Daily Archives: August 12, 2012

Ուրարտական աղբյուրները Հայկական լեռնաշխարհի և հարևան պետությունների մասին

Հայկական լեռնաշխարհի բնիկ ցեղերի և ցեղային միությունների մեջ ասորեստանյան աղբյուրներում ուրարտացիները հիշատակվում են մ. թ. ա. XIII դ. սկսած։ Ասորեստանի կազմակերպած պարբերական կողոպտիչ արշավանքները արագացնում են ուրարտական և ոչ ուրարտական ցեղային միությունների համախմբումը և միասնական Ուրարտու պետության ստեղծումը, որը մ.թ.ա.

– 38 –

IX դ. կեսերից սկսած աստիճանաբար հզորանալով, ոչ միայն հակահարված է տալիս Ասորեստանի ռազմական էքսպանսիային, այլև հենվելով կենտրոնացված պետության վրա, հակահարձակման է անցնում և Առաջավոր Ասիայում որոշ ժամանակ դառնում հզորագույն ռազմաքաղաքական ուժ։ Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Ասուրական արշավանքները դեպի Հայկական լեռնաշխարհ ըստ Դիոդորոս Սիկիլիացու

Դիոդորոս Սիկիլիացին հունական դասական պատմագրության աչքի ընկնող դեմքերից մեկն է։ Նա ծնվել է մոտավորապես մ. թ. ա. 90թ. Սիցիլիա կղզու Ագիրիա քաղաքում։ Երկար տարիներ ճանապարհորդել է Եվրոպայամ, Ասիայամ և Աֆրիկայում։ Կյանքի վերջին տարիներին հաստատվել է Հռոմում, ուր է մահացել է մոտավո–

– 35 –

րապես մ.թ.ա. 23 թ.։ Դիոդորոսը հռչակվել է «Պատմական գրադարան» խորագիրը կրող երկասիրությամբ, որի վրա նա աշխատել է 66 — 36 թվականներին։ Այս աշխատությունը բաղկացած է եղել 40 գրքերից, որոնցից մեզ են հասել միայն 1—5-րդ և 11—25-րդ գրքերը, իսկ մյուսներից պահպանվել են միայն հատուկտորներ, պատառիկներ։ Դիոդորոսի երկն ընդգրկում է Արևելքի երկրների, Եգիպտոսի, Հունաստանի և Հոոմի պատմությունը՝ նախապատմական ժամանակներից սկսած մինչև 60 — 59 թվականը։ Փաստորեն, սա համաշխարհային պատմությունը շարադրելու ուղղությամբ կատարված անդրանիկ փորձն է։ Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Ասուրական արձանագրությունները Հայկական լեռնաշխարհի ցեղերի, ժողովուրդների ու պետական միավորումների մասին

Հայաստանի տերիտորիայում հնագույն ժամանակներում ապրած ցեղերի ու ժողովուրդների, ինչպես նաև հայ ժողովրդի հին շրջանի պատմության մասին արժեքավոր տեղեկություններ են հաղորդում մ.թ.ա. XIII–VII դդ. ասուրական սեպագիր արձանագրությունները։ Դրանք մեծ թվով վկայություններ են պարունակում Հայկական լեռնաշխարհի այդ ժամանակաշրջանի քաղաքական իրադրության, սոցիալ-տնտեսական ու հասարակական հարաբերությունների մասին։ Այդ արձանագրությունները թողել են Ասորեստանի թագավորները, որով և պայմանավորված է դրրանց չափազանց միտումնավոր ու կողմնակալ բնույթը, հետևաբար, արձանագրությունները պետք է օգտագործել խիստ գգույշ և քննադատաբար: Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS