Monthly Archives: April 2011

Նժդեհ

Share via email

Արա Թադևոսյան
«Գարուն», 1989թ., թիվ 11

Մենք մեր պատմությունից, այնուամենայնիվ, դասեր չքաղեցինք, քանի որ նրա ոչ մի դրվագ ու իրադարձություն, սկսած Արարատյան թագավորությունից մինչև այսօր, գրեթե չի գնահատվել հավուր պատշաճի։ Մինչդեռ միայն վերջին հերոսամարտերի դասերը մեծապես ուսանելի կարող էին լինել, երբ ընդամենը մի բուռ քաջեր, նշխար-նշխար հավաքելով ու փրկելով «ժողովրդի պատմության արժանապատվությունը», վերստեղծեցին հայոց պետականությունը, որն այսօր մեր հայրենիքն է։ Նահատակվեցին նրանք, արտաքսվեցին ու աքսորվեցին ապերախտաբար՝ չվայելելով սեփական հաղթանակի արդյունք հայրենիքի գոյության բերկրանքը։

Գարեգին Նժդեհ

Գարեգին Նժդեհ

Continue reading

Վիլյամ Սարոյանի հետմահու վերադարձը

Share via email

Մարգո Ղուկասյան
«Գարուն», 1988, թիվ 7

26 մայիսի, 1982 թ.
Ժամը 17-ին օդանավակայան հասանք։ Քամի էր, անձրև էր կաթկթում։ Ո՞ւմ մտքով կանցներ, որ դա կարող է խանգարել, ըստ նախնական տեղեկության, ևս 15 րոպե, և օդանավը պետք է տեղ հասնի։ Բայց… հայտնեցին՝ եղանակի պատճառով Մինվոդի քաղաքում վայրէջք է կատարէլ։ Երևանում էլ անձրևի կաթկթոցը փոխվեց տեղատարափի, ու պարզ չէր, թե Սարոյանը ե՞րբ է հասնելու իր բաղձայի հանգրվանը։

Վիլյամ Սարոյանի աճյունասափորը

Վիլյամ Սարոյանի աճյունասափորը

Continue reading

Արդյո՞ք գոյություն ունեցել են քրիստոնեացած թուրքեր

Share via email

Ներսես Մկրտչյան
«Գարուն», 1988, թիվ 7

Վերջին տասնամյակներում Թուրքիայում մեծ աշխուժություն է նկատվում ոչ միայն նրա անցյալի, այլև նախապատմության նկատմամբ։ Սակայն ընթերցողներին թող չթվա, որ այս հետաքրքրությունն հօգուտ վաղնջական ժամանակներից այնտեղ բնակություն հաստատած ժողովուրդների է։ Ոչ, նման նկատառումները և խնդիրները երբեք չեն հուզել թուրք պատմաբաններին, որոնք, արտաքնապես «անաչառ» և «օբյեկտիվ» գիտնականի կեցվածք ընդունած՝ հիշատակում են ազգերի անուններ, որոնք ասուպի նման հայտնվել են ու անէացել Անատոլիայից՝ իրենց տեղը զիջելով ավելի կենսունակ տարրին՝ թուրք ժողովրդին։

Continue reading

ՌՍՖՍՀ արտաքին գործերի ժողովրդական կոմիսարի ռադիոգիրը թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Քեմալին, Թուրքիայի արևելյան ռազմաճակատի հրամանատար Կարաբեքիրին, Հայաստանի մինիստրների խորհրդի նախագահ Ս. Վրացյանին, Հայաստանում ՌՍՖՍՀ-ի լիազոր ներկայացուցիչ Բ. Վ. Լեգրանին

Share via email

{459}

Թարգմանության ռուսերենից
11 նոյեմբերի, 1920թ.

Նկատի առնելով հայկական կառավարության դիմումը Սովետական Ռուսաստանին՝ Հայաստանի և Թուրքիայի միջև միջնորդելու վերաբերյալ և Թուրքական ազգային կառավարության ներկայացուցչության համաձայնությունն այդ բանին, սովետական կառավարությունը տեղեկացնում Է Ձեզ, որ ստանձնում Է միջնորդությունը և այս նպատակով պատերազմական գործողությունների շրջանն Է ուղարկում իր լիազոր ներկայացուցիչ Մդիվանուն։

Continue reading

Գ. Վ. Չիչերինի հեռագիրը թուրքական Ազգային կառավարության նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարությանը

Share via email

{458}

11 նոյեմբերի, 1920 թ.

Մոսկվա, 11 նոյեմբերի։ Նկատի ունենալով այն, որ հայկական կառավարությունը դիմել Է Հայաստանի ու Թուրքիայի միջև Սովետական Ռուսաստանի միջնորդության մասին և թուրքական

Continue reading

Ռուսական Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հաշտության պատվիրակությունների եզրափակիչ որոշման արձանագրությունը

Share via email

{457}

Թարգմանություն
28 հոկտեմբերի, 1920 թ.

ՌՍՖՍՀ-ի կառավարության լիազոր Բորիս Վասիլևիչ Լեգրանը և Հայկական Հանրապետության կառավարության լիազորներ Լևոն Շանթը, Համբարձում Տերտերյանը և Լևոն Զարաֆյանը 1920 թվականի հոկտեմբերի 28-ին իրենց լիազորագրերը փոխանակելով և դրանք գտնելով պատշաճ ու սահմանված ձևի, համաձայնության եկան հետևյալի շուրջ.

Continue reading

Վ. Ի. Լենինի առաջարկությունը ՌԿ(բ)Կ կենտկոմի քաղբյուրոյին Հայաստանում տիրող դրության հարցի վերաբերյալ

Share via email

{456}

Առաջարկում եմ Քաղբյուրոյին հաստատել Չիչերինի բոլոր 3 առաջարկությունները։
ԼԵՆԻՆ

Continue reading

Վ. Ի. Լենինի զեկուցումից հանրապետության ներքին ու արտաքին քաղաքականության մասին ՌԿ(բ)Կ Մոսկվայի կազմակերպության ակտիվի խորհրդակցությունում

Share via email

{455}

1920թ. հոկտեմբերի 9-ին

… Վերջերս թուրքերը սկսեցին հարձակումը Հայաստանի դեմ, նպատակ ունենալով զավթել Բաթումը, իսկ հետո, հնարավոր է,

Continue reading

Բ. Վ. Լեգրանի հեռագիրը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի մինիստրին

Share via email

{454}

Պատճենը Մոսկվա՝ Չիչերինին
Թիֆլիս, 20 հուլիսի, 1920 թ.

Ռուսաստանի Սովետական Հանրապետության կառավարությունը լիազորել է ինձ հաշտության բանակցություններ վարելու Հայաստանի Հանրապետության կառավարության հետ, հուսալով, որ իմ ժամանումը Երևան կհասցնի այն բանին, որ շուտափույթ բարեկամական հարաբերություններ կհաստատվեն երկու հանրապետությունների միջև։

Մեր միսիայի առաջիկա ուղևորության մասին Հայաստանի կառավարությանն իրազեկ է դարձված Արտգործժողկոմ Չիչերինի

Continue reading

Ասպետական հոգիներ

Share via email

Ռաֆայել Աթայան
«Գարուն», 1987թ., թիվ 11

Ներսիկ Ստեփանյան

Ներսիկ Ստեփանյան

1955-ի օգոստոսին էր։ Մի առավոտ՝ տոթը դեռ չէր ընկել, մոսկովյան վաղուց ի վեր Արմյանսկի կոչվող նրբանցքում ոտք դրի ծառաշատ մի բակ։ Խորքի երկհարկանի շինության դռնից իմ կողմն էր նայում տարեց մի կին։ Մթին, քննախույզ հայացքը կանգ էր առել անծանոթ այցելուի վրա, իսկ անխառն ազգային դիմագծերը տարակույս չէին թողնում. «Նա է, որ կա»։

Continue reading