Աղբյուր` Հայ ժողովրդի պատմություն, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, հատոր II, Երևան, 1984թ.: Նյութը ներկայացվում է որոշ կրճատումներով:
Հայաստանի նոր բաժանման ժամանակ նրա արևմտյան մասում իշխում էր բյուզանդական կարգը, իսկ նոր նվաճվածում՝ նախարարականը։ Կայսրությունը ձգտում էր Հայաստանի նոր նվաճած ընդարձակ հատվածում ևս իրականացնել բյուզանդական վարչական բաժանում, որին Մորիկ Կայսրը ձեռնամուխ է լինում Պարսկաստանի հետ պայմանագիր կնքելուց անմիջապես հետո։ Այդ մասին մանրամասն տեղեկություն է տալիս Հովհաննես Դրասխանակերտցին։ Վերջինիս այս վկայությունը նոր վարչական բաժանման մասին աղբյուրների շարքում գրեթե միակն է, որի վերաբերյալ, սակայն, պատմագրության մեջ կատարվել են լուրջ և հիմնավոր դիտողություններ ու վերապահումներ, մատնացույց են արվել անճշտություններ ու սխալներ։ Continue reading

