Category Archives: Հանրագիտարան

ՀԵՐՄՈՆԻ ՎԱՆՔ

ՀԵՐՄՈՆԻ ՎԱՆՔ, Ահերմոնի վանք, Կնեվանք, ՀՀ Վայոց ձորի մարզում, Եղեգիս գետի ձախափնյա ձորալանջին: Հիմնադրել են Սյունյաց գահերեց իշխան Սմբատը և Տեր-Հակոբ եպիսկոպոսը 936-ին: Վանքը կոչվ ել է ծերունի ճգնավոր Ահերմոնի անունով: Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

ՀԵՐՀԵՐԻ Ս. ՍԻՈՆ ԱՆԱՊԱՏ

ՀԵՐՀԵՐԻ Ս. ՍԻՈՆ ԱՆԱՊԱՏ, ՀՀ Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղից մոտ 1 կմ հյուսիս-արևելք, երկու ձորերով եզերվող բլրակի գագաթին: Հիմնադրվել է վաղ միջնադարում: Կազմված է երկու եկեղեցուց և մատուռից: Հ. Ս. Ս. ա-ի հնագույն` Ս. Սիոն եկեղեցին կառուցված է կոպտատաշ ավազաքարից, ներսից սվաղված է և ունի միանավ, թաղածածկ, արլ. և արմ. կողմերում կիսաշրջանաձև խորաններով հորինվածք, որը եզակի է հայկ. ճարտ-յան մեջ: Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

ՀԵՐԵՏԻԿՈՍՈՒԹՅՈՒՆ

ՀԵՐԵՏԻԿՈՍՈՒԹՅՈՒՆ (< հուն. – ընտրություն, հատուկ մտածելակերպ), գիտակցական ու միտումնավոր շեղում` հստակորեն արտահայտված ու բանաձևված քրիստոնեական ուղղափառ դավանանքից: Աղանդի և Հ-յան պայմանական տարբերությունն այն է, որ վերջինս նշանակում է ոչ այնքան մարդկանց ամբողջություն, որ հետևում է որոշակի ուսմունքի, որքան հենց ուսմունքի բուն բովանդակությունը: Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

«ՀԵԹՈՒՄ Բ ԹԱԳԱՎՈՐԻ ՃԱՇՈՑ»

«ՀԵԹՈՒՄ Բ ԹԱԳԱՎՈՐԻ ՃԱՇՈՑ», գեղարվեստական առումով ճոխ և կատարյալ մագաղաթե ձեռագիր մատյան, մեզ հասած ամենավաղ նկարազարդված Ճաշոցը: Գրիչն ու նկարիչն անհայտ են: Ընդօրինակվել է 1286-ին, Կիլիկյան Հայաստանում (հավանաբար` Սկևռայի վանքում), Հեթում թագաժառանգի պատվերով (հետագայում` Հեթում Բ թագավոր): Պահվում է Մատենադարանում (ձեռ. դ 979, չափերը` 33,5×24,5 սմ, բաղկացած է 475 թերթից): Հայկ. Ճաշոցների գեղ. ձևավորումը, ի տարբերություն բյուզ. և արևմտաեվրոպ. Ճաշոցների, բավական համեստ է: «Հ. Բ թ. Ճ.», սակայն, հեռացել է այդ ընդհանուր կանոնից: Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

ՀԱՑ

ՀԱՑ, ս. Հաղորդության հաց, Հիսուս Քրիստոսի մարմինը խորհրդանշող բաղարջ հաց, որ ս. Պատարագի օրերին պատրաստվում է եկեղեցում` Պատարագը սրբագործելու և որպես Հաղորդություն քահանայական դասին ու հավատացյալ ժողովրդին տալու համար: Թխվում է առանց թթխմորի, լավագույն ալյուրից, ունենում է կլոր, ճաշի ափսեի մեծության լավաշի տեսք: Թափանցիկության աստիճանի բարակ է: Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

ՀԱՐՑՈՒՊԱՏԱՍԽԱՆԻ

ՀԱՐՑՈՒՊԱՏԱՍԽԱՆԻ, հարցում, հարցմունք և պատասխանիք, քրիստոնեական մատենագրության ամենատարածված տեսակներից, որտեղ հարց ու պատասխանի եղանակով արծարծվել են աստվածաբանական, դավանաբանական, բնագիտական հաճախ վիճելի, հրատապ խնդիրներ: Ելնելով ուսումնագիտ. նկատառումներից` հայ մատենագիրները եկեղեցու նշանավոր հայրերի երկերից քաղել և կազմել են Հ-ներ. առավել ներկայանալի օրինակներից են Բարսեղ Կեսարացու և Գրիգոր Նազիանզացու Հարցմունքը, Գրիգոր Նազիանզացու «Առ որս» ճառաշարի հիման վրա կազմված Հ. ևն: Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

ՀԱՐԱՎԱՅԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԹԵՄ

ՀԱՐԱՎԱՅԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԹԵՄ Հայաստանյայց առաքելական եկեղեցու, կազմավորվել է 1997-ին, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա Սարգիսյանի կոնդակով` 1991-ին ստեղծված Հյուսիսային Կովկասի առաջնորդական փոխանորդության հիման վրա: Առաջնորդանիստը` Կրասնոդարի Ս. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցի: Թեմի առաջին առաջնորդն է եղել Եզնիկ ծ. վրդ. Պետրոսյանը: Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

ՀԱՎՈՒՑ ԹԱՌ ՎԱՆՔ

ՀԱՎՈՒՑ ԹԱՌ ՎԱՆՔ, Ամենափրկիչ Հավուց թառ, Մեծ Հայքի Այրարատ նահանգի Մազազ գավառում, ներկայումս` ՀՀ Կոտայքի մարզում, Գառնիից արևելք, Ազատ գետի ձախ ափին, լեռան գագաթին: Միջնադարյան Հայաստանի կրոն., կրթ., մշակութ. ու գրչության կենտրոններից: Վաղ միջնադարում հիմնադրված Հ. թ. վ-ում, ըստ Մխիթար Այրիվանեցու, մոտակա Քեղվա բերդի իշխան Գևորգը (հավանաբար` Գևորգ Մարզպետունին) եկեղեցի է կառուցել: Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

ՃԳՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

ՃԳՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, ճգնակեցություն, հասարակությունից առանձնացած որոշակի ապրելաձև, որի նպատակն է զսպել և սահմանափակել մարդկային բնության մարմնավոր մղումներն ու հակումները հանուն հոգևոր և բարոյական կատարելագործման: Ճ. զատորոշվում է անապատականությունից: Վերջինս նաև հոգևոր ընդդիմություն է հասարակության մեջ առկա մերժելի երևույթներին, մինչդեռ Ճ. հոգևոր ներանձնական կյանքի մի ճանապարհ է և ենթադրում է հոգևոր մաքրագործմամբ ու կենտրոնացումով հաղորդակցում Աստծո հետ: Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

ՃԱՌԸՆՏԻՐ

ՃԱՌԸՆՏԻՐ, Տոնական (լատ. Homeliaire), ճառերի ընտրանի, ժողովածու. բովանդակում է ճառեր, քարոզներ, մեկնողական երկերից քաղված առանձին հատվածներ, աղոթքներ, տեսիլքներ, վարքեր, վկայաբանություններ, պատմագրական գործերից բերված առանձին հատվածներ, թղթեր (նամակներ), կանոններ, զրույցներ ևն: Նախապես կոչվել է Տոնական, քանի որ ամփոփել է համաքրիստ., ինչպես նաև հայ սրբերի վկայաբանությունները՝ համակարգված ըստ քրիստ. տոների: Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS