Tag Archives: ազգ

Իտալացիների հարգանքի տուրքը` Հրանտ Նազարյանցին

«Ազգ», 28 հունվարի, 2012թ.
Մելանյա Բադալյան

1962 թ. հունվարի 25-ին իտալական Բարի քաղաքում անհայտության եւ աղքատության մեջ մահացավ հայ բանաստեղծ Հրանտ Նազարյանցը: Նրա աճյունը ամփոփվեց ճամփեզրի մի անշուք հողաթմբի տակ: 2012 թ. հունվարի 25-ին իտալական Կազամասիմա քաղաքապետարանի եւ Բարիի Հրանտ Նազարյանցի գործունեության ուսումնասիրման կենտրոնը նշեց, ինչպես խմբագրության ստացած տեղեկության մեջ է գրված, Պուլիայի հայ բանաստեղծ Հրանտ Նազարյանցի մահվան 50-րդ տարելիցըՙ մի շարք հատուկ միջոցառումներով եւ կոնֆերանսներով: Այս իրադարձությունը նշանավորվեց նաեւ Իտալական փոստային ծառայության մշակած եւ թողարկած անվավեր համարելու հատուկ փոստային կնիքով, որը կիրառվեց հիշատակային բացիկների վրա, Կազամասիմա քաղաքապետարանում ժամանակավոր գործող փոստային բաժանմունքում, այդ օրը: Իտալիայից ստացված այս լուրը ազգային տարբեր զգացումների առիթ տալով, ուրախալի անակնկալի հետ նաեւ ամոթալի էրՙ մեր անտարբերությամբ: Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Խոնարհ հերոսներ. Կարեն Մանվելյան

«Ազգ», 28 հունվարի, 2012թ.
Մարիետա Մակարյան

Այսօր, ազգովին նշում ենք Հայոց բանակի 20-ամյա անցած պանծալի ուղին եւ հպարտորեն արձանագրում, որ մեր երկրի սահմանները ամուր պաշտպան ունենՙ հանձինս հայ զինվորի եւ զինուժի: Ահա այդ առիթով «Ազգը» հյուրընկալվեց Արցախյան ազատագրական պայքարում զոհված 26-ամյա Կարեն Բախշիի Մանվելյանի մայրիկինՙ պատմաբան Ամալյա Գեւորգյանին: Հյուրընկալ օջախում, գողտրիկ մի անկյունից տուն մտնողներին կարծես բարեւում ու ժպտում է երիտասարդ Կարենի լուսանկարն ու ջերմագին ներս հրավիրում: Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Հայկական հարցի լուծման ուղիները արմենականների ծրագրերում

«Ազգ», 16 հունվարի, 2010թ.

ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, Պատմ. գիտ. թեկնածու

Խորհրդահայ պատմագիտության մեջ երկար ժամանակ գերիշխող է եղել այն կարծիքը, թե Արմենական կուսակցության ծրագիրը համարվել է Ռ. Պատկանյանի «Վարդապետարան Հայաստանի ազատագրության» գրքույկը, որը լույս է տեսել 1889 թ. Մարսելում եւ բնականաբար չէր կարող լինել ավելի վաղՙ 1885 թ. կազմավորված կուսակցության ծրագիրը: «Վարդապետարանը» թեեւ ներառում էր ազատասիրական ոգի ու գաղափարներ, սակայն որպես ծրագրային փաստաթուղթՙ ստանդարտ ու դոգմատիկ ձեւակերպումներով, անընդունելի կլիներ գործող կուսակցության համար: Բացի այդ, էական տարբերություն կար արմենականների ծրագրի եւ «Վարդապետարանի» միջեւ: Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Ընկերոջս հիշատակին

«Ազգ», 12 հունվարի, 2010թ.

Տարվա առաջին իսկ օրը տխուր լուր ստացա հեռավոր ափերից: Լոս- Անջելոսում վախճանվել էր հայ կինեմատոգրաֆիստների ընտանիքի հայտնի ներկայացուցիչ կինովավերագրող Միխայիլ Վարտանովը (Միքայել Վարդանյան): 1965 թվականին ավարտելով Համամիութենական կինոինստիտուտի օպերատորական ֆակուլտետը Մ. Վարտանովը Մոսկվայից եկավ Երեւան (նա ծնվել է 1937 թվականին Գրոզնի քաղաքում) արդեն որպես մրցանակակիր օպերատոր: Նրա «Պարի մարդիկ» դիպլոմային աշխատանքը Քոնաքրի (Գվինեա) միջազգային կինոփառատոնում արժանացել էր մրցանակի` որպես լավագույն օպերատորական աշխատանք: Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Նոր ֆիլմ` ցեղասպանության մասին

Ազգ, 24 նոյեմբերի, 2011թ.
ՄԻՔԱՅԵԼ ԱՀԱՐՈՆՅԱՆ

Ֆիլմ, որ հիմնվում է ականատեսների պատմությունների եւ ցեղասպանության խնդրով զբաղվող հանրահայտ մասնագետների փաստերի վրա

Արդեն մի քանի ամիս է, ինչ լուրեր են շրջանառվում, որ նկարահանվելու է նոր ֆիլմ 1915 թվականի իրադարձությունների մասին: Փաստավավերագրական Ֆիլմը նկարահանվելու է ռուսաստանյան հեղինակավոր «HTB» հեռուստաընկերության փրայմ-թայմ տնօրենության եւ հայաստանյան «ՕՐԴՖԻԼՄ» կինոընկերության համատեղ ջանքերով: Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Մարտադաշտի հրեշտակի հայկական առաքելությունը

Ազգ, 24 նոյեմբերի, 2011թ.
ԱՐԵՎԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ԱՄՆ-ի Կարմիր խաչի հիմնադիր եւ նախագահ Կլարա Բարտոնը 115 տարի առաջ` փետրվարին, ժամանեց Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիս` 1894-96 թթ. կոտորածների զոհ դարձած հայ բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար: Կլարիսա Հարլոու Բարտոնը ծնվել է 1821 թ. դեկտեմբերի 25-ին Մասաչուսեթս նահանգի Օքսֆորդ քաղաքում: 1852 թ. Բորդենթաունում հիմնադրում է Նյու Ջերսի նահանգում անվճար կրթություն տրամադրող առաջին հաստատությունը: 1854 թ. տեղափոխվում է Վաշինգտոն եւ աշխատում Միացյալ Նահանգների ապրանքանիշների արտոնագրային գերատեսչությունում: Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

100 տարի յետոյ Թորոս Ռոսլինի 2 մանրանկարները վերադարձուեցան Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանին

Ազգ, 24 նոյեմբերի, 2011թ.

ԴԻՒԱՆ Ս. ԱԹՈՌՈՅ, Սրբոց Յակոբեանց Մ

Ցնծալի լուր, այս անգամՙ վերջին տասնամյակներին միայն տխրեցնող տեղեկությունների աղբյուր դարձած Հայկական Երուսաղեմից: Հայոց պատրիարքության գանձատուն են վերադարձել հանճարեղ Թորոս Ռոսլինի երկու գլուխգործոցները, որոնք շուրջ 100 տարի առաջ, դեռեւս մեզ անհայտ հանգամանքներում, պոկվել-գողացվել են Կեռան թագուհուՙ իր ամուսնու համար պատվիրած Ավետարանից: Վերադարձվել ենՙ որպես նվեր, այն էլՙ ազգությամբ հույն Թանասիս Մարտինոս անունով բարերարից, Լոնդոնից Ներսես (Վրեժ) քահանա Ներսեսյանի միջնորդությամբ: Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Տեսել եմ, թե ինչպես են հայերին պատշգամբներից ցած նետում

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Բաքվի ջարդերից անցել է 21 տարի
«Ազգ», 14 հունվարի, 2011թ.
Էդիտա Հարությունյանը Բաքվի ակադեմիայի միակ հայ ներկայացուցիչն էր:
Թեպետ որոշակի խտրականություն կար նրա նկատմամբ, գիտական հոդվածների տակ ուրիշի ստորագրությունն էր, սակայն մինչեւ 1988-ի դեկտեմբերը ավագ գիտաշխատողն իր հանդեպ թշնամանք ու ատելություն չէր զգում:
Ամեն ինչ սկսվեց Ալիեւի նախագահությունից: Հայերի նկատմամբ ակտիվ հետապնդումն ու զանգվածային սպանությունները սկսվեցին ղարաբաղյան հարցի բարձրացումից հետո: Հարազատները, ընկերները, որ միասին սեղան էին նստել, հաց կիսել, դարձան ոխերիմ թշնամիներ:
  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Հայերի հնագույն կապերը Երուսաղեմի հետ

ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ

Ազգ, 12 փետրվարի, 2011թ.
Ըստ Արթուր Հակոբյանի Երուսաղեմից հաղորդած լրատվության («Արմինյն միրոր սփեքթեյթր», հունվարի 8, 2011), բյուզանդացի եպիսկոպոսի ձեռամբ գրված վերջերս հայտնաբերված նամակը ամենակարեւոր փաստաթղթերից մեկը կարելի է համարել, որ հաստատում է հայերի վաղնջական կապը Երուսաղեմի հետ: Ստորեւ թարգմանաբարՙ քաղվածքներ այդ հոդվածից:

Չնայած Հայաստանն ու հայերը կապեր են ունեցել Երուսաղեմի (Պաղեստինի) հետ դեռեւս Տիգրան Մեծի օրոք, դժբախտաբար այդ փաստն ապացուցող վկայություններ կամ չեն պահպանվել, կամ էլ շատ քիչ են եւ կցկտուր:

Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

800 ՀԱԶԱՐ ՕՍՄԱՆՅԱՆ ՈՍԿԵԴՐԱՄ ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԲԱՆԿԵՐՈՒՄ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #203, 11-11-2011

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Ո՞ւմ էր պատկանում, ինչպե՞ս է ձեռք բերվել այդ հարստությունը եւ ի՞նչ միջոցներով է Էլյազիգից փոխադրվել Շվեյցարիա

Որքան էլ ժխտողականության հարցում թուրք հասարակությունը համերաշխ լինի թուրքական իշխանությունների հետ, այնուամենայնիվ, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ամեն մի դրսեւորում հավասարակշռությունից հանում է թե՛ մեկին եւ թե՛ մյուսին: Հիվանդագին երեւակայությունը դառնում է նրանց բնորոշ գիծը: Դա պատահական չէ, այլ հանցագործի հոգեբանության հետեւանք, որովհետեւ ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Քեմալ Աթաթուրքը բացառապես շրջափակված էր հայ ժողովրդի դահիճներով, իսկ ընչաքաղց թուրքական ժողովրդական զանգվածներն անմիջականորեն մասնակցել էին Հայոց ցեղասպանությանը: Մեծ եղեռնի 100-րդ տարելիցն ավելի է բորբոքում թուրքերի հիվանդագին երեւակայությունը, նրանք սկսում են ակտիվացնել հայկական դավադրության որոնումները: Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS