Tag Archives: լեռնային ղարաբաղ

Կեղծիքը ժողովուրդների բարեկամության թշնամին է

«Երեկոյան Երևան», 6 հոկտեմբերի, 1988թ.

Աշխատավորների ինտերնացիոնալ դաստիարակությունը մարքս-լենինյան գաղափարախոսության և սովետական հասարակարգի գլխավոր խնդիրներից մեկն է: Պատահական չէ, որ կոմունիստական կուսակցությունը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում այդ խնդիրը։ Սակայն ժողովուրդների իսկական բարեկամություն կարող է ստեղծվել ոչ թե բազմիցս ծամծմված ընդհանուր լոզունգներով, այլ անկեղծ ու ճշմարիտ հարաբերություններ հաստատելով, փոխադարձ ու իրական հարգանք սերմանելով ամեն մի ազգի մշակութային և պատմական արժեքների նկատմամբ, այդ արժեքների ճիշտ գնահատմամբ։ Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Սերգեյ Գորոդեցկին և Ղարաբաղը

«Արցախ», մարտ-ապրիլ, 1990թ., թիվ 2

Ռուս բանաստեղծներից ու գրողներից շատերն են կենդանի հետաքրքրություն ցուցաբերել հայ մշակույթի պատմության, նրա ականավոր գործիչների նկատմամբ։ Հիշենք Պուշկինին ու Լերմոնտովին, Տուրգենևին ու Դերժավինին, Գերցենին ու Օգարևին, Եսենինին ու Ֆադեևին։ Նրանք բազմիցս իրենց երկերում անդրադարձել են հայկական, այդ թվում նաև՝ ղարաբաղյան թեմային։ Իրենց ստեղծագործություններում այս գրողները հայ իրականության մասին խորաթափանց տողեր, ամբողջ գրքեր ու հետազոտություններ են նվիրել։ Եվ այդ բոլորը նրանք արել են ազնիվ մղումներով։ Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Պայմանագիր Ռուսաստանի և Թուրքիայի միջև. Մոսկվա, 16 մարտի, 1921թ.

«Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1818-1923)», պրոֆ. Ջ. Ս. Կիրակոսյանի խմբագրությամբ, Երևան, 1972թ.

Թարգմանություն Ռուսերենից
Մոսկվա, 16 մարտի, 1921 թ.

Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության կառավարությունը և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը, բաժանելով ազգերի եղբայրության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքները, նշելով իրենց միջև գոյություն ունեցող համերաշխությունը իմպերիալիզմի դեմ մղվող պայքարում, ինչպես նաև այն իրողությունը, որ երկու ժոդովուրդներից մեկի համար ստեղծված ամեն տեսակ դժվարությունները վատթարացնում են մյուսի դրությունը, և ամբողջովին խանդավառված միմյանց միջև մշտական սրտագին փոխհարաբերություններ և երկու կողմերի փոխադարձ շահերի վրա հիմնված անխզելի բարեկամություն հաստատելու ցանկությամբ, որոշեցին կնքել բարեկամության և եղբայրության պայմանագիր և դրա համար որպես իրենց լիազորներ նշանակեցին՝ Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Բագրատ Ուլուբաբյան – Խաչքար

Տարբեր ազգեր հանուր մարդկությանը նվիրել են բառեր, որոնք չեն թարգմանվում, քանի որ հասկանալի են ինքնին, ներկայացնում են իրենց տեր ազգերի կենսագրության այս կամ այն դրվագը, ստեղծած նյութական կամ հոգևոր մշակույթի անկրկնելի որևէ արժեքը։ Հայ ժողովրդի կողմից քաղաքակիրթ աշխարհին անցած այդօրինակ բառերից է խաչքարը` քարի մշակման արվեստի մի զարմանահրաշ բնագավառ, որը հին ու միջնադարյան իրականության մեջ տարածված է եղել բացառապես պատմական Հայաստանի տարածքում և բոլոր այն վայրերում, ուր ոտք է դրել ու իր օջախի ծուխն է երկինք հանել հայ մարդը։
Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Շահեն Մկրտչյան – Հին քարե դարի բնակավայր Լեռնային Ղարաբաղում

(«Գարուն», 1972, թիվ 5)

Անդրկովկասի ամենամեծ քարանձավը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Ազոխ և Դրախտիկ գյուղերի արանքում։ Ճիշտ է, Ազոխ կոչվող այդ քարանձավի մասին հիշատակել են հին պատմիչները, բայց նրա գաղտնիքները դարեր շարունակ անհայտ էին մնում։ Եղիշեի պատմությունից իմանում ենք, որ Վարդանանց պատերազմի ժամանակ այստեղ պատսպարվել են «հայ տիկնայք ու երեխաներ»։
Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

ԹԱՂՈԻՏ

ԹԱՂՈԻՏ, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Հադրութի շրջանում, շրջկենտրոնից 15 կմ հարավ-արեմուտք։ Ունի ութամյա դպրոց, գրադարան, ակումբ, բուժկայան։

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Ողբերգության պահին

ՀՐԱՉԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ
«Գարուն», թիվ 4, 1989

Հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջերից մեկը Հայաստանի դեմ Թուրքիայի զավթողական պատերազմն էր 1920թ. սեպտեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը ընկած ժամանակաշրջանում։
Դա այն ժամանակն էր, երբ Կոմինտերնի II կոնգրեսը (1920թ. մայիս), հաշվի առնելով Գերմանիայում (1918 թ.) և Հունգարիայում (1919թ.) ծագած հեղափոխականների փորձը, դրանց պարտությունից արված դասերը և քննարկելով համաշխարհային պրոլետարական հեղափոխության զարգացման հեռանկարները, եկել էր այն եզրակացության, որ տվյալ էտապում հակաիմպերիալիստական պայքարը և համաշխարհային հեղափոխությունը բորբոքող գլխավոր ուժը եվրոպական գաղութարարների դեմ Արևելքի, հատկապես մուսուլմանական ժողովուրդների, ազատագրական կռիվն է։ Իսկ ողջ Արևելքի հակաիմպերիալիստական պայքարի ղեկավար ուժ համարվեց քեմալական Թուրքիան։
Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Անտոն Քոչինյան – Ղարաբաղի հարցը. 60-ական թվականներ

Անդրկովկասում խորհրդային իշխանության հաստատման օրից սուր բնույթ են ստանում հանրապետությունների միջև տարածքային և սահմանային հարցերը։ Հայտնի է, որ Ռուսաստանն ի սկզբանե միանգամայն անտարբեր վերաբերմունք է հանդես բերել ազգային սահմանների որոշման հարցերին։ Հայաստանի դեպքում, կարելի է ասել` անարդար վերաբերմունք։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո էլ, չնայած պայծառ հույսերին, հայ-ադրբեջանական սահմանային հարցում, չգիտես ինչու, նախաձեռնությանը տրվում է Ադրբեջանի ղեկավարությանը։
Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

ՇՈՒՇԻՆ` ՊԱՏՄԱԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #197, 03-11-2011

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Շուշիի պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն Աշոտ Հարությունյանը պատմեց, որ Շուշիի այցեքարտը հանդիսացող թանգարանն 1992 թվականից, Շուշիի ազատագրումից անմիջապես հետո արդեն գոյություն ունի: Շենքի պատմությունը հետաքրքրական է` տասներորդ դարում եղել է հոսպիտալ, անգլիացիներն են սարքել. Հադրութի շրջանում ոսկու հանք է եղել, բանվորներին բուժել են այս հոսպիտալում: Հետոՙ խորհրդային տարիներին շենքը դարձել էր ծննդատուն: 1973-75 թվականներին այստեղ արեւելյան գորգերի թանգարան էր: Երբ 1992 թվականին այս շենքում բացվեց երկրագիտական թանգարանը, մի հարյուր հիսուն ցուցանմուշ ուներ, մի տարի հասարակական հիմունքներով է աշխատել: Հարությունյանը 1996 թվականին է նշանակվել տնօրեն եւ հպարտությամբ նշում է, որ 5000 ցուցանմուշ ունի այսօր թանգարանը, որոնք Շուշիի անցյալի եւ ներկայի պատմությունն են ամփոփում: Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Հնամենի բերդի գաղտնիքները

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #148, 25-08-2011

Քաշաթաղի այսօրվա շրջանը, որն իր մեջ է առել պատմական Մեծ Հայքի Սյունիք եւ Արցախ նահանգների մի քանի գավառներ, հարուստ է պատմամշակութային հուշարձաններով: Արդեն հայտնի բազում հուշարձաններին օրեցօր ավելանում են նորերը: Ընդհանրապես հուշարձանների մեծ մասը գտնվում է հյուսիսային թեւում` նախկին Աղահեջք (հետագայում` Քաշաթաղ, Խոժոռաբերդ), Վայկունիք գավառներում: Իսկ հարավում պատմական հուշարձանները հիմնականում սփռված են Որոտան գետի ավազանում` Քաշունիք գավառում: Ըստ 7-րդ դարի «Աշխարհացույց»-ի տվյալների` Մեծ Հայքի Սյունիք նահանգի 12 գավառներից մեկը Բաղքն էր: Միջնադարում գավառը բաժանվում է արեւելյան ու արեւմտյան մասերի եւ հանդես գալիս նոր անուններով: Արեւելյանը կոչվում է Քաշունիք, իսկ արեւմտյանը` Աճեն կամ Աճան: 13-րդ դարից Քաշունիքը կոչվել է նաեւ Բարկուշատ:

Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS