«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #207, 21-11-2012
Նոյեմբերի 13-ին Բեյրութի «Սոլիդեր» ցուցասրահում կայացավ հռչակավոր նկարիչ, 1946 թ. Լիբանանից Հայաստան հայրենադարձված արվեստագետ Հարություն Կալենցի ցուցահանդեսի պաշտոնական բացումը: Ցուցահանդեսը, որին ներկա էին նախարարներ, դեսպաններ, հասարակական եւ մշակութային գործիչներ, արվեսագետներ, լրատվական միջոցների ներկայացուցիչներ, կազմակերպվել էր Լիբանանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, Հայաստանի եւ Լիբանանի մշակույթի նախարարությունների հովանավորությամբ: Continue reading