ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆ
«Գարուն», թիվ 4, 1989թ.
Ստամբուլի հատակ զինվորական տրիբունալում, երիտթուրքերի դատավարության գործով նրանց աննախադեպ ոճրագործությունների մասին Ք. Աթաթուրքի կողմից տրված խոստովանական ցուցմունքներից տարիներ անց, թուրքերը սթափվեցին։ Հիշեցին հին հռոմեական այն բանաձևը, որ «Ոչ ոք պարտավոր չէ մատնել ինքն իրեն, իր ստորությանը վերաբերող ցուցմունք տալ»։ Այդ հոգեփոխումը առավել դրսևորվեց երկրորդ աշխարհամարտից հետո, երբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1946 թ. դեկտեմբերի 11֊ի առաջին նստաշրջանում ընդունված որոշումը ազդարարեց, որ ցեղասպանությունը հանդիսանում է միջազգային ծանրագույն հանցագործություն, և նման հանցագործությունների շարքը դասեց նաև անցյալում կատարված ցեղասպանության բոլոր դեպքերը՝ առանց վաղեմության ժամկետի կիրառության։
Continue reading →