։
45. Արգիշթեխինելե— քաղաք Արարատյան դաշտում, հետագայի Արմավիրը։ Հիմնադրել է Արգիշթե I-ը մ. թ. ա. 776 թ.։
46. Ազա (գուցե՝ Յազա, մյուս հնարավոր րնթերցումը Ն. Վ. Հարությունյանի կարծիքով՝ Վազա) — ցեղ, որի անունով կոչվում էր նաև նրա բնակեցրած երկիրը։ Համապատասխանել է եթե ոչ ամբողջ Արարատյան դաշտին, ապա գոնե նրա հյուսիս-արևմտյան հատվածին։

– 69 –

47. Տուարածյան դաշտ— հետևելով նախորդ ուսումնասիրողներին, Գ. Ա. Ղափանցյանը այն տեղորոշում է Արաքսի վերին հոսանքների շրջանում՝ Տուրուբերանի Տուարածատափ գավառի տեղում։
48. Քուրքու (այլ րնթերցմամբ՝ Գուրկու) –– Սրմանց (Բյուրակն) լեռների հարավ-արևելյան մասերում գտնվող Քարքե լեռը՝ ըստ Գ. Ա. Ղափանցյանի։
49. Դաինալաթինե– Ն. Վ. Հարությունյանի կարծիքով այսպես է կոչվել Արածանի գետն իր վերին հոսանքների շրջանում (Մանազկերտի մոտակայքում)։
50. Շուրելե — երկիր Վանա լճից հյուսիս (տե՛ս № 22, ծան. 37)։
51. Շիմերեխադերե — քաղաք Ուրմիա լճից հարավ և հարավ-արևելք գտնվող Մանա երկրում, թերևս նրա կենտրոնը տվյալ ժամանակաշրջանում։
52. Արդինական— մեր կարծիքով՝ միևնույն Արդինե (Մուծածիր) քաղաքը (տե՛ս նաև № 28, ծան. 3)։
53. Ւշկիգուլու — երկիր, հավանաբար, Այրարատ նահանգի Շիրակ գավառից հյուսիս ընկած վայրերում։
54. Ամիգու— քաղաք՝ Վիտերուխե երկրի կենտրոնը։
55. Թարիու — երկիր Չալդր լճից հարավ-արևմուտք (տե՛ս նաև № 22, ծան. 6 և 36)։
56. Ուրմե — երկիր, որը մասնագետների կարծիքով գտնվել է Մեծ Հայքի Աղձնիք նահանգի արևմտյան մասում։ Մեր կարծիքով, հիշյալ երկիրը տեղորոշվում է Տուրուբերանի Տարոն գավառում կամ նրա շրջակայքում։
57. Խոսքը վերաբերում է Արգիշթե I-ի գահակալության առաջին տարվան՝ մ. թ. ա. 786 թվականին։
58. Արգիշթե I-ի յուրաքանչյուր տարի ստացած տուրքի քանակը 6566 անասուն և 51878 ոչխար էր։
59. Բեխուրա — բնակավայր Սևանա լճի ավազանում։ Կոնկրետ տեղադրությունը հայտնի չէ։
60. Բաս (այլ ընթերցմամբ՝ Բամնի) — լեռ Սևանա լճի ավազանում։ 61. Խոսքը, հավանաբար, երկրաշարժի և նրա հետևանքների մասին է։
62. Ամբողջ հատվածը ցույց է տալիս, որ Արգիշթե I-ը բնության այս արհավիրքը օգտագործել է որպես ժամանակը նշող փաստ՝ իր կողմից Բեխուրա քաղաքի նվաճումը թվագրելու համար։ Դժբախտաբար, տվյալ հատվածը տրված է առանձին և չի մտնում Արգիշթե I-ի տարեգրության այս կամ այն տարվա նկարագրության մեջ, բայց, այնուամենայնիվ, կարելի է ենթադրել, որ հիշյալ երկրաշարժը տեղի է ունեցել այն տարիներին, երբ Արգիշթե I-ը արշավել է Սևանա լճի ուղղությամբ, այն է՝ մ. թ. ա. 782 թ. հետո և մ. թ. ա. 773 թ. առաջ, քանի որ այս թվականով էլ վերջանում է Արգիշթե I-ի տարեգրությունը։
63. Տարեգրության այս հատվածը խիստ տուժել է։ Այն փորագրված է առանձին, ժայռափոր սենյակի մուտքի մոտ։ Ենթադրվում է անգամ, որ այն տարեգրությանը չի վերաբերում։ Սակայն, կարելի է կարծել նաև, որ այս հատվածը տարեգրության սկիզբն է, որը և պակասում է։
64. Պարբերության վերջին բառերից մի քանիսի թարգմանությունները առաջարկվում են մեր կողմից։

– 70 –

№ 23
ՊՈԻԼՈՒԱԴԵ ԵՐԿՐԻ ՆՎԱՃՈՒՄԸ

ՎԱՐԶԱԿԱՆ. Ժայռափոր արձանագրություն։ Գտնվում է Իրանի հյուսիս-արևելյան մասում, Արաքսի ստորին ավազանի հարավային կողմում։

УКН, № 417.

Խալդեն արշավեց, սեփական զենքին(?) ենթարկեց Քադիաու(?)1 արքային (և) Պուլուադեխե2 լեռնային երկիրը։ Խալդեն զորեղ (է), Խալդյան զենքն(?) իմ զորեղ (է)։ Արշավեց Սարդուրե3 Արգիշթորդին։ Սարդուրեն ասում է.— Գրավեցի քսանմեկ ամրոց, քառասունհինգ քաղաք մեկ օրում նվաճեցի։ Լիբլիունե4 քաղաքն արքայական, (որ) ամրացված (էր), կռվում գրավեցի։ Սարդուրեն արքա (է) հզոր, արքա մեծ, արքա Շուրելե (երկրի), արքա Բիաինելե (երկրի), իշխանը Տուշպա քաղաքի։

————————————–

1. Քադիաու(?) — Պուլուադե երկրի արքան, որի անունը այլուր չի հանդիպում։
2. Պուլուադեխե — երկիր Արաքսի ստորին ավազանում, նրա հարավային ափերի մոտակայքում։ Գ. Ա. Մելիքիշվիլու կարծիքով, իրանական և այլ լեզուներում (ինչպես նաև հայերենում) հանդիպող «պողպատ» բառն իր տարբերակներով, ծագում է այս երկրի անունից։
3. Սարդուրե II (764 — 735) — Արգիշթե I-ի որդին և հաջորդը։ Ուրարտուի հզոր արքաներից մեկը։ Նրա օրոք ուրարտացիները Հայկական լեռնաշխարհի հարավ-արևմտյան ուղղությամբ կարճ ժամանակով դուրս եկան Միջերկրական ծովի ափերը։
4. Լիբլիունե— քաղաք՝ Պուլուադե երկրի կենտրոնը։ Հիշատակվում է նաև Սարդուրե II-ի տարեգրության մեջ։

№ 24
ԱՐԱԾԱՆԻԻ ՍՏՈՐԻՆ ԱՎԱԶԱՆԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՆՎԱՃՈՒՄԸ

ԻԶՈԼԻ. Ժայռափոր արձանագրություն Եփրատ գետի ձախ (արևելյան) ափին, Արածանիի գետաբերանից հարավ։

HChI, LXXXIII, УКН, № 158, HChI, № 104

Խալդեն արշավեց, սեփական զենքին (?) ենթարկեց Խիլարուադա1 Շախորդի արքային (և) Մելետիա-ալխե2 (քաղաքի) եր-

– 71 –

կիրը, զգետնեց Սարդուրեի առջև Աթգիշթորդու։ Խալդեն իմ զորեղ (է), Խալդյան զենքն(?) իմ զորեղ (է)։ Արշավեց Սարդուրե Արգիշթորդին։ Սարդուրեն ասում է.— Պուրանա3 (գետի) վրա ոչ (մի) կամուրջ(?) (չ)կար: Ոչ (մի) «աինեի» արքա այնտեղ արշաված (չէր)։ Աղոթում էի Խալդե տիրոջը, Թեյշեբային, Շիվինեին (և) աստվածներին Բիաինելե (երկրի)` իշխանական մեծությամբ, որի վերևում լսում էին ինձ աստվածները (և) տվեցին ինձ ճանապարհ։ Արշավեցի զինվորների մեջ Տումիշքե4 (քաղաքի) առջև։ Հենց այդ նույն օրը արշավեցի երկրի վրա։ Ամբողջ(?) Կալայա (երկիրը) անջատեցի(?), կտրեցի մինչև Քարնիշե լեռը բուն(?) Մելետիա (քաղաքի) (երկրի)։ Կտրեցի մինչև Մուշա (լեռը) Զապշա (քաղաքի) մարզում։ Տասնչորս ամրոց (և) ութսուն քաղաք մեկ օրում նվաճեցի։ Ամրոցները ավերեցի, քաղաքները այրեցի, հիսուն կառք ռազմական բռնեցի (= հափշտակեցի)։ (Երբ) կռվից դարձնում էի (= դառնում էի), վերապաշարեցի Սասինե քաղաքն արքայական Խիլարուադայի, (որը) ամրացված էր, (և) կռվում գրավեցի։ Տավար, մարդ, կին այնտեղից հանեցի։ Սարդուրեն ասում է. — Դեպի այնտեղ թող խուժեն(?) (և) Մելետիա (քաղաքը) թող պաշարեն։ Եկավ Խիլարուադան առջևս։ Երկրպագում էր, բռնեց (= գրկեց) ոտքեր(ս) փորի (?) վրա ընկած։ Հանեցի ոսկի (և) արծաթ. տավարը զոհաբերության(?) դեպի Բիաինելե (երկիրը) տարա։ Նրան գցեցի հարկի տակ։ Ինն ամրոց տեղից սրբեցի(?), ավելացրի երկրիս վրա.— Խազանե, Գաուրախե5, Տումիշքե, 3ասինե, Մանինու, Արուշի, Կուլբիթարյան-թաշե6, Կուերայի-թաշե7, Մելույանե։ (Հաջորդում են արքայական տիտղոսաշարը և անեծքի բանաձևը)։

————————————————

1. Խիլարուադա — Մելետիայի արքան (տե՛ս նաև № 22, ծան, 13)։
2. Մելետիա — քաղաք, գտնվել է Եփրատից արևմուտք։
3. Պուրանա — Արևմտյան Եփրատը, որը այլ դեպքերում կոչվում է Մեծ Մելիայան գետ (տե՛ս նաև № 22, ծան, 19)։
4, Տումիշքե— քաղաք Եփրատի ափին, որը, ըստ Ն. Գ. Ադոնցի և Բ. Բ. Պիոտրովսկու, հունական աղբյուրներում հանդիպում է որպես Տոմիսա։
5. Գաուրախե – ամրոց Արածանիի ստորին հոսանքներից հյուսիս։ Անունը պահպանված է Չորրորդ Հայքի Գորեք գավառի անվան մեջ (գրաբարյան ձևը՝ Գաւրէք)։
6. Կուլբիթարյան-թաշե (այլ ընթերցմամբ՝ Կուլբիթարրինի-թաշե)– ամրոց Արածանիի ստորին հոսանքների շրջանում, որի անունը կազմված է ուրարտերենի «թաշե» («նվեր») բառով։

– 72 –

7. Կուերայի-թաշե— ամրոց, որի անունը կազմված է Կուերա աստծու անունից՝ միևնույն «թաշե» («նվեր») բառով։

№ 25
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՎԱԶԱՆԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՆՎԱՃՈՒՄԸ ՄԻՆՉԵՎ ԱՐՑԱԽԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

ԾՈՎԱԿ. Փորագրված է մի մեծ քարի վրա Սևանա լճի հարավային ափի մոտակայքում։
КНЗ, XXIX; CICh, LIII, УКН, № 161; HChI, № 105.

Խալդեն արշավեց, սեփական զենքին(?) ենթարկեց Արկուկե (ցեղի) երկիրը: Սարդուրեն ասում է. — Արշավեցի, գրավեցի Արկուկե (ցեղի) երկիրը, կտրեցի մինչև Ուրտեխե1 (երկիրը)։ (Հաջորդում է արքայական տիտղոսաշարը)։

———————————–

1.Ուրտեխե — երկիր Սևանա լճից արևելք, որը Գ. Ա. Ղափանցյանի կարծիքով, համապատասխանում է Մեծ Հայքի Արցախ նահանգին՝ թե՛ անվամբ, թե՛ տարածքով։

№ 26
ԽԱՂՈՂԻ ԱՅԳԻՆ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՈՒԳԱՆՔ ԶԱՆՑԱՌՈՒՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

ԱՐՃԵՇ.— Ժայռափոր արձանագրություն Վանա լճի հյուսիսային ափերի մոտակայքում։
MLV, XL; УКН, № 167, HChI, № 110

Խալդյան մեծությամբ Սարդուրե Արգիշթորդին այս խաղողուտը հիմնեց։ Սարդուրեն ասում է. — (Այն) արքան, ով հետո հենց այդ տեղից (= ժամանակից) տիրակալ լինի, թող (…) բազմաթիվ որթերից (չ)վերցնի հաստատված Սարդուրյան անունը Սարդուրյան խաղողուտի։ Ով գողանա (կամ) ձի վարի, թող տա (մեկ) կանգուն մորթի (և) սանձը1։ Սարդուրեն ասում է. — Ով գողանա, թող ոչնչացնե(ն) Խալդեն, Թեյշեբան, Շիվինեն (և) աստվածները (նրան) արևի տակից։

——————————————–

1. Տվյալ նախադասության թարգմանությունը հիմնականում արված է մեր կողմից։ Մեր կարծիքով, այն ուրարտական արքունական-տաճարային օրենս-

– 73 –

գրքի հատվածներից մեկն է, օրենսգիրք, որից միայն հատուկտոր հատվածներ են մեզ հասել։

№ 27
ՍԱՐԴՈՒՐԵ II-Ի ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆԸ

ՎԱՆ. Փորագրված է Վանի քարաժայռի հյուսիսային կողմում պատրաստված Գանձադուռ (Խազինե կափուսի) կոչված ժայռախորշի մեջ կանգնեցված կոթողի չորս նիստերին (որի վերևի մասը, դժբախտաբար, բացակայում է) և նրա պատվանդանի առջևի նիստին, ինչպես նաև ժայռախորշի արևելյան պատի վերին մասում։ Պատին փորագրված հատվածը հայտնաբերել և ընդօրինակել է արևելագետ Ֆ. Է. Շուլցը դեոևս 1828 թ., իսկ կոթողը և պատվանդանը՝ Հ. Ա. Օրբելին՝ 1916 թ. Ն. 3. Մաոի ղեկավարած արշավախմբի աշխատանքների ժամանակ։

АЭБ, XI-XIV; CICh, XXXII–XXXVII, УКН, № 155, HChI, № 103.

Խալդեն արշավեց, սեփական զենքին(?) ենթարկեց Մանա երկիրը, զգետնեց Սարդուրեի առջև Արգիշթորդու։ Խալդեն (իմ) զորեղ (է), Խալդյան զենքն(?) իմ զորեղ (է)։ Արշավեց Սարդուրե Արգիշթորդին։ Սարդուրեն ասում է. — Արշավեցի Բաբիլու1 երկրի վրա։ Գրավեցի Բաբիլու երկիրը։ Կտրում էի մինչև Բարուաթայան2 (երկիրը)։ Խալդյան մեծությամբ Սարդուրեն ասում է. — Գրավեցի երեք ամրոց, (որ) ամրացված էին, կռվում գրավեցի։ Քսաներեք քաղաք մեկ օրում նվաճեցի։ Ամրոցները ավերեցի, քաղաքները այրեցի, երկիրը կերա (= յուրացրի), մարդ, կին այնտեղից քշեցի։ Ութ հազար հարյուր երեսունհինգ պատանի հանեցի, քսանհինգ հազար ստրուկ, վեց հազար մարդ ռազմական։ Երկու հազար հինգ հարյուր ձի քշեցի, տասներկու հազար երեք հարյուր անասուն, երեսուներկու հազար հարյուր ոչխար։ Սույնը արքային եկավ (=հասավ), (իսկ) թե ինչ զինվորները քշեցին՝ առանձին քշեցին, երբ երկրի հացը գնաց։ Հենց այդ նույն տարում կրկին արշավեցի Եթիունե3 (երկրի) վրա, Լիկիու4 (երկրի) վրա։ Եդիա5 քաղաքն արքայական Աբիանական (ցեղի), (որ) ամրացված էր, կռվում գրավեցի. Երվիա քաղաքն արքայական Երքուայական (ցեղի), (որ) ամրացված էր, կռվում գրավեցի. Երդուա քաղաքն ար-

– 74 –

թայական Վերդայական (ցեղի), (որ) ամրացված էր, կռվում գրավեցի. արքային Բուինի–ալխե (քաղաքի) (երկրի) ծառա դարձրի, հարկի տակ գցեցի, հարկը Սարդուրեին տալու (համար)։ Այս չորս ամրոցները երկրում գրավեցի, մարդ, կին այնտեղից քշեցի։ Երեք հազար հինգ հարյուր պատանի, տասնհինգ հազար ստրուկ, չորս հազար մարդ ռազմական քշեցի։ Ութ հազար հինգ հարյուր քսանհինգ անասուն քշեցի, տասնութ հազար ոչխար քշեցի։ Այդ նույն տարում երրորդ անգամ արշավեցի Ուրմե6 (երկրի) վյրա։ Տասնմեկ ամրոց գրավեցի, ավերեցի, մարդ, կին այնտեղից քշեցի։ Հազար հարյուր պատանի հանեցի, վեց հազար հինգ հարյուր կին, երկու հազար մարդ ռազմական։ Երկու հազար հինգ հարյուր երեսունութ

– 75 –

անասուն (քշեցի), ութ հազար ոչխար։ Սարդուրե Արգիշթորդին ասում է. — (Ահա) ինչ տղամարդություն երեք երկրներում մեկ տարում կատարեցի։ Ընդամենը տասներկու հազար յոթ հարյուր երեսունհինգ պատանի հանեցի, քառասունվեց հազար վեց հարյուր կին քշեցի, տասներկու հազար մարդ ռազմական քշեցի։ Երկու հազար հինգ հարյուր ձի քշեցի, քսաներեք հազար երեք հարյուր երեսունհինգ անասուն (քշեցի), հիսունութ հազար հարյուր ոչխար քշեցի։ Խալդեի փոխարեն(?) սույն մեծագործությունները մեկ տարում Սարդուրե Արգիշթորդին կատարեց։

Խալդեն արշավեց, սեփական զենքին(?) ենթարկեց Մանա7 երկիրը, ենթարկեց Երիախե8 երկիրը, զգետնեց նրանց Սարդուրեի առջև Արգիշթորդու: Խալդեն զորեղ (է), Խալդյան զենքը(?) զորեղ (է)։ Արշավեց Սարդուրե Արգիշթորդին։ Սարդուրեն ասում է. — Դեպի այնտեղ արշավեցի՝ Մանա (երկրի) վրա։ Երկիրը գրավեցի, քաղաքները այրեցի, ավերեցի, երկիրը կերա (= յուրացրի), մարդ, կին քշեցի դեպի Բիաինելե (երկիրը)։ Դարբա ամրոցը, (որ) ամրացված էր, կռվում գրավեցի, բերդակալ(?) այնտեղ նշանակեցի(?), երկիրը երկրիս վրա ավելացրի։ Հենց այդ նույն տարում երրորդ անգամ ուղարկեցի զինվորներ դեպի Երիախե (երկիրը)։ Երկիրը գրավեցին, քաղաքները այրեցին, ավերեցին, երկիրը կերան (= յուրացրին), մարդ, կին դեպի Բիաինելե (երկիրը) քշեցին: Խալդյան մեծությամբ Սարդուրեն ասում է. — (Ահա) ինչ տղամարդություն այնտեղ կատարեցի։ Երեք հազար երկու հարյուր քսանհինգ պատանի այնտեղից հանեցի, չորս հազար ինն հարյուր քսանութ կին։ Ընդամենը ութ հազար հարյուր հիսուներեք մարդ։ Ոմանց սպանեցի, ոմանց կենդանի տարա։ Չորս հարյուր տասներկու ձի (քշեցի), վեց հազար վեց հարյուր վաթսունհինգ անասուն, քսանհինգ հազար յոթ հարյուր երեսունհինգ ոչխար։ Սարդուրե Արգիշթորդին ասում է. — Խալդեի փոխարեն (?) սույն մեծագործությունները մեկ տարում կատարեցի։ Սարդուրե Արգիշթորդին ասում է. — Հենց այս տեղից (= ժամանակից) «նախեդե»–ն հաստատված (է)։

[...] արշավեցի Կուլխա9 (երկրի) վրա։ Խալդյան մեծությամբ Խախա արքային Խուշա-ալխե10 (երկրի) ժողովրդով հանդերձ գերեվարեցի, քշեցի, բնակեցրի երկրումս։ Սարդուրեն ասում է.— Հենց այդ տարում զինվորները արշավեցին Աբելիանեխե11 (երկ-

– 76 –

րի) վրա։ Խալդյան մեծությամբ մեկ օրում երկիրն իր նվաճեցի։ Ամրոցները ավերեցի, քաղաքները այրեցի, երկիրը կերա (=յուրացրի), մարդ, կին այնտեղից քշեցի։ Սարդուրեն ասում է. — Խալդեի փոխարեն(?) (ահա) ինչ տղամարդություն այնտեղ կատարեցի. — Մեկ(?) հազար ութ հարյուր իննսուն պատանի հանեցի, երեք հազար չորս հարյուր իննսուն երիտասարդ, վեց(?) հազար չորս հարյուր ութ ստրուկ քշեցի։ Ընդամենը՝ ինն հազար ինն հարյուր չորս մարդ։ Ոմանց սպանեցի, ոմանց կենդանի տարա։ Վաթսունհինգ ձի քշեցի, [...] հազար իննսուն անասուն, տասը հազար ութ հարյուր իննսունյոթ ոչխար։ Սարդուրեն ասում է. — Խալդեի փոխարեն(?) սույն մեծագործությունները մեկ տարում կատարեցի։

Խալդեն արշավեց, սեփական զենքին(?) ենթարկեց արքային (և) Երիախե (ցեղի) երկիրը, ենթարկեց Աբելիանեխե (ցեղի) երկիրը, զգետնեց նրանց Սարդուրեի առջև Արգիշթորդու։ Խալդեն զորեղ (է), Խալդյան զենքը(?) զորեղ (է)։ Խալդյան մեծությամբ արշավեց Սարդուրե Արգիշթորդին։ Սարդուրեն ասում է. — Արշավեցի Երիախե (երկրի) վրա։ Գրավեցի Երիախե երկիրը, մեկ օրում նվաճեցի։ Մառանները, որ հայրն (ու) պապն էին սարքել «աուիե», (որ) նույնիսկ պատնեշ (?) (էր) պատրաստված (?) (և) ոչ (մի) «աիշեի» արքաներ (չ)էին գրավել, Խալդյան Հրամանով տիրական՝ ես մեկ(?) հարյուր հիսուն մառան գրավեցի, կողոպտեցի։ Մարդ, կին, տավար «դիդգուշի» այնտեղից հանեցի։ Քաղաքները այրեցի, երկիրը կերա ( = յուրացրի), մարդ, կին քշեցի դեպի Բիաինելե (երկիրը): Սարդուրեն ասում է*— Վերադարձին արշավեցի Աբելիանեխե (երկրի) վրա։ Քաղաքները այրեցի, երկիրը կերա (=յուրացրի)։ Եկավ (առջևս) Մուրինե Աբելիանորդին, բռնեց (=գրկեց) Սարդուրյան ոտքերը, երկրպագում էր փորի(?) վրա ընկած։ Բնակեցրի տեղը, գցեցի հարկի տակ։ Սարդուրե Արգիշթորդին ասում է.— Խալդեի փոխարեն (?) սույն տղամարդությունը այնտեղ կատարեցի.— Յոթ հազար հարյուր հիսուն մարդ մեկ տարում (քշեցի)։ Ոմանց սպանեցի, ոմանց կենդանի տարա։ Հինգ հարյուր ձի քշեցի, ութ հազար հինգ հարյուր վաթսուն անասուն, քսանհինգ հազար հարյուր յոթանասուն ոչխար։ Սույնը արքային եկավ (=հասավ), (իսկ) թե ինչ զինվորները հափշտակեցին՝ առանձին քշեցին, երբ երկրի հացը գնաց։ Սարդուրեն ասում է.— Խալդեի փո-

– 77 –

խարենը) սույն մեծագործությունները մեկ տարում կատարեցի:

Խալդեն արշավեց, սեփական զենքին(?) ենթարկեց Ռաշունե արքային (և) Ռուիշիանական երկիրը, ենթարկեց Դիուծինե Իյանորդի արքային (և) Եթիունե երկիրը, զգետնեց նրանց Սարդուրեի առջև Արգիշթորդու։ Սարդուրեն ասում է.— Հենց այս տեղից (=ժամանակից) «ազեբե» բուն(?) «խարարե» Հաստատված (է)։

[...] Սարդուրեն ասում է.— Արշավեցի Կուլխա (երկրի) վրա։ Երկիրը գրավեցի, Իլդամուշա քաղաքն արքայական Միշա արքայի` Կուլխախալյան (երկրի), (որ) ամրացված էր, կռվում գրավեցի։ Մարդկանց այրեցի։ Բերդակալը ոմն(?)՝ Կուլխա (երկրի), (որ) այնտեղ էր, սպանեցի։ Կնիք երկաթյա սարքեցի, արձանագրություն Իլդամուշա (քաղաքում) դրեցի, ամրոցները, քաղաքները այրեցի, ավերեցի, երկիրը կերա (=յուրացրի), մարդ, կին քշեցի։ Սարդուրեն ասում է.— Հենց այդ տարում երրորդ անգամ արշավեցի Վիտերուխե (երկրի) վրա։ Երեք գավառապետ ապստամբած(?) էին, երեք տեղերում արշավանք կատարեցի։ Խալդյան մեծությամբ երկիրը վերապաշարեցի, մեկ օրում նվաճեցի։ Երկիրը կերա (=յուրացրի), մարդ, կին քշեցի։ Ուրայա ամրոցը կառուցեցի, բերդակալ այնտեղ նստեցրի (?), Վիտերուխեյան ժողովրդին(?) այնտեղ բնակեցրի։ Սարդուրեն ասում է.— (Ահա) ինչ տղամարդություն (այնտեղ) կատարեցի։ Ութ հազար հարյուր պատանի հանեցի, ինն հազար հարյուր տասը կին քշեցի։ Ընդամենը՝ տասնյոթ հազար երկու հարյուր մարդ։ Ոմանց սպանեցի, ոմանց կենդանի տարա։ Հազար հինգ հարյուր ձի քշեցի, տասնյոթ հազար երեք հարյուր անասուն, երեսունմեկ հազար վեց հարյուր ոչխար։ Սարդուրեն ասում է.— Խալդեի փոխարեն(?) սույն մեծագործությունները մեկ տարում կատարեցի։

Խալդեն արշավեց, սեփական զենքին(?) ենթարկեց չորս արքաների Ուդուրե–Եթիունյան12 երկրում, արքային Արկուկիույան (ցեղի) (երկրի), արքային Քամանիուի13 (ցեղի) (երկրի), արքային Լուերունիուի (ցեղի) (երկրի)։ Հենց այս տեղից (ժամանակից) (…) հաստատված (է):

[...] այնտեղ արշաված (չէր)։ Սարդուրե Արգիշթորդին ասում է.— Աղոթում էի Խալդե տիրոջը, Թեյշեբային, Շիվինեին (և) աստվածներին Բիաինելե (երկրի)՝ իշխանական մեծությամբ, որի վերևում, երկրներում հեռավոր(?), լսում էին ինձ աստվածները

– 78 –

(և) տվեցին ինձ ճանապարհ։ Դեպի այնտեղ արշավեցի՝ Պուլուադե14 (երկրի) վրա։ Ելավ առջևս կռվով։ Նորից վռնդեցի, փախցրի (=հալածեցի) մինչև Լիբլիունե (քաղաքը)։ Լիբլիունե քաղաքն արքայական, (որ) ամրացված էր, կռվում գրավեցի, արձանագրություն այնտեղ դրեցի15։ Քաղաքները այրեցի, երկիրը կերա (=յուրացրի), մարդ, կին այնտեղից քշեցի։ Ամրոցներ այնտեղ կառուցեցի՝ Բիաինելե (երկրի) զորությունը լուլույան (=բարբարոսական) ցեղերի մեջ ամրապնդելու (համար)։ Երկիրը երկրիս վրա ավելացրի։ Սարդուրեն ասում է.— Հենց այդ տարում երրորդ անգամ արշավեցի Երիախե (երկրի) վրա։ Երկիրը գրավեցի, քաղաքները այրեցի, ավերեցի, երկիրը կերա (= յուրացրի)։ Մարդ, կին քշեցի դեպի Բիաինելե (երկիրը)։ Ամրոցներ այնտեղ կառուցեցի, երկիրը երկրիս վրա ավելացրի։ Խալդյան մեծությամբ Սարդուրեն ասում է.— (Ահա) ինչ տղամարդություն այնտեղ կատարեցի։ Վեց հազար չորս հարյուր երեսունվեց պատանի այնտեղից հանեցի, տասնհինգ հազար հինգ հարյուր հիսուներեք կին քշեցի։ Ընդամենը՝ քսանմեկ հազար ինն հարյուր ութսունինը մարդ (մեկ) տարում (քշեցի)։ Ոմանց սպանեցի, ոմանց կենդանի տարա։ Հազար վեց հարյուր տասներեք ձի (քշեցի), հարյուր տասնհինգ ուղտ (քշեցի), տասնվեց հազար հինգ հարյուր քսանինն անասուն քշեցի, երեսունյոթ հազար վեց հարյուր ութսունհինգ ոչխար քշեցի։ Սարդուրեն ասում է.— Խալդեի փոխարեն(?) սույն մեծագործությունները մեկ տարում կատարեցի։

Խալդեն արշավեց, սեփական զենքին(?) ենթարկեց Կումախա-խալե16 երկիրը, զգետնեց Սարդուրեի առջև Արգիշթորդու։ Խալդեն զորեղ (է), Խալդյան զենքը(?) զորեղ (է)։ Արշավեց Սարդուրե Արգիշթորդին։ Սարդուրեն ասում է.— Քուշթաշպիլե արքան Կումախա–ալխե17 (երկրի) ինքնիշխան (?) էր։ Ոչ (մի) «աինեի» արքա այնտեղ արշաված (չէր)։ Սարդուրե Արգիշթորդին ասում է.— Աղոթում էի Խալդե տիրոջր, Թեյշեբային, Շիվինեին (և) աստվածներին Բիաինելե (երկրի)՝ իշխանական մեծությամբ, որի վերևում, երկրներում հեռավոր (?), լսում էին ինձ աստվածները (և) տվեցին ինձ ճանապարհ։ Դեպի այնտեղ արշավեցիճ Կումախա–խալյան երկրի վրա։ Քիշթանե18 քաղաքն արքայական, (որ) ամրացված էր, կռվում գրավեցի, Խալպա քաղաքն արքայական, (որ) ծովի դեմն էր, գրավեցի, Պարալա քաղաքն արքայական վերա–

– 79 –

շրջապատեցի։ Ելավ առջևս, երկրպագում (?) էր, վերահաստատեցի (տեղը)։ Տվեց ինձ հարկ քառասուն «մանա» ոսկի զտված, ութ հարյուր «մանա» արծաթ, երեք հազար հագուստ, երկու հազար վահան պղնձյա, հազար հինգ հարյուր երեսունհինգ թաս պղնձյա, երբ հենց այս տեղից (= ժամանակից) «ազեբե եդանե խարարե» հաստատված (է):

Խալդյան զորությամբ Սարդուրե Արգիշթորդին ասում է. — Քամա19 ամսի քսանին զինվորներ գնդեցի։ Աղոթում էի Խալդե տիրոջը, Թեյշեբային, Շիվինեին (և) աստվածներին Բիաինելե (երկրի)՝ տիրական մեծությամբ, որի վերևում լուլույան (= բարբարոսական) (երկրներում) լսում էին ինձ աստվածները։ Սարդուրեն ասում է.— Գնացի Եթիունե (երկրի) վրա։ Երբ դարձա (=եղա) Եթիունե (երկրի) կողմում (?), ամբողջ (?) Երիախե (երկիրը) անջատեցի(?) բուն(?) Կուրիանե20 (երկրից)։ Արշավեցի Իյանե (երկրի) վրա։

Խալդեն արշավեց, սեփական զենքին (?) ենթարկեց Կապուրե արքային (և) Իյանեի երկիրը։ Խալդեն զորեղ (է), Խալդյան զենքը (?) զորեղ (է)։ Արշավեց Սարդուրեն։ Սարդուրեն ասում է. — Երեսունհինգ ամրոց, երկու հարյուր քաղաք մեկ օրում նվաճեցի։ Ամրոցները ավերեցի, քաղաքները այրեցի, երկիրը կերա ( =յուրացրի)։ Մարդ, կին այնտեղից հանեցի դեպի Բիաինելե (երկիրը)։ Սարդուրեն ասում է.— Հենց այդ ճանապարհին (=արշավանքում) արշավեցի Բուզունիայան21 երկրի վրա, Ալկանիա (քաղաքի) վրա, Ծուղալա (քաղաքի) վրա։ Ամրոցները ավերեցի, քաղաքները այրեցի, երկիրը կերա ( = յուրացրի)։ Վերադարձին արշավեցի Երիախե (երկրի) վրա։ Քաղաքները այրեցի, մարդ, կին այնտեղից հանեցի։ Այնտեղից դարձնում էի (= դառնում էի) (և) արշավեցի Իշթելուա (երկրի) վրա, Կադիայան (երկրի) վրա, Աբունե22 երկրի վրա, Աբելիանեխե (ցեղի) (երկրի) վրա։ Սարդուրեն ասում է. — Ես զինվորներին (չ)հանձնեցի (?) ոչ (մեկին)։ Նախկին(?) գավառապետը ապստամբած էր։ Արշավեցի գնդի առջև Վելեքուխե23 (երկրի) վրա։ Գրավեցի Վելեքուխե երկիրը։ Քսաներկու ամրոց, (որ) ամրացված էր, կռվում գրավեցի։ Ամրոցները ավերեցի, քաղաքները այրեցի, երկիրը կերա ( = յուրացրի)։ Մարդ, կին քշեցի դեպի Բիաինելե (երկիրը)։ Սարդուրեն ասում է.— Եկավ առջևս Նիդե արքան Վելեքուխե (երկրի)։ Երկրպագում (?) էր։ Ծառա-

– 80 –

դարձրի, հարկի տակ գցեցի, հարկը Սարդուրեին տալու (համար)։ Սարդուրեն ասում է.- Հենց այդ տարում երրորդ անգամ արշավեցի Արկուկե (ցեղի) երկրի վրա։ Ենթարկեցի Արկուկե (ցեղի) երկիրը, Ադախու (ցեղի) երկիրը, Լուերու (ցեղի) երկիրը, Եշումուա (ցեղի) երկիրը, Քամանիու24 (ցեղի) երկիրը, Կույալբա25 (երկիրը), Ուխունե26 երկիրը, Տերիա27 երկիրը։ Քսան ամրոց, (որ) ամրացված էր, կռվում գրավեցի։ Հարյուր քսան քաղաք մեկ օրում (=արշավանքում) նվաճեցի։ Ամրոցները ավերեցի, քաղաքները այրեցի, երկիրը կերա (= յուրացրի)։ Մարդ, կին այնտեղից հանեցի։ Սարդուրեն ասում է.—Քանի մարդ իմ զենքի(? առջից ճողոպրում էր և բռնեց (=գրավեց) Ուշքիա (և) Բամ28 (լեռները), վերապաշարեցի, սպանեցի։ Ովքեր ճողոպրում էին, Թեյշեբան (=կայծակը) այրեց։ Սարդուրեն ասում է.— Առանձին մարդ, կին զինվորներին տվեցի։ Սարդուրեն ասում է.— (Ահա) ինչ տղամարդություն այնտեղ կատարեցի։ Տասը հազար պատանի հանեցի, չորս հազար վեց հարյուր երիտասարդ քշեցի, քսաներեք հազար երկու հարյուր կին, ընդամենը` երեսունյոթ հազար ութ հարյուր մարդ։ Ոմանց սպանեցի, ոմանց կենդանի տարա։ Երեք հազար հինգ հարյուր ձի (քշեցի), քառասուն հազար երեք հարյուր հիսուներեք անասուն, քսանմեկ բյուր չորս հազար յոթ հարյուր ոչխար։ Սարդուրեն ասում է.— Խալդեի փոխարեն(?) սույն մեծագործությունները մեկ տարում կատարեցի։

Խալդյան մեծությամբ Սարդուրե Արգիշթորդին ասում է.— Երբ Խալդեն ինձ արքայություն տվեց, ելա հայրական տեղն իմ արքայական (և) ինչ տրված (= հաղորդված) (է), այս «իսիուշե»-ն Շուրեների համար (= օգտին) ոչնչացրի (= կրճատեցի). իննսուներկու մարտակառք, երեք հազար վեց հարյուր նժույգ, երեսունհինգ բյուր երկու հազար տասնմեկ զինվոր՝ թե՛ Հեծյալ, թե՛ հետիոտն։ Սույն տրվածը (= հաղորդվածը) զինվորների համար (=օգտին) ոչնչացրի (=կրճատեցի)։ (Իսկ) ինչ «իսիուշե» էր, գցեցի։ Հարյուր քսանմեկ մարդ, տասը հազար չորս հարյուր ութ ձի, հարյուր երեսուներկու ջորի, տասներկու հազար երեք հարյուր քսանմեկ կով, ինն հազար երեսունվեց եզ։ Ընդամենը՝ քսանմեկ հազար երեք հարյուր հիսունյոթ անասուն, երեսունհինգ հազար չորս հարյուր վաթսունյոթ ոչխար, երկու հազար հարյուր տասնչորս զենք մարտական, հազար երեք հարյուր երեսուներկու աղեղ,

– 81 –

քառասունյոթ հազար ինն հարյուր յոթանասուն նետ29, հարյուր երկու բյուր երկու հազար հարյուր երեսուներեք «քապե» գարի, հարյուր տասնմեկ «ակարկե» գինի, ութսունվեց «ակարկե» յոթ «տերուսե» քսան «քալե» յուղ, յոթ հազար յոթանասունինը «մանա» պղինձ՝ երեք հարյուր երեսունվեց ամսում30 Ուրուրդեների31 համար (=օգտին) ոչնչացրի (֊կրճատեցի)։

Սարդուրե Արգիշթորդին արքա (է) հզոր, արքա մեծ, արքա Շուրելե (երկրի), արքա Բիաինելե (երկրի), արքա արքաների, իշխանը Տուշպայական քաղաքի։

—————————————-

1. Բաբիլու— երկիր Դիյալա գետի հովտում (տե՛ս նաև N 22, ծան, 33)։
2. Բարուաթա— երկիր Ուրմիա լճից հարավ (տե՛ս նաև N 22, ծան. 34)։
3. Եթիունե— լայնատարած երկիր Հայկական լեռնաշխարհի հյուսիսում (տե՛ս նաև N 3, ծան. 2)։
4. Լիկիու— երկիր, որը ըստ Ն. Վ. Հարությունյանի, գտնվել է Սևանա լճի ափերի մոտակայքում՝ Հրազգանի վերին հոսանքների շրջանում։
5. Եդիա— քաղաք, թերևս, Սևանա լճի մոտակայքում։
6. Ուրմե— երկիր, թերևս, Տուրուբերանի Տարոն գավառը (տե՛ս նաև N 22, ծան. 56)։
7. Մանա— երկիր Ուրմիա լճի հարավային և հարավարևելյան կողմերում։
8. Երիախե— երկիր, Այրարատի Շիրակ գավառը։
9. Կուլխա— երկիր, թերևս, Ճորոխի ստորին ավազանում, հունական աղբյուրների Կոլխիդա երկիրր։
10. Խուշա-ալխե— երկիր, թերևս, Չալդր լճի հյուսիս արևմտյան կողմերում։
11. Աբելիանեխե— երկիր, համապատասխանում է Այրարատի Աբեղյանք գավառին։
12. Ուդուրե Եթիունե — Սևանա լճի ավազանի երկրների հավաքական անունը։
13. Քամանիու— ցեղ, ապրել է Սևանա լճի հարավային ափերին։
14. Պուլուադե— երկիր Իրանի հյուսիսարևմտյան շրջաններում, Արաքսի ստորին ավազանի հարավային կողմում (տե՛ս նաև N 23, ծան. 2)։
15. Սարդուրե II-ի` Լիբլիունե քաղաքի մոտակայքում թողած արձանագրությունը հայտնաբերվել է (տե՛ս N 23, ծան. 3)։
16. Կամախա-խալե– երկիր Եփրատի արևմտյան ափին, Մալաթիայից հարավ։ Անտիկ աղբյուրներում այն հայտնի է Կոմմագենե անվամբ։
17. Կամախա-ալխե— միևնույն Կումախա-խալե երկիրը։
18. Քիշթանե— քաղաք Կումախա երկրում, որր գտնվել է Եփրատից արևմուտք։ Հիշատակվում է նաև ասորեստանյան աղբյուրներում որպես Քիշթա(ն)։ Գանձադռան տարեգրության մեջ այս տեղանունր սխալմամբ դրված է Ուիթանե: Ճշտումը մերն է։
19. «Քամա ամիս»– ուրարտական ամսանուններից մեկը, որի՝ նման թարգ–

– 82 –

մանությունը մերն է։ Դժվար է ասել, թե այն ո՞ր ամսին է համապատասխանում (տե՛ս նաև N 6 ծան. 1)։
20. Կուրիանե— երկիր Չալդր լճի կամ Շիրակի մոտակայքում։
21. Բուզունիա— երկիր, որը ենթադրաբար տեղորոշվում է Շիրակից Հյուսիս-արևմուտք ընկած շրջաններում։
22. Աբունե — երկիր, Այրարատի Հավնունիք գավառը (տե՛ս նաև N 22, ծան. 7)։
23. Վելեքուխե— երկիր Սևանա լճի հարավարևմտյան ափերին։ Գ. Ա. Ղափանցյանի կարծիքով` Սյունիքի Գեղարքունիք գավառը։
24. Արկուկե, Ադախու, Լուերու, Եշումուա, Քամանիու— ցեղեր, որոնք ապրբել են Սևանա լճի արևմտյան և հարավային ափերին։
25. Կույալբա (հնարավոր է նաև Կուվալբա ընթերցումը)— երկիր Սևանա, լճի ավազանում։
26. Ուխունե— երկիր Սևանա լճի ավազանում, գուցե Արցախում։
27. Տերիա— Ս. Տ. Երեմյանի կարծիքով` Արցախի Տռի գավառը։
28. Ուշքիա, Բամ— լեռներ Սևանա լճի մոտակայքում։
29. «Աղեղ» և «նետ»– տվյալ 1332 աղեղի և 47970 նետի միաժանակյա հիշատակությունը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր աղեղին հատկացվել է 36 նետ։
30. «Երեք հարյուր երեսունվեց ամիս»— Ֆ. Վ. Քյոնիգի ենթադրությամբ, սա Սարդուրե II-ի գահակալության ժամանակաշրջանն է ամիսներով հաշված, որը հավասար է 28 տարվա։
31. Ուրուրդեներ— ցեղ, ընդ որում` արտոնյալ, որի իսկությունը, սակայն, այնքան էլ պարզ չէ։ Ենթադրել, որ այս տեղանունը ուրարտացիների ինքնանվանումն է՝ վկայված ուրարտերենով, բավական դժվար է։

N 28
ՈՒՐԱՐՏԱԿԱՆ ԱՐՔԱՆԵՐԻ ԹԱԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԴԻՆԵՈԻՄ

ԹՈՓՈՒԶԱՎԱ. Փորագրված է կոթողի վրա։ Երկլեզվյան (ուրարտերեն, ասուրերեն) արձանագրություն է։ Կոթողի արևելյան լայն նիստին, ինչպես նաև հարավային կողին փորագրված է ուրարտերեն տեքստը, իսկ արևմտյան լայն նիստին, ինչպես նաև հյուսիսային կողին՝ ասուրերեն տեքստը։ Արձանագրությունը գտնվում է Ուրմիա լճից հարավ-արևմուտք՝ լեռներում, Ռևանդուզից Ուշնե տանող ճանապարհին։ Վաչկատուն ցեղերի ներկայացուցիչները կոթողն օգտագործել են որպես նշանակետ-թիրախ, որի պատճառով տեքստը խիստ տուժել է։ Բերում ենք միայն ուրարտերեն բնագրի թարգմանությունը։

HChI, XCIV, УКН, № 264, HChI, № 122

– 83 –

Ռուսա1 Սարդուրորդին ասում է.— Ուրզանա2 արքան Արդինե3 (քաղաքի) եկավ առջևս։ (…) ճանապարհի վրա վերին՝ մատուռներ Խալդյան հրամանով Ռուսայի համար կառուցեցի։ Հաստատեցի Ուրզանային գավառապետ, բնակեցրի Արդինե (քաղաքում)։ Հենց այդ տարում դեպի Արդինե (քաղաքը) գնացի (ես)՝ Ռուսա Սարդուրորդի(ս)։ Հաստատեց ինձ Ուրզանան հայրական գահին բարձր, արքայական [...] (…), երբ կատարեց աստվածների առջև Ուրզանան տաճարում աստվածների (և) առջևս զոհ։

Հենց այդ օրը Խալդե տիրոջն իմ տաճարում լեռնային զոհ կատարեցի։ Ուրզանան օգնական զինվորներ, (այնու)հետև կառքեր մարտական, ինչքան կային, տվեց։ Վարեցի օգնական զորքերը։ Խալդյան հրամանով գնացի ես՝ Ռուսա(ս), դեպի Ասորեստանի լեռները։ Արքային սպանեցի։ Ուրզանային հենց այդ տեղից (=ժամանակից) (…) [...] գցեցի, հաստատեցի նրան կուսակալ տեղն իր արքայության։ Ժողովուրդը Արդինե քաղաքում էր, երբ զոհ կատարեցի (և) բոլորը Արդինե (քաղաքին) տվեցի4։ Ժողովուրդը Արդինե (քաղաքի) հրապարակ (??) լցվեց5։ (…): Ռուսան՝ Խալդական ծառան, հովիվ (է) իսկական՝ ժողովրդի (և) Խալդյան զորությամբ, երբ կռիվ (է), ոչ (մի) կռվից (չ)ի վախենում։ Տվեց ինձ Խալդե տերը իրավունք (և) ուրախություն առաջին (=նախորդ) տարիներում։ Բիացիներին համախմբեցի (?), լուլուներին (=բարբարոսներին) ցրեցի(?)։ Տվեցին ինձ աստվածները ուրախություն (և) օրերը անցնում էին օրերի վրա՝ ուրախությունից ուրախություն (?)։ Հենց այդ տեղից (= ժամանակից) ծառայությունն(?) (ու) խաղաղությունը(?) հաստատված (է): (Հաջորդում է անեծքի բանաձևը)։

—————————————-

1. Ռուսա I (735—713)— Սարդուրե II-ի որդին և հաջորդը։
2. Ուրզանա — Արդինե (Մուծածիր) քաղաքի (ինչպես նաև երկրի) արքան, Ռուսա I-ի դաշնակիցը։
3. Արդինե— քաղաք, ասորեստանյան աղբյուրներում, ինչպես նաև ասուրերենով գրված ուրարտական արձանագրություններում, վկայված է որպես Մուծածիր։ Ի. Մ. Դյակոնովի կարծիքով, Արդինե քաղաքի անունը ունի խուռիական ծագում, ստուգաբանվում է խուռիերենի «արդե» («քաղաք») բառով և նշանակում է պարզապես Քաղաք (տե՛ս նաև N 22, ծան, 52)։
4. «Արղինե (քաղաքին) տվեցի»— նշանակում է, որ զոհաբերված անասունները բաժանվել են Արդինե քաղաքի բնակիչներին։

– 84 –

5. «Ժողովուրդը (…) հրապարակ (??) լցվեց»— նշանակում է Ռուսա II-ի թագադրության կապակցությամբ Արդինե քաղաքի բնակիչները տոնախմբություն են կատարել։

N 29
ՎԵԼԵՔՈՒԽԵ ԵՐԿՐԻ ՆՎԱՃՈՒՄԸ

ԿԱՄՈ. Արձանագրությունը փորագրված է շինարարական քարի վրա։ Գտնված է Սևանա լսի հարավարևմտյան ափերի մոտակայքում։

HChI, XC, УКН, № 265, HChI, № 119

Խալդյան զորությամբ Ռուսա Սարդուրորդին ասում է.— Արքային Վելեքուխե1 երկրի ենթարկեցի, ծառա դարձրի, երկրի վրա կուսակալ նշանակեցի(?)։ Գավառապետ տեղում հաստատեցի։ Խալդյան դարպասներ (և) ամրոց հոյակապ կառուցեցի, հաստատեցի անունը «Խալդական քաղաք»՝2 Բիաինելե (երկրի) զորությունը լուլույանների (= բարբարոսների) մեջ ամրապնդելու (համար)։ Ռուսա Սարդուրորդին արքա (է) հզոր, ով Բիացիներին համախմբեց (?)։

———————————–

1. Վելեքուխե— երկիր Սևանա լճի հարավարևմտյան ափերին (տե՛ս N 27, ծան. 23)։
2. «Խալդական քաղաք»— քաղաք–ամրոց, որը հիմնադրել է Ռուսա I–ը։ Ամրոցի ավերակները գտնվում են ներկայիս Կամո քաղաքի տարածքում։

N 30
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՎԱԶԱՆԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՆՎԱՃՈՒՄԸ

ԾՈՎԻՆԱՐ. Արձանագրությունը փորագրված է Սևանա լճի ափին, բարձր ժայռի ծովահայաց կողմում, որ կախված է եղել ուղիղ լճի ալիքների վրա։ Այդ պատճառով էլ նրան մոտենալը դժվար էր թե՛ վերևից և թե՛ ներքևից։ Այժմ, Սևանա լճի մակարդակն իջնելու հետևանքով, ժայռի տակը ցամաք է և նրան մոտենալը դյուրին։

КНЗ, XXXI; HChI, XC, УКН, № 266, HChI, № 118

Խալդյան զորությամբ տիրական Ռուսա Սարդուրորդին ասում

– 85 –

է.— Ես այս երկրներր մեկ արշավանքում նվաճեցի, ծառա դարձրի` Ադախու (երկիրը), Վելեքուխե (երկիրը), Լուերուխե (երկիրը), Արկուկյան1 (երկիրը),— չորս արքայի այս կողմից ծովային գավառում. Գուրկումելե2 (երկիրը), Շանատուայան (երկիրը), Թերիվիշայան (երկիրը), Ռիշուայան (երկիրը), [...] զուայան (երկիրը), Արիայան (երկիրը), Զամանե (երկիրը), Երկիմայան (երկիրը), Ելայան (երկիրը), Երելթուայան (երկիրը), Այդամանիու (երկիրը), Գուրիայան (երկիրը), Ալզերա (երկիրը), Պիրուայան (երկիրը), Շիլայան (երկիրը), Վիդուայան (երկիրը), Ատեզայան (երկիրը), Երիայան (երկիրը), Ազամերունե (երկիրը),— տասնինն արքայի այն կողմից ծովային գավառում՝ լեռն(աշղթայի) ստորոտում։ Ընդամենը քսաներեք արքայի մեկ օրում (=արշավանքում) նվաճեցի։ Մարդ, կին դեպի Բիաինելե (երկիրը) քշեցի։ Հարկային տարում եկա, կառուցեցի այս ամրոցները հենց այս երկրում(?) [...] Թեյշեբաինե3 ամրոցը հոյակապ կառուցեցի, դրեցի անունը «Թեյշեբայի քաղաք»՝ Բիաինելե (երկրի) զորությունը լուլույանների (= բարբարոսների) մեջ ամրապնդելու (համար)։ Ռուսան ասում է.— Ով այս արձանագրությունը ոչնչացնի [...]:

——————————————

1. Ադախու, Վելեքուխե, Լուերուխե, Արկուկե— երկրներ Սևանա լճի հարավարևմտյան ափերին։
2. Գուրկումելեն և սրան հաջորդող տասնութ մյուս երկրները գտնվել են Սևանա լճի ավազանում կամ նրա մոտակայքում՝ լճից դեպի հարավ կամ արևելք։ Կոնկրետ տեղադրությունները հայտնի չեն։
3. Թեյշեբաինե— քաղաք–ամրոց, որ Ռուսա I-ը կառուցել էր Սևանա լճի հարավային ափերին, հավանաբար, Մարտունու շրջանի Ծովինար գյուղի տարածքում, որտեղ այժմ պահպանվում են նրա ավերակները։ Հիշյալ Թեյշեբաինե քաղաք-ամրոցը չպետք է շփոթել Կարմիր բլուր ի վրա կառուցված Թեյշեբաինեի հետ։

N 31
ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԼՃԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ՎԱՆԻՑ ԱՐԵՎԵԼՔ

ՏՈՆԻ. Արձանագրված է քարակոթողի վրա, որի սկիզբը մեզ չի հասել։ Արհեստական լիճը գոյություն ունի մինչև այսօր։

CICH, XXXVII; УКН, № 268, HChI, № 121

– 86 –

Հողաշերտը կիտեցի լեռան ստորոտում, դաշտը հեղեղեցի, ուղղեցի ջրերը այնտեղ՝ առուների և առվակների, դրեցի անունը Ռուսայի ծով1։ Անցկացրի ջրանցք այնտեղից դեպի Ռուսախինելե2 (քաղաքը), հենց այդ հողով, որ չոր(?) էր։ Բիացիները Փորում էին հողաշերտը, (ինչպես) նաև՝ լուլույանները (= բարբարոսները), (որ), իրոք, «շուլե» էր։ Ռուսան ասում է.— Երբ Ռուսախինելե (քաղաքը) կառուցեցի, երբ այս ծովը հիմնեցի, սահմանեցի.— Որդին ( = բնակիչը) Տուշպայան (քաղաքի) կվարի (= կմշակի) (այսու)հետև իր հողը Ռուսախինելե (քաղաքի) առջև, (եթե մշակի) նաև այսպիսի ծովային տեղը, (որ), իրոք չոր(?) (և) «շուլե» էր: Որդիներից (=բնակիչներից) ով կվարի (= կմշակի) հեռավոր (=օտար) որդու (=բնակչի) հողակտորը(?), «դիրե»–ն3 պղնձյա կտա(?) սահմանված։

Ռուսան ասում է.— Հիմնեցի հենց այդ հողում խաղողուտ, անտառ, արտ ցորենի։ Հզոր մեծագործություններ այնտեղ կատարեցի։ Այս ծովը Ռուսախինելե (քաղաքին) «խուրիշխե» թող լինի, թող ոռոգման(?) հրամանը կողմ (= զանց) (չ)առնեն(?) (…): Ջրերը Ալաինե4 (գետից) թող հանեն դեպի Ռուսախինելե (քաղաքը)։ Երբ ջրերը Ալաինե (գետի) Տուշպա (քաղաքի) հաստատված «ուլխուլինե», երբ ջրերը Ռուսախինելե (քաղաքի) «իպշադուլե», «ապսիլաթինե» ինչքան ավելանա(?)։

—————————————-

1. Ռասայի ծով— արհեստական մեծ ջրամբար Վանից արևելք, որը գոյություն ունի մինչև այսօր։ Ռուսա I–ի կողմից նման ջրամբարի կառուցման մասին գեղեցիկ նկարագրություն կա ասորեստանյան աղբյուրներում՝ Սարգոն II-ի 8-րդ արշավանքի մասին զեկուցագրի մեջ։
2. Ռուսախինելե— քաղաք, որի հիմնադիրն է Ռուսա I-ը։ Հանդիսացել է Տուշպա քաղաքի արվարձանը։ Գտնվում էր ներկայիս Վանի հյուսիսարևելյան մասում։
3. Գուցե այստեղ պիտի հասկանալ «դրամ(?)»։ Ըստ Ի. Մ. Դյակոնովի, ուրարտական արձանագրություններում հանդիպում է նաև «դրամի մարդ (այսինքն՝ «դրամատեր») արտահայտությունը։ Ամբողջ հատվածը ցույց է տալիս Ուրարտուի արքունական–տաճարային բնույթի մի օրենսգրքի հնարավոր գոյությունը, որի հատվածներից մեկն է, թերևս, հիշյալ կարգադրությունը։
4. Ալաինե— գետ, ըստ երևույթին, Տուշպայի մոտակայքում։

– 87 –

N 32
ՄԱՐԶԱԿԱՆ ՆԵՏԱՁԳՈՒԹՅԱՆ ՎԿԱՅՈԻԹՅՈՒՆ

ՎԱՆ. Արձանագրված է մի փոքր քարի վրա, որը գտնված է Վան քաղաքի Հայկավանք թաղամասում։

HChI, CI, УКН, № 277, HChI, № 123

Արգիշթե1 Ռուսայորդին նետը վերագցեց hենց այս տեղից՝ Գիլուրա2 (գյուղի) (?) անտառի առջև(ից), մինչև Իշպիլե3 Բատուորդու այգին` ինն հարյուր հիսուն կանգուն4։

————————————

1. Արգիշթե II (713— 685)— Ռուսա I-ի որդին և հաջորդը։
2. Գիլուրա— բնակավայր Տուշպա քաղաքի մոտակայքում։
3. Իշպիլե— անձնանուն։
4. «Կանգուն»— երկարության չափ, որը հավասար է 51,8 սմ։ Այդ հաշվով Արգիշթե II-ը նետը արձակել է 492 մ (տե՛ս նաև N 14, ծան. 2)։

N 33
ԱՐԱՔՍԻ ՍՏՈՐԻՆ ԱՎԱԶԱՆԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՆՎԱՃՈՒՄԸ

ԱՐՏԱՎԵՏ. Ժայռափոր արձանագրություն Իրանի հյուսիսարևմտյան շրջաններում՝ Կասպից ծովի հարավարևմտյան ափերից ոչ հեռու, Թավրիզից Արտավետ տանող ճանապարհի մոտակայքում։

УКН, № 445

Խալդյան մեծությամբ Արգիշթե Ռուսայորդին ասում է.— Իջա(?) Արխուրու1 (երկիրը)։ Այնտեղ ենթարկեցի Ուշուլունե երկիրը, Բուկուրու [...] երկիրը։ Կտրում էի մինչև գետը։ Այնտեղից դարձնում էի (= դառնում էի) (և) ենթարկեցի Գիրդունե (երկիրը), Գիթուխանե (երկիրը): Տուեշդունե2 (երկիրը)։ Երուդե [...] (քաղաքը) գրավեցի։ Երկրները գրավեցի, հարկի տակ գցեցի։ Նաև այս ամրոցը կռվում գրավեցի, կառուցեցի, դրեցի անունը «Արգիշթեիերդու քաղաք»՝ Բիաինելե (երկրի) զորությունը լուլույանների (=բարբարոսների) մեջ ամրապնդելու (համար)։ (Հաջորդում է արքայական տիտղոսաշարը և անեծքի բանաձևը)։

– 88 –

1. Արխուրու— երկիր Արաքսի ստորին ավազանի շրջանում, գետից հարավ։ Կոնկրետ տեղադրությունը հայտնի չէ։
2. Ուշուլունե, Բուկուրու [...], Գիրդունե, Տուեշդունե— երկրներ միևնույն շրջանում։

№34
ՄՈՒՇՔԵ ԵՎ ԽԱԹԵՅԱՆ ԽԱԼԻՏՈԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿՈՒՄԸ

ԱՐԾԿԵ. Արձանագրությունը գտնվել է Արծկեի ամրոցի պարսպի շարվածքում։ Այն գրված է եղել տարբեր քարերի վրա, որոնցից վերևինը, ինչպես նաև աջ ու ձախ կողմերինը առայժմ չեն հայտնաբերվել։

HChI, XCVII, УКН, № 278, HChI, № 128

[...] Խալդական1 քաղաքը Զիուկունե2 (երկրի) Ռուսա3 [Արգիշթորդին սարքեց։ Ռուսա Արգիշթորդին] ասում է.— Քշեցի մարդ, կին լուլույան (= բարբարոսական) երկրներին (…) [...]: Հավաքվեցին (?) Մուշքե4 (երկրից), Խաթեյան Խալիտու5 (երկրից), (ինչպես) նաև [...]։
Ռուսա Արգիշթորդին ասում է.— Խալդեն ինձ պարգևեց թե՛ քաջություն(?), թե զորություն։ Խալդեի փոխարեն(?) այս մեծագործությունները կատարեցի։ (Հաջորդում է արքայական տիտղոսաշարը)։

————————————————

1. Խալդական — քաղաք Վանա լճի հյուսիս արևմտյան ափին, թերևս Արծկե քաղաքի տեղում, որը ասորեստանյան աղբյուրներում հիշվում է որպես Արծուկու։
2. Զիուկունե — երկիր Արծկեի շրջանում։ Հավանաբար, ուրարտական դիցարանի Զիուկունե աստծու պաշտամունքի կենտրոնը (տե՛ս նաև N 6, ծան. 3)։
3. Ռուսա II (685—645) Արգիշթե II-ի որդին և հաջորդը։
4. Մուշքե— երկիր Եփրատից արևմուտք։ Հավանաբար, Փռյուգիան։
5. Խաթեյան Խալիտու (այլ ընթերցմամբ՝ Խաթե, Խալիտու)– երկիր, ըստ Ի. Մ. Դյակոնովի, համապատասխանում է հայկական աղբյուրների Խաղտիք աշխարհին։ Սակայն, Խաթեյան Խալիտու անվանումը ցույց է տալիս, որ նույնանուն տարբեր երկրներ են եղել և այս մեկը մյուսներից տարբերելու համար է կոչվել Խաթեյան Խալիտու, ինչպես ունենք Խաթեյան Ծուպա։

N 35
ՌՈԻՍԱՅԻ ՓՈՔՐ ՔԱՂԱՔԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ

ՄԱԿՈԻ. Արձանագրված է շինարարական քարի վրա, որը բերված է քաղաքի մոտակայքում գտնվող ուրարտական ամրոցից։

– 88 –

HChI, XCIII, УКН, № 280, HChI, № 129

Խալդե տիրոջը այս տաճարը Ռուսա Արգիշթորդին կառուցեց։
Խալդյան զորությամբ Ռուսա Արգիշթորդին ասում է.— ժայռը (?)
ամուր (?) էր, (բայց) ոչ (մի) բան այնտեղ կառուցված (չէր)։ Հենց որ Խալդեն կարդադրեց (?), ես կառուցեցի։ Դրեցի անունը «Ռուսայի քաղաք փոքր»1։ (Հաջորդում է անեծքի բանաձևը և արքայական տիտղոսաշարը)։

—————————————–

1. «Ռասայի քաղաք փոքր» – քաղաք–ամրոց, որի ավերակները գտնվում են Մակուից մոտ 5 կմ հեռավորության վրա՝ անտառում։ Վերջին տարիներս այնտեղ պեղումներ են կատարվել, որի ժամանակ հայտնաբերվել են երկու կավե սալիկներ՝ ուրարտական արձանագրությամբ։

N 36
ՀՐԱԶԴԱՆԻՑ ԷՋՄԻԱԾՆԻ ԴԱՇՏ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՋՐԱՆՑՔԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ.

ԶՎԱՐԹՆՈՑ. Արձանագրված է քարակոթողի վրա։ Հայտնաբերված է Զվարթնոցի տաճարի պեղումների ժամանակ։ Ենթադրվում է, որ սկզբնապես այն գտնվելիս է եղել Կարմիր բլուրի ամրոցի մոտակայքում։

HChI, XCI, УКН, № 281, HChI, № 126

Խալդե տիրոջն իր այս կոթողը Ռուսա Արգիշթորդին գրեց։

Խալդյան զորությամբ Ռուսա Արգիշթորդին ասում է.— Կուարլինե դաշտի1 հողը «շուլե» էր։ Ոչ (մի) բան այնտեղ (չ)կար։ Հենց որ Խալդեն կարգադրեց(?), ես այս խաղողուտը հիմնեցի, արտ ցորենի, անտառ նոր այնտեղ հիմնեցի, քաղաք նոր այնտեղ կառուցեցի2։ (Մի) ջրանցք Իլդարունիա3 (գետից) անցկացրի՝ «Ումեշե»4 անուն (ով), սույն Ռուսայան դաշտին5։

Երբ ջրանցքը փորեն(?) (մեկ) ուլ Խալդեին թող ողջակիզեն, (մեկ) ոչխար Խալդեին թող զոհաբերեն, (մեկ) ոչխար՝ Թեյշեբային, (մեկ) ոչխար՝ Շիվինեին, (մեկ) «շեխադե»՝ Անիկուին6։ Երբ ջուրը փապուղու մեջ գնա, (մեկ) ուլ Խալդեին թող ողջակիզեն, (մեկ) ոչխար Խալդեին թող զոհաբերեն, (մեկ) ոչխար՝ Թեյշեբային, (մեկ) ոչխար՝ Շիվինեին, (մեկ) «շեխադե»՝ Անիկուին։ (Հաջորդում են արքայական տիտղոսաշարը և անեծքի բանաձևը)։

—————————————-

1. Կուարլինե դաշտ— ներկայիս Էջմիածնի դաշտը։
2. Տվյալ «կառուցեցի» բայը բնագրում տրված է «բռնեցի» ձևով։

– 90 –

3. Իլդարունիա— այժմյան Հրազդան գետը։
4. «Ումեշե» — հավանաբար, Իլդարունիա (Հրազդան) գետից դեպի Էջմիածնի դաշտ անցկացված ջրանցքի անունը։ Այս ջրանցքը տարվել է ներկայիս Հաղթանակի կամրջի վերևից և Կարմիր բլուրի դիմաց՝ բազալտե ժայռի մեջ փորված կես կիլոմետրանոց փապուղով, որը գործում է մինչև այսօր։
5. Ռուսայան դաշտ — Ռուսա II–ը, հավանաբար, Էջմիածնի դաշտում քաղաք կառուցելուց և Հրազդանից այնտեղ ջրանցք անցկացնելուց հետո Կուարլինե դաշտի անունը փոխում և վերանվանում է «Ռուսայան դաշտ»։
6. Անիկու— ուրարտական դիցարանի անդրշիրիմյան աստվածը, որը Մհերի դռան արձանագրության մեջ տաբուի պատճառով չի հիշատակվում։ Հրազդան գետից դեպի Էջմիածնի դաշտ ջրանցք անցկացնելու համար Ռուսա II-ը Կարմիր բլուրի դիմաց, բազալտե ժայռերի միջով մոտ կես կիլոմետրանոց փապուղի է փորել տալիս, որով, փաստորեն, խախտում է Անիկու աստծու իշխանության սահմանները և, այդ կապակցությամբ հիշելով նրա անունը նրա պատվին զոհեր է նախատեսում (տե՛ս նաև N 6, ծան. 2)։

N 37
ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ-ՊԱՇՏԱՄՈԻՆՔԱՑԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈԻԹՅՈԻՆ

ԿԱՐՄԻՐ ԲԼՈՒՐ. Արձանագրված է բազալտե հղկած յոթ շինաքարերի վրա, որոնք ագուցված են եղել շենքի պատի շարվածքում՝ երկու շարքով։ Բովանդակությունը բավականաչափ դժվարըմբռնելի է։ Բերում ենք որոշ կրճատումներով։

НУНКБ I; УКН, № 448.

Խալդե տիրոջն իր այս տաճարը Ռուսա Արգիշթորդին կառուցեց, նաև՝ Խալդյան դարպասները հոյակապ Ազա1 երկրի Թեյշեբաինե2 քաղաքի, նվիրեց(?), զոհաբերեց Խալդեին։ Ռուսան ասում է.—Ժայռը (?) ամուր(?) էր, հողը՝ չոր(?), ոչ (մի) բան այնտեղ
կառուցված (չէր):

Երբ ինձ Խալդեն արքայություն տվեց, ելա (=բազմեցի) հայրական տեղն իմ արքայական մենաշնորհ յալ(?) (և) այս Խալդյան դարպասները կառուցեցի հոյակապ։ Խալդեի կողմից, Խալդյան դարպասների կողմից թող լինի ողջություն, ուրախություն, մեծություն, նաև` իրավունք (և) առնական(?) զորություն։

Ռուսա Արգիշթորդին արքա (է) հզոր, արքա Շուրելե (և)՝ Բիաինելե (երկրների)։
Ռուսան ասում է.— Խալդյան դարպասների կողմից (…) (մեկ) ուլ Խալդեին թող ողջակիզեն, (մեկ) եզ Խալդեին թող զոհաբերեն,

– 91 –

(մեկ) ոչխար՝ Թեյշեբային, (մեկ) ոչխար՝ Շիվինեին, (մեկ) «շեխադե»` Անիկուին, (մեկ) կով` Յարուբանեին, (մեկ) ոչխար` Խալդյան զենքերին, (մեկ) ոչխար՝ Խալդյան դարպասներին, (մեկ) ոչիար Իյարշային4: Ռուսան ասում է.— (…) երբ հիմնեն, (մեկ) ուլ Խալդեին ողջակիզեն, (մեկ) եզ Խալդեին թող զոհաբերեն, (մեկ) կով Յարուբանեին։ Երբ կառուցեն, վերջացնեն (?), (մեկ) ուլ Խալդեին թող ողջակիզեն, (մեկ) եզ Խալդեին թող զոհաբերեն [...], (մեկ) կով Յարուբանեին։ Երբ Խալդական տաճարում (…) անցկացնեն, (մեկ) ուլ Խալդեին թող ողջակիզեն [...] (…):

——————————-

1. Ազա (գուցե` Յազա, մյուս հնարավոր ընթերցումը` Վազա) – ցեղ, որի անունով կոչվում էր նաև նոր բնակեցրած երկիրը (տես նաև N22, ծան. 46):
2. Թեյշեբաինե – քաղաք-ամրոց, որը հիմնել է Ռուսա II-ը ներկայիս Կարմիր բկուրի վրա:
3. Տե՜ս N 6, ծան. 2, N 36, ծան. 6։

– 92 –

4. Իյարշա (նույնը՝ Իվարշա) — Խաթեյան Ծուպայից Արարատյան դաշտ տեղափոխված բնակչության գլխավոր աստվածը (տե՛ս նաև N 13, ծան. 1, N 21. ծան. 1)։

N 38
ՄԱՐԴՈՒԿ ԱՍՏԾՈՒ ՀԻՇԱՏԱԿՈՒՄԸ

ԿԱՐՄԻՐ ԲԼՈՒՐ. Արձանագրված է բազալտե շինարարական քարի վրա։ Տեքստը լրիվ չի պահպանվել։ Բերում ենք կրճատումներով։

НУНКБ III; УКН, № 450.

(…) Ռասա Արգիշթորդին ասում է.— Ով այս արձանագրությունը ոչնչացնի, ով փչացնի, ով ջարդի (?), ով գնա, սրանք անի, ով ասի. «ե՛ս կատարեցի», [...] (…), ով մեկին (…), թող ոչնչացնե(ն) Խալդեն, Թեյշեբան, Շիվինեն (և) Մարդուկը1 թե անունը, թե սերունդը արևի տակից (…)[...]։

——————————-

1. Մարդուկ— Բաբելոնի գերագույն աստվածը։ Այստեղ, հավանաբար, հանդես է գալիս Դիյալա գետի ավազանում գտնվող Նամրու երկրի՝ բաբելականացված բնակչության՝ Արարատյան դաշտ տեղափոխվելու կապակցությամբ (տե՛ս նաև N 22, ծան. 33, N 27, ծան. 1)։

N 39
ԶԵԿՈՒՅՑ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԴԵՊՔԵՐԻ ՄԱՍԻՆ

ԿԱՐՄԻՐ ԲԼՈՒՐ. Արձանագրված է կավե սալիկի վրա։ Բովանդակությունը բավական դժվարըմբռնելի է։ Տալիս ենք աննշան կրճատումներով։

УПД N 7; УКН, № 462.

Ինուշ–շիլան1 հրաման հանեց (=արձակեց).— Ասա Ուրմա2 գավառապետին Ալիաու3 սերմնացանի (?) (և) Աունաթա (սերմնացանի(?) (մասին) Ուրքիա (քաղաքի)։ Հաճելի (?) լինի (?) կյանքդ աստծուն, իրոք։ Երկու լրտեսի (?)` Խալդիբուրային (և) Ուրագեին4 գցեցի արքայի առջև։ Նվերների (?) մեջ, որ ուղարկեցի(?) արքային, (կա) մեկ ձի, մեկ պատգարակ(?) ճանապարհային, մեկ գայլ(?), մեկ ջորի, երեսուն գերան(?), քսան «սուրե խիլխիլե»,

– 93 –

երկու «քապե» կիր(?): (Այս) բաները ( = առարկաները) եկան մինչև Արտինե5 բլրի(?) վրա։ Ելավ առջևը նրանց հինգ ծիպայան6 երիտասարդ(?)` որդիք (= բնակիչներ) Երդեու (քաղաքի)։ Ցրեց(?) բոլորին։ Ուրադեն ենթարկվեց հարցաքննության(?)։ Երեք օր սպասեցի(?)։ Խալդիբուրան սահմանը(?) խախտեց(?)։ Այժմ բանտ(?) (է) գցված։ Մեկ ձի գողացավ այն երկրից։ Քշեցի Ծիպային (և) արքայի առջև արեցի (= ներկայացրի) կապված(?)։ Վախը կերավ (=բռնեց) (նրան) արքայի առջև։ Ոչ (մի) բան (չ)էր կեղծում (…)։ Այժմ ասված(?) (…) կատարի՛ր, գնա՛։ Երբ մարդն այս ձիերով «ուշե»-ն (և) «քապե»–ն հասցնի(?) քեզ (…)՝ ովքեր ցրվեցին(?), հաստատիր (=ստուգիր) բաները (= առարկաները) սայլերի(?) մեջ, նաև` մարդուն այս։ Ուրիշ (ահա) ինչ. երբ այս արձանագրությունը (=նամակը) հասցնի(?) քեզ, իրոք, արքայի առջև թող հանի (…) և թող վերադարձնի ժամանած մարդուն այս (և) ձիերը։

—————————————-

1. Ինուշ-շիլա — Ուրարտուի պետական կարևոր պաշտոնյաներից մեկը, թերևս, նահանգապետ։
2. Ուրմա — ուրարտական գավառապետներից մեկը, թերևս, զբաղեցրել է Թեյշեբաինե ամրոցի պարետի պաշտոնը։
3. Ալիաու— թերևս լրտես է, որը բնագրում կոչվում է «սերմնացան(?)»:
4. Աունաթա. Խալդիբուրա, Ուրադե — թերևս նույնպես լրտեսներ են։
5. Արտինե — լեռ, որը ամենայն հավանականությամբ, գտնվել է Արարատյան դաշտի և Շիրակի միջև։ Մեր կարծիքով, համապատասխանում է Արագածի հարավային փեշերին գտնվող Արտին լեռանը։
6. Ծիպա — անձնավորություն, հավանաբար, ինչ-որ վնասարար խմբի ղեկավար, որը, երևի, պարբերաբար հարձակում էր գործում ճանապարհորդների վրա։

——————————————-
Աղբյուր` Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա, հ. 1: Հնագույն ժամանակներից մինչև IX դարի կեսերը: Երևան, 1981թ.: Կազմողներ` Պ. Հ. Հովհաննիսյան, Ա. Գ. Աբրահամյան, Գ. Խ. Սարգսյան, Լ. Ա. Խուրշուդյան:

Գիրքը թվայնացված է armenia.ru կայքի աջակցությամբ:

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Comments are closed.