ԷԴՈՒԱՐԴ ԲԱԳՐԱՏԻ ԱՂԱՅԱՆ

Share via email

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #74, 07-05-2013

ԳԱՂԹՈՒՀԻ ՀԱՆԱՆՅԱՆ,
ԵՊՀ հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ

Վերջերս լրացավ հայ ականավոր հայագետ, ՀՀ ԳԱ իսկական անդամ, բան. գիտ. դոկ., պրոֆ. Էդուարդ Բագրատի Աղայանի ծննդյան 100-ամյակը:

Կյանքի իմաստավորված եւ արգասալից ուղի է անցել Աղայանը: Վաղաժամ (մեկ տարեկանում) զրկվելով հայրական հոգածությունից ու խնամքից` ապագա մեծ գիտնականը, հետագայում բացառապես ինքնուրույն ու միայնակ է հաղթահարել կյանքի բոլոր դժվարությունները: Լինելով ի վերուստ օժտված, բազմաձիր, խելացի եւ աշխատասեր` դեռ մանկական ու պատանեկան հասակից կարողանում էր համատեղել հոգեւոր պահանջների բավարարումը կենցաղային դժվարությունները հարթելու անհրաժեշտության հետ: Նա օգնում էր մորը տնտեսության մեջ, աշխատում հայրենական այգում, հայրենի գյուղի կոլտնտեսության հաշվապահությունում` զուգակցելով ուսումն ու աշխատանքը:

Շարունակություն

Comments are closed.