Daily Archives: July 18, 2011

Khorakert

O. Kh. Khalpakhchian – Architectural ensembles of Armenia
Photos: A. Alexandrov, A. and V. Kochar, from stocks of the History Museum of the Academy of Sciences of the Armenian SSR

The monuments of Khorakert tower to the north-west of Sanahin and Haghpat, on the western slope of Mt. Lalvar, near the village of Chanakhchi, the Tumanian Region. The once rich monastery was built in a dense forest, among age-old trees, and this influenced the distinctive architectural and artistic features of its structures. The main buildings of Khorakert are the main temple and the vestry which is on the same axis with it. They take up the middle of a plot extended from west to east and encircled with a stone wall. The main entranceway to the monastery is a spacious vaulted premise which has wide arched passageways decorated with half-columns and ornamental carvings.

Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Хоракерт

О. Х. Халпахчян – Архитектурные ансамбли Армении Фотографии: А. Александрова, А. и В. Кочар, из фондов: Гос. исторического музея АН Арм.

Северо-западнее Санаина и Ахпата, на западном склоне горы Лалвар, близ села Чанахчи (Туманянский район) возвышаются памятники Хоракерта. Богатая в прошлом обитель была возведена в дремучем лесу, в окружении вековых деревьев, что как бы продиктовало своеобразие архитектурно-художественных особенностей ее сооружений. Основные здания Хоракерта – главный храм и расположенный с ним на одной оси притвор – занимают середину вытянутого с запада на восток участка, огороженного каменной стеной. Главный вход в монастырь – просторное сводчатое помещение, которое имело широкие арочные проемы-проезды, украшенные полуколоннами и орнаментальной резьбой.

Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

ԳՐԻԳՈՐ ՄԱԳԻՍՏՐՈՍ ՊԱՀԼԱՎՈՒՆԻ

ԳՐԻԳՈՐ ՄԱԳԻՍՏՐՈՍ ՊԱՀԼԱՎՈՒՆԻ, Գրիգոր Մագիստրոս Բջնեցի (մոտ 990–1058), գիտնական, փիլիսոփա, բանաստեղծ, քաղաքական և ռազմական գործիչ: Սպարապետ Վասակ Պահլավունու որդին: Կրթվել է Անիի դպրոցում, այնուհետև` Կ. Պոլսում: Հորեղբոր` սպարապետ Վահրամ Պահլավունու և նրա կուսակիցների հետ պայքարել է ներքին և արտաքին թշնամիների դեմ, նպաստել Բագրատունիների գահի ամրապնդմանը: 1045-ին Կ.Պոլսում Կոստանդին կայսրի կողմից Գագիկ Բ-ի ուխտադրժորեն ձերբակալվելուց հետո, կանխազգալով հայկական թագավորության անկումը, իր տիրույթները հանձնել է Բյուզանդիային և փոխարենը կալվածքներ ստացել Հարավային Հայաստանում ու Միջագետքում: Բյուզանդական կայսրը նրան շնորհել է մագիստրոսի տիտղոս, 1048-ին նշանակել Հարավային Հայաստանի և Միջագետքի կուսակալ:

Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

ԳՐԻԳՈՐ ԽՈՒԼ

ԳՐԻԳՈՐ ԽՈՒԼ, Գրիգոր Վարժապետ (ծ. և մ. թթ. անհտ), XIII դարի երաժիշտ, խազագետ, տեսաբան: Ապրել և աշխատել է Կիլիկիայում: Եղել է Սսի նշանավոր վարժապետներից մեկը և «առաջին քարտուղարը»: Գրիգոր Խուլը սկզբունքային մոտեցում է ունեցել հայ հոգևոր երգարվեստն անխառն պահելու և անաղարտ զարգացնելու հարցում: Ըստ ավանդության, աշխարհիկ երաժշտություն չլսելու համար մոմով խցանել է ականջները, ինչի համար էլ ստացել է «Խուլ» մականունը: Գրիգոր Խուլի գործունեությունը հատկապես նշանավորվել է շարականների կանոնակարգմամբ: Նրա խմբագրած Շարակնոցը կոչվել է իր անունով` «Խլկցի» կամ «Բուն Սսու»:

Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

ԳՐԻԳՈՐ ԽԼԱԹԵՑԻ

ԳՐԻԳՈՐ ԽԼԱԹԵՑԻ, Վկայասեր, Ծերենց , Բզնունեցի [1349, Խլաթ (Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Բզնունիք գավառ) – նահ. 27.5.1425, Ցիպնավանք], նոր վկա, մատենագիր, մանկավարժ, բանաստեղծ, երաժիշտ, հասարակական գործիչ, րաբունապետ: Նախնական կրթությունն ստացել է Խլաթում: Սովորել է Ցիպնավանքի Վարդան Ճգնավորի դպրոցում (1361–67): 1367–77-ին զբաղվել է քարոզչությամբ: 1378–86-ին Ապրակունյաց դպրոցում Գրիգոր Տաթևացու հետ աշակերտել է Հովհան Որոտնեցուն, 1386–88-ին Խառաբաստավանքի դպրոցում` Սարգիս Վարդապետ Ապրակունեցուն: 1388-ից դասավանդել է նույն դպրոցում, այնուհետև մեկնել է Սալնապատ, որտեղ 1406-ից որպես րաբունապետ հաջորդել է մեծ ճգնավոր Վարդան վրդ. Հոգոցեցուն:

Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

ԳՐԻԳՈՐ ԺԲ ՎԱՂԱՐՇԱՊԱՏՑԻ

ԳՐԻԳՈՐ ԺԲ ՎԱՂԱՐՇԱՊԱՏՑԻ (ծ. թ. անհտ, Վաղարշապատ – 1590), Ամենայն հայոց կաթողիկոս 1576-ից: Հաջորդել է Միքայել Ա Սեբաստացուն: 1557-ից եղել է Ստեփանոս Ե Սալմաստեցի կաթողիկոսի աթոռակիցը, սակայն վերջինիս կամքով` իր մահից հետո կաթողիկոս է ընտրվել մյուս աթոռակիցը`Միքայել Ա Սեբաստացին: Գրիգոր ԺԲ Վաղարշապատցու գործունեությունից հայտնի է, որ գահակալության առաջին տարում իրեն աթոռակիցներ է ընտրել Թադեոս և Առաքել եպիսկոպոսներին, որոնք էլ իրականում վարել են կաթողիկոսական առաջնորդությունը: 1584-ին, Թադեոս աթոռակցի մահից հետո, Գրիգոր ԺԲ Վաղարշապատցին աթոռակից է ընտրել Դավիթ եպիսկոպոսին: Կաթողիկոսական գահին Գրիգոր ԺԲ Վաղարշապատցուն հաջորդել է Դավիթ Դ Վաղարշապատցին:

Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

ԳՐԻԳՈՐ ԺԱ ԲՅՈՒԶԱՆԴԱՑԻ

ԳՐԻԳՈՐ ԺԱ ԲՅՈՒԶԱՆԴԱՑԻ (ծ. թ. անհտ– 1545), Ամենայն հայոց կաթողիկոս 1536-ից: Հաջորդել է Սարգիս Դ Վրաստանցուն: Գրիգոր ԺԱ Բյուզանդացու հայրապետական գործունեության մասին ոչինչ չի ավանդվում: Կաթողիկոսական գահին Գրիգոր ԺԱ Բյուզանդացուն հաջորդել է Ստեփանոս Ե Սալմաստեցին:

Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

ԳՐԻԳՈՐ Ժ ՋԱԼԱԼԲԵԿՅԱՆՑ

ԳՐԻԳՈՐ Ժ ՋԱԼԱԼԲԵԿՅԱՆՑ, Մակվեցի (ծ. թ. անհտ – 1465, Էջմիածին), Ամենայն հայոց կաթողիկոս 1443-ից: Հաջորդել է Կիրակոս Ա Վիրապեցուն: 1448-ին Գրիգոր Ժ Ջալալբեկյանցի աթոռակից է ընտրվել Արիստակեսը: Ծագումով ազնվատոհմիկ Գրիգոր Ժ Ջալալբեկյանցն աշակերտել է Տաթևյան դպրոցին, եղել Արտազի եպիսկոպոսը: Կաթողիկոս Կիրակոս Ա Վիրապեցու ընտրությամբ Մայր աթոռում գերիշխող դիրք են գրավել Վասպուրականի հոգևորականները:

Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

ԳՐԻԳՈՐ Թ ՄՈՒՍԱԲԵԿՅԱՆՑ

ԳՐԻԳՈՐ Թ ՄՈՒՍԱԲԵԿՅԱՆՑ (ծ. և մ. թթ.անհտ), Ամենայն հայոց կաթողիկոս 1439–41-ին: Հաջորդել է Կոստանդին Զ Վահկացուն: Ժամանակի պատմիչները իրարամերժ կարծիքներ են հայտնել նրա մասին: Թովմա Մեծոփեցին մռայլ գույներով է ներկայացրել Գրիգոր Թ Մուսաբեկյանցին, մինչդեռ Մաղաքիա աբեղան 1443-ին գրած Ավետարանի հիշատակարանում նրան ներկայացրել է որպես «բարեպաշտ, աստվածասեր և իմաստուն»: Գրիգոր Թ Մուսաբեկյանցի օրոք կաթողիկոսական աթոռը Էջմիածին տեղափոխելու համար պայքար է սկսվել, որը ղեկավարել են Հովհաննես Հերմոնեցին և Թովմա Մեծոփեցին:

Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

ԳՐԻԳՈՐ Ը ԽԱՆՁՈՂԱՏ

ԳՐԻԳՈՐ Ը ԽԱՆՁՈՂԱՏ (ծ. թ. անհտ – 1418), Ամենայն հայոց կաթողիկոս 1411-ից: Հաջորդել է Հակոբ Գ Սսեցուն: Գրիգոր Ը Խանձողատի աթոռակալության օրոք արևելյան վարդապետները միջոցներ են ձեռնարկել Կիլիկիայից հայրապետական աթոռը Ս. Էջմիածին տեղափոխելու համար: 1417-ին «քննիչի եւ այցելուի եւ բարեկարգիչի պաշտոնով» Սիս է ուղարկվել Երուսաղեմի հայոց պատրիարք Պողոս Գառնեցին, որն էլ, բացահայտելով Գրիգոր Ը Խանձողատի զեղծումները, քաղաքական իշխանության գործակցությամբ, 1418-ին գահընկեց է արել կաթողիկոսին:

Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS