Monthly Archives: February 2011

ԲԱԳՀԱՍՏԱՆԱ

ԲԱԳՀԱՍՏԱՆԱ (հին պարսկերեն՝ աստծո բնակավայր, աղավաղված ձևերն են՝ բագիստանա, բիհիստուն, բեհիստուն են), հնավայր, Իրանի Կրմանշահ քաղաքից 36 կմ արեելք, Բեհեսթուն գյուղից 4 կմ հյուսիս։ Գետնից 152,5 մ բարձրությամբ, սպիտակ մարմարյա ժայռի հարթեցված մակերեսին (7,8×22 մ) Փորագրված Է Աքեմենյան Դարեհ I թագավորի (մ. թ. ա. 522—486) եռալեզու (հին պարսկերեն, ելամերեն, աքքադերեն) տարեգրությունը։

Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

ԲԱԳԻՆ

ԲԱԳԻՆ (<պհլ. բագ–աստված), աստվածներին նվիրված շինվածք հեթանոսական Հայաստանում, հայկական լեռնաշխարհում շատ տեղանուններ են եղել՝ կազմված Բագին արմատով (օրինակ, Բագավան, Բագարան, Բագնայր, Բագինք են)։ 1. Մեհյան, կուռքերի տաճար, օրինակ՝ Աշտիշատում եղած երեք Բագինները՝ Վահեվահյան, Ոսկեմոր, Ոսկեծին (իմա Անահիտի) և Աստղիկի (Ագաթանգեղոս, § 813):

Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

ԲԱԳԱՐԱՏ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ

ԲԱԳԱՐԱՏ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ (ծն. թ. անհտ.– 851), Հայոց իշխան 826-ից, Իշխանաց իշխան (պատրիկների պատրիկ), Աշոտ Բւսգրատունի Մսակերի որդին։ Նրա իշխանությունը տարածվել է ամբողջ Արմինիայի վրա։ Մուշում կառուցել է Ս. Փրկչի տաճարը։ Իր զորքով մասնակցել է Բյուզանդիայի դեմ արաբների մղած պատերազմներին։ Աշոտ Արծրունու և այլ իշխանների հետ 850-ին դիմագրավել է Աբու-Սայիդ (Ապուսեթ) ոստիկանին և թույլ չի տվել մտնել Հայաստան։ 851-ին հաղթել է Տարոնի վրա հարձակված Բաղեշի տեր Մուսային։ Յուսուֆ ոստիկանը նրան Խլաթում խաբեությամբ ձերբակալել և ուղարկել է խալիֆայի նստավայրը՝ Սամառա, ուր և մահացել է։

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

ԲԱԳԱՐԱՆ

ԲԱԳԱՐԱՆ, բերդաքաղաք, պաշտամունքային կենտրոն, Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արշարունիք գավառի հյուսիս–արևելյան ծայրում, Ախուրյան գետի աջ ափին։ Ըստ Մովսես Խորենացու, Բագարանը կառուցել է Երվանդ Դ թագավորը մ. թ. ա. II դ. սկզբին, Արմավիրից այնտեղ են տեղափոխել հեթանոսական կուռքերը (Բագարանում է եղել Հայաստանի հեթանոսական տաճարների գլխավոր համալիրը), քաղաքի մոտ տնկել անտառ՝ «Ծննդոց» անունով, պարսպապատել և դարձրել արգելանոց (ենթադրվում է, որ տնկել են Արմավիրի մոտ եղած «Սոսյաց պուրակի» փոխարեն)։

Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

ԲԱԳԱՎԱՆ

ԲԱԳԱՎԱՆ, Դիցավան (բագ՝ աստված կամ դիք՝ աստվածներ և ավան բառերից), բնակավայր Մեծ Հայքի Այրարատ նահանգի Բագրևանդ գավառի հարավարևելյան մասում, Նպատ լեռան հյուսիս-արևմտյան ստորոտին, Արածանի գետի ձախ ափին, այժմյան Ուչ-Քիլիսե գյուղի տեղում։ Բագավանի մասին հնագույն տեղեկությունը վերաբերում է մ. թ. ա. I դ.։ Մ. թ. 59-ին հռոմեական զորավար Կորբուլոնը գրավում է Բագավանը։

Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

ԲԱԳԱՌԻՃ

ԲԱԳԱՌԻՃ (Վերին Բագառիճ, Ներքին Բագառիճ), գյուղեր Բարձր Հայք նահանգի Դարանաղի գավառում, միմյանցից մոտ 2 կմ հեռավորության վրա։ XX դ. սկզբին Վերին Բագառիճն ուներ 80 տուն, իսկ Ներքին Բագառիճը՝ 130 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, արհեստներով։ Ունեին եկեղեցիներ (Ս. Աստվածածին՝ Վերին Բագառիճում և Ս. Հակոբ՝ Ներքին Բագառիճում)։ Գործում էր Հայկազյան վարժարանը՝ 211 աշակերտով։ Բնակիչները տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, մի մասը զոհվել է, փրկվածները տարագրվել են օտար երկրներ։

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

ԲԱԳԱՌԻՃ

ԲԱԳԱՌԻՃ, Բագայառիճ, Բագառինջ, ավան Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգում, Կարին քաղաքից արևմուտք։ Մովսես Խորենացու վկայությամբ, մ. թ. ա. I դ. Տիգրան Մեծը Բագառիճում կանգնեցրել է Հեփեստոս աստծո արձանը, որը Արտաշես Ա բերել էր Հունաստանից։ Ըստ Ագաթանգեղոսի, Բագառիճում էր Միհր աստծո մեհյանը։

Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

ԲԱԲՇԵՆ

ԲԱԲՇԵՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Դատվան գավառում, Բիթլիսից հյուսիս։ 1909-ին ուներ 325 հայ բն. (35 տուն)։ Զբաղվում էին հիմնականում բրուտագործությամբ, մասամբ նաև հողագործությամբ, անասնապահությամբ։ Ուներ եկեղեցի (Ս. Հարություն) և վարժարան։ Գյուղի արևելյան կողմում կար Լուսապտուղ Մ. Մահակ անունով մատուռ։ Բաբշեն եղել Է առևտրական կենտրոն, ունեցել քարաշեն իջևանատուն։ Բնակիչները տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մի մասը զոհվել Է, փրկվածները տարագրվել են օտար երկրներ։

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

ԲԱԲԿԵՆ Ա ՈԹՄՍԵՑԻ

ԲԱԲԿԵՆ Ա ՈԹՄՍԵՑԻ (ծն. թ. անհտ.– 516), Հայոց կաթողիկոս 490-ից։ Ծնվել Է Այրարատ նահանգի Վանանդ գավառի Ոթմուս գյուղում։ Աշակերտել Է Հովհաննես Ա Մանդակունի կաթողիկոսին։ Պայքարել է քաղկեդոնականության և նեստորականության դեմ։ Հրավիրել ևգլխավորել է Դվինի 506-ի ժողովը, որն ընդունել Է նրա առաջին նամակը կամ թուղթը՝ ընդդեմ նեստորականության։

Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

ԲԱԲԻՆԵՐԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԲԱԲԻՆԵՐԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆՆԵՐ 1848—1852, ժողովրդական ապստամբություններ Իրանում ֆեոդալական կարգերի, օբյեկտիվորեն նաև օտարերկրյա կապիտալի ներթափանցման դեմ։ Շարժիչ ուժերն էին գյուղացիները, արհեստավորները, քաղաքային չքավորությունը, մանր առևտրականները։ Բաբիների ապստամբությունների կրոնական բնույթն ու նրանց ղեկավարումը բաբիների աղանդին պատկանող մանր առևտրական բուրժուազիայի և հոգևորականության ստորին խավի ներկայացուցիչների կողմից պայմանավորված էր Իրանի հասարակական-տնտեսական և քաղաքական հետամնացությամբ։

Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS