ՀԵՐՀԵՐԻ Ս. ՍԻՈՆ ԱՆԱՊԱՏ







ՀԵՐՀԵՐԻ Ս. ՍԻՈՆ ԱՆԱՊԱՏ, ՀՀ Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղից մոտ 1 կմ հյուսիս-արևելք, երկու ձորերով եզերվող բլրակի գագաթին: Հիմնադրվել է վաղ միջնադարում: Կազմված է երկու եկեղեցուց և մատուռից: Հ. Ս. Ս. ա-ի հնագույն` Ս. Սիոն եկեղեցին կառուցված է կոպտատաշ ավազաքարից, ներսից սվաղված է և ունի միանավ, թաղածածկ, արլ. և արմ. կողմերում կիսաշրջանաձև խորաններով հորինվածք, որը եզակի է հայկ. ճարտ-յան մեջ:

Նրան հս-ից կից է փոքրիկ թաղածածկ մատուռ, իսկ հվ-ից` Ս. Աստվածածին եկեղեցին, որը, ըստ շին. արձանագրության, կառուցել է Վահրամ Շահուռնեցի իշխանը 1283-ին: Սրբատաշ քարից կառուցված եկեղեցին միանավ է, թաղածածկ, արլ-ում զույգ կիսաշրջանաձև խորաններով, արմ. ճակատին ճանկերում խոյ բռնած արծվի բարձրաքանդակով:

Հ. Ս. Ս. ա. XIII–XIV դդ. եղել է Շահուռնեցի իշխանների հոգևոր կենտրոնը և բազմաթիվ նվիրատվություններ է ստացել: XIV դ. անապատի համալիրը նորոգել է Մեթարը: 1349-ին այստեղ Վահան գրիչը Ավետարան է ընդօրինակել: Անապատի բակում և նրա շուրջը կան XIII–XVII դդ. բազմաթիվ խաչքարեր:
Մուրադ Հասրաթյան
Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Comments are closed.