Tag Archives: ադրբեջան

Առեղծվա՞ծ. ոչ, զավթված հողեր

Խորհրդային Հայաստան, 18 հոկտեմբերի, 1989թ.
Սերգեյ Վարդանյան

Վերջերս «Խորհրդային Հայաստանում» հրապարակված «Մեղրիի ճանապարհի առեղծվածը» կամ` ով էր կտրում Հայաստանի զարկերակը» հոդվածը փաստական հարուստ նյութի հիման վրա բացահայտում էր Հայաստանի հանդեպ վերջին տասնամյակում տարվող նենգ քաղաքականության նորանոր դրվագներ։ Այլ հարցերի հետ նշվում էր նաև, որ 1986թ. հանրապետության սահմանները ճշգրտվեցին և հետ վերադարձվեցին 14 հազար 530 հեկտար այն հողահանդակները, որոնք զանազան խարդախ միջոցներով զավթել էր Ադրբեջանը։ Իհարկե, դրանք անպետք հողեր չէին, եթե հողն, այն էլ հայոց հողը, կարող է անպետք լինել։ Դրանք այգիներ էին, արոտավայրեր ու անտառներ: Մոտավոր պատկերացում կազմելու համար, թե 14 հազար 530 հեկտարը (145,3 քառ. կմ) ինչ է նշանակում ներկայիս Հայաստանի համար, ասենք, որ 1978 թ. տվյալներով Մեղրու շրջանն ընդամենը 663 հա պտղատու և խաղողի այգիներ ուներ, իսկ Գորիսի շրջանն՝ ընդամենը 760 հա։ Այսինքն զավթվել էր շուրջ տասն անգամ ավելի շատ, քան Գորիսի և Մեղրու շրջանների այգիները միասին վերցրած: Եվ այնքանից հետո Ադրբեջանն ու նրա հովանավորներն աղմկում են «տարածքային պահանջների», «տարածքային փոփոխությունների» ու «սահմանային վերաձևումների» մասին:

Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի որոշումը հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին

Հրանտ Աբրահամյան, Արցախյան գոյամարտ, Երևան, 1991թ.

[168]

1 դեկտեմբերի 1989, Երևան

Հիմնվելով ազգերի ինքնորոշման համամարդկային սկզբունքների վրա և արձագանքելով հայ ժողովրդի՝ բռնի ուժով բաժանված երկու հատվածների վերամիավորման օրինական ձգտմանը, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը որոշում են.

1. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ինքնորոշման փաստը՝ հաստատված ԼՂՒՄ-ի մարզային խորհրդի 1988 թվականի փետրվարի 20-ի և հուլիսի 12-ի նստաշրջանների, ինչպես նաև մարզի բնակչության լիազոր-ներկայացուցիների 1989 թվականի օգոստոսի 16-ի համագումարի և Ազգային խորհրդի հոկտեմբերի 19-ի նիստի որոշումներում։

Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

ԼՂԻՄ ազգաբնակչության լիազոր ներկայացուցիչների համագումարի որոշումը

Հրանտ Աբրահամյան, Արցախյան գոյամարտ, Երևան, 1991թ.

[165]

16 օգոստոսի 1989

Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչության լիազոր ներկայացուցիչների համագումարը նշում է, որ խորհրդային ֆեդերացիայի հետագա զարգացման միջոցառումների հետևողական իրացումը, տեղական խորհուրդների իրական իրավունքների ընդլայնումը, իսկական ժողովրդապետության հաստատումը, հասարակական կյանքի դեմոկրատացումը կնպաստեն Լեռնային Ղարաբաղի քաղաքական, տնտեսական ու սոցիալական հարցերի լուծմանը, ռեգիոնում կվերացնեն ազգամիջյան լարվածությունը։

Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Ժողովրդական դեպուտատների ԼՂԻՄ 20-րդ գումարման խորհրդի 8-րդ նստաշրջանի որոշումը ադրրեջանական ԽՍՀ-ի կազմից Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի դուրս գալու հռչակման մասին

Հրանտ Աբրահամյան, Արցախյան գոյամարտ, Երևան, 1991թ.

[162]

12 հուլիսի 1988
ԽՄԿԿ 27-րդ համագումարը հռչակել և հիմնավորել է երկրի սոցիալ- տնտեսական զարգացման, խորհրդային դեմոկրատիայի հետագա անշեղ զարգացման և ժողովրդի սոցիալիստական ինքնակառավարման խորացման կուսակցության ստրատեգիական կուրսը։ Դրանով իսկ դրվեց երկրի պետական և հասարակական կյանքի հեղափոխական վերակառուցման սկիզբը։

Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Ժողովրդական դեպուտատների ԼՂԻՄ 20-րդ գումարման խորհրդի 1988 թվականի հունիսի 21-ի արտահերթ նստաշրջանի որոշումը մարզում ստեղծված իրադրության և նրա կայունացման միջոցառումների մասին

Հրանտ Աբրահամյան, Արցախյան գոյամարտ, Երևան, 1991թ.

[159]

Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական դեպուտատների խորհուրդը որոշեց.

1. Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական դեպուտաների խորհուրդը 1988 թվականի փետրվարի 20-ի իր արտահերթ նստաշրջանում, ընդառաջելով ԼՂԻՄ-ի աշխատավորների ցանկություններին, խնդրել է Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդին ու Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդին՝ խորն ըմբռնման զգացում դրսևորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերին և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ հանձնելու հարցը, միաժամանակ միջնորդել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առջև՝ ԼՂՒՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ հանձնելու հարցի դրական լուծմանը։

Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Արձանագրություն. 1920թ. 14 մայիսի, Հաղորտի

Հրանտ Աբրահամյան, Արցախյան գոյամարտ, Երևան, 1991թ.

[156]

1920 թ. մայիսի 14-ին Հաղորտի գյուղում տեղի ունեցավ Վարանդայի գյուղացիության համագումար։ Արցախի ժամանակավոր կառավարությունից ներկա էին Արշավիր Քամալյանը և Հարություն Թումյանը։ Շրջանի 36 գյուղերից համագումարին մասնակցում են 51 պատգամավոր, որոնցից մանդատներ ունեին 30-ը։ Համագումարի նախագահ է ընտրվում Արամ Բաղդասարյանը, քարտուղարներ Ալեքսան Քոչարյանը և Դանիել Առաքելյանը։

Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Արձանագրություն. 1920թ. 14 մայիսի, Տող

Հրանտ Աբրահամյան, Արցախյան գոյամարտ, Երևան, 1991թ.

[154]

1920 թ. մայիսի 14-ին Տող գյուղում տեղի ունեցավ Դիզակի շրջանի հայ գյուղացիության համագումար, նախագահ Նիկոլայ Տեր-Գրիգորյան, քարտուղար Նորայր Մովսիսյան։ Համագումարին ներկա էին Արցախի ժամանակավոր կառավարության ներկայացուցիչներ Նիկոլայ Իսախանյանը և Արսեն Տեր-Հովհաննիսյանը։ Նրանք հաղորդում են տալիս Ադրբեջանի վերջնագրի մասին,

Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Հայաստանի Հանրապետության մինիստր-նախագահ և արտաքին գործերի մինիստր Ալ. Խատիսյանի Փարիզի հաշտության կոնֆերանսին ուղարկած բողոքը 1919 թ. օգոստոսի 22-ին արցախահայության 7-րդ համագումարի և Ադրրեջանի միջև կնքված ժամանակավոր համաձայնության վերաբերյալ1

Հրանտ Աբրահամյան, Արցախյան գոյամարտ, Երևան, 1991թ.

[132]

Օգոստոս, 1919

Պարոն նախագահ.
Արցախի վերջին համագումարի կողմից օգոստոսի 28-ին հրատարակված համաձայնության առթիվ, որի հիման վրա համագումարը ժամանակավորապես ճանաչում է Ադրբեջանի կառավարության տիրապետությունը Արցախի վրա, Հայաստանի Հանրապետության կառավարությունը իրեն թույլ է տալիս հաշտության վեհաժողովին բողոք ներկայացնել հետևյալի մասին։

Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Ղարաբաղի ողբերգությունը. հատվածներ ականատեսի օրագրից*

Հրանտ Աբրահամյան, Արցախյան գոյամարտ, Երևան, 1991թ.

[113]

Ապրիլի 27, 1919
Լույսը նոր բացված` Աղդամ իջնող հայ գյուղացիների տուտը բացվեց։ Նրանք գալիս էին անվերջ շարաններով, կային և մեծ թվով կանայք՝ ոտաբոբիկ, ցնցոտիներով։ Ո՞վ էր տեսել, որ հայ կինը Աղդամ գար գնումներ անելու։ Բայց այժմ սովը ստիպում էր, և նրանք եկել էին՝ որը քսակով, որը խուրջինով, կամ մի քանի հոգի մի էշ վարձած։ Շուտով պարզվեց, որ թուրքերը տնտեսական բոյկոտ են հայտարարել և հայերին ոչինչ չեն տալիս, ով կարող էր` ծածուկ մի քիչ բան էր առնում ու շտապում Աղդամը թողնելու, որովհետև մթնոլորտը ծանրացել էր… Աղդամում շուտով մի բան էլ պարզվեց. այս կամ այն թուրքը հայի ձեռքից խլում էր նրա էշը, ձին և եզը, պնդելով, թե իրենն է եղել և հայը ժամանակներ առաջ գողացել է։ Բողոքողը ծեծվում էր, և բողոքը իսկի տեղ էլ չէր հասնում…

Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Արցախում տիրող դրության վերարերյալ Բաքվի Հայոց ազգային խորհրդի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահին ներկայացված զեկուցագիրը

Հրանտ Աբրահամյան, Արցախյան գոյամարտ, Երևան, 1991թ.

[107]

Հունիս, 1919

Բաքվի հայոց Ազգային խորհուրդը Ադրբեջանի իշխանության նկատմամբ ունեցած իր քաղաքական վարքագիծը մշակելիս միշտ ելակետ է ընդունել Արցախի հարցը, միևնույն ժամանակ հասկանալով, որ Արցախի հարցի վճռումը դուրս է մեր խորհրդի իրավասության սահմաններից։ Ազգային խորհուրդը նաև զգում է, որ ինքը որոշակի պատասխանատվություն է կրում Ադրբեջանի տարածքում ապրող փոքրամասնություն կազմող հայության ճակատագրի նկատմամբ։

Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS