Tag Archives: արա սարգսյան

Արա Սարգսյան – Մաքրի գյուղ

Share via email

Երբ տասներեք տարեկան հասակում կավին ձև էի տալիս և սկսել էի քանդակել մարդկանց ու տունը լցրել էի կավից սարքած արձանիկներով, դիմաքանդակներով, խմբաքանդակներով, մայրս, տեսնելով այդ բոլորը և ամեն անգամ հավաքելով կավի մնացորդներն ու մաքրելով թրջված, լպրծուն հատակը, ասում էր. «Այ որդի, խելքդ գլուխդ ժողվե, քիչ մը չորս կողմդ նայե, մարդիկ արհեստավոր, գրագիր, բժիշկ, ինժեներ, վաճառական կդառնան ու հազիվ տուն կպահեն, դուն, ի՞նչ է, չամուռից մարդ պատրաստելով փարա պիտի վաստակես, փորդ պիտի կշտացունես, ընտանիք պիտի պահես, ապրելը շատ ծանր է, յավրում, փարա վաստակելը ավելի դժվար, քանի ուշ չէ, անցիր ուրիշ գործի մը»։
Continue reading

Արա Սարգսյան — Պոլիս. 1914—1921

Share via email

Ծանր էին համաշխարհային պատերազմի չորս տարիները։ Նրանք ինչպես մղձավանջ վարագուրել էին կյանքը մահվան արհավիրքով, սովի սպառնալիքով, աղքատությամբ։ Ցնծում էին Էնվեր փաշան ու Թալեաթը, երկիրը կառավարող նաև մյուս դահիճները։ Հասել էր հայերիս տեղահան անելու և ոչնչացնելու հարմար պահը։ Առաջին հերթին նրանք գլխատեցին պոլսահայությանը, աքսորելով նրա մտավորականներին դեպի մահ։ Նրանց մեջ էին Կոմիտասը, Զոհրապը, Դանիել Վարուժանը և գրականության, գիտության, արվեստի լուսավորության հազարավոր անխոնջ մշակներ, որոնց հանցանքը հայ լինելն էր միայն, «գյավուր» լինելը։
Continue reading

Արա Սարգսյան – Կտակը

Share via email

Խոսքն այստեղ Փանոս Թերլեմեզյանի մասին է։ Վարպետի մասին։

Մենք բոլորս նրան վարպետ էինք կանչում, բայց առավել սիրում էինք քնքշորեն ու կրճատ նրան կանչել Թերլեմեզ։ Թերլեմեզն ասաց… Թերլեմեզը գնաց նկարելու… Թերլեմեզը մասնակցեց ցուցահանդեսին… Թերլեմեզը պատմեց…։ Իսկ Թերլեմեզ` թուրքերեն նշանակում է չքրտնող։ Մարդ, որ ինչքան աշխատում է, ճգնում, ճակատին քրտինք չի երևում, ուրեմն և տոկուն մարդ է, ամուր, պինդ, առնական։ Եվ դա ճիշտ էր. Թերլեմեզն առնական էր։
Continue reading

Արա Սարգսյան – Փանոս Թերլեմեզյան

Share via email

(Ծննդյան 100-ամյակի առթիվ)

Երեսուն տարեկան հասակում միայն նրան հաջողվեց պոկվել թուրքական ոստիկանության ճանկերից, ուղևորվել Թիֆլիս, այնուհետև Պետերբուրգ` սովորելու։ Դեռ Վանում, պատանի, դպրոցում նկարում էր և ձեռք էր բերել «նկարչի» համբավ։ Թերլեմեզյանը դեռևս աշակերտական նստարանից երազում էր նկարիչ դառնալ, նկարել շրջապատի մարդյկանց, հայրենի բնությունը, ազատ լինելով բոլոր տեսակի կաշկանդումներից, լինել ինքնուրույն։

Continue reading