«Գարուն», 1985թ., թիվ 11
ԱՐՔԱԿԱՂՆԻ
Հայկական Կիլիկիայում, Վահկայի ու Սսի միջև, մի վանք է եղել, որ կաղնիներով շրջապատված լինելու համար կոչվել է Արքակաղնի: Այստեղ է թաղվել Լևոն Մեծագործ թագավորի հայր Ստեփանեն: Հայոց հները հավատում էին, թե կաղնու տերևները օգնում են, որ մարդու ձայնի արձագանքը երկար մնա օդում: Դրա համար էլ այս վանքում երաժշտություն էին ուսուցանում և Արքակաղնին հռչակված էր նաև որպես հայկական երաժշտանոց: Այս վանքում է ուսումն առել մեծ առակագիր Վարդան Այգեկցին:
Continue reading



