Tag Archives: թուրքիա

Արա Սարգսյան – Մաքրի գյուղ

Երբ տասներեք տարեկան հասակում կավին ձև էի տալիս և սկսել էի քանդակել մարդկանց ու տունը լցրել էի կավից սարքած արձանիկներով, դիմաքանդակներով, խմբաքանդակներով, մայրս, տեսնելով այդ բոլորը և ամեն անգամ հավաքելով կավի մնացորդներն ու մաքրելով թրջված, լպրծուն հատակը, ասում էր. «Այ որդի, խելքդ գլուխդ ժողվե, քիչ մը չորս կողմդ նայե, մարդիկ արհեստավոր, գրագիր, բժիշկ, ինժեներ, վաճառական կդառնան ու հազիվ տուն կպահեն, դուն, ի՞նչ է, չամուռից մարդ պատրաստելով փարա պիտի վաստակես, փորդ պիտի կշտացունես, ընտանիք պիտի պահես, ապրելը շատ ծանր է, յավրում, փարա վաստակելը ավելի դժվար, քանի ուշ չէ, անցիր ուրիշ գործի մը»։
Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Ողբերգության պահին

ՀՐԱՉԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ
«Գարուն», թիվ 4, 1989

Հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջերից մեկը Հայաստանի դեմ Թուրքիայի զավթողական պատերազմն էր 1920թ. սեպտեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը ընկած ժամանակաշրջանում։
Դա այն ժամանակն էր, երբ Կոմինտերնի II կոնգրեսը (1920թ. մայիս), հաշվի առնելով Գերմանիայում (1918 թ.) և Հունգարիայում (1919թ.) ծագած հեղափոխականների փորձը, դրանց պարտությունից արված դասերը և քննարկելով համաշխարհային պրոլետարական հեղափոխության զարգացման հեռանկարները, եկել էր այն եզրակացության, որ տվյալ էտապում հակաիմպերիալիստական պայքարը և համաշխարհային հեղափոխությունը բորբոքող գլխավոր ուժը եվրոպական գաղութարարների դեմ Արևելքի, հատկապես մուսուլմանական ժողովուրդների, ազատագրական կռիվն է։ Իսկ ողջ Արևելքի հակաիմպերիալիստական պայքարի ղեկավար ուժ համարվեց քեմալական Թուրքիան։
Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Արմին Թ. Վեգներ – Հարձակում կանանց բաղնիքի վրա

(«Գարուն», 1986, թիվ 10)

Գերմանացի գրող Արմին Թեոփիլ Վեգները ծնվել է 1886 թ, Վուպերթալ–Էլբերֆելդում։ Նա մեծանում էր մի միջավայրում, որն ատելի էր իրեն։ Առաջին ծանոթությունը հայերի հետ տեղի է ունենում ինը տարեկան հասակում, երբ թերթում պատահաբար կարդում է այն սարսափելի կոտորածի լուրը, որը նախաձեռնել էր թուրքական սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը՝ Փոքր Ասիայում։ Տառապյալ ժողովրդի սարսափելի ճակատագիրը զայրույթ է առաջացնում պրուսացի դպրոցականի հոգում։
Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

800 ՀԱԶԱՐ ՕՍՄԱՆՅԱՆ ՈՍԿԵԴՐԱՄ ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԲԱՆԿԵՐՈՒՄ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #203, 11-11-2011

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Ո՞ւմ էր պատկանում, ինչպե՞ս է ձեռք բերվել այդ հարստությունը եւ ի՞նչ միջոցներով է Էլյազիգից փոխադրվել Շվեյցարիա

Որքան էլ ժխտողականության հարցում թուրք հասարակությունը համերաշխ լինի թուրքական իշխանությունների հետ, այնուամենայնիվ, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ամեն մի դրսեւորում հավասարակշռությունից հանում է թե՛ մեկին եւ թե՛ մյուսին: Հիվանդագին երեւակայությունը դառնում է նրանց բնորոշ գիծը: Դա պատահական չէ, այլ հանցագործի հոգեբանության հետեւանք, որովհետեւ ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Քեմալ Աթաթուրքը բացառապես շրջափակված էր հայ ժողովրդի դահիճներով, իսկ ընչաքաղց թուրքական ժողովրդական զանգվածներն անմիջականորեն մասնակցել էին Հայոց ցեղասպանությանը: Մեծ եղեռնի 100-րդ տարելիցն ավելի է բորբոքում թուրքերի հիվանդագին երեւակայությունը, նրանք սկսում են ակտիվացնել հայկական դավադրության որոնումները: Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Թուրքիան խմբագրում եւ զտում է օսմանյան արխիվները

Ազգ, 14 սեպտեմբերի, 2011թ.

WikiLeaks-յան այս բացահայտումը նորություն չէր հայերիս համար, սակայն եւս մեկ անգամ ապացուցեց միջազգային հանրությանը` հատկապես Հայոց ցեղասպանության մասին ոչ իրազեկ հատվածին, որ թուրքական պետությունը փաստորեն նորովի է գրում սեփական պատմությունը: Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը երեկ «Հենարան» մամուլի ակումբում, անդրադառնալով «մոգական կայքէջի» այս բացահայտումներին, դրանք բաժանեց երկու բլոկի. հայտնի թուրք պատմաբան Հալիլ Բեքթայի վկայությունները, որ օսմանյան արխիվները ոչնչացվում են դեռեւս 1919-ից եւ վարչապետ Օզալի կառավարման ժամանակահատվածը, երբ օսմանյան արխիվները, նորովի խմբագրվելով ու զտվելով, հասցվեցին այսօրվա տեսքին:

Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Բեռլինի պայմանագիրը

{105}

Թարգմանություն ռուսերենից
1/13 հուլիսի, 1878թ.

Հանուն ամենազոր աստծու։ Ամենայն ռուսաց Նորին մեծություն Կայսրը, գերմանական Նորին մեծություն Կայսր պրուսական թագավորը, ավստրիական Նորին մեծություն բոհեմյան և այլն Կայսրը և Հունգարիայի առաքելական թագավորը, ֆրանսիական հանրապետության պրեզիդենտը, Մեծ Բրիտանիայի և Ւռլանդիայի միացյալ թագավորության Նորին մեծություն թագուհի Հնդկաատանի կայսրուհին, Իտալիայի Նորին մեծություն թագավորը և օսմանների Նորին մեծություն Կայսրը ցանկանալով եվրոպական կարգի իմաստով, 1856 թվականի մարտի 31-ի Փարիզի պայմանագրի որոշումների համաձայն լուծել այն հարցերը, որոնք Արևելքում հարուցել են վերջին տարիների իրադարձությունները և պատերազմը, որն ավարտվեց Սան-Ստեֆանոյի նախնական պայմանագրով, միաբանորեն հանգեցին այն կարծիքին, որ կոնգրեսի գումարումը կլինի լավագույն եղանակը նրանց համաձայնությունը դյուրացնելու համար։

Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Սան-Ստեֆանոյի նախնական հաշտության պայմանագիրը

{83}

Թարգմանություն ռուսերենից
19 փետրվարի (3 մարտի) 1878 թ.

Նորին մեծություն Ամենայն ռուսաց կայսրը և օսմանների նորին մեծություն կայսրը, դրդված իրենց պետություններին և իրենց ժողովուրդներին խաղաղության բարերարությունները վերադարձնելու և ապահովելու ցանկությամբ, ինչպես նաև կանխելու համար ամեն տեսակ նոր բարդություն, որը կարող է սպառնալ այդ խաղաղությանը, նախնական հաշտության պայմանագիր մշակելու, կնքելու և ստորագրելու համար որպես իրենց լիազորներ նշանակեցին`

Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Պաշտպանողական դաշնակցություն Անգլիայի և Թուրքիայի միջև

{104}

Կ. Պոլիս,
4 հունիսի 1878 թ.

Նորին կայսերական մեծություն սուլթանը և Նորին մեծություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Միացյալ թագավորության թագուհին և Հնդկաստանի կայսրուհին, փոխադարձաբար ցանկություն ունենալով ընդլայնելու և հաստատելու բարեկամության այն կապերը, որոնք բարեբախտաբար գոյություն ունեն երկու կայսրությունների միջև, որոշեցին կազմել պաշտպանողական դաշնակցության մի դաշնագիր, որ նպատակ ունի ապահովելու ապագայում Նորին մեծություն սուլթանի հողերը Ասիայում։

Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Համաձայնագիր Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի միջև Սան-Ստեֆանոյի պայմանագիրը փոփոխելու մասին

{99}

Թարգմանություն ռուսերենից
Լոնդոն, 18/30 մայիսի, 1878 թ.

I
Հուշագիր 1
առ 18/30 մայիսի 1878 թ.

Նորին մեծություն Ամենայն Ռուսաց կայսրը տեղեկանալով այն փոփոխությունների մասին, որոնք բրիտանական Նորին մեծության կառավարությունն առաջարկում է մտցնել Սան-Ստեֆանոյի նախնական պայմանագրի մեջ, նպատակ ունենալով այն դարձնել ընդունելի անգլիական կառավարության համար, գտավ, որ դրանցից մի քանիսը չեն հակասում պատերազմի գլխավոր նպատակին, այն է՝ Բալկանյան թերակղզու քրիստոնյա բնակչությանը ապահովելը երաշխիքով, որ այդ բնակչությունը կունենա հաստատուն իրավակարգ և լավ կառավարություն։

Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

ՌՍՖՍՀ Արտաքին գործերի ժողովրդական կոմիսարի նոտան Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության արտաքին գործերի ժողովրդական կոմիսարի պաշտոնակատար Ահմեդ Մուխթարին

{483}
Թարգմանություն ռուսերենից
13 հունվարի, 1921թ.
Ռուսական կառավարությունը երջանիկ կլինի դիմավորել և անմիջականորեն Մոսկվայում ողջունել Ձեր պատվիրակությանը, Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS