Tag Archives: արցախ

Սերգեյ Գորոդեցկին և Ղարաբաղը

«Արցախ», մարտ-ապրիլ, 1990թ., թիվ 2

Ռուս բանաստեղծներից ու գրողներից շատերն են կենդանի հետաքրքրություն ցուցաբերել հայ մշակույթի պատմության, նրա ականավոր գործիչների նկատմամբ։ Հիշենք Պուշկինին ու Լերմոնտովին, Տուրգենևին ու Դերժավինին, Գերցենին ու Օգարևին, Եսենինին ու Ֆադեևին։ Նրանք բազմիցս իրենց երկերում անդրադարձել են հայկական, այդ թվում նաև՝ ղարաբաղյան թեմային։ Իրենց ստեղծագործություններում այս գրողները հայ իրականության մասին խորաթափանց տողեր, ամբողջ գրքեր ու հետազոտություններ են նվիրել։ Եվ այդ բոլորը նրանք արել են ազնիվ մղումներով։ Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

ԽԱԴԱՎԱՆՔ

ԽԱԴԱՎԱՆՔ, Խաթրավանք, ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղից արևմուտք, անտառապատ լեռան լանջին: Կոչվել է Թադեոս առաքյալի 70 աշակերտներից Խադի անունով, որը, ս. Եղիշեի հետ, Արցախում քրիստոնեության առաջին տարածողն էր: Խադավանքը հիմնադրվել է վաղ միջնադարում, XII դ. եղել Ծարի իշխանության հոգևոր կենտրոնը և տոհմական տապանատունը: Մեծապես տուժել է 1139-ի երկրաշարժից և սելջուկյան թուրքերի 1143-ի ասպատակությունից, որոնք, Չոլի զորապետի գլխավորությամբ, ապստամբած արցախցիներից վրեժխնդիր եղան` վանքերն ավերելով ու սրբությունները գերեվարելով:

Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

ԻՍՐԱՅԵԼ

ԻՍՐԱՅԵԼ (ծ. և մ. թթ. անհտ), VII դարում Արցախի Մեծ Կուենք գավառի եպիսկոպոս: Ամրապնդել է Հայաստանի և Աղվանքի նվիրապետությունների կապը: Աղվանից կաթողիկոս Եղիազարի (682–689) նախաձեռնությամբ, որպես Հայոց իշխան Գրիգոր Մամիկոնյանի (661–685), Հայոց կաթողիկոս Սահակ Գ Ձորոփորեցու (671–703) և Գարդմանի Վարազ-Տրդատ իշխանի բանագնաց, խաղաղության այցով 680-ական թթ. եղել է Հոնաց և Խազարաց աշխարհներում, հաջող բանակցություններից հետո զբաղվել քարոզչությամբ և քրիստոնյա դարձրել հոների ու խազարների զգալի մասին: Նրանց մեծ իշխանները Հայոց և Աղվանից կաթողիկոսներին խնդրել են իր ենց հոգևոր առաջնորդ կարգել Իսրայելին:

Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

ՈՒՏԻ ԱՌԱՆՁՆԱԿ

ՈՒՏԻ ԱՌԱՆՁՆԱԿ. Ուտի Առանձնական, Ուտռուստակ, գավառ Մեծ Հայքի Ուտիք նահանգում, Տրտու (Թարթառ) գետի ավազանում։ Ընդգրկել է Արցախ նահանգից մինչև Կուր գետն ընկած ընդարձակ հարթավայրը (համապատասխանում է Ադրբեջանի Բարդայի շրջանի տարածքին)։ Ուտի Առանձնակում 461-ին հիմնված Պարտավ քաղաքը Սասանյան Պարսկաստանի տիրապետության ժամանակ (V–VII դդ.) եղել է Աղվանից մարզպանության կենտրոնը, իսկ արաբական տիրապետության հաստատումից (VIII դ.) հետո՝ Արմինիա կուսակալության երկրորդ կենտրոնը։ 562-ից այն դարձել է նորաստեղծ Աղվանից կաթողիկոսության աթոռանիստը (IX դ. սկզբից փոխադրվել է Բերդակուր)։ Ուտի Առանձնակի միջնադարյան բնակավայրերից հիշատակվում է Կաղանկատույք գյուղը, ուր ծնվել է հայ պատմագիր Մովսես Կաղանկատվացին։

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

ԱՂՎԱՆԻՑ ՄԱՐԶՊԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՂՎԱՆԻՑ ՄԱՐԶՊԱՆՈՒԹՅՈՒՆ, Սասանյան Իրանի կուսակալություն կամ փոխարքայություն։ Արևելյան Հայաստանում հայ Արշակունյաց թագավորության վերացումից հետո, 387-ին, Սասանյանները Արցախ և Ուտիք նահանգները միացրին Աղվանքին՝ հիմնելով առանձին մարզպանություն, որը գոյություն ունեցավ մինչև արաբական տիրապետությունը։ Աղվանից մարզպանությունը աշխարհագրական-տերիտորիալ հասկացություն էր, խառը էթնիկական կազմով։ Հայ նախարարական ավագանին, հենվելով տեղացի ստվար հայության վրա, տնօրինում էր երկրի ներքին կյանքը։ Մինչև 462-ը մարզպանի աթոռանիստն էր Կապաղակ քաղաքը։

Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Հնամենի բերդի գաղտնիքները

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #148, 25-08-2011

Քաշաթաղի այսօրվա շրջանը, որն իր մեջ է առել պատմական Մեծ Հայքի Սյունիք եւ Արցախ նահանգների մի քանի գավառներ, հարուստ է պատմամշակութային հուշարձաններով: Արդեն հայտնի բազում հուշարձաններին օրեցօր ավելանում են նորերը: Ընդհանրապես հուշարձանների մեծ մասը գտնվում է հյուսիսային թեւում` նախկին Աղահեջք (հետագայում` Քաշաթաղ, Խոժոռաբերդ), Վայկունիք գավառներում: Իսկ հարավում պատմական հուշարձանները հիմնականում սփռված են Որոտան գետի ավազանում` Քաշունիք գավառում: Ըստ 7-րդ դարի «Աշխարհացույց»-ի տվյալների` Մեծ Հայքի Սյունիք նահանգի 12 գավառներից մեկը Բաղքն էր: Միջնադարում գավառը բաժանվում է արեւելյան ու արեւմտյան մասերի եւ հանդես գալիս նոր անուններով: Արեւելյանը կոչվում է Քաշունիք, իսկ արեւմտյանը` Աճեն կամ Աճան: 13-րդ դարից Քաշունիքը կոչվել է նաեւ Բարկուշատ:

Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

ԱՂՎԱՆԻՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅՈՒՆ

ԱՂՎԱՆԻՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅՈՒՆ, Աղվանից քահանայապետություն , եպիսկոպոսապետություն , հայրապետություն, Աղվանից եկեղեցու հոգևոր և եկեղեցավարչական գերագույն կենտրոնական իշխանությունը: Կազմավորվել է VI դ. 2-րդ կեսին: Ընդգրկել է բուն Աղվանքի և Մեծ Հայքի Ուտիք ու Արցախ նահանգների թեմերը, ընդունել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու գահերեցությունը: Կառուցվածքով հար և նման էր Հայ, Վրաց, Ասորվոց և Արևելյան մյուս եկեղեցիների կաթողիկոսություններին: Գլխավորել է կաթողիկոսը (կոչվել է նաև քահանայապետ, արքեպիսկոպոս, եպիսկոպոսապետ, հայրապետ, հովվապետ), որն ընտրվել է եկեղեցական բարձրագույն ժողովում` թեմերի առաջնորդների ու հրավիրված բարձրաստիճան աշխարհականների կողմից և ձեռնադրվել Ամենայն հայոց հայրապետից:

Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

ԳԱՆՁԱՍԱՐԻ ՎԱՆՔ

ԳԱՆՁԱՍԱՐԻ ՎԱՆՔ, ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վանք գյուղի դիմացի համանուն լեռան վրա: Հիմնադրվել է մինչև X դ.: Հայոց Անանիա Ա Մոկացի կաթողիկոսի` քաղկեդոնականության դեմ պայքարելու համար 949-ին Խաչենում հրավիրած ժողովին մասնակցել է Գանձասարի վանքի վանական Սարգիսը: Սելջուկների դեմ պատերազմում զոհված Խաչենի Գրիգոր իշխանի աճյունը 1140-ին բերել և թաղել են Գանձասարի վանքում, որը, ըստ XII–XIII դդ. մատենագիր, օրենսդիր Մխիթար Գոշի վկայության, նրա նախնիների տապանատունն էր:

Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Արձանագրություն

Հրանտ Աբրահամյան, Արցախյան գոյամարտ, Երևան, 1991թ.

[135]

1920 թ. ապրիլի 18-ին Ներքին Թաղավարդ գյուղում տեղի ունեցավ Դիզակի և Վարանդայի հայ բնակչության ներկայացուցիչների ժողով, նախագահ՝ Արշավիր Քամալյան, փոխ. նախագահ՝ Նիկոլայ Իսախանյան, քարտուղարներ՝ Արամ Մուսայելյան և Աբրամ Կիսիբեկյան։ Ժողովի սկզբում Արսեն Հովհաննիսյանը մանրամասն տեղեկություններ է հաղորդում Ղարաբաղում տիրող ընդհանուր վիճակի մասին։ Ժողովն այնուհետև անցնում է օրակարգի հարցերի քննարկմանը։

Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Հայաստանի Հանրապետության մինիստր-նախագահ և արտաքին գործերի մինիստր Ալ. Խատիսյանի Փարիզի հաշտության կոնֆերանսին ուղարկած բողոքը 1919 թ. օգոստոսի 22-ին արցախահայության 7-րդ համագումարի և Ադրրեջանի միջև կնքված ժամանակավոր համաձայնության վերաբերյալ1

Հրանտ Աբրահամյան, Արցախյան գոյամարտ, Երևան, 1991թ.

[132]

Օգոստոս, 1919

Պարոն նախագահ.
Արցախի վերջին համագումարի կողմից օգոստոսի 28-ին հրատարակված համաձայնության առթիվ, որի հիման վրա համագումարը ժամանակավորապես ճանաչում է Ադրբեջանի կառավարության տիրապետությունը Արցախի վրա, Հայաստանի Հանրապետության կառավարությունը իրեն թույլ է տալիս հաշտության վեհաժողովին բողոք ներկայացնել հետևյալի մասին։

Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS