Monthly Archives: June 2013

Image

Книга Киликийской Армении

Share via email

Книга Киликийской Армении. Гомилии Григория Богослова N 2600. Лист с концовкой речи, памятной записью и началом речи. Л. 105б.

Матенадаран, Том 1, Армянская рукописная книга VI-XIV веков, Москва 1991г.

Книга Киликийской Армении

Книга Киликийской Армении

Image

Книга Киликийской Армении

Share via email

Книга Киликийской Армении. Гомилии Григория Богослова N 2600. Начало речи. Л. 79б.

Матенадаран, Том 1, Армянская рукописная книга VI-XIV веков, Москва 1991г.

Книга Киликийской Армении.

Книга Киликийской Армении.

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱԼԵՆՑԸ` «ԳԱՖԵՍՃՅԱՆՈՒՄ»

Share via email

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #103, 20-06-2013
ԼԻԼԻԹ ՍՈԽԱԿՅԱՆ

Ինչպես արդեն երեկ տեղեկացրել է «Ազգը», Հարություն Կալենցի ցուցահանդեսի բացումը կլինի այսօր, Գաֆեսճյան արվեստի կենտրոնում: Քանի որ նկարիչն աշխատում էր երեք հիմնական գեղանկարչական ժանրերումՙ նատյուրմորտ, բնանկար եւ դիմանկար, ուստի այս ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում ծանոթանալու արվեստագետի գունամտածողության արտացոլմանը տարբեր տեսանկյուններից: Կալենցի համար գույնը այս կամ այն երեւույթի արտաքին կերպարը մատնանշելու համար չէր: Ինչպես Մատիսն էր սիրում ասել. «Ես չեմ օգտագործում կանաչ եւ կապույտ գույներըՙ խոտ ու երկինք նկարելու համար»: Նույնը Կալենցի դեպքում է. նա գունային բծերի ու շերտերի միջոցով կերտում էր ձեւ, ծավալ, լուսաստվեր, կառուցում հեռանկար: Նա անում է դա անկաշկանդ, ազատՙ որպես հիմք ընդունելով միայն գեղագիտական սկզբունքները: Continue reading

ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՅՈՒՆԵՍԿՕ-Ի «ԱՇԽԱՐՀԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐՈՒՄ

Share via email

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #103, 20-06-2013
Վ. Պ.

Հունիսի 18-ին Կորեայի Հանրապետությունում ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի կոմիտեի նիստում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի որոշմամբ եւ Միջազգային խորհրդատվական կոմիտեի եզրակացության հիման վրա ծրագրի Միջազգային ռեգիստրում (Memory of the World International Register) գրանցվել է «Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները եւ կինոերաժշտությունը»: ԱԳՆ հաղորդագրության համաձայն, հայկական հայտը համալրել է աշխարհի բոլոր մայրցամաքներից ներկայացված քարից մինչեւ ձայնային կրիչների վրա պահպանվող 299 փաստաթուղթ պարունակող ցանկը: Այսուհետեւ, Արամ Խաչատրյանի անունը կդասվի այս ցանկում արդեն իրենց տեղը գտած աշխարհահռչակ այնպիսի կոմպոզիտորների հետ, ինչպիսիք են Բեթհովենը, Բրամսը, Շոպենը եւ մյուս մեծերը:

Շարունակություն

ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ. «ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է 60-ԱԿԱՆՆԵՐԻ ԱՐՁԱԿԱԳԻՐՆԵՐԻ ՓԱՅԼՈՒՆ ՍԵՐՆԴԻՆ»

Share via email

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #103, 20-06-2013
ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում օրերս տեղի ունեցավ Վարդգես Պետրոսյանի 80-ամյակին նվիրված երեկոն, որին ներկա էին իր ընկերները, ընթերցասեր հանրությունը, ստեղծագործող բազմաթիվ մարդիկ: Երեկոն բաղկացած էր վեց նամակից` «Մանկություն», «Ապրած եւ չապրած տարիներն ու Վերջին ուսուցիչը» միասին, «Հայկական էսքիզներ», «Գարուն», «Կրակե շապիկ» եւ «Մենավոր ընկուզենի»: Երեկոն բեմադրել էր Գրիգոր Խաչատրյանը, մասնակցում էին Արմեն Բարսեղյանը, Արա Գեւորգյանը, Արտաշես Մխիթարյանը, Հարություն Անդոյանը, Լուսինե Հարությունյանը եւ Քնարիկ Զաքարյանը: Continue reading

ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ. «ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ԳՐԵԼԸ ՈՉ ԹԵ ՊԱՀԻ ՆԵՐՇՆՉԱՆՔ Է, ԱՅԼ ՏԱՌԱՊԱԼԻ ԱՇԽԱՏԱՆՔ»

Share via email

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #74, 07-05-2013

Մ. Հ.

Այսօր «Մեցցո» ակումբում տեղի կունենա մեծանուն հայ կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանի հեղինակային երեկոյին:

Ծրագրում կհնչեն` «4 երգեր», «Madrigal թիվ 3», «2 մաս լարային քառյակի համար», «Allegro Barbaro» եւ «4 հայրեններ»:

Տիգրան Մանսուրյանը նշեց, որ համերգի ծրագիրը լինելու է ե՛ւ երաժշտություն, ե՛ւ խոսք ու զրույց. «Համերգի ընթացքում կպատմեմ, թե որն է եղել այս կամ այն գործը գրելու մղող ուժը: Այս երեկոյի ընթացքում կներկայացնեմ իմ եւ ընկերներիս խմբանկարը»: Ըստ մաեստրոյի, դասական երաժշտության հեղինակները նվազ հաղորդակից են հանդիսատեսի հետ: Բայց Տ. Մանսուրյանը նշում է, քանի որ ունի նաեւ գրած երաժշտություն ֆիլմերի համար, հենց դա էլ հնարավորություն տվեց ներկայանալ այպիսի ձեւաչափով: Continue reading

ԷԴՈՒԱՐԴ ԲԱԳՐԱՏԻ ԱՂԱՅԱՆ

Share via email

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #74, 07-05-2013

ԳԱՂԹՈՒՀԻ ՀԱՆԱՆՅԱՆ,
ԵՊՀ հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ

Վերջերս լրացավ հայ ականավոր հայագետ, ՀՀ ԳԱ իսկական անդամ, բան. գիտ. դոկ., պրոֆ. Էդուարդ Բագրատի Աղայանի ծննդյան 100-ամյակը:

Կյանքի իմաստավորված եւ արգասալից ուղի է անցել Աղայանը: Վաղաժամ (մեկ տարեկանում) զրկվելով հայրական հոգածությունից ու խնամքից` ապագա մեծ գիտնականը, հետագայում բացառապես ինքնուրույն ու միայնակ է հաղթահարել կյանքի բոլոր դժվարությունները: Լինելով ի վերուստ օժտված, բազմաձիր, խելացի եւ աշխատասեր` դեռ մանկական ու պատանեկան հասակից կարողանում էր համատեղել հոգեւոր պահանջների բավարարումը կենցաղային դժվարությունները հարթելու անհրաժեշտության հետ: Նա օգնում էր մորը տնտեսության մեջ, աշխատում հայրենական այգում, հայրենի գյուղի կոլտնտեսության հաշվապահությունում` զուգակցելով ուսումն ու աշխատանքը: Continue reading

«ՁԻԹԱՊՏՈՒՂ ՎԱՃԱՌՈՂԻ ՈՐԴԻՆ»

Share via email

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #74, 07-05-2013

Հ. Ծ.

Ֆրանսահայ ռեժիսորի նոր ֆիլմը

Գլենդեյլի կենտրոնական գրադարանի դահլիճում ապրիլի 19-ին կայացել է ֆրանսահայ մրցանակակիր կինոարտադրիչ Մաթյու Զեյթինջիօղլուի վավերագրական «Ձիթապտուղ վաճառողի որդին» 76-րոպեանոց ֆիլմը, որը Թուրքիայում անցկացրած իր օրերի մասին է: Ըստ «Արմինյն միրոր սփեքթեյթրի»ՙ նա Թուրքիա է գնացել կնոջ հետՙ մեղրամիսը անցկացնելու եւ իր հայկական արմատները պարզելու համար: Տեղացիների հետ հարցուփորձերից ու քննարկումներից նա պարզել է, որ նոր սերունդը շարունակում է ժխտել հայերի ցեղասպանությունը: Continue reading

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՆՈՐ ՕՋԱԽ ԵՐԵՎԱՆՈՒՄ. Էդուարդ Իսաբեկյանի ցուցասրահի բացումը

Share via email

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #73, 04-05-2013

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մի քանի տարի արդեն Մաշտոցի պողոտայի «ՀայԱրտ» մշակույթի կենտրոնի օղակաձեւ կառույցներից մեկի ճակատային մասին երեւանցիները կարդում են «Էդուարդ Իսաբեկյանի ցուցասրահ» վերտառությունը: Այդ տարածքը նկարչի թանգարանի վերածելու գաղափարը ծագել էր դեռեւս 2004-ին, այս ընթացքում տարվել են այն իրականություն դարձնելու նախապատրաստական տարաբնույթ աշխատանքներ-բանակցություններ: Եվ ահա վերջապես ցուցասրահի բացումը կայացավ երեկՙ հանդիսավորապես, Էդուարդ Իսաբեկյանի արվեստը գնահատող հանրության, նկարիչների, մտավորականների, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, պետական մի շարք պաշտոնյա անձանց, գեղակադեմիայի ուսանողության ներկայությամբ: Continue reading

«ԱՐԱՐԱՏԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ»

Share via email

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #72, 03-05-2013

Մ. Բ.

Լոսանջելեսյան «Նոր օր» շաբաթաթերթի տեղեկացմամբ, RMC-ի եւ «France 3»-ի լրագրող Ֆրանսուազ Ռոսիին հրատարակել է «Արարատի զավակները» խորագրով եւ «Վկայություններՙ Հայոց ցեղասպանության ճանաչման» ենթախորագրով գիրքըՙ հիմնված տասնյակ վկայությունների վրա:

Շարունակություն