«Հայաստանի զրուցակից», 13-20 հունվարի, 2012թ.
Հոգուս փայլատակման պես է իմ սրի փայլը:
Ալ Մութանաբի
Երբ երիտասարդ էի` ամեն անգամ Սասունցի Դավթի արձանը տեսնելիս ինչ-որ մի «անճշտություն» էի զգում: Երկար ժամանակ չէի կարողանում հասկանալ, թե որն է պատճառը: Եվ միայն համեմատաբար վերջերս, երբ սկսեցի հետաքրքրվել հին զենքերով և ընդհանրապես զինագիտությամբ, հասկացա` դա Դավթի զենքն է: Ի՞նչ է նրա ձեռքին, ի՞նչ զենք է նրան բաժին ընկել իր պապից ու հորից: Ցանկացած հայ, նույնիսկ նա, ով «Սասնա ծռեր» վիպասքը չի կարդացել, կպատասխանի` Թուր Կեծակին: Եվ իրավացի կլինի: Այնուամենայնիվ Դավիթն իր նախնիներից ժառանգել է թո՞ւր, թե մեկ այլ զենք: Մենք այսօր չենք անդրադառնա էպոսի հերոսների սպառազինման մյուս բաղադրիչներին և հայկական զենքի ծագումնաբանությանը, կքննարկենք միայն ծակող-կտրող-հատող մասն այն զենքի, որը կրում էին Սասնա դյուցազունները: Continue reading





