Monthly Archives: December 2011

Հայկական հարցի լուծման ուղիները արմենականների ծրագրերում

«Ազգ», 16 հունվարի, 2010թ.

ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, Պատմ. գիտ. թեկնածու

Խորհրդահայ պատմագիտության մեջ երկար ժամանակ գերիշխող է եղել այն կարծիքը, թե Արմենական կուսակցության ծրագիրը համարվել է Ռ. Պատկանյանի «Վարդապետարան Հայաստանի ազատագրության» գրքույկը, որը լույս է տեսել 1889 թ. Մարսելում եւ բնականաբար չէր կարող լինել ավելի վաղՙ 1885 թ. կազմավորված կուսակցության ծրագիրը: «Վարդապետարանը» թեեւ ներառում էր ազատասիրական ոգի ու գաղափարներ, սակայն որպես ծրագրային փաստաթուղթՙ ստանդարտ ու դոգմատիկ ձեւակերպումներով, անընդունելի կլիներ գործող կուսակցության համար: Բացի այդ, էական տարբերություն կար արմենականների ծրագրի եւ «Վարդապետարանի» միջեւ: Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Մարդը լեգենդար Կզնուտից

«Ազգ», 12 հունվարի, 2010թ.

ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ

Կյանքից հեռացավ մեր ժամանակակիցը, որի անվան հետ կապված են մեր հայրենիքի իրական առաջընթացը, իրական զարգացման ու բարգավաճման երկար տարիները: Նա կամավոր էր, Հայրենական մեծ պատերազմի ճակատային զինվոր, գեներալ, գիտական հետազոտող, գիտնական, գիտության եւ արտադրության կազմակերպիչ, ականավոր պետական գործիչ, մեծ հայրենասեր, օրինավոր մարդ: Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Ընկերոջս հիշատակին

«Ազգ», 12 հունվարի, 2010թ.

Տարվա առաջին իսկ օրը տխուր լուր ստացա հեռավոր ափերից: Լոս- Անջելոսում վախճանվել էր հայ կինեմատոգրաֆիստների ընտանիքի հայտնի ներկայացուցիչ կինովավերագրող Միխայիլ Վարտանովը (Միքայել Վարդանյան): 1965 թվականին ավարտելով Համամիութենական կինոինստիտուտի օպերատորական ֆակուլտետը Մ. Վարտանովը Մոսկվայից եկավ Երեւան (նա ծնվել է 1937 թվականին Գրոզնի քաղաքում) արդեն որպես մրցանակակիր օպերատոր: Նրա «Պարի մարդիկ» դիպլոմային աշխատանքը Քոնաքրի (Գվինեա) միջազգային կինոփառատոնում արժանացել էր մրցանակի` որպես լավագույն օպերատորական աշխատանք: Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Останутся ее книги

Голос Армении, 14 января, 2011г.

Армянская литература стремительно скудеет на таланты. Еще свежа боль от утраты Гранта Матевосяна, Сильвы Капутикян, Левона Ахвердяна – и вот новая скорбная весть: не стало прозаика, публициста Анаит Саинян, которая вошла в армянскую литературу в середине XX века и сразу уверенно заняла в ней свое место. Анаит Саинян была нашей замечательной современницей. До последнего вздоха она оставалась верным патриотом Армении, борцом за чистоту родной речи, за наше будущее. Силой своего редкостного дара, художественного воображения она обогатила литературную жизнь страны писательским словом, любовью к родной земле и народу. Силой своего таланта она сделала жизнь читателей богаче, полнее, содержательнее. Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Эталон градостроительства

Голос Армении, 15 ноября 2011г.

Архитектура и планировка Ани в контексте развития градостроительства стран Переднего Востока эпохи средневековья

Прославленная столица средневековой Армении – город Ани своим местонахождением в средоточии таких же древних городов, как Армавир, Ервандашат, Арташат, Вагаршапат, Двин, Багаран, Ширакаван, Карс, локализованных преимущественно в бассейне рек Азат, Раздан, Кассах, Ахурян – левых притоков реки Аракс, на оживленных ответвлениях южной магистрали Великого Шелкового пути и наряду с находящимися в некотором отдалении древними городами Ван и Тигранакерт определял интенсивность и прочность политических, экономических и культурных взаимоотношений с сопредельными, окружающими и близлежащими странами – Агванией, Грузией, Византией, Ираном, а несколько позднее – и с дальними странами Передней, Средней и Центральной Азии, Восточной и Юго-Восточной Европы. Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Մարզպանական Հայաստանը VI դարում

Աղբյուր` Հայ ժողովրդի պատմություն, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, հատոր II, Երևան, 1984թ.: Նյութը ներկայացվում է որոշ կրճատումներով:

V դարի վերջերից Արևելքում ասորական եկեղեցին ներքին երկպառակումներից ու բյուզանդացիների հարատև ճնշումներից, հատկապես Հուստինոս Ա կայսեր 518 թ. հետո միաբնակների դեմ ծավալած խստագույն հալածանքներից հետո, թուլացել և համարյա կորցրել էր իր ազդեցությունը։ Մարզպանական Հայաստանի քաղաքական հաջողությունների շնորհիվ բարձրացել էր հայոց եկեղեցու հեղինակութ յունր ոչ միայն երկրի ներսում, այլև երկրից դուրս, հատկապես միաբնակ ասորիների շրջանում և այն աստիճան, որ եպիսկոպոսական ձեռնադրությունների համար նրանք դիմում էին հայոց կաթողիկոսին, փնտրելով նրա հովանավորությունը։ Եթե պարսկական արքունիքը նպաստավոր էր համարում իր քաղաքական ազդեցության ոլորտներում գտնվող հայերի, հատկապես հայոց եկեղեցու այս հեղինակության բարձրացումը և բարյացակամորեն էր վերաբերվում այդ երևույթին, ապա բյուզանդացիներին, ընդհակառակը, անհանգստացնում էր այդ, մանավանդ Հուստինիանոս Բ կայսեր (527) գահակալությունից հետո։ Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Արա Սարգսյան – Մաքրի գյուղ

Երբ տասներեք տարեկան հասակում կավին ձև էի տալիս և սկսել էի քանդակել մարդկանց ու տունը լցրել էի կավից սարքած արձանիկներով, դիմաքանդակներով, խմբաքանդակներով, մայրս, տեսնելով այդ բոլորը և ամեն անգամ հավաքելով կավի մնացորդներն ու մաքրելով թրջված, լպրծուն հատակը, ասում էր. «Այ որդի, խելքդ գլուխդ ժողվե, քիչ մը չորս կողմդ նայե, մարդիկ արհեստավոր, գրագիր, բժիշկ, ինժեներ, վաճառական կդառնան ու հազիվ տուն կպահեն, դուն, ի՞նչ է, չամուռից մարդ պատրաստելով փարա պիտի վաստակես, փորդ պիտի կշտացունես, ընտանիք պիտի պահես, ապրելը շատ ծանր է, յավրում, փարա վաստակելը ավելի դժվար, քանի ուշ չէ, անցիր ուրիշ գործի մը»։
Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Արա Սարգսյան — Պոլիս. 1914—1921

Ծանր էին համաշխարհային պատերազմի չորս տարիները։ Նրանք ինչպես մղձավանջ վարագուրել էին կյանքը մահվան արհավիրքով, սովի սպառնալիքով, աղքատությամբ։ Ցնծում էին Էնվեր փաշան ու Թալեաթը, երկիրը կառավարող նաև մյուս դահիճները։ Հասել էր հայերիս տեղահան անելու և ոչնչացնելու հարմար պահը։ Առաջին հերթին նրանք գլխատեցին պոլսահայությանը, աքսորելով նրա մտավորականներին դեպի մահ։ Նրանց մեջ էին Կոմիտասը, Զոհրապը, Դանիել Վարուժանը և գրականության, գիտության, արվեստի լուսավորության հազարավոր անխոնջ մշակներ, որոնց հանցանքը հայ լինելն էր միայն, «գյավուր» լինելը։
Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Նոր ֆիլմ` ցեղասպանության մասին

Ազգ, 24 նոյեմբերի, 2011թ.
ՄԻՔԱՅԵԼ ԱՀԱՐՈՆՅԱՆ

Ֆիլմ, որ հիմնվում է ականատեսների պատմությունների եւ ցեղասպանության խնդրով զբաղվող հանրահայտ մասնագետների փաստերի վրա

Արդեն մի քանի ամիս է, ինչ լուրեր են շրջանառվում, որ նկարահանվելու է նոր ֆիլմ 1915 թվականի իրադարձությունների մասին: Փաստավավերագրական Ֆիլմը նկարահանվելու է ռուսաստանյան հեղինակավոր «HTB» հեռուստաընկերության փրայմ-թայմ տնօրենության եւ հայաստանյան «ՕՐԴՖԻԼՄ» կինոընկերության համատեղ ջանքերով: Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Մարտադաշտի հրեշտակի հայկական առաքելությունը

Ազգ, 24 նոյեմբերի, 2011թ.
ԱՐԵՎԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ԱՄՆ-ի Կարմիր խաչի հիմնադիր եւ նախագահ Կլարա Բարտոնը 115 տարի առաջ` փետրվարին, ժամանեց Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիս` 1894-96 թթ. կոտորածների զոհ դարձած հայ բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար: Կլարիսա Հարլոու Բարտոնը ծնվել է 1821 թ. դեկտեմբերի 25-ին Մասաչուսեթս նահանգի Օքսֆորդ քաղաքում: 1852 թ. Բորդենթաունում հիմնադրում է Նյու Ջերսի նահանգում անվճար կրթություն տրամադրող առաջին հաստատությունը: 1854 թ. տեղափոխվում է Վաշինգտոն եւ աշխատում Միացյալ Նահանգների ապրանքանիշների արտոնագրային գերատեսչությունում: Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS