«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #103, 20-06-2013
ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում օրերս տեղի ունեցավ Վարդգես Պետրոսյանի 80-ամյակին նվիրված երեկոն, որին ներկա էին իր ընկերները, ընթերցասեր հանրությունը, ստեղծագործող բազմաթիվ մարդիկ: Երեկոն բաղկացած էր վեց նամակից` «Մանկություն», «Ապրած եւ չապրած տարիներն ու Վերջին ուսուցիչը» միասին, «Հայկական էսքիզներ», «Գարուն», «Կրակե շապիկ» եւ «Մենավոր ընկուզենի»: Երեկոն բեմադրել էր Գրիգոր Խաչատրյանը, մասնակցում էին Արմեն Բարսեղյանը, Արա Գեւորգյանը, Արտաշես Մխիթարյանը, Հարություն Անդոյանը, Լուսինե Հարությունյանը եւ Քնարիկ Զաքարյանը: