Monthly Archives: August 2012

Վրացական ավանդությունը հայ ժողովրդի ծագման մասին

– 109 –

Հայ ժողովրդի ծագման մասին մեզ է հասել նաև վրացական մի ավանդություն, որը բերված է վրաց պատմագիր Լեոնտի Մրովելիի (Ռուիսեցի) «Վրաց թագավորների և նախահայրերի ու տոհմերի պատմությունը» երկասիրության մեջ։ Վրացագիտությունը վաղուց ապացուցել է, որ այս ավանդությունը ստեղծվել է շատ ուշ ժամանակաշրջանում, ըստ երևույթին IX—X դարերում, իսկ Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Հունական առասպելը հայ ժողովրդի ծագման մասին

– 106 –

Հայ ժողովրդի ծագման մասին գոյություն ունի նաև հունական մի առասպել, որն իր «Աշխարհագրության» մեջ բերել է Ստրաբոնը։

Հույն նշանավոր պատմագիր ու աշխարհագիր Ստրաբոնը ծնվել է մ. թ. ա. մոտ 63 թ. Պոնտոսի Ամասիա քաղքում, բարձրաշխարհիկ ընտանիքում։ Սովորել է Նյուսայի և Հռոմի ճարտասանական դպրոցներում և ստացել փիլիսոփայական կրթություն։ Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Հայկական ավանդությունը հայ ժողովրդի ծագման մասին

– 93 –

Հայ ժողովրդի ծագման ու նրա կազմավորման ընթացքի մասին գոյություն ունեն հայրենի և օտար առասպելախառն մի քանի ավանդություններ։ Հայկական ավանդությունը մեզ է հասել հիմնականում Մովսես Խորենացու «Հայոց պատմության» էջերում։
Մովսես Խորենացին միջնադարյան հայ պատմագրության ամենակարկառուն դեմքն է, որն ըստ արժանվույն վաստակել է

– 94 –

«հայոց պատմահայր» պատվատիտղոսը։ Նա ծնվել է մոտավորապես 410 թ. Տարոնի Խորոնք գյուղում։ Պատմահայրը սովորել է Վաղարշապատի մեսրոպատառ հայկական առաջին դպրոցում, ուր աշակերտել է Մեսրոպ Մաշտոցին և Սահակ Պարթևին։ Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Ուրարտական աղբյուրները Հայկական լեռնաշխարհի և հարևան պետությունների մասին

Հայկական լեռնաշխարհի բնիկ ցեղերի և ցեղային միությունների մեջ ասորեստանյան աղբյուրներում ուրարտացիները հիշատակվում են մ. թ. ա. XIII դ. սկսած։ Ասորեստանի կազմակերպած պարբերական կողոպտիչ արշավանքները արագացնում են ուրարտական և ոչ ուրարտական ցեղային միությունների համախմբումը և միասնական Ուրարտու պետության ստեղծումը, որը մ.թ.ա.

– 38 –

IX դ. կեսերից սկսած աստիճանաբար հզորանալով, ոչ միայն հակահարված է տալիս Ասորեստանի ռազմական էքսպանսիային, այլև հենվելով կենտրոնացված պետության վրա, հակահարձակման է անցնում և Առաջավոր Ասիայում որոշ ժամանակ դառնում հզորագույն ռազմաքաղաքական ուժ։ Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Ասուրական արշավանքները դեպի Հայկական լեռնաշխարհ ըստ Դիոդորոս Սիկիլիացու

Դիոդորոս Սիկիլիացին հունական դասական պատմագրության աչքի ընկնող դեմքերից մեկն է։ Նա ծնվել է մոտավորապես մ. թ. ա. 90թ. Սիցիլիա կղզու Ագիրիա քաղաքում։ Երկար տարիներ ճանապարհորդել է Եվրոպայամ, Ասիայամ և Աֆրիկայում։ Կյանքի վերջին տարիներին հաստատվել է Հռոմում, ուր է մահացել է մոտավո–

– 35 –

րապես մ.թ.ա. 23 թ.։ Դիոդորոսը հռչակվել է «Պատմական գրադարան» խորագիրը կրող երկասիրությամբ, որի վրա նա աշխատել է 66 — 36 թվականներին։ Այս աշխատությունը բաղկացած է եղել 40 գրքերից, որոնցից մեզ են հասել միայն 1—5-րդ և 11—25-րդ գրքերը, իսկ մյուսներից պահպանվել են միայն հատուկտորներ, պատառիկներ։ Դիոդորոսի երկն ընդգրկում է Արևելքի երկրների, Եգիպտոսի, Հունաստանի և Հոոմի պատմությունը՝ նախապատմական ժամանակներից սկսած մինչև 60 — 59 թվականը։ Փաստորեն, սա համաշխարհային պատմությունը շարադրելու ուղղությամբ կատարված անդրանիկ փորձն է։ Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Ասուրական արձանագրությունները Հայկական լեռնաշխարհի ցեղերի, ժողովուրդների ու պետական միավորումների մասին

Հայաստանի տերիտորիայում հնագույն ժամանակներում ապրած ցեղերի ու ժողովուրդների, ինչպես նաև հայ ժողովրդի հին շրջանի պատմության մասին արժեքավոր տեղեկություններ են հաղորդում մ.թ.ա. XIII–VII դդ. ասուրական սեպագիր արձանագրությունները։ Դրանք մեծ թվով վկայություններ են պարունակում Հայկական լեռնաշխարհի այդ ժամանակաշրջանի քաղաքական իրադրության, սոցիալ-տնտեսական ու հասարակական հարաբերությունների մասին։ Այդ արձանագրությունները թողել են Ասորեստանի թագավորները, որով և պայմանավորված է դրրանց չափազանց միտումնավոր ու կողմնակալ բնույթը, հետևաբար, արձանագրությունները պետք է օգտագործել խիստ գգույշ և քննադատաբար: Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Խեթական արձանագրությունները Հայասա երկրի մասին

Մ. թ. ա. II հազարամյակի կեսերից սկսած Հայկական լեռնաշխարհի քաղաքական և էթնիկական պատմության մեջ զգալի դեր է խաղում Հայասա ցեղային միությունը։ Պատմագիտության մեջ տիրապետում է այն տեսակետը, որ Հայասա անունը հիմք է դարձել հայ ժողովրդի ինքնանվան և նրա կողմից զբաղեցրած երկրի անվան։ Սկզբնաղբյուրների հաղորդած տվյալների մանրակրկիտ վերլուծությունը հետազոտողներին բերել է այն եզրակացության, որ Հայասա երկիրը տեղադրվել է հին հայկական Բարձր Հայք նահանգի սահմաններում և Փոքր Հայքի տարածքում։ Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Հայկական կամավորական գումարտակների դրոշները, 1827թ.

Սերգեյ Վարդանյան, Հայաստանի մայրաքաղաքները, Երևան, 1995թ.

Հայկական կամավորական գումարտակների դրոշները, 1827թ.

Հայկական կամավորական գումարտակների դրոշները, 1827թ.

Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS