Ծնունդ. Նկ. Թորոս Ռոսլին, 1267-68թթ.
Рождество, худ. Торос Рослин, 1267-68гг.
Nativity. Painter Toros Roslin, 1267-1268
Աղբյուր`Լևոն Չուգասզյան. Թորոս Ռոսլին
-
Recent Posts
Categories
Ծնունդ. Նկ. Թորոս Ռոսլին, 1267-68թթ.
Рождество, худ. Торос Рослин, 1267-68гг.
Nativity. Painter Toros Roslin, 1267-1268
Աղբյուր`Լևոն Չուգասզյան. Թորոս Ռոսլին
157
Հերոդոտոսը հին հունական պատմագրության ամենաականավոր դեմքն է և իրավամբ վաստակել է «պատմահայր» պատվատիտղոսը: Ծնվել է մոտ մ.թ.ա. 484 թվականին, Փոքր Ասիայի հարավ-արևմուտքում գտնվող Հալիկառնաս քաղաքում: Վաղ հասակից պայքարել է բռնապետական կարգերի դեմ, որի պատճառով հալածվել է և ստիպված լքելով հայրենի քաղաքը՝ բնակություն հաստատել Սամոս կղզում: Մի քանի տարի նա ապրել է նաև Աթենքում, որտեղ մերձեցել է Պերիկլեսին ու Սոֆոկլեսին: Ենթադրվում է, որ Հերոդոտոսը մահացել է Աթենքում, մոտավորապես 431—425 թվականների միջև: Continue reading
Comments Off
Posted in Աղբյուրներ
Tagged աքեմենյան պարսկաստան, Դարեհ I Վշտասպյան, հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա, Հերոդոտոս
153
Բեհիստունյան (կամ բիսեթունյան, բիստունյան) արձանագրությունը հայ ժողովրդի հնագույն պատմության կարևորագույն սկզբնաղբյուրներից մեկն է: Այն փորագրված է Բեհիստուն բարձրադիր ժայռի վրա՝ ներկայիս Քերմանշահ քաղաքից ոչ հեռու և հանդիսանում է հին պարսկական սեպագիր արձանագրություններից մեծագույնն ու կարևորագույնը: Այս արձանագրությունը թողել է պարսից Դարեհ I Վշտասպյան թագավորը (522—486)՝ իր իշխանության հենց սկգբին: Continue reading
Comments Off
Posted in Աղբյուրներ
Tagged Արմինա, աքեմենյան պարսկաստան, Բեհիստունի արձանագրություն, Դարեհ I Վշտասպյան, Էլամ, կյուրոս II մեծ, հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա, հունաստան
149
ԻԴ
Բայց անցնենք այսուհետև գրելու Տիգրանի1 և նրա գործերի մասին։ Որովհետև սա մեր թագավորներից ամենահզորը և ամենախոհեմն էր և նրանց բոլորից քաջ։ Նա Կյուրոսին2 աջակից եղավ Մարաց3 իշխանությունը տապալելու, հույներին էլ ոչ քիչ ժամանակ նվաճելով4 իրեն հնազանդեցրեց, և մեր բնակության սահմաններն ընդարձակելով հասցրեց մինչև հին բնակության սահմանների ծայրերը, բոլոր իր ժամանակակիցներին նախանձելի եղավ, իսկ հետո եկողներիս ցանկալի թե՛ ինքը և թե՛ իր ժամանակը։ Continue reading
Comments Off
Posted in Աղբյուրներ
Tagged կյուրոս II մեծ, հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա, Մարաստան, մովսես խորենացի, Տիգրան Երվանդյան, քսենոփոն
Գողգոթա բարձրանալը. Նկ. Թորոս Ռոսլին, 1256թ.
Восхождение на Голгофу, худ. Торос Рослин, 1256г.
Christ on the Way to Golgotha, Painter Toros Roslin, 1256.
Աղբյուր`Լևոն Չուգասզյան. Թորոս Ռոսլին