Monthly Archives: May 2009

Համշենահայկական «աշնան» երանգները

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ազգ, 2009թ., 8 մայիսի

Օզջան Ալփերը համշենահայ առաջին ռեժիսորն է, որ նկարահանեց ու մարդկությանը ներկայացրեց վավերագրական ֆիլմ` «Մոմիկ» (համշենահայ բարբառով նշանակում է մայրիկ)` պատմելով համշենահայերի պատմության ու կենսակերպի մասին: Ռեժիսորի ցանկություններն ու գաղափարներն ավելի խիզախ ու համարձակ երանգավորում ստացան «Աշուն» (թուրքերեն «Սոնբահար») ֆիլմում: Ֆիլմի պրեմիերան կայացել է դեկտեմբերի 19-ին Թուրքիայում: Չորս ամսվա ընթացքում ֆիլմը զգալի հաջողություններ է գրանցելՙ մի շարք կինոփառատոներում «Սոնբահարը» ստացել է առաջին մրցանակը: Մի շարք կինոքննադատների ու տեսաբանների կարծիքով «Աշուն» ֆիլմով ոչ միայն թուրքական կինեմատոգրաֆում, այլ ընդհանրապես կինոյում սկսվում են լուրջ փոփոխություններՙ նոր ալիք, որը հետագայում գուցե կանվանվի «Ալփերիի»: Թուրքիայում ֆիլմը դիտողների թիվը կազմում է ավելի քան չորս հարյուր հազար. նրանց գերակշռող մասը եղել են թուրքեր եւ օտարերկրացիներ:

Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Յակով Զարոբյանն ու նրա ժամանակաշրջանը

Ազգ, 2009թ., 7 մայիսի

Հայաստանի պատմության մեջ ծանրակշիռ դերակատարություն ունեցած անձանց շարքում Խորհրդային Հայաստանի կոմկուսի առաջին քարտուղար Յակով Զարոբյանն առանձնանում է ազգային ու տնտեսական հեռահար ծրագրերի իրականացմամբ: Նրա պաշտոնավարած տարիներին են իրականացվել այնպիսի մեծարժեք ծրագրեր, ինչպես Արփա-Սեւան թունելի կառուցման սկիզբը, հայրենադարձության շարունակական ընթացքը, Հայոց ցեղասպանության 50 տարին պետականորենՙ խորհրդային պետությունում նշելը:

Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Անկախ պետականության և քաղաքական հայագիտության ակունքներում

ԱՐՄԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ, Պատմական գիտությունների դոկտոր

Ազգ, 2009թ., 6 մայիսի

Օրերս «Տիգրան Մեծ» հրատարակչությունը լույս է կընծայի հայ ականավոր պետական եւ քաղաքական գործիչ, պատմաբան, հրապարակախոս Ջոն Կիրակոսյանի (1929-85) ծննդյան 80-ամյակին նվիրված «Ջոն Կիրակոսյան. Անկախ պետականության եւ քաղաքական հայագիտության ակունքներում» ժողովածուն, որը կազմել եւ խմբագրել է պատմական գիտությունների դոկտոր Արման Կիրակոսյանը: Ստորեւ հատվածաբար ներկայացնում ենք նրա առաջաբանը:

Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Վաստակաշատ գիտնականի արգասաբեր ուղին

ԵՊՀ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆ
ՄԻՀՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ, ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ

ՊՐՈՖԵՍՈՐ ԷԴԻԿ ԱՐՏԵՄԻ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 70-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

Ազգ, 2009թ., 5 մայիսի

Լրանում է վաստակաշատ պատմաբան, ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Արտեմի Զոհրաբյանի ծննդյան 70-ամյակը: Վաստակաշատ գիտնական ու ճանաչված մտավորական Է. Զոհրաբյանի կյանքի տարեգրությունը արգասաբեր ու շնորհաշատ պատմաբանի կենսագրություն է:

Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS