Daily Archives: May 10, 2012

Հայաստանի մայրաքաղաքները. Վան

The Capitals of Armenia

The Capitals of Armenia

Հայաստանի մայրաքաղաքները. Վան

Աղբյուր`
Սերգեյ Վարդանյան,
Հայաստանի մայրաքաղաքները, Երևան, 1995թ.

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

ՂԱԶԱՐ ՓԱՐՊԵՑԻ

ՂԱԶԱՐ ՓԱՐՊԵՑԻ [440/443, գ. Փարպի (Այրարատ նահանգի Արագածոտն գավառ, այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզ) – VI դ. սկիզբ], մատենագիր, պատմիչ: Մեծացել և դաստիարակվել է Հայոց սպարապետ և մարզպան Վահան Մամիկոնյանի մոր՝ Ձվիկ իշխանուհու խնամակալության ներքո: Հիմնապես կրթվել է Գուգարաց բդեշխ Աշուշայի պալատում (այդտեղ էին հավաքվել Մամիկոնյան ու Կամսարական տոհմերի պայազատները), Վահան Մամիկոնյանի քեռու՝ Աղան Արծրունու մոտ, որից և ստացել է «կրօնաւորութեան ձեռնադրութիւն»: Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

ՂԱԶԱՐ Ա ՋԱՀԿԵՑԻ

ՂԱԶԱՐ Ա ՋԱՀԿԵՑԻ, Ճահկեցի (ծ. թ. անհտ, Ջահուկ գավառ – 1751, ամփոփված է Էջմիածնի Ս. Գայանե վանքի գավթում), Ամենայն հայոց կաթողիկոս 1737-ից: Հաջորդել է Աբրահամ Գ Կրետացուն: Եղել է հայրապետ. նվիրակ Զմյուռնիայում: Աջակցել է Արմ. Հայաստանից մեծազանգված հայ գյուղացիությանը Երևանի և Նախիջևանի գավառներում վերաբնակեցնելու գործին: Պարսկ. իշխանություններից հալածվել և աքսորվել է Սևանա կղզի: Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

ՁԵՌՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՁԵՌՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ, Կարգ ձեռնադրության, Կարգ քահանայության, Հայ եկեղեցու յոթ խորհուրդներից: Նշանակում է ձեռք դնել կրոնական աստիճան, կարգ կամ իշխանություն ստացողի գլխին: Ձ-յամբ և օծությամբ եկեղեցուն ծառայության կոչված անձը Սուրբ Հոգու շնորհներն ու նվիրապետական կարգ է ստանում եկեղեց. արարողությունները կատարելու, Ավետարանը քարոզելու և ուսուցանելու, ժողովրդին ապաշխարության հրավիրելու ու նաև շնորհ փոխանցելու: Ձ. շնորհի և իմաստության ստացման խորհուրդն է: Կոչվում է նաև շնորհաբաշխում, պարգևատրություն: Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

ՁԵՌԱԳԻՐ ՄԱՏՅԱՆ

ՁԵՌԱԳԻՐ ՄԱՏՅԱՆ (codex), գրչի կողմից արտագրված գիրք: Հայ. Ձ. մ-ները բաղկացած են իրար կարված 6, 8, 12 և 16 թերթ ունեցող տետրերից, որոնք կազմի մեջ են ագուցվել և ստացել գրքի տեսք: Գրվել են մագաղաթի և թղթի վրա: Ամենավաղ մագաղաթե Ձ. մ-ի պատառիկները թվագրվում են V դ.: Ամենահին ամբողջական մագաղաթե Ձ. մ. Երևանի Մատենադարանի ձեռ. դ 10680, VII դ. «Վեհամոր Ավետարանն» է: Թղթե ամենավաղ Ձ. մ. Մատենադարանի ձեռ. դ 2679 ժողովածուն է՝ թվագրված 981: Իսկ ամենաուշ հայերեն Ձ. մ-ները ստեղծվել են XIX դ.: Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

ՁԱԳԱՎԱՆՔ

ՁԱԳԱՎԱՆՔ, Գետարգելի Ս. Նշան վանք, ՀՀ Կոտայքի մարզի Առինջ գյուղից 2 կմ հարավ-արևելք, բլրի լանջին: Հիմնադրվել է վաղ միջնադարում, վանքի հնագույն եկեղեցին VII դ. եռախորան, փոքր խաչաձև գմբեթավոր կառույցներից է: Պահպանվել են սրբատաշ տուֆից շինված պատերի ստորին շարքերը: Եկեղեցուն հս-ից և հվ-ից կից են նրա հետ միաժամանակ կառուցված և ընդհանուր գետնախարիսխ ունեցող մատուռներ: Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

ՁԱԳԱՎԱՆԻ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԺՈՂՈՎ 1270

ՁԱԳԱՎԱՆԻ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԺՈՂՈՎ 1270, գումարվել է Ձագավանքում, Հայոց կաթողիկոս Հակոբ Ա Կլայեցու օրոք, Բջնիի Գրիգոր եպիսկոպոսի և Վարդան Արևելցու անմիջական նախաձեռնությամբ, մեծ իշխան Պռոշի (1223–84՝ Պռոշյան իշխանական տոհմի անվանադիրը) հրամանով: Մասնակցել են արևելյան վարդապետները, եպիսկոպոսներ, վանականներ, քահանաներ, նախարարներ և ազատներ: 1243-ի Սսի ժողովին (տես Սսի եկեղեցական ժողովներ) արևելյան վարդապետները չեն մասնակցել: Բայց այդ ժամանակ Կիլիկիայում է գտնվել Վարդան Արևելցին: Առիթից օգտվելով՝ Հայոց կաթողիկոս Կոստանդին Ա Բարձրբերդցին Վարդան Արևելցու միջոցով Արևելք (Մեծ Հայք) է ուղարկել Սսի ժողովի կանոնները՝ իր շրջաբերական կոնդակով: Վարդան Վանականը կաթողիկոսի մարդկանց հետ 1245–46-ին շրջել է Հայաստանի գավառներում և, ժողովի վերաբերյալ հավանության թուղթ ստանալով գլխ. եպիսկոպոսներից, վանքերից ու իշխաններից, ուղարկել կաթողիկոսին: Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

ՀԱՎԱՏՈ ՀԱՆԳԱՆԱԿ

ՀԱՎԱՏՈ ՀԱՆԳԱՆԱԿ, Հավատամք, քրիստոնեական հավատի խտացված բանաձևումը: Հավատացյալը, մասնավորաբար` մկրտվելու կոչված հավատացյալը, արտասանում է այն` իբրև իր հավատի խոստովանություն: «Հանգանակ» բառը` կցված «հավատին», նշանակում է, որ այն անհատական դավանություն չէ, այլ հավաքական: «Հանգանակ» բառի հնագույն բացատրությանը հանդիպում ենք Հռուփինոսի (մահ. 410) մի գրության մեջ, որը կոչվում է Commentarium in Symbolum Apostolorum (Մեկնություն առաքյալների հանգանակի): Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

ՀԱՎԱՏ

ՀԱՎԱՏ, հավատք, աստվածային գլխավոր առաքինություն, Սուրբ Հոգով մարդու մեջ հաստատված վկայություն` Հիսուս Քրիստոսի Աստվածության հանդեպ: Հովհաննես առաքյալը նրան է համարում ճշմարիտ հավատացյալ, ով Աստծուց վերստին ծնված լինելով «…հավատում է, թե Հիսուսն է Քրիստոսը» (Ա Հովհ. 5.1), այսինքն` ով ընդունում է, որ Հիսուսն է Աստծուց եկած Օծյալը: Պողոս առաքյալը Հ. անվանում է «…հուսացված բաների հաստատումը և ապացույցն այն բաների, որոնք չեն երևում…» (Եբր. 11.1): Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

ՀԱՍՈՒՅԹ ԵԿԵՂԵՑՈՒ

ՀԱՍՈՒՅԹ ԵԿԵՂԵՑՈՒ, հանուն եկեղեցու ընծայված նվիրատվություն, ինչպես նաև տուրքերից, եկեղեցուն տրվող հարկերից և եկեղեցական գանձումներից ստացված եկամուտ: Հնագույն ժամանակներից ի վեր եկեղեցին ունեցել է անշարժ և շարժական կալվածքներ, որոնք, ըստ համապատասխան երկրների օրենսդրության, տնօրինել են եկեղեց. իշխանությունները: Ստացված եկամուտներն օգտագործվել են եկեղեցու և նրա հովանու տակ գտնվող ազգ., կրթ. և մշակութ. հաստատությունների կարիքների համար: Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS