ԷՊՈՍ (հուն. — խոսք, ասք, պատմություն), գործածվում է երկու իմաստով։ 1. Լայն առումով՝ գրական երեք սեռերից մեկը (էպիկական սեռ), 2. նեղ, ժանրային առումով՝ ժողովրդական հերոսական կամ ավանդական վեպ, վիպական բանահյուսության ծավալուն և բարդ տեսակ, որը բաղադրվում է վիպական ու պատմահերոսական երգերից, ավանդություններից, զրույցներից։ Էպոսի բովանդակությունը հիմնականում պատմական է, ակունքներն ընկած են նախնադարյան հասարակարգի ընդերքում։
-
Recent Posts
Categories