Tag Archives: մոսկվա

Պայմանագիր Ռուսաստանի և Թուրքիայի միջև. Մոսկվա, 16 մարտի, 1921թ.

«Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1818-1923)», պրոֆ. Ջ. Ս. Կիրակոսյանի խմբագրությամբ, Երևան, 1972թ.

Թարգմանություն Ռուսերենից
Մոսկվա, 16 մարտի, 1921 թ.

Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության կառավարությունը և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը, բաժանելով ազգերի եղբայրության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքները, նշելով իրենց միջև գոյություն ունեցող համերաշխությունը իմպերիալիզմի դեմ մղվող պայքարում, ինչպես նաև այն իրողությունը, որ երկու ժոդովուրդներից մեկի համար ստեղծված ամեն տեսակ դժվարությունները վատթարացնում են մյուսի դրությունը, և ամբողջովին խանդավառված միմյանց միջև մշտական սրտագին փոխհարաբերություններ և երկու կողմերի փոխադարձ շահերի վրա հիմնված անխզելի բարեկամություն հաստատելու ցանկությամբ, որոշեցին կնքել բարեկամության և եղբայրության պայմանագիր և դրա համար որպես իրենց լիազորներ նշանակեցին՝ Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Հովհաննես Ղանալանյան – Հակոբ և Արսեն Մանանդյաններ

Ակադեմիկոս Հակոբ Մանանդյանը իր կես դար տևող գիտական արգասովոր գործունեության ընթացքում մեծ ծառայություն է մատուցել հայոց, և ոչ միայն հայոց, պատմության մի շարք մութ ու կնճռոտ հարցերի լուսաբանման ասպարեզում։ Գիտական լայն հասարակայնությանը հայտնի են նրա այնպիսի կարևոր աշխատությունները, ինչպիսիք են «Հունաբան դպրոցը», «Ֆեոդալիզմը հին Հայաստանում», «Հին Հայաստանի Գլխավոր ճանապարհները», «Ժողովրդական ապստամբությունները Հայաստանամ արաբական տիրապետության դեմ», «О торговле и городах Армении в связи с мировой торговлей древних времен» «Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության», «Տիգրան Երկրորդը և Հռոմը», «Հին Հայաստանի և Անդրկովկասի մի քանի պրոբլեմների մասին» և տասնյակ ուրիշներ:

Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Ողբերգության պահին

ՀՐԱՉԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ
«Գարուն», թիվ 4, 1989

Հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջերից մեկը Հայաստանի դեմ Թուրքիայի զավթողական պատերազմն էր 1920թ. սեպտեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը ընկած ժամանակաշրջանում։
Դա այն ժամանակն էր, երբ Կոմինտերնի II կոնգրեսը (1920թ. մայիս), հաշվի առնելով Գերմանիայում (1918 թ.) և Հունգարիայում (1919թ.) ծագած հեղափոխականների փորձը, դրանց պարտությունից արված դասերը և քննարկելով համաշխարհային պրոլետարական հեղափոխության զարգացման հեռանկարները, եկել էր այն եզրակացության, որ տվյալ էտապում հակաիմպերիալիստական պայքարը և համաշխարհային հեղափոխությունը բորբոքող գլխավոր ուժը եվրոպական գաղութարարների դեմ Արևելքի, հատկապես մուսուլմանական ժողովուրդների, ազատագրական կռիվն է։ Իսկ ողջ Արևելքի հակաիմպերիալիստական պայքարի ղեկավար ուժ համարվեց քեմալական Թուրքիան։
Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

ՌՍՖՍՀ Արտաքին գործերի ժողովրդական կոմիսարի նոտան Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության արտաքին գործերի ժողովրդական կոմիսարի պաշտոնակատար Ահմեդ Մուխթարին

{483}
Թարգմանություն ռուսերենից
13 հունվարի, 1921թ.
Ռուսական կառավարությունը երջանիկ կլինի դիմավորել և անմիջականորեն Մոսկվայում ողջունել Ձեր պատվիրակությանը, Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

ԹԱԻՐՈՎ Ալեքսանդր Յակովլևիչ

ԹԱԻՐՈՎ Ալեքսանդր Յակովլևիչ 24.6 (6.7). 1885, Ռոմնի – 25.9.1950, Մոսկվայ, սովետական ռեժիսոր։ ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ (1935)։ XX դ. թատերական արվեստի ռեֆորմատոր-ռեժիսորներից։ Գործունեությունն սկսել է 1905-ին՝ որպես դերասան, 1908-ից՝ ռեժիսոր։ Թաիրովը Մոսկվայի Կամերային թատրոնի (1914—50) հիմնադիրն ու ղեկավարն էր։ Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS