«Գրական թերթ», 18 մայիսի, 1977թ.
-
Recent Posts
Categories
«Գրական թերթ», 18 մայիսի, 1977թ.
«Գրական թերթ», 18 մայիսի, 1977թ.
Եփեսոսցի ազատ քաղաքացի Հերոստրատը այրեց 120 տարվա ընթացքում կառուցված Արտեմիսի տաճարը, արձանագրում է անտիկ աշխարհի պատմությունը։ Ու թեև ռուս ժամանակակից գրող Գր. Գորինի «Մոռանալ Հերոստրատին» պիեսում ինքը՝ Հերոստրատը, ասում է, թե անմահանալու տենչով է դա արել, սակայն դժվար չի կռահել, որ այդ պատճառաբանությունը իրադրության արտաքին կողմն է միայն։ Փորձենք թափանցել խորքը…
Հինավուրց Եփեսոսը թուլամիտ պարսիկ սատրապի կրնկի տակ գլորվել է աղքատության ու քայքայման վերջին աստիճանը, ամենուր խաբեություն է ու կաշառակերություն։ Ինքը՝ Հերոստրատն էլ, շատ է խաբվել և՛ իր կնոջից ու նրա հորից, և՛ նույնիսկ աքլորակռվի մեջ՝ հակառակորդներից։ Ճիշտ է, թեև մեկ-մեկ էլ ինքն է փորձել խաբել, սակայն բռնվել է։ Մի խոսքով, ժողովուրդը աղքատությունից հասել է այնպիսի վիճակի, որ նույնիսկ աստվածներն անզոր են որևէ բան փոխել։ Ի՜նչ աստված, պարզվում է, որ նրանց մարդիկ են հորինել, որ իրենց մեղքերի համար թողություն ստանան։ Ահա այս մտորումներով Հերոստրատը աստիճանաբար հասել է այն գիտակցության, որ պետք է մի բանով ցնցե՛լ աշխարհը… Continue reading
Comments Off
Posted in Մամուլ | Press
Tagged 1977, անահիտ թոփչյան, արմեն խանդիկյան, գրական թերթ, թատրոն, վլադիմիր մսրյան
«Գրական թերթ», 18 մայիսի, 1977թ.
Ախալքալաքի շրջանի աշխատավորները խոր հարգանքի ու սիրո զգացումով նշեցին իրենց պանծալի հայրենակցի՝ հայ ականավոր գրող Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան 100-ամյակը։ Այստեղ, գրողի ծննդավայրում, անցած շաբաթ օրը տեղի ունեցավ գրական տոն։
Ախալքալաքի կուլտուրայի և հանգստի կենտրոնական զբոսայգում, Դերենիկ Դեմիրճյանի հուշարձանի մոտ կայացավ միտինգ, որին մասնակցեցին հայ գրողների պատվիրակությունը, հարևան շրջանների հասարակայնության ներկայացուցիչներ, վրացի գրողներ։ Continue reading
«Գրական թերթ», 18 մայիսի, 1977թ.
Գեղարվեստական խոսքի մեծ վարպետ Դերենիկ Դեմիրճյանին նվիրված հոբելյանական հանդիսություններն սկսվեցին Վրաստանում, որտեղ ծնվել և պատանեկան տարիներն էր անցկացրել գրողը:
Մայիսի 13-ին Շ. Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ հոբելյանական երեկո՝ նվիրված Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան 100-ամյակին։ Թատրոնի դահլիճում հավաքվել էին հանրապետության հասարակայնության ներկայացուցիչները, նրանք, ում սրտամոտ ու հարազատ է հայ գրողի հիրավի ժողովրդական ստեղծագործությունը։ Երեկոյին մասնակցում Էր եղբայրական Հայաստանի պատվիրակությունը։ Continue reading
Comments Off
Posted in Լուսանկարներ | Photos, Մամուլ | Press
Tagged 1977, գրական թերթ, դերենիկ դեմիրճյան