Source: Library of Congress. http://www.loc.gov
-
Recent Posts
Categories
Source: Library of Congress. http://www.loc.gov
Comments Off
Posted in Լուսանկարներ | Photos
Tagged armenian church, armenian patriarch of jerusalem, jerusalem
ԵՂԻՇԵ, սուրբ Եղիշե (մոտ 410–415-ի միջև – մոտ 470–475-ի միջև), մատենագիր, պատմիչ, իմաստասեր, աստվածաբան, վարդապետ, ազգային ազատագրական պայքարի գաղափարախոս, Հայ առաքելական եկեղեցու տոնելի սուրբ, առաջին թարգմանիչներից: Սահակ Ա Պարթևի ու Մեսրոպ Մաշտոցի կրտսերագույն աշակերտներից: Նրանց հիմնադրած դպրոցներում հայերենի հետ սովորել է հունարեն, ասորերեն և պարսկերեն լեզուները: Continue reading
Source: Library of Congress. http://www.loc.gov
Comments Off
Posted in Լուսանկարներ | Photos
ԵՂԻՇԵ, I–II դարերի վկա, նահատակ: Թադեոս առաքյալի աշակերտներից: Քրիստոսի 72 առաքյալներից մեկը, որը Եվստաթեոս առաքյալի հետ ուղեկցել է Թադեոս առաքյալին` նրա քարոզչական շրջագայության ժամանակ: Թադեոսի նահատակությունից հետո Երուսաղեմի առաջին պատրիարք Հակոբոսը Եղիշեին ձեռնադրել է Արտազի եպիսկոպոս և ուղարկել Թադեոսի վիճակ (Արտազ): Նահատակվել է Աղվանքում:
Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան
ԵՂԻԱԶԱՐ Ա ԱՅՆԹԱՊՑԻ, Հռոմկլայեցի (1612 – 8.8.1691, Էջմիածին, ամփոփվել է Ս. Գայանե եկեղեցու գավթում), Ամենայն հայոց կաթողիկոս 1681-ից: Հաջորդել է Հակոբ Դ Ջուղայեցուն: 1641-ին ձեռնադրվել է վարդապետ, 1647-ից` եպիսկոպոս, Արղնիի վանքի առաջնորդ: 1649-ից` Երուսաղեմի, 1651-ից` Կ. Պոլսի հայոց պատրիարք (1652-ին հրաժարվել է), 1657-ին` Երուսաղեմի պատրիարքական փոխանորդ: Continue reading
ԵՂԻԱ Ա ԱՐՃԻՇԵՑԻ [ծ. թ. անհտ, Արճեշ ավան (Մեծ Հայքի Աղիովիտ գավառ) – 717, ամփոփվել է Դվինում], Ամենայն հայոց կաթողիկոս 703-ից: Հաջորդել է Սահակ Գ Ձորոփորեցուն: Եղել է Բզնունիների նախարարական տան եպիսկոպոսը: Վերանորոգել է Դվին քաղաքի եկեղեցիները, հայրապետանոցը: Եղիա Ա Արճիշեցու օրոք, հայոց իշխան Սմբատ Բյուրատյան Բագրատունու գլխավորությամբ, հայկական զորաբանակի և Հայաստանը նվաճած արաբների միջև 703-ին տեղի է ունեցել Վարդանակերտի, 705-ին` Դրաշպետի ճակատամարտերը: Արաբները, վախենալով հայերի նոր ապստամբությունից, 705-ին խաբեությամբ հայ նախարարներին հավաքել են Նախիջևանի և Խրամ գյուղի եկեղեցիներում ու ողջակիզել: 705 թվականը կոչվել է «Կրակի տարի»: Continue reading
Comments Off
Posted in Լուսանկարներ | Photos
ԵԿԵՂԵՑՈՒ ՏՈՆԵՐ, եկեղեցական տոների մաս կազմող, եկեղեցու անվամբ կատարվող և նրան նվիրված տոներ: Եկեղեցու տոն կատարելը հայոց համար հատուկ արարողություն է: Եկեղեցին հայկական եկեղեցական Տոնացույցում դարձել է տոնելի` որպես աստվածային հաստատություն և Քրիստոսի փրկագործ տնօրինությունների արդյունք: Եկեղեցին, որի միջոցով քրիստոնյային հաղորդվում են ճշմարտություններ, մատակարարվում խորհուրդներ, բաշխվում շնորհներ, տրվում մեղքերի թողություն, ընկալվում է իբրև քրիստոնեական մարմնի ամբողջություն, որի գլուխ Հիսուս Քրիստոսն է: Continue reading
ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՅՐԵՐ, առաքինազարդ կյանքով ու վարքով հռչակված անձնավորություններ, որոնք եկեղեցու կողմից դասվել են սրբերի կարգը և ճանաչվել իբրև հավատի հիմնական սկզբունքների ճշմարիտ և ուղղափառ երաշխավորներ, Սուրբ Գրքի հեղինակավոր մեկնիչներ ու ավանդապահներ, եկեղեցու ծառայությանը նվիրված և եկեղեցական նվիրապետության պատասխանատու դեմքեր: Արդի իմաստով «եկեղեցական հայր» հասկացությունն առաջին անգամ օգտագործել է Վիկենտիոս Լիրինացին (V դ.): Նա Եկեղեցու հայրերին տարբերակել է եկեղեցական գրողներից և «եկեղեցական գրող» է կոչել քրիստոնեական այն մատենագիրներին, որոնք չունեն կյանքի սրբություն և ուղղափառ վարդապետություն: Հայրաբանության համար Եկեղեցու հայրերը եկեղեցական գրողներ են, որոնց թողած գրական ժառանգությունը կազմում է հայրաբանական գրականությունը: Continue reading