Նամակ թագավորին

«Գարուն», 1990թ., թիվ 10

«Արևմտյան քրիստոնեությունը կամ ուրիշ խոսքերով, քրիստոնյա եվրոպականությունը ներկայացնող քաղաքական մեծ ուժը, Հայաստանի վերաբերմամբ գործադրում էր իր շահերի քաղաքականությունը, որ ոչ մի կապ չունենալով կրոնակցության կամ քրիստոնեության հետ, սիրում էր հաճախ վարագուրվել այդ գաղափարական անուններով։ Սակայն հայ գործիչների կրոնակցական հանգամանքն այնքան հիմնավոր նախապաշարմունք էր գոյացրել, որ նրանք շարունակ հավատում էին, թե իրենց կրոնակից արևմուտքը երբեք չի թողնի, որ ահավոր Պարսկաստանը իր ոտների տակ ճզմի թույլ Հայաստանը։ Այս նախապաշարմունքը մեծամեծ աղետներ է պատճառել հայ ազգին»։
ԼԵՈ Continue reading

Posted in Հոդվածներ | Articles | Tagged , | Comments Off

Վազգեն Վեհափառ

Posted in Տեսանյութեր | Videos | Tagged | Comments Off

Վազգեն Վեհափառ

Posted in Տեսանյութեր | Videos | Tagged | Comments Off

Բյուզանդական քաղաքականությունը Հայաստանում Մորիկ կայսեր օրոք

Աղբյուր` Հայ ժողովրդի պատմություն, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, հատոր II, Երևան, 1984թ.: Նյութը ներկայացվում է որոշ կրճատումներով:

Հայաստանի նոր բաժանման ժամանակ նրա արևմտյան մասում իշխում էր բյուզանդական կարգը, իսկ նոր նվաճվածում՝ նախարարականը։ Կայսրությունը ձգտում էր Հայաստանի նոր նվաճած ընդարձակ հատվածում ևս իրականացնել բյուզանդական վարչական բաժանում, որին Մորիկ Կայսրը ձեռնամուխ է լինում Պարսկաստանի հետ պայմանագիր կնքելուց անմիջապես հետո։ Այդ մասին մանրամասն տեղեկություն է տալիս Հովհաննես Դրասխանակերտցին։ Վերջինիս այս վկայությունը նոր վարչական բաժանման մասին աղբյուրների շարքում գրեթե միակն է, որի վերաբերյալ, սակայն, պատմագրության մեջ կատարվել են լուրջ և հիմնավոր դիտողություններ ու վերապահումներ, մատնացույց են արվել անճշտություններ ու սխալներ։ Continue reading

Posted in Հոդվածներ | Articles | Tagged , , , , | Comments Off

591 թ. պարսկաբյուզանդական հաշտության պայմանագիրը և Հայաստանը

Աղբյուր` Հայ ժողովրդի պատմություն, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, հատոր II, Երևան, 1984թ.: Նյութը ներկայացվում է որոշ կրճատումներով:

591 թ. Մորիկ կայսեր և Խոսրով Բ-ի միջև կնքվում է հաշտության պայմանագիր, որով վերջ է տրվում պարսկա-բյուզանդական 20-ամյա պատերազմին։ Հայաստանում գծվում է երկու տերությունների նոր սահմանագիծ, որը որոշվում է շնորհիվ Անանիա Շիրակացու «Աշխարհացոյցի»։ Հաշտության կնքման և նոր սահմանագծի հաստատման հարցը, ինչպես երևում է, քննարկվել է երկու անգամ, ա) Բյուզանդիայում Խոսրով Բ-ի գտնվելու ժամանակ տեղի ունեցած նախնական բանակցություններում, բ) Պարսկաստանում գահին նոր վերահաստատվելուց անմիջապես հետո վերջնականապես կնքված հաշտության պայմանագրով։ Continue reading

Posted in Հոդվածներ | Articles | Tagged , , , | Comments Off

Հայ ժողովրդի 572 թ. ապստամբությունը Սասանյան Պարսկաստանի դեմ և պարսկա-բյուզանդական պատերազմը

Աղբյուր` Հայ ժողովրդի պատմություն, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, հատոր II, Երևան, 1984թ.: Նյութը ներկայացվում է որոշ կրճատումներով:

Հայերի ընդդիմությունից և կայսրության հետ համագործակցելուց զայրացած Խոսրով Ա-ն մարզպանին տալիս է 15.000-անոց նոր զորք և հրամայում անպայման Դվինում ատրուշան կառուցել, իսկ դիմադրողներին անխնա ոչնչացնել։ Ապստամբությունը Հայաստանում դառնում է անխուսափելի և շուտով ընդունում համաժողովրդական բնույթ, որին մասնակցում են հասարակության բոլոր խավերը: Continue reading

Posted in Հոդվածներ | Articles | Tagged , , | Comments Off

Шушинские дороги и загадка «Лачинского коридора»

Шаген Мкртчян, Щорс Давтян
Шуши: город трагической судьбы
Ереван, 1997г. (стр. 30-32)

После присоединения Карабаха к России и ликвидации чужеродного ханства, торговые караваны стали свободно двигаться по горному краю и, в частности, Шуши. Русские власти взялись за устройство дорог и мостов. Так, например, в 1823-1825 гг. была проложена дорога от Майраберд-Аскерана в крепость Шуши и оттуда до Амараса. Следующий этап развития дорожной сети Шуши связан с проведением в 1877г. шоссейной дороги из Гориса и, в особенности, строительство железной дороги Тифлис-Баку (1883г.), а также по реке Аракс-Ереван-Джульфа(1908г). До этого был построен отрезок Джульфа-Баку. Continue reading

Posted in Հոդվածներ | Articles | Tagged , , , | Comments Off

Հայկական հարցի լուծման ուղիները արմենականների ծրագրերում

«Ազգ», 16 հունվարի, 2010թ.

ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, Պատմ. գիտ. թեկնածու

Խորհրդահայ պատմագիտության մեջ երկար ժամանակ գերիշխող է եղել այն կարծիքը, թե Արմենական կուսակցության ծրագիրը համարվել է Ռ. Պատկանյանի «Վարդապետարան Հայաստանի ազատագրության» գրքույկը, որը լույս է տեսել 1889 թ. Մարսելում եւ բնականաբար չէր կարող լինել ավելի վաղՙ 1885 թ. կազմավորված կուսակցության ծրագիրը: «Վարդապետարանը» թեեւ ներառում էր ազատասիրական ոգի ու գաղափարներ, սակայն որպես ծրագրային փաստաթուղթՙ ստանդարտ ու դոգմատիկ ձեւակերպումներով, անընդունելի կլիներ գործող կուսակցության համար: Բացի այդ, էական տարբերություն կար արմենականների ծրագրի եւ «Վարդապետարանի» միջեւ: Continue reading

Posted in Մամուլ | Press, Նորություններ | News | Tagged , | Comments Off

Մարդը լեգենդար Կզնուտից

«Ազգ», 12 հունվարի, 2010թ.

ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ

Կյանքից հեռացավ մեր ժամանակակիցը, որի անվան հետ կապված են մեր հայրենիքի իրական առաջընթացը, իրական զարգացման ու բարգավաճման երկար տարիները: Նա կամավոր էր, Հայրենական մեծ պատերազմի ճակատային զինվոր, գեներալ, գիտական հետազոտող, գիտնական, գիտության եւ արտադրության կազմակերպիչ, ականավոր պետական գործիչ, մեծ հայրենասեր, օրինավոր մարդ: Continue reading

Posted in Մամուլ | Press, Նորություններ | News | Tagged , , | Comments Off

Ընկերոջս հիշատակին

«Ազգ», 12 հունվարի, 2010թ.

Տարվա առաջին իսկ օրը տխուր լուր ստացա հեռավոր ափերից: Լոս- Անջելոսում վախճանվել էր հայ կինեմատոգրաֆիստների ընտանիքի հայտնի ներկայացուցիչ կինովավերագրող Միխայիլ Վարտանովը (Միքայել Վարդանյան): 1965 թվականին ավարտելով Համամիութենական կինոինստիտուտի օպերատորական ֆակուլտետը Մ. Վարտանովը Մոսկվայից եկավ Երեւան (նա ծնվել է 1937 թվականին Գրոզնի քաղաքում) արդեն որպես մրցանակակիր օպերատոր: Նրա «Պարի մարդիկ» դիպլոմային աշխատանքը Քոնաքրի (Գվինեա) միջազգային կինոփառատոնում արժանացել էր մրցանակի` որպես լավագույն օպերատորական աշխատանք: Continue reading

Posted in Մամուլ | Press, Նորություններ | News | Tagged , , , | Comments Off