«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #206, 20-11-2012
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
Գուժ Մանուկյան: Ծնվել է արվեստագետների ընտանիքում: Հայրըՙ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դրամատուրգ Ալեքսանդր Արաքսմանյան, մայրըՙ ՀՀ վաստակավոր արտիստ, ԵՊՀԹ-ի դերասանուհի: Դեռ փոքրուց ներծծվել է մշակույթով, բայց երբեք չի պատկերացրել, որ մի օր դերասան կդառնա: Անգամ երբ դպրոցական տարիներին նրան դասընկերները դերասան էին կոչում սլացիկ հասակի եւ գեղեցիկ արտաքինի համար, ինչ-որ տեղ վիրավորվում էր. «Ես դրա մեջ վարկաբեկիչ բան էի տեսնում եւ շատ նեղվում էի», պատմում է «Ազգին» ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, «Մովսես Խորենացի» շքանշանի ասպետ Գուժ Մանուկյանը : Continue reading


