Tag Archives: նիկոլ դուման

Աղբյուր Սերոբ

ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Գարուն», 1989թ. թիվ 1

«Ո՞վ էր Սերոբը, Աղբյուր մականված սողորդցի այդ հանրածանոթ գյուղացին, որի առջև սասանում են երկու ամբողջ գավառներ, որի անունով թնդում են Բաղեշի և Խլաթի լեռներն ու ձորերը…»
Քրիստափոր Միքայելյան

Հայոց հինավուրց Տարոնո աշխարհի Ախլաթ (Խլաթ) գավառի Սողորդ գյուղի համբավավոր, հարուստ Խչեի տոհմից էր Սերոբը (Սերոբ Վարդանյան), ծնված 1864 թ.։ Սերոբը Վարդանյանների գերդաստանի չորս որդիներից կրտսերն էր։ Մանուկ հասակից սիրում էր շրջել հայրենի Նեմրութի լանջերին, ապրել սարերի ու լեռների շնորհած ազատությամբ։ Բնատուր որսորդ էր. մի զարմանալի հատկություն՝ բնորոշ մեծ հայդուկներին։ Որսորդության մեծ սիրահար էին Նիկոլ Դումանը, Գևորգ Չաուշն ու Սեբաստացի Մուրադը։
Տասնութ տարեկանում ավագ եղբայրը՝ գյուղի ռես Մխեն Սերոբին նվիրում է հրացան և դաշույն, և նա ամբողջությամբ նվիրվում է որսորդության, ամեն օր սարերից վերադառնում հարուստ որսով։ Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Նահատակ ֆիդայու նամակը

Հակոբ Փափազյան
«Գարուն», 1989, թիվ 1

1982 թ. օգոստոսին, երբ գիտական գործուղման մեջ էի Բուլղարիայում, ուսումնասիրելու համար «Կիրիլ և Մեֆոդի» ժողովրդական գրադարանի արխիվներում պահվող և Հայաստանի 16—19-րդ դդ. սոցիալ-տնտեսական ու քաղաքական պատմության վերաբերյալ հարուստ տեղեկություններ պարունակող օսմանյան պաշտոնական վավերագրերը (տե՛ս «Պատմաբանասիրական հանդես», 1984 թ. N 3), Սոֆիայի «Երևան» մշակութային կազմակերպության տանը մի հայրենակից ինձ հանձնեց դպրոցական տետրի քայքայված մի թերթիկ։ Այն պարունակում էր հայատառ թուրքերենով գրված վեց էջանռց մի նամակի վերջին երկու էջերը։ Նա չէր հիշում, թե ինչպես է այդ թերթիկը հայտնվել իր մոտ և ոչինչ չգիտեր նամակի սկզբի երկու կորած թերթերի մասին։ Իմ թախանձանքները` որոնելու և գտնելու դրանք, ոչ մի արդյունք չտվին։

Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Աշոտ Ներսիսյան – Գուրգեն

Գարուն, թիվ 7, 1989

19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայ ազգային-ազատագրական պայքարը տվել է մի շարք յուրօրի­նակ դեմքեր, որոնց ընտրած խոհուն և կշռադատված գործելակերպը պատճառ է հանդիսացել նրանց ստվե­րում մնալու։ Այսօր, երբ մեր պատմագրությունը արդարացիորեն փորձում է բարձրացնել հայ ազատագրական պայքարի ըստ ամենայնի լուսաբանման հարցը, այն տպավորությունն է ստեղծվում հաճախ, թե այդ պայքարը ընթացել է միայն հայդուկային շարժումների ձևով։ Մինչդեռ դրա խորը ուսումնասիրությունը այն համոզումն է ծնում, որ հայդուկ հասկացողությունը բավական չէ լիարժեք բնութագիրը տալու մի շարք այնպիսի անհատ­ների, ինչպիսիք են Հրայրը, Գուրգենը, Երկաթը և ու­րիշներ։
Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS