Tag Archives: կոմիտաս

Արա Սարգսյան — Պոլիս. 1914—1921

Share via email

Ծանր էին համաշխարհային պատերազմի չորս տարիները։ Նրանք ինչպես մղձավանջ վարագուրել էին կյանքը մահվան արհավիրքով, սովի սպառնալիքով, աղքատությամբ։ Ցնծում էին Էնվեր փաշան ու Թալեաթը, երկիրը կառավարող նաև մյուս դահիճները։ Հասել էր հայերիս տեղահան անելու և ոչնչացնելու հարմար պահը։ Առաջին հերթին նրանք գլխատեցին պոլսահայությանը, աքսորելով նրա մտավորականներին դեպի մահ։ Նրանց մեջ էին Կոմիտասը, Զոհրապը, Դանիել Վարուժանը և գրականության, գիտության, արվեստի լուսավորության հազարավոր անխոնջ մշակներ, որոնց հանցանքը հայ լինելն էր միայն, «գյավուր» լինելը։
Continue reading

Արա Սարգսյան – Կտակը

Share via email

Խոսքն այստեղ Փանոս Թերլեմեզյանի մասին է։ Վարպետի մասին։

Մենք բոլորս նրան վարպետ էինք կանչում, բայց առավել սիրում էինք քնքշորեն ու կրճատ նրան կանչել Թերլեմեզ։ Թերլեմեզն ասաց… Թերլեմեզը գնաց նկարելու… Թերլեմեզը մասնակցեց ցուցահանդեսին… Թերլեմեզը պատմեց…։ Իսկ Թերլեմեզ` թուրքերեն նշանակում է չքրտնող։ Մարդ, որ ինչքան աշխատում է, ճգնում, ճակատին քրտինք չի երևում, ուրեմն և տոկուն մարդ է, ամուր, պինդ, առնական։ Եվ դա ճիշտ էր. Թերլեմեզն առնական էր։
Continue reading

Մարտիրոս Սարյան. Նկարիչը, հայրենասերը, մարդը

Share via email

(«Գարուն», 1972թ., թիվ 5)
1972 թվականի մայիսի 5-ին վախճանվեց Մարտիրոս Սարյանը

Դժվար է հաշտվել այն մտքի հետ, որ Դուք՝ հանճարեղ նկարների հեղինակ մեր սիրելի վարպետ, այլևս չկաք։ Ուղիղ մեկ ամիս առաջ Դուք շարունակում էիք մեզ զարմացնել մեկը մյուսի ետևից ծնվող, երբեմն խռովահույզ, երբեմն վեհաշունչ Ձեր գծանկարներով։ Այս վերջին գործերը շատ էին հիշեցնում Ձեր յոթանասուն տարի առաջ ստեղծածները։ Յոթանասուն տարի շարունակ Դուք նկարում էիք և հաստատում «Սարյանականի» ճշմարտությունը։ Դուք բնականի, ինքնաբուխի կողմնակիցն էիք, ճիգ չէիք գործադրում, կյանքը տեսություն չէր Ձեզ համար, կյանքը անսպառ աղբյուր էր ստեղծագործելու, և Դուք հաստատեցիք նրա անսպառությունը։
Continue reading

ԹԱՇՃՅԱՆ Նիկողայոս

Share via email

ԹԱՇՃՅԱՆ Նիկողայոս (1841, Կ. Պոլիս – 9.9.1885, Կ. Պոլիս), երաժշտագետ, կոմպոզիտոր, մանկավարժ: Սովորել է Խասգյուղի Ներսեսյան վարժարանում, աշակերտել Գ. Երանյանին, ուսումնասիրել հայկական և եվրոպական երաժշտության տեսությունը: Հեղինակել է հայրենասիրական երգեր, որոնցից մի քանիսը երգչախմբի համար բազմաձայնել են Կոմիտասը և Մ. Եկմալյանը: 1879-ից եղել է Կ. Պոլսի Մայր եկեղեցու երաժշտապետը: Պոլսահայ մամուլում հանդես է եկել տեսական հոդվածներով: Թաշճյանի մեծագույն ծառայությունը հայկական հոգևոր երգերի վերաձայնագրությունն է: Խազերի բանալին կորելուց հետո XIX դ. շարականները և մյուս երգերը վերաձայնագրելու բազմաթիվ ձեռնարկումներից միայն Ե. Տնտեսյանի և Թաշճյանի փորձերը հասցրին արդյունքի (երկուսն էլ` Հ. Լիմոնճյանի նոտագրությամբ):

Continue reading

ԿՈՄԻՏԱՍ

Share via email

ԿՈՄԻՏԱՍ, Կոմիտաս վարդապետ [Սողոմոնյան Սողոմոն Գևորգի, 26.9(8.10).1869, Քյոթահիա (Կուտինա, Թուրքիա) – 22.10.1935, Փարիզ, թաղված է Երևանի Կոմիտասի անվ. զբոսայգու պանթեոնում], կոմպոզիտոր, երաժշտագետ, երգիչ և խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր: 1881-ին Քյոթահիայի առաջնորդական փոխանորդ Գևորգ վրդ. Դերձակյանը որբացած պատանուն բերել է Էջմիածին և ուսման տվել Գևորգյան ճեմարանում, որտեղ գեղեցիկ ձայնի և երաժշտական ցայտուն ունակությունների համար հատուկ ուշադրություն է դարձվել նրա երաժշտական դաստիարակությանը:

Continue reading

Արա Սարգսյան – Փանոս Թերլեմեզյան

Share via email

(Ծննդյան 100-ամյակի առթիվ)

Երեսուն տարեկան հասակում միայն նրան հաջողվեց պոկվել թուրքական ոստիկանության ճանկերից, ուղևորվել Թիֆլիս, այնուհետև Պետերբուրգ` սովորելու։ Դեռ Վանում, պատանի, դպրոցում նկարում էր և ձեռք էր բերել «նկարչի» համբավ։ Թերլեմեզյանը դեռևս աշակերտական նստարանից երազում էր նկարիչ դառնալ, նկարել շրջապատի մարդյկանց, հայրենի բնությունը, ազատ լինելով բոլոր տեսակի կաշկանդումներից, լինել ինքնուրույն։

Continue reading