Daily Archives: July 17, 2011

ԳԵՂԱՐԴ

ԳԵՂԱՐԴ, սուրբ Գեղարդ , տեգ, սրբազան մասունք` կապված Հիսուս Քրիստոսի խաչելության հետ: Գեղարդը մոտավորապես 15 սմ երկարությամբ տափակ կամ եռանիստ երկաթև տեգ է, որը, փայտի ծայրին ամրացվելով, ծառայել է որպես խոցող զենք: Հիսուսին խաչելուց հետո հռոմեացի զինվորներից մեկը տեգով (Գեղարդով) խոցել է խաչի վրա մահացած Հիսուսի կողը, որից «իսկույն արյուն և ջուր ելավ» (Հովհ. 19.33–34):

Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

ԳԱՐԵԳԻՆ Ա ՀՈՎՍԵՓՅԱՆ

ԳԱՐԵԳԻՆ Ա ՀՈՎՍԵՓՅԱՆ [17.12.1867, գ. Մաղավուզ (այժմ` ԼՂՀ Մարտակերտի շրջանում) – 21.6.1952, Անթիլիաս (Լիբանանում)], Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս 1943-ից (օծվել է 1945-ին), հայագետ, ձեռագրագետ, մատենագետ, հնագետ, պատմաբան, բանասեր, մշակութաբան, մանկավարժ: Փիլիսոփայության և աստվածաբանության դ-ր (1897, Լայպցիգ): Հայաստանի գիտական ինստիտուտի (Վաղարշապատ) գիտնական անդամ (1921), Մոսկվայի կայսերական հնագիտական ընկերության Կովկասյան բաժանմունքի և Սանկտ Պետերբուրգի կայսերական հնագիտական ընկերության իսկական անդամ (1902):

Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

ԳԱՎԻԹ

ԳԱՎԻԹ, 1. հայկական եկեղեցիներում աղոթասրահից բաժանված արևմտյան մասը` նախատեսված ապաշխարողների ու երախաների (չմկրտվածների) համար, որոնք, իրավունք ունենալով ներկա լինելու Պատարագի խրատական քարոզին, հաղորդության ժամանակ սարկավագի ազդարարությամբ պետք է դուրս գային և աղոթեին Գավիթում: 2. Եկեղեցիների արմ. ճակատին (սակավ` հվին) կից շենքը, որը փոխարինել է վաղ միջնադարում հայկական եկեղեցիների արևմտյան կողմի պարսպապատ բակին: Ըստ Սահակ Ա Պարթևի կանոնների, խստիվ արգելվել է թաղում կատարել եկեղեցու ներսում: Հայաստանի հոգևոր ու աշխարհիկ բարձրաստիճան անձանց թաղել են Գավիթներում: Պահպանված վաղագույն հայկական Գավիթները պատկանում են X դ. (Վահանավանք, Խոտակերաց վանք, Գնդեվանք), որոնք արևելքից արևմուտք ձգված ուղղանկյուն թաղածածկ դահլիճներ են: XI դ. ձևավորվել է հայկական ճարտարապետության մեջ ամենատարածված` քառասյուն, գմբեթավոր, կենտրոնակազմ ձևը (Հոռոմոսի վանք), որը կիրառվել է Հայաստանի XII–XIII դդ. վանքերի մեծ մասում (Հաղպատի վանք, Սանահինի վանք, Հառիճավանք, Սաղմոսավանք, Թեղենյաց վանք, Բագնայրի վանք, Աստվածընկալ վանք, Նեղուցի վանք ևն):

Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

ԳԱՎԱԶԱՆԱԳԻՐՔ

ԳԱՎԱԶԱՆԱԳԻՐՔ, գահացանկ, հոգևոր և աշխարհիկ իշխանավորների հաջորդության ժամանակագրական ցանկ, կարգ, աղյուսակ: Հայ միջնադարյան մատենագրության տեսակ, պատմական երկ: Տարածված են հատկապես աստվածաշնչական նահապետների հաջորդության Գավազանագրքեր, որոնք ունեն նաև տարաբնույթ տոհմածառեր կամ տոհմածառերով հավելվածներ: Հայ մատենագրության մեջ ավելի հաճախ հանդիպում են Հայոց կաթողիկոսների Գավազանագիրք-գահացանկերը, որոնք հայտնի են «Կաթողիկոսք Հայոց», «Ըստ կաթողիկոսացն Հայոց», «Անուանք հայրապետացն Հայոց» և այլ խորագրերով: Հնագույնը վերագրվում է V դ. մատենագիր Եզնիկ Կողբացուն: Հայտնի է նաև նույն ցանկի Կանոնագրքի տարբերակը, որը կազմվել է Մաշտոց Ա Եղիվարդեցի կաթողիկոսի (897–898) օրոք:

Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

ԳԱՎԱԶԱՆ

ԳԱՎԱԶԱՆ, եկեղեցական ըմբռնմամբ` հոգևոր աստիճանի կամ պաշտոնի հայտարար, իշխանության նշանակ: Արքայական Գավազանը կոչվում է նաև մական, հովվականը` ասա, սովորականը` ցուպ: Գավազանը վարդապետին կամ ծայրագույն վարդապետին շնորհում է եպիսկոպոսը` ձեռնադրությամբ, Ձեռնադրության Մաշտոցի համաձայն:

Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

ԳԱՆՁԱՐԱՆ

ԳԱՆՁԱՐԱՆ, եկեղեցական տարվա տոներին նվիրված հանդիսավոր երգաշարքերն ամփոփող հայկական միջնադարյան ձեռագիր խազավոր մատյան: Գանձարանի երգաշարքերի կամ գանձշարքերի ստեղծումը վերագրվում է Գրիգոր Նարեկացուն: Ի տարբերություն Շարակնոցի երգերի, Գանձարանի երգերը ազատ էին ութձայնի կանոններից: Գանձ-շարքը սովորաբար ներառում է 2–4 միավոր. 1. շարքը բացող բուն գանձը, որը սերում է հնագույն երգվող քարոզից, պատմում է տվյալ տոնի առանցք հանդիսացող իր ադարձության կամ անձի մասին: 2. Տաղը հուզական մոտեցում է արտահայտում գանձում նկարագրվող իրադարձության հանդեպ: 3. Մեղեդին ավելի է խորացնում շարքի հուզական տրամադրությունը: 4. Փոխը կամ հորդորակը ամփոփում և ունկնդրի հիշողության մեջ ամրացնում է արտահայտված գաղափարներն ու տրամադրությունները:

Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

ԳԱՆՁԱՍԱՐԻ ՎԱՆՔ

ԳԱՆՁԱՍԱՐԻ ՎԱՆՔ, ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վանք գյուղի դիմացի համանուն լեռան վրա: Հիմնադրվել է մինչև X դ.: Հայոց Անանիա Ա Մոկացի կաթողիկոսի` քաղկեդոնականության դեմ պայքարելու համար 949-ին Խաչենում հրավիրած ժողովին մասնակցել է Գանձասարի վանքի վանական Սարգիսը: Սելջուկների դեմ պատերազմում զոհված Խաչենի Գրիգոր իշխանի աճյունը 1140-ին բերել և թաղել են Գանձասարի վանքում, որը, ըստ XII–XIII դդ. մատենագիր, օրենսդիր Մխիթար Գոշի վկայության, նրա նախնիների տապանատունն էր:

Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

ԳԱՅԱՆՅԱՆՑ ԿՈՒՅՍԵՐ

ԳԱՅԱՆՅԱՆՑ ԿՈՒՅՍԵՐ, սուրբ Հռիփսիմյանց և սուրբ Գայանյանց կույսեր (նահատակվել են 301, Վաղարշապատ), տոնելի քրիստոնյա վկայուհիներ, նահատակներ: Մարտիրոսական պսակ են ընդունել Հռիփսիմյանց կույսերից հետո` մեկ օր անց, Հայոց թագավորի` Տրդատ Գ Մեծի հրամանով: Գայանյանց կույսեր են կոչվել իրենց ընդհանուր դաստիարակի և մայրապետի` ս. Գայանեի պատվին, սակայն ավանդաբար հայտնի են առավելապես ս. Հռիփսիմեի անունով:

Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

ԳԱՅԱՆՅԱՆ ՕՐԻՈՐԴԱՑ ԴՊՐՈՑՆԵՐ

ԳԱՅԱՆՅԱՆ ՕՐԻՈՐԴԱՑ ԴՊՐՈՑՆԵՐ, կրթական հաստատություններ XIX դարի 2-րդ կեսին, Երևանում և Թիֆլիսում: Նպատակն էր` հայ աղջիկներին տալ տարրական կրթություն, ապա մանկավարժներ պատրաստել հայկական դպրոցների համար: Գործել են եկեղեցիներին կից, Էջմիածնի Սինոդի կամ կաթողիկոսի անմիջական հսկողությամբ ու հովանավորությամբ:

Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

ԳԱԹԸՐՃՅԱՆ Հովսեփ

ԳԱԹԸՐՃՅԱՆ Հովսեփ (ավազանի անունը` Ավետիք, 19.2.1820, Կ.Պոլիս – 9.1.1882, Կ. Պոլիս), պատմաբան, աստվածաբան, լեզվաբան, թարգմանիչ, մանկավարժ: Սկզբնական կրթությունն ստացել է Ղալաթիայի Մխիթարյան վարժարանում (1828–33), ապա ուսումը շարունակել Վիեննայի Մխիթարյան դպրոցում (1833–38): 1838-ից` Մխիթարյան միաբանության անդամ: 1841-ին ձեռնադրվել է քահանա, վարել զանազան վարչական պաշտոններ` Հռոմում որպես ընդհանուր գործակալ, Վիեննայում` փոխառաջնորդ, Կ. Պոլսում` Մխիթարյան դպրոցների վերատեսուչ:

Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS