ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱԿՈԲ ԽԱՉԻԿՅԱՆԻ ՀԵՏ ՆՅՈՒ ՋԵՐՍԻՈՒՄ

Share via email

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #72, 03-05-2013

Մ. Բ.

Նյու Ջերսիից Հակոբ Վարդիվառյանը տեղեկացնում է Ֆեր Լոնի Սուրբ Ղեւոնդյանց եկեղեցու սրահում ապրիլի 5-ին կայացած գրական հաճելի երեկոյիՙ գրասեր հանրության հանդիպման մասինՙ կանադահայ արձակագիր Հակոբ Խաչիկյանի հետ: Խաչիկյանի գրական վաստակը, ավելի քան 30 գործերը հեղինակին ճանաչելի են դարձրել ոչ միայն հայկական, նաեւ օտար շրջանակներում: Հայոց ցեղասպանության վերապրողների հիշողությունների միջոցով 1915-ի ողբերգական իրողությունները, մարդկային ծանր, բարդ ճակատագրերը սյուժետային հետաքրքրական զարգացումներով ներկայացնող նրա «Ամառն առանց արշալույսների» վեպը (ֆրանս.) դարձավ բեստսելլեր եւ ի թիվս օտար մի շարք լեզուների, թարգմանվեց նաեւ հայերեն:

Այստեղ, Հայաստանում, գրողըՙ ծագումով պոլսեցի, իր հանգիստ խառնվածքի, հաղորդական բնույթի ու թեթեւ հումորի շնորհիվ շահեց շատերի համակրանքը:

Շարունակություն

Comments are closed.