«Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1818-1923)», պրոֆ. Ջ. Ս. Կիրակոսյան
{433}
13 ապրիլի, 1918 թ.
Թուրքական բանակն առաջ է շարժվում դեպի Բաթում, Կարս, Արդահան, ավերելով երկիրը և ոչնչացնելով գյուղացիական բնակչությանը։ Հայերի հետագա ճակատագրի համար պատասխանատվությունն ընկնում է Գերմանիայի վրա, որովհետև նրա պնդմամբ էլ հենց ռուսական զորքերը դուրս բերվեցին հայկական մարզերից, և այժմ Գերմանիայից է կախված թուրքական բանակի ետ պահումը վրեժի ու չարության հողի վրա ծագող սովորական էքսցեսներից։
Continue reading