Tag Archives: վան

Gallery

Հայաստանի մայրաքաղաքները. Վան: Լուսանկարներ

This gallery contains 22 photos.

Share via email

Աղբյուր` Սերգեյ Վարդանյան, Հայաստանի մայրաքաղաքները, Երևան, 1995թ.

Հայաստանի մայրաքաղաքները. Վան

Share via email
The Capitals of Armenia

The Capitals of Armenia

Հայաստանի մայրաքաղաքները. Վան

Աղբյուր`
Սերգեյ Վարդանյան,
Հայաստանի մայրաքաղաքները, Երևան, 1995թ.

Աշոտ Ներսիսյան – Գուրգեն

Share via email

Գարուն, թիվ 7, 1989

19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայ ազգային-ազատագրական պայքարը տվել է մի շարք յուրօրի­նակ դեմքեր, որոնց ընտրած խոհուն և կշռադատված գործելակերպը պատճառ է հանդիսացել նրանց ստվե­րում մնալու։ Այսօր, երբ մեր պատմագրությունը արդարացիորեն փորձում է բարձրացնել հայ ազատագրական պայքարի ըստ ամենայնի լուսաբանման հարցը, այն տպավորությունն է ստեղծվում հաճախ, թե այդ պայքարը ընթացել է միայն հայդուկային շարժումների ձևով։ Մինչդեռ դրա խորը ուսումնասիրությունը այն համոզումն է ծնում, որ հայդուկ հասկացողությունը բավական չէ լիարժեք բնութագիրը տալու մի շարք այնպիսի անհատ­ների, ինչպիսիք են Հրայրը, Գուրգենը, Երկաթը և ու­րիշներ։
Continue reading

Արա Սարգսյան – Կտակը

Share via email

Խոսքն այստեղ Փանոս Թերլեմեզյանի մասին է։ Վարպետի մասին։

Մենք բոլորս նրան վարպետ էինք կանչում, բայց առավել սիրում էինք քնքշորեն ու կրճատ նրան կանչել Թերլեմեզ։ Թերլեմեզն ասաց… Թերլեմեզը գնաց նկարելու… Թերլեմեզը մասնակցեց ցուցահանդեսին… Թերլեմեզը պատմեց…։ Իսկ Թերլեմեզ` թուրքերեն նշանակում է չքրտնող։ Մարդ, որ ինչքան աշխատում է, ճգնում, ճակատին քրտինք չի երևում, ուրեմն և տոկուն մարդ է, ամուր, պինդ, առնական։ Եվ դա ճիշտ էր. Թերլեմեզն առնական էր։
Continue reading

ԹԱՂ

Share via email

ԹԱՂ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Շատախ գավառում։ Թաղը Շատախ գավառի կենտրոնն Էր։ 1909-ին ուներ 100 տուն հայ բնակիչ։ Զբաղվում Էին անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, առևտրով և արհեստներով (շալագործությամբ)։ Գյուղն ուներ եկեղեցի և երկսեռ վարժարան։ XX դ. սկզբին Թաղում հրատարակվել Է խմորատիպ թերթ։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մի մասը, փրկվելով կոտորածներից, բնակություն Է հաստատել Արևելյան Հայաստանում։

Ողբերգության պահին

Share via email

ՀՐԱՉԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ
«Գարուն», թիվ 4, 1989

Հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջերից մեկը Հայաստանի դեմ Թուրքիայի զավթողական պատերազմն էր 1920թ. սեպտեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը ընկած ժամանակաշրջանում։
Դա այն ժամանակն էր, երբ Կոմինտերնի II կոնգրեսը (1920թ. մայիս), հաշվի առնելով Գերմանիայում (1918 թ.) և Հունգարիայում (1919թ.) ծագած հեղափոխականների փորձը, դրանց պարտությունից արված դասերը և քննարկելով համաշխարհային պրոլետարական հեղափոխության զարգացման հեռանկարները, եկել էր այն եզրակացության, որ տվյալ էտապում հակաիմպերիալիստական պայքարը և համաշխարհային հեղափոխությունը բորբոքող գլխավոր ուժը եվրոպական գաղութարարների դեմ Արևելքի, հատկապես մուսուլմանական ժողովուրդների, ազատագրական կռիվն է։ Իսկ ողջ Արևելքի հակաիմպերիալիստական պայքարի ղեկավար ուժ համարվեց քեմալական Թուրքիան։
Continue reading

ԼԻՄ ԱՆԱՊԱՏ

Share via email

ԼԻՄ ԱՆԱՊԱՏ, Վանա լճի հյուսիս-արևելքում` Լիմ կղզում: Ըստ ավանդության, IV դ. սկզբին հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը: XIV դ. սկզբին Լիմ անապատում եղել են Ս. Աստվածածին, Ս. Կարապետ և Ս. Գևորգ եկեղեցիները: 1305-ին Աղթամարի Զաքարիա Ա կաթողիկոսը հիմնովին վերակառուցել է Լիմ անապատի գլխավոր` Ս. Գևորգ եկեղեցին: Ըստ IX–X դդ. պատմիչ Թովմա Արծրունու «Պատմություն Արծրունյաց տան» երկի անանուն շարունակողի` եկեղեցին գմբեթավոր էր, շքեղ հարդարված: 1394-ին Լենկթեմուրի արշավանքից, 1428-ին Սքանդարի ներխուժումից փախչելով` Վանա լճի ափամերձ բնակչությունը պատսպարվել է Լիմ անապատում: 1538-ին Վանի կառավարիչ Գոգչա սուլթանը գրավել է Լիմ կղզին, այրել ու ծով նետել Լիմ անապատի գրատան ձեռագրերը, որոնց միայն մի փոքր մասն է գտնվել ու փրկվել:

Continue reading

ՍԱՐԴՈՒՐԻ Բ

Share via email

ՍԱՐԴՈՒՐԻ Բ (ծն. թ. անհտ.–մ. թ. ա. մոտ 735), Ուրարտուի թագավոր մ. թ. ա. մոտ 764-ից։ Արգիշտի Ա թագավորի որդին, գահակիցը և հաջորդը։ Սարդուրի Բ-ի գործունեության մասին պատմող տասնյակ արձանագրություններ են հայտնաբերվել Հայաստանի զանազան վայրերում (Վան, Արածանու հովիտ, Արարատյան դաշտ, Սևանի ավազան ևն)։

Continue reading

Gallery

ՎԱՆ-ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆ | Մաս I

This gallery contains 14 photos.

Share via email

ՎԱՐԱԳԱՎԱՆՔԻ ԴՊՐՈՑ

Share via email

ՎԱՐԱԳԱՎԱՆՔԻ ԴՊՐՈՑ, Վարագավանքի Ժառանգավորաց դպրոց, հիմնադրվել Է 1857-ին, վանահայր Մ. Խրիմյանի և նրա համախոհների ջանքերով։ Եղել Է նոր տիպի դպրոց. Վանում առաջինը այստեղ են աշակերտներին տրամադրվել սեղաններ, գրատախտակ, քարտեզներ ու բնագիտական նկարներ, վերացվել էր մարմնական պատիժը, արմատավորվել Էին ժամանակի մանկավարժության առաջավոր ձևերն ու մեթոդները։ Continue reading