Tag Archives: ադրբեջան

Արցախահայության 5-րդ համագումարի պատասխանը անգլիական հրամանատար գեներալ Շատելվորդին1

Հրանտ Աբրահամյան, Արցախյան գոյամարտ, Երևան, 1991թ.

[103]

24—17—1919
Շուշի Կատարելապես դեմ չլինելով մեր հարևան թուրք ժողովրդի ինքնորոշմանը և ելնելով այն բանից, որ բոլոր տարածքային վիճելի հարցերը պետք է իրենց վերջնական լուծումը ստանան խաղարար կոնֆերանսում, Արցախի հայությունը ինքնորոշման նույնպիսի իրավունք վերապահում է և իրեն։

Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Արցախահայության 4-րդ համագումարի բանաձևը Արցախը Ադրբեջանին բռնակցելու փորձերի դեմ

Հրանտ Աբրահամյան, Արցախյան գոյամարտ, Երևան, 1991թ.

[98]

19—11—1919
Կանգնած լինելով ժողովրդի ինքնորոշման սկզբունքի վրա՝ Արցախի հայ ազգաբնակչությունը հարգանքով է վերաբերվում դեպի հարևան թուրք ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա հետ միաժամանակ կառավարության փորձերի դեմ, որոնցով ցանկանում է ոչնչացնել այդ սկզբունքը հայկական Արցախի նկատմամբ, որը երբեք չի ընդունել և չի ընդունում իր վրա Ադրբեջանի իշխանությունը։ Համագումարը պնդում է իր իրավունքների պաշտպանության վրա՝ թե Կովկասում գտնված դաշնակից պետությունների ներկայացուցիչների և թե Եվրոպայի խաղարար համագումարի առաջ։

Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Արցախի Ջրաբերդ գավառի ժամանակավոր իշխանության ֆինանսների կոմիսար Հովհաննես Առաքելյանի1 նամակը Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահին

Հրանտ Աբրահամյան, Արցախյան գոյամարտ, Երևան, 1991թ.

[96]

17-11-1919

Նախարարների պարոն նախագահ.
1917 թվականի նոյեմբերից ռուսական զորքերի և պաշտոնյաների մնացորդների հեռանալուց հետո Արցախը մնաց առանց իշխանության: Մի շարք քաղաքական կուսակցություններից Շուշի քաղաքում առաջ եկած Ազգային խորհուրդը, որը վարում էր քաղաքի բոլոր ազգային գործերը, շուտով փոխվեց քաղաքացիական մի կոմիտեի, որը և շարունակեց վարել ազգային բոլոր գործերը։ Նույնը առաջ եկավ նաև քաղաքի թուրք բնակչության մեջ…

Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Հայաստանի Հանրապետության որոշումը Զանգեզուրում և Արցախում ժամանակավոր վարչություն ստեղծելու մասին1

Հրանտ Աբրահամյան, Արցախյան գոյամարտ, Երևան, 1991թ.

Հունվար, 1919
Զանգեզուրում և Արցախում ժամանակավոր վարչություն ստեղծելու վերաբերյալ կառավարությունը սույն հունվարի 21-ին կայացած նիստում որոշեց.

1. Զանգեզուրի և Արցախի հայաբնակ շրջանները, կազմելով Հայաստանի Հանրապետության անբաժան մասը, կառավարվում են հանրապետության կենտրոնական կառավարության կողմից հաստատված մարմինների միջոցով և Հայաստանում գործող օրենքների հիման վրա։

Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Արցախահայության կրթական վիճակի մասին Արցախի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոսի նամակը ուղարկված Հայաստանի Հանրապետության կառավարությանը

Հրանտ Աբրահամյան, Արցախյան գոյամարտ, Երևան, 1991թ.

[93]

Պատերազմի վերջին երկու տարում Արցախում դրությունն այնքան ծանր էր՝ գլխավորապես տնտեսական կողմից, որ մեր կրթական հիմնարկները, գլխավորապես թեմական դպրոցը, վտանգի ենթարկվեցին։ Այդ կրթարանները պահելու համար ժողովուրդը ուժ չուներ, իսպառ ցամաքեցին սովորական եկամուտի աղբյուրները։ Բաքուն, որ Արցախի գոյության և կենդանության զարկերակն էր ու մեր դպրոցներին մեծապես նպաստողը, նա ևս վտանգվեց։ Մինչև անդորրության և խաղաղ կյանքի նավահանգիստ դուրս գալը, ազգային այս հիմնարկները պահպանելու և մատաղ սերնդին կորստից փրկելու համար մնում է մի ելք, հույսի մի ճանապարհ, որին պետք է ձեռք կարկառվի։ Եվ այս հույսը մեր փայփայած Հայաստանի Հանրապետությունն է, որին ստիպված եմ ձեռք մեկնելու։

Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Արցախի Ջիվանշիր գավառի հայ բնակչության համախոսականն ուղղված Հայաստանի կառավարությանը

Հրանտ Աբրահամյան, Արցախյան գոյամարտ, Երևան, 1991թ.

[91]

Ելիզավետպոլի նահանգի Զիվանշիրի գավառի 40.000 հայ ազգաբնակչության ներկայացուցիչներս 1918 թվականի դեկտեմբերի 12-ին հավաքվելով… ժողովի և քննարկելով թուրքական արշավանքների ու ադրբեջանական հանրապետության բանդաների մշտական հարձակումների` մեզ պարտադրած տնտեսական ու քաղաքական ծանր դրությանն առնչվող մի շարք հարցեր, որոշեցինք Արարատյան Հանրապետության կառավարությանը դիմել հետևյալ խնդրանքով, ահա արդեն երկու տարի Ջիվանշիրի գավառի հայ բնակիչներս կտրված ենք արտաքին ու ներքին աշխարհից, քանի որ երկաթուղային ու խճուղային ճանապարհների մերձակայքում մուսուլմանական բնակչությունն ամեն կերպ խոչընդոտում է դրանցից մեր օգտվելուն, մենք հինավուրց Գանձասարի լեռներում հազիվ կարողացել ենք պահպանել միայն մեր ֆիզիկական գոյությունը։

Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

ՌՍՖՍՀ Արտաքին գործերի ժողովրդական կոմիսարի նոտան Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության արտաքին գործերի ժողովրդական կոմիսարի պաշտոնակատար Ահմեդ Մուխթարին

{469}
Թարգմանություն ռուսերենից
Հաղորդված է հեռագրով
19 դեկտեմբերի, 1920 թ.
Կոնֆերանսը, որին պետք է մասնակցեն Թուրքիայի, Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի ներկայացուցիչները, սովետական կառավարության աչքում ունի բացառիկ կարևորություն՝ մասնակից երկրների միջև փոխադարձ բարեկամություն և ըմբռնողություն հաստատելու համար։ Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Վ. Ի. Լենինի հեռագիրը Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեի նախագահին

{462}
2 դեկտեմբերի, 1920 թ..

Երևան, Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեի նախագահ՝ ընկ. Կասյանին
Հանձին Ձեզ ողջունում եմ իմպերիալիզմի ճնշումից ազատագրված աշխատավորական Սովետական Հայաստանին։ Չեմ կասկածում, որ դուք կգործադրեք բոլոր ջանքերը՝ Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի աշխատավորների միջև եղբայրական համերաշխություն հաստատելու համար։ Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

ԹԱԹԵՐ

ԹԱԹԵՐ, ազգություն։ Ապրում են Ադրբեջանի մերձկասպյան շրջաններում, Հարավային Դաղստանում, մասամբ՝ Իրանում։ Ընդհանուր թիվը ԽՍՀՍ-ում՝ 14,2 հզ. (1970). խոսում են թաթերեն, Ադրբեջանում՝ նաև ադրբեջաներեն։ Հավատացյալ թաթերը շիա մահմեդականներ են։ Հայ լուսավորչական դավանանքի քրիստոնյա թաթերի ոչ մեծ խումբ ապրում է Ադրբեջանի Քիլվար և Մադրասա գյուղերում։

Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 4

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

ԹԱԼԻՇԵՐԵՆ

ԹԱԼԻՇԵՐԵՆ, թալիշների լեզուն։ Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի իրանական լեզուների հյուսիսարևմտյան խմբին։ Խոսվում է Ադրբեջանի հարավարևելյան և Իրանի Գիլյան գավառում։ Խոսողների թիվը՝ մոտ 180 հզ.։ Ունի 7 ձայնավոր, 24 բաղաձայն։ Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS