Tag Archives: մեծ հայք

ԵՂՐԴՈՒՏԻ ՎԱՆՔ

ԵՂՐԴՈՒՏԻ ՎԱՆՔ, Ս. Հովհաննես վանք, Ս. Շիշյուղո վանք, Արծվաբերի Ս. Նշան վանք, Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Տարոն գավառում, Մուշ քաղաքից 20–22 կմ արևմուտք: Վանքը կոչվել է մերձակայքում աճող եղերդ խոտաբույսի անունով: Ըստ ավանդության, Թադեոս առաքյալն այդտեղ է պահել այն շիշը, որի յուղով օծվել են մարգարեներն ու առաքյալները (այստեղից էլ` Եղրդուտի վանքի մյուս` Ս. Շիշյուղո վանք անունը): Շշի հետ Թադեոս առաքյալը թաղել է նաև մի շարք այլ սրբություններ` Կենաց փայտի մի մասնիկը, Հովսեփի, Մարիամ Մագդաղինացու և Հովսեփ Արիմաթացու մասունքները: Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

ՈՒՏԻՔ

ՈՒՏԻՔ, Ուտի, Աւտի, Ուտիացւոց աշխարհ, Ուտիացւոց գաւառ, Ուտիական աշխարհ, Ուտիական գաւառ, Մեծ Հայքի տասներկուերորդ նահանգը։ Տարածվել է Կուր գետի աջափնյա տափարակում և Հայկական լեռնաշխարհի հս-արլ. լեռնային շրջաններում՝ զբաղեցնելով Աղստև գետից մինչև Կուրի և Երասխի ջրկիցն ընկած տարածքը։ Հյուսիսում և արևելքում Կուր գետով սահմանակցել է Աղվանքին, արևմուտքում Դեբեդի և Աղստևի ջրբաժանով՝ Գուգարքին, հյուսիսարևմուտքում Մրղուզի և Սևանի լեռնաշղթաներով՝ Այրարատին և Սյունիքին, հարավարևմուտքում՝ Արցախին, հարավում Երասխ գետով՝ Փայտակարանին։ Ուտիքի հյուսիսարևմտյան մասը հիմնականում լեռնային անառիկ շրջան է՝ հարուստ անտառներով և ալպյան մարգագետիններով։

Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

ՈՒՏԻ ԱՌԱՆՁՆԱԿ

ՈՒՏԻ ԱՌԱՆՁՆԱԿ. Ուտի Առանձնական, Ուտռուստակ, գավառ Մեծ Հայքի Ուտիք նահանգում, Տրտու (Թարթառ) գետի ավազանում։ Ընդգրկել է Արցախ նահանգից մինչև Կուր գետն ընկած ընդարձակ հարթավայրը (համապատասխանում է Ադրբեջանի Բարդայի շրջանի տարածքին)։ Ուտի Առանձնակում 461-ին հիմնված Պարտավ քաղաքը Սասանյան Պարսկաստանի տիրապետության ժամանակ (V–VII դդ.) եղել է Աղվանից մարզպանության կենտրոնը, իսկ արաբական տիրապետության հաստատումից (VIII դ.) հետո՝ Արմինիա կուսակալության երկրորդ կենտրոնը։ 562-ից այն դարձել է նորաստեղծ Աղվանից կաթողիկոսության աթոռանիստը (IX դ. սկզբից փոխադրվել է Բերդակուր)։ Ուտի Առանձնակի միջնադարյան բնակավայրերից հիշատակվում է Կաղանկատույք գյուղը, ուր ծնվել է հայ պատմագիր Մովսես Կաղանկատվացին։

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

ԱՂՎԱՆՔ

ԱՂՎԱՆՔ, հնագույն երկիր Կուր գետի և Կովկասյան լեռների միջև։ Մեծ Հայքին սահմանակցում էր Կուր գետով։ Ըստ VII դ. «Աշխարհացոյց»–ի, բուն Աղվանքն ուներ 11 գավառ. Եղնի կամ Խենի, Կամբեճան, Բեղ, Շաքի, Գետառու, Խողմազ, Գեղավու, Համբասի, Կապաղակ կամ Ոստան ի մարզպան, Քաղադաշտ կամ Քալաձոր, Դաշտ ի Բազկան կամ Հեջերի։ Աղվանքի տնտեսական, քաղաքական և մշակութային հնագույն կենտրոնն էր Ավթարանի հովիտը։ Այստեղ են կազմավորվել աղվանական քաղաքային հնագույն համայնքները, այդ թվում՝ գլխավոր կենտրոն Կապաղակը:

Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

ԱՂՎԱՆԻՑ ԴՈՒՌ

ԱՂՎԱՆԻՑ ԴՈՒՌ, Դարբանդի դուռ, Ճորա պահակ, Չողա դուռ, ամրություն հին և միջին դարերում։ Կառուցվել է Կովկասյան լեռնաշղթայի և Կասպից ծովի միջև ընկած միակ ճանապարհի վրա։ Անդրկովկասը պատնեշել է հյուսիսային քոչվոր ցեղերի ներխուժումներից պաշտպանելու համար։ Ամրության պարիսպների և երկաթակուռ դարպասների կառուցումը հին պատմիչները (Հովսեփոս Փլավիոս, Տակիտոս, Դիոն Կասիսոս, Պտղոմեոս և ուր.) վերագրում են Ալեքսանդր Մակեդոնացուն (մ. թ. ա. IV դ.)։ Արշակունիների օրոք (I–V դդ.) Աղվանից դուռը հսկել են Մեծ Հայքի Հյուսիսային նախարարությունները՝ Գուգարքի Բդեշխի գլխավորությամբ։

Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Հնամենի բերդի գաղտնիքները

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #148, 25-08-2011

Քաշաթաղի այսօրվա շրջանը, որն իր մեջ է առել պատմական Մեծ Հայքի Սյունիք եւ Արցախ նահանգների մի քանի գավառներ, հարուստ է պատմամշակութային հուշարձաններով: Արդեն հայտնի բազում հուշարձաններին օրեցօր ավելանում են նորերը: Ընդհանրապես հուշարձանների մեծ մասը գտնվում է հյուսիսային թեւում` նախկին Աղահեջք (հետագայում` Քաշաթաղ, Խոժոռաբերդ), Վայկունիք գավառներում: Իսկ հարավում պատմական հուշարձանները հիմնականում սփռված են Որոտան գետի ավազանում` Քաշունիք գավառում: Ըստ 7-րդ դարի «Աշխարհացույց»-ի տվյալների` Մեծ Հայքի Սյունիք նահանգի 12 գավառներից մեկը Բաղքն էր: Միջնադարում գավառը բաժանվում է արեւելյան ու արեւմտյան մասերի եւ հանդես գալիս նոր անուններով: Արեւելյանը կոչվում է Քաշունիք, իսկ արեւմտյանը` Աճեն կամ Աճան: 13-րդ դարից Քաշունիքը կոչվել է նաեւ Բարկուշատ:

Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

ԲԵՐԿՐԻԻ Ս. ՍՏԵՓԱՆՈՍ ՎԱՆՔ

ԲԵՐԿՐԻԻ Ս. ՍՏԵՓԱՆՈՍ ՎԱՆՔ, Տեր Հուսկանորդու վանք, Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Առբերանի (Տարբերունի) գավառում, Արգելանի Ս. Աստվածածին վանքի մոտ: Վերջինիս հետ ընդհանուր միաբանություն է ունեցել: Հիմնվել է XIII դ., Տեր Հուսկանորդի ս. Ստեփանոսի գերեզմանի վրա (մ. 1251-ին): Եղել է նշանավոր սրբավայր և ուխտատեղի: Վանքի` այսօր կանգուն Ս. Ստեփանոս եկեղեցին մեկ զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է, որին հս-ից կից է ս. Ստեփանոսի թաղածածկ դամբարանը: Մոտակա ժայռերին փորագրված են XV դ. խաչքարեր:

Քրիստոնյան Հայաստան հանրագիտարան

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

ԲԱՐԻՁՈՐԻ ՎԱՆՔ

ԲԱՐԻՁՈՐԻ ՎԱՆՔ, Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Խիզան գավառում: XI դ. Կարապետ վարդապետը աղյուսի և քարի զուգակցումով կառուցել է Բարիձորի վանքի Ս. Աստվածածին եկեղեցին` մեկ զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճի հորինվածքով: Ընկուզենու փայտից քանդակազարդ դուռը պատրաստվել է 1041-ին: 1421-ին վանքում թաղել են եթովպացի նահատակ քահանաներին: Բարիձորի վանքն ունի Ս. Գևորգ, Ս. Սարգիս և Ս. Մերկերիոս մատուռները: XV–XVI դդ. վանքում գրվել և ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագրեր: XVII դ. Ս. Աստվածածին եկեղեցուն արմ-ից քառամույթ գավիթ են կցել: XIX դ. վանքն ունեցել է անտառ և ընդարձակ հողեր: Բարիձորի վանքը եղել է նշանավոր սրբավայր և ուխտատեղի, տոնի օրն էր Համբարձման հինգշաբթին:

Քրիստոնյան Հայաստան հանրագիտարան

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

ԲԱԳՆԱՅՐԻ ՎԱՆՔ

ԲԱԳՆԱՅՐԻ ՎԱՆՔ, Մեծ Հայքի Այրարատ նահանգի Շիրակ գավառում, Անիից արևմուտք, Արջո (Ալաջա) լեռան հյուսիսային ստորոտին, Բագնայր գյուղում: Ըստ պատմիչ Սամուել Անեցու, վանքի գլխավոր` Ս. Աստվածածին եկեղեցին (արձանագրություններում կոչվում է նաև Մայր Լուսո) կառուցել է իշխան Սմբատ Մագիստրոս Պահլավունին: Երկու զույգ մույթերով գմբեթավոր դահլիճ տիպի եկեղեցի է: Նրան արմ-ից կից է կենտրոնակազմ, քառասյուն գավիթը (XI դ.), որի ծածկի կենտրոնական հատվածն ունի շթաքարազարդ երդիկով գմբեթ: Ս. Աստվածածին եկեղեցուց հվ-արլ. երկու փոքր եկեղեցիներ են, որոնցից հս-ը (XI դ.) խաչաձև գմբեթավոր հորինվածք ունի, հվ-ը` Ս. Գրիգոր եկեղեցին (1145), մեկ զույգ մույթերով գմբեթավոր դահլիճ է:

Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

ԲԱԳԱՐԱՆԻ Ս. ԹԵՈԴՈՐՈՍ ԵԿԵՂԵՑԻ

ԲԱԳԱՐԱՆԻ Ս. ԹԵՈԴՈՐՈՍ ԵԿԵՂԵՑԻ, Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արշարունիք գավառի հյուսիս-արևելքում, Ախուրյանի աջ ափին: Ըստ շինարարական արձանագրության, կառուցել են տվել իշխան Բուտ Առավեղյանն ու նրա կինը` Աննան, 624–631-ին: Հորինվածքով հարում է Էջմիածնի Մայր տաճարի խաչաձև-կենտրոնագմբեթ, քառախորան, քառամույթ տիպին:

Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS