Համաշխարհային պատերազմ. Պատերազմ Թուրքիայի դեմ

Share via email
Մշակ, 1915թ., 4 հունվարի, թիվ 2, կիրակի

Մշակ, 1915թ., 4 հունվարի, թիվ 2, կիրակի

Մշակ, 1915թ., 4 հունվարի, թիվ 2, կիրակի

«Մշակի» սեփական հեռագիրներ

Ալեքսանդրապոլ, 1 հունվարի
Սարիղամիշից բերին թուրքերից խլած ռազմական ավարը` 2 թնդանոթ, բազմաթիվ ռումբեր արկղներով. թուրքաց զորքը Օմար-Հիշմեթի հրամանատարությամբ դեկտ. 29-ին մտավ Թավրիզ. տեղական իսլամ երիտասարդությունը նրանց ներկայացրեց աղ ու հաց: Ընդհարումներ չեն եղել:

Ատրպետ

* * *

Ալեքսանդրապոլ, 31 դեկտ.
Թիֆլիս անցան ռուս հյուպատոսները Թավրիզից, Խոյից և Ուրմիայից: Սարիղամիշից Ռուսաստանի ներքին նահանգները տարան թուրք գերիներին, որոնց մեջ կային 5 օֆիցեր. դրանցից 4-ը գերմանացիներ են, որոնք կայարանում ճաշեցին գերի ասկյարների հետ միասին:

Ատրպետ

* * *

Ալեքսանդրապոլ, 31 դեկտ.
Սարիղամիշից Թիֆլիս անցան գերի և վիրավոր 19 թուրք օֆիցերներ. նրանցից երկուսը հրամանատարներ են 17-րդ և 18-րդ գնդերի, 4-ը բատալյոնների հրամանատարներ են. գերիները շատ գոհ են սանիտարական մասից:

Ատրպետ

* * *

Գրիգորիուպոլիս, 30 դեկտ.
Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխադրեցի իմ ձեռքով տեղական հայերի մեջ հանգանակված 1000 ր. հօգուտ թուրքահայ փախստականների:

Հ. ք. Տեր-Ենոքյան

Comments are closed.