ԲԵՐԿՐԻԻ Ս. ՍՏԵՓԱՆՈՍ ՎԱՆՔ, Տեր Հուսկանորդու վանք, Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Առբերանի (Տարբերունի) գավառում, Արգելանի Ս. Աստվածածին վանքի մոտ: Վերջինիս հետ ընդհանուր միաբանություն է ունեցել: Հիմնվել է XIII դ., Տեր Հուսկանորդի ս. Ստեփանոսի գերեզմանի վրա (մ. 1251-ին): Եղել է նշանավոր սրբավայր և ուխտատեղի: Վանքի` այսօր կանգուն Ս. Ստեփանոս եկեղեցին մեկ զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է, որին հս-ից կից է ս. Ստեփանոսի թաղածածկ դամբարանը: Մոտակա ժայռերին փորագրված են XV դ. խաչքարեր:
Քրիստոնյան Հայաստան հանրագիտարան


