-
ankakhutyun.am
Categories
- Բաքու 1990 | Baku 1990 (18)
- Գրադարան | Library (119)
- ԼՂՀ (1)
- Լուսանկարներ | Photos (53)
- Հանրագիտարան (705)
- Հոդվածներ | Articles (230)
- Մամուլ | Press (150)
- Նորություններ | News (103)
- Սումգայիթ | Sumgait (6)
- Տեսանյութեր | Videos (6)
- Փաստաթղթեր | Documents (80)
Տեսանյութեր | Videos
Category Archives: Հանրագիտարան
ՂՈՒԿԱՍ ԼՈՌԵՑԻ
ՂՈՒԿԱՍ ԼՈՌԵՑԻ, Ղուկաս Հաղպատեցի (XV դ. 80-ական թթ., Հաղպատ – 1561, Արցախ), մատենագիր, մանկավարժ, գրիչ: Դասավանդել է Էջմիածնի (1513–41), ապա Սանահինի դպրոցներում: Ղ. Լ-ու մոտ ուսանելու և վարդապետ. աստիճան ստանալու են եկել Հայաստանի գրեթե բոլոր վայրերից՝ Վանից, Գողթնից, Արցախից, Լիմից, … Continue reading
ՂՈՒԿԱՍ Ա ԿԱՐՆԵՑԻ
ՂՈՒԿԱՍ Ա ԿԱՐՆԵՑԻ (1722, Կարինի գավառի Քղի ավան – 1799, ամփոփվել է Էջմիածնի Ս. Գայանե վանքի բակում), Ամենայն հայոց կաթողիկոս 1780-ից: Հաջորդել է Սիմեոն Ա Երևանցուն: Ուսանել է Էջմիածնի ժառանգավորաց դպրոցում, աշակերտել Սիմեոն Ա Երևանցուն: 1751-ին ձեռնադրվել է քահանա և … Continue reading
ՂՊՏԻ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑԻ
ՂՊՏԻ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑԻ, Արևելյան ուղղափառ եկեղեցիներից: Հիմնադիրը և Ղ. ու. ե-ու հնագույն հոգևոր կենտրոնի՝ Ալեքսանդրիայի աթոռի առաջին եպիսկոպոսը Մարկոս ավետարանիչն է (I դ.): Եկեղեցու գլուխը պատրիարքն է, նստավայրը՝ Ալեքսանդրիայից հետո, սկսած XI դարից, Կահիրեում (1968-ին կառուցված Ս. Մարկոս Մայր տաճար): … Continue reading
ՂԵՎՈՆԴՅԱՆՔ
ՂԵՎՈՆԴՅԱՆՔ, սուրբ Ղեվոնդյանք, V դարի նահատակ եկեղեցականների խումբ (ինը հոգի): Տոնացույցի մեջ հիշվում են Քահանայից անունով: Հայաստանում զրադաշտականության տարածման դեմ պայքարի և Վարդանանց պատերազմի գործուն մասնակիցներ: Ավարայրի ճակատամարտից հետո, 452-ի սկզբին պարսիկները 37 նախարարների հետ նրանց ևս աքսորել են Վրկան … Continue reading
ՂԵՎՈՆԴ ԵՐԵՑ
ՂԵՎՈՆԴ ԵՐԵՑ, սուրբ Ղեվոնդ, Ղեվոնդ Վանանդեցի [ծ. թ. անհտ, ըստ Եղիշեի և Ղազար Փարպեցու՝ գ. Իջաանք (Վանանդ գավառ) – նահ. 454, Պարսկաստանի Ապար նահանգում], V դարի վկա, Հայ եկեղեցու Քահանայից անվանված սրբերից և Վարդանանց պատերազմի առաջնորդներից: Նրա անվամբ են նահատակյալ … Continue reading
ՂԵՎՈՆԴ Ա ԵՌԱՍՏԵՑԻ
ՂԵՎՈՆԴ Ա ԵՌԱՍՏԵՑԻ [ծ. թ. անհտ, գ. Եռաստ (Առբերանի գավառ) – 548], Ամենայն հայոց կաթողիկոս 545-ից: Հաջորդել է Քրիստափոր Ա Տիրառիջցուն: Ղ. Ա Ե-ու հայրապետ. գործունեության մասին ոչինչ չի ավանդվում: Կաթողիկոս. գահին Ղ. Ա Ե-ուն հաջորդել է Ներսես Բ Բագրեվանդցին: … Continue reading
ՂԱԶԱՐ ՓԱՐՊԵՑԻ
ՂԱԶԱՐ ՓԱՐՊԵՑԻ [440/443, գ. Փարպի (Այրարատ նահանգի Արագածոտն գավառ, այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզ) – VI դ. սկիզբ], մատենագիր, պատմիչ: Մեծացել և դաստիարակվել է Հայոց սպարապետ և մարզպան Վահան Մամիկոնյանի մոր՝ Ձվիկ իշխանուհու խնամակալության ներքո: Հիմնապես կրթվել է Գուգարաց բդեշխ Աշուշայի … Continue reading
ՂԱԶԱՐ Ա ՋԱՀԿԵՑԻ
ՂԱԶԱՐ Ա ՋԱՀԿԵՑԻ, Ճահկեցի (ծ. թ. անհտ, Ջահուկ գավառ – 1751, ամփոփված է Էջմիածնի Ս. Գայանե վանքի գավթում), Ամենայն հայոց կաթողիկոս 1737-ից: Հաջորդել է Աբրահամ Գ Կրետացուն: Եղել է հայրապետ. նվիրակ Զմյուռնիայում: Աջակցել է Արմ. Հայաստանից մեծազանգված հայ գյուղացիությանը Երևանի … Continue reading
ՁԵՌՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՁԵՌՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ, Կարգ ձեռնադրության, Կարգ քահանայության, Հայ եկեղեցու յոթ խորհուրդներից: Նշանակում է ձեռք դնել կրոնական աստիճան, կարգ կամ իշխանություն ստացողի գլխին: Ձ-յամբ և օծությամբ եկեղեցուն ծառայության կոչված անձը Սուրբ Հոգու շնորհներն ու նվիրապետական կարգ է ստանում եկեղեց. արարողությունները կատարելու, Ավետարանը քարոզելու … Continue reading
ՁԵՌԱԳԻՐ ՄԱՏՅԱՆ
ՁԵՌԱԳԻՐ ՄԱՏՅԱՆ (codex), գրչի կողմից արտագրված գիրք: Հայ. Ձ. մ-ները բաղկացած են իրար կարված 6, 8, 12 և 16 թերթ ունեցող տետրերից, որոնք կազմի մեջ են ագուցվել և ստացել գրքի տեսք: Գրվել են մագաղաթի և թղթի վրա: Ամենավաղ մագաղաթե Ձ. … Continue reading
Posted in Հանրագիտարան
Tagged բոլորագիր, բոլորգիր, երկաթագիր, ձեռագիր մատյան, մանրանկարչություն, նոտրգիր, քրիստոնյա հայաստան
Comments Off

