ՀԱՎԱՏ

ՀԱՎԱՏ, հավատք, աստվածային գլխավոր առաքինություն, Սուրբ Հոգով մարդու մեջ հաստատված վկայություն` Հիսուս Քրիստոսի Աստվածության հանդեպ: Հովհաննես առաքյալը նրան է համարում ճշմարիտ հավատացյալ, ով Աստծուց վերստին ծնված լինելով «…հավատում է, թե Հիսուսն է Քրիստոսը» (Ա Հովհ. 5.1), այսինքն` ով ընդունում է, որ Հիսուսն է Աստծուց եկած Օծյալը: Պողոս առաքյալը Հ. անվանում է «…հուսացված բաների հաստատումը և ապացույցն այն բաների, որոնք չեն երևում…» (Եբր. 11.1): Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS
Posted in Հանրագիտարան | Tagged , | Comments Off

ՀԱՍՈՒՅԹ ԵԿԵՂԵՑՈՒ

ՀԱՍՈՒՅԹ ԵԿԵՂԵՑՈՒ, հանուն եկեղեցու ընծայված նվիրատվություն, ինչպես նաև տուրքերից, եկեղեցուն տրվող հարկերից և եկեղեցական գանձումներից ստացված եկամուտ: Հնագույն ժամանակներից ի վեր եկեղեցին ունեցել է անշարժ և շարժական կալվածքներ, որոնք, ըստ համապատասխան երկրների օրենսդրության, տնօրինել են եկեղեց. իշխանությունները: Ստացված եկամուտներն օգտագործվել են եկեղեցու և նրա հովանու տակ գտնվող ազգ., կրթ. և մշակութ. հաստատությունների կարիքների համար: Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS
Posted in Հանրագիտարան | Tagged , | Comments Off

«ՀԱՍԿ»

«ՀԱՍԿ», կրոնական, կրթական, գրական և բանասիրական ամսագիր: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հրատարակություն: Լույս է տեսնում 1932-ից, Անթիլիասում (Լիբանան): Հիմնադիր խմբագիր` Բ. Կյուլեսերյան, խմբագիրներ` Գարեգին Ա Հովսեփյան, Գարեգին Բ Սարգիսյան (Գարեգին Ա Սարգիսյան), Ա. Թրթռյան, Վ. Բերբերյան: Տպագրում է կրոնագիտ., քարոզախոս., հայրախոս., պաշտոնական, արխիվ. նյութեր, կոնդակներ, միջեկեղեց. հարաբերությունների մասին հաղորդումներ, լուրեր կաթողիկոսարանից, քրիստ. դաստիարակության բաժանմունքից, դպրեվանքից, կիրակնօրյա դպրոցներից, թեմերից, հրապարակում գրական-բանասիր., ինչպես նաև մանրանկարչությանը, երաժշտությանը, պատմությանը նվիրված հոդվածներ, գրախոսականներ: Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS
Posted in Հանրագիտարան | Tagged , | Comments Off

ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ Բաղդասար

ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ Բաղդասար, Բաղդասար մետրոպոլիտ [1.12. 1775, գ. Վանք (Արցախի Խաչեն գավառ) – 9.6.1854, Շուշի (ամփոփված է Գանձասարի վանքում)], եկեղեցական-հասարակական գործիչ: Սերել է Հասան-Ջալալյան իշխանական տոհմից. որդին էր Դանիել բեկի, եղբորորդին` Հովհաննես և Սարգիս Աղվանից կաթողիկոսների: Կրթությունն ստացել է Գանձասարում: Վանական կյանքի հակում ունենալով` փոքր հասակից աշխատել է Գանձասարի վանքում. եղել է սպասավոր, երգել ժամասացությունների ժամանակ: Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS
Posted in Հանրագիտարան | Tagged , | Comments Off

ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼ ԴՈԼԱ

ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼ ԴՈԼԱ (ծ. թ. անհտ – նահ. 1261), նոր վկա. Հայոց Արևելից Կողմանց գահերեց իշխան, Առանշահիկների տոհմից, Խաչենի մեծ իշխան Վախթանգ Բ Տանգիկի և Զաքարյան Սարգսի դուստր Խորիշահի որդին: Հասան-Ջալալյանների տոհմի հիմնադիրը: Կառուցել է Գանձասարի վանքը, նորոգել թաթարների արշավանքի ժամանակ ավերված Կեչառիսի վանքը: Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS
Posted in Հանրագիտարան | Tagged , | Comments Off

ՀԱՌԻՃԱՎԱՆՔ

ՀԱՌԻՃԱՎԱՆՔ, ՀՀ Շիրակի մարզի Հառիճ գյուղում, Արագածի հյուսիսային լանջին, երկու ձորակներով գոյացող հրվանդանի վրա: Կառուցվել է VII–XIII դդ.: Հնագույն հիշատակությունը պատմիչ Մխիթար Անեցունն է (XIII դ.): Հ. ավերվել է XI դ.` սելջուկների արշավանքների ժամանակ: Վանքի առաջնորդ Աբասի որդի Գրիգորը (XIII դ.) վերականգնել է այն (գերեզմանատանը պահպանվել է Գրիգորի տապանաքարը): Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS
Posted in Հանրագիտարան | Tagged , | Comments Off

«ՀԱՆԴԵՍ ԱՄՍՕՐՅԱ»

«ՀԱՆԴԵՍ ԱՄՍՕՐՅԱ», «Հանդէս ամսօրեայ», հայագիտական հանդես: Վիեննայի Մխիթարյան միաբանության պաշտոնական հրատարակություն: Լույս է տեսնում 1887-ից, Վիեննայում: Հիմնադիր` Ա. Այտընյան, խմբագիրներ` Ղ. Հովնանյան, Հ. Տաշյան, Գ. Գալեմքյարյան, Գ. Մենևիշյան, Վ. Մելքիսեդեկյան, Թ. Կետիկյան, Հ. Համբարյան, Ն. Ակինյան, Ա. Վարդանյան-Ճըլըզյան, Հ. Ոսկյան, Վ. Ինգլիզյան, Պ. Տեր-Պողոսյան, Օ. Սեքուլյան, Մ. Թոփալյան, Պ. Գոճանյան: Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS
Posted in Հանրագիտարան | Tagged , | Comments Off

ՀԱՅՐԱՎԱՆՔ

ՀԱՅՐԱՎԱՆՔ, Հայր Հովհաննու վանք, Մարդաղավնյաց վանք, ՀՀ Գեղարքունիքի մարզի Այրիվան գյուղի հյուսիս-արևելյան կողմում, Սևանա լճի առափնյա ապառաժուտ հրվանդանի վրա: Հ-ի Ս. Ստեփանոս եկեղեցին (IX դ.) ունի քառակոնք կենտրոնագմբեթ հորինվածք (հայկ. ճարտ-յան եզակի նմուշներից է. ներքուստ և արտաքուստ բոլորաձև խորաններով) և կառուցված է կոպտատաշ բազալտից, իսկ կամարները, ութանիստ թմբուկով գմբեթը` սրբատաշ տուֆից: Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS
Posted in Հանրագիտարան | Tagged | Comments Off

ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ, կաթողիկոսական պատվիրակություն, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հոգևոր վարչատարածքային միավոր: XIX դ. վերջին, համիդյան ջարդերից հետո (1894–96), երբ Արմ. Հայաստանից մեծ արտագաղթ է սկսվել դեպի Եվրոպա և ԱՄՆ, հայ համայնքները կազմակերպվել են երկու տարբեր ձևերով` մշակութային և եկեղեցական: Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS
Posted in Հանրագիտարան | Tagged | Comments Off

Ներսես Մոկացի. Բանաստեղծություններ

Ներսես Մոկացի, Բանաստեղծություններ, Երևան, 1985թ.

Ժողովածուն ընդգրկում է16-րդ դարի վերջի և 17-րդ դարի առաջին քառորդի հայ միջնադարյան գրականության աչքի ընկնող ներկայացուցիչներից մեկի` Ներսես Մոկացու բանաստեղծությունները: Իբրև հավելված ներկայացված են Սարգիս Քլիսեցու ոտանավոր-գովասանությունը` նվիրված «Լիմ անապատին» և «Վիճաբանութիւն երկնի և երկրի» տաղի ժողովրդական տարբերակները:

 

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS
Posted in Գրադարան | Library | Tagged | Comments Off