This gallery contains 5 photos.
Լուսանկարները վերցված են Համլետ Գևորգյանի «Պետոն» գրքից: Երևան, 1994թ.
This gallery contains 5 photos.
Լուսանկարները վերցված են Համլետ Գևորգյանի «Պետոն» գրքից: Երևան, 1994թ.
«Գարուն», 1993թ., թիվ 9
1988թ. փետրվարին սկսված արցախյան շարժումը թե՛ Երևանում և թե՛ Ստեփանակերտում ընկալվեց որպես պատմական անարդարությունն ուղղելու մի փորձ, իսկ տասնամյակներ առաջ գործված այդ անարդարությանն էլ երբ գումարվեց նորօրյա Սամգայիթը, արագորեն ձևավորվեց զոհի ավանդական կերպարը, և հայության երկու հատվածների վերամիավորման քաղաքական պահանջը մեր գիտակցության մեջ արտացոլվեց մերկացած յաթաղանով ջարդարարից սարսափահար դեպ մոր գիրկը նետվող մանկան տեսքով։ Մայրը ձեռքերը պարզել էր իր կողմը վազող մանկանը, իսկ աշխարհին ուղղված հայացքը գութ էր աղերսում։ Continue reading
Comments Off
Posted in Գրադարան | Library, Հոդվածներ | Articles
Tagged արցախյան գոյամարտ, մաղավուզ, մոմ և փամփուշտ, վարդան դեվրիկյան
«Արցախ», մարտ-ապրիլ, 1990թ., թիվ 2
Ռուս բանաստեղծներից ու գրողներից շատերն են կենդանի հետաքրքրություն ցուցաբերել հայ մշակույթի պատմության, նրա ականավոր գործիչների նկատմամբ։ Հիշենք Պուշկինին ու Լերմոնտովին, Տուրգենևին ու Դերժավինին, Գերցենին ու Օգարևին, Եսենինին ու Ֆադեևին։ Նրանք բազմիցս իրենց երկերում անդրադարձել են հայկական, այդ թվում նաև՝ ղարաբաղյան թեմային։ Իրենց ստեղծագործություններում այս գրողները հայ իրականության մասին խորաթափանց տողեր, ամբողջ գրքեր ու հետազոտություններ են նվիրել։ Եվ այդ բոլորը նրանք արել են ազնիվ մղումներով։ Continue reading
Comments Off
Posted in Հոդվածներ | Articles, Մամուլ | Press
Tagged արցախ, լեռնային ղարաբաղ, սերգեյ գորոդեցկի
«Эпоха», 14 февраля, 1991г., N7
Рассуждая о прекрасном в мире Сергей Параджанов как-то сказал: «Прекрасный конь мира — это мой конь, прекрасный оператор мира — это оператор Явурян». Слова эти были произнесены знаменитым режиссером после окончания работы над фильмом «Ашик Кериб», оператором которого является Альберт Гарникович Явурян. Continue reading
Comments Off
Posted in Հոդվածներ | Articles, Մամուլ | Press
Tagged «эпоха», альберт явурян, сергей параджанов
«Գարուն», 1990թ., թիվ 10
Հարցազրույց Հայաստանի Հանրապետության անդրանիկ վարչապետ Հովհաննես Քաջազնունու դստեր` Մարգարիտա Քաջազնունու հետ:
Հորս հայրը` պապս, պարսկահայ էր, Սալմսատից։ Թողել էին իրենց գյուղն ու եկել Ռուսաստան։ Բայց յետոյ մի օր էլ որոշել էին, որ պիտի վերադառնան Պարսկաստան, կշտացել էին արդէն։ Թաքուն պիտի անցնէին սահմանը։ Արաքսն ամռանը իջնում է, և ինչպէս պատից կախուած այս նկարում է, հնարաւոր է ձիերով կտրել-անցնել գետը։ Իրենց գիւղացիների մէջ կար Մեհրաբեան ազգանունով մի ընտանիք։ Երբ բոլորը գիշերը թաքուն անցել էին գետը՝ սայլերով, անասուններով, կահ-կարասիով… պարզուել էր, որ Մեհրաբեանների Դաւիթ անունով տղան անհետացել է։ Մայրը լացոլոծ է դրել, թէ՝ ջուրը երեխային տարաւ: Իսկ «երեխայ» կոչուածը՝ 12 տարեկան, որը «ռուսական կողմնորոշում» ունէր, պարզապէս թաքնուել էր, որ Պարսկաստան չգնայ։ Երբ արդէն քսանն անց էր, նա Թիֆլիսում անունով վաճառական էր։ Խանութ չունէր, կապալառու էր։ Սեփական տուն-տեղ, ընտանիք ունէր, Շիրվանզադէի հերոսներից՝ Սաղաթելի պէս կլուբ էր գնում։ Այդ Դաւիթն իմ պապն է։ Continue reading
Comments Off
Posted in Հոդվածներ | Articles
Tagged գարուն ամսագիր, հովհաննես քաջազնունի, մարգարիտա քաջազնունի
«Գարուն», 1990թ., թիվ 10
Համբարձում Գալստյան
Բարև սիրելիս:
Կներես, որ այսքան ժամանակ չեմ կարողանում տեղեկացնել իմ որպիսության մասին։ Պատճաոը, թերևս, ստեղծագործական երկունքին քիչ նպաստող կենցաղային պայմաններն են ու, մի քիչ էլ, սոցիալիստական փոստատան աշխատանքի հուսալիության նկատմամբ առողջ կասկածը։ Հիմա էլ ամենևին համոզված չեմ, որ նամակս քեզ կհասնի, բայց գոնե անքուն գիշերը կարճացնելուն որոշակիորեն կօգնի։ Continue reading
«Գարուն», 1990թ., թիվ 10
Մարգարիտ Բալասանյան
Մոսկվայի Բախրուշինի անվ. թատերական թանգարանում երջանիկ պատահականությամբ ձեռքս ընկած փափազյանական մասունքների (նամակներ, փաստաթղթեր, ծանուցագրեր, ուղերձներ, լուսանկարներ, բեմազգեստի էսքիզ) «Վահրամ Փափազյանիմարգարիտ ֆոնդ» անվանվող թղթապանակի տիտղոսաթերթին գրված էր. «Արխիվը հանձնել է կինը՝ Վալենտինա Փափազյանը, 1972 թ. մայիսի 15-ին։ Ֆոնդի համարն է 447, պարունակում է փաստաթղթեր 1910 -1959 թթ., տասնմեկ միավոր»։ Continue reading
Comments Off
Posted in Հոդվածներ | Articles