Tag Archives: օրջոնիկիձե

Ողբերգության պահին

ՀՐԱՉԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ
«Գարուն», թիվ 4, 1989

Հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջերից մեկը Հայաստանի դեմ Թուրքիայի զավթողական պատերազմն էր 1920թ. սեպտեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը ընկած ժամանակաշրջանում։
Դա այն ժամանակն էր, երբ Կոմինտերնի II կոնգրեսը (1920թ. մայիս), հաշվի առնելով Գերմանիայում (1918 թ.) և Հունգարիայում (1919թ.) ծագած հեղափոխականների փորձը, դրանց պարտությունից արված դասերը և քննարկելով համաշխարհային պրոլետարական հեղափոխության զարգացման հեռանկարները, եկել էր այն եզրակացության, որ տվյալ էտապում հակաիմպերիալիստական պայքարը և համաշխարհային հեղափոխությունը բորբոքող գլխավոր ուժը եվրոպական գաղութարարների դեմ Արևելքի, հատկապես մուսուլմանական ժողովուրդների, ազատագրական կռիվն է։ Իսկ ողջ Արևելքի հակաիմպերիալիստական պայքարի ղեկավար ուժ համարվեց քեմալական Թուրքիան։
Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

ՌՍՖՍՀ-ի արտաքին գործերի ժողովրդական կոմիսարի հեռագիրը Վրաստանում ՌՍՖՍՀ-ի լիազոր ներկայացուցիչ Ա. Լ. Շեյնմանին

{465}
Թարգմանություն ռուսերենից
10 դեկտեմբերի, 1920 թ.

Բոլոր նշաններից երևում է, որ Անտանտայի և քեմալականների միջև հաշտության փորձը գլուխ չի գալիս։ Անգլիան մերժում է պահանջվող զիջումները և քեմալականների մեջ վերստին ուժեղանում է սովետական օրիենտացիան։ Բոլոր տեղեկություններից երևում է, որ Թուրքիայի մասսաների մեջ մեր հեղինակությունն այնքան մեծ է, որ քեմալականների աջ թևը ներկա մոմենտում չի կարողանա քաղաքականությունը շեշտակի շուռ տալ մեր դեմ և կարող է լոկ խարդավանքներով և մեզ համար վնասակար դիվանագիտական գործողություններով խանգարել։ Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Կովկասյան ռազմաճակատի ռազմահեղափոխական խորհրդի անդամի հեռագիրը Հայաստանում ՌՍՖՍՀ-ի լիազոր ներկայացուցիչ Բ. Վ. Լեգրանին

{462}
Թարգմանություն ռուսերենից
Բաքու, 3 դեկտեմբերի, 1920 թ.

Հաղորդում եմ Չիչերինի N 115 հեռագիրը Մդիվանու համար` «Մդիվանուն հանձնարարում ենք պատասխանել թուրքերին, որ մենք այստեղից ուղարկում ենք հանձնախումբ նրանց հետ պայմանագիր կնքելու վերաբերյալ բանակցություններ վարելու համար և թուրքական կառավարությունից խնդրում ենք հաղորդել, թե ե՞րբ կմեկնի այդ նպատակի համար նրանց նշանակած հանձնախումբը, թե ի՞նչ մարդկանցից է այն կազմված լինելու, թե բանակցությունների համար ո՞ր վայրն են առաջարկում։ Ամենամոտիկ օրերին կհաղորդենք, թե ովքեր կմտնեն մեր հանձնախմբի մեջ։ Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Ս. Օրջոնիկիձեի հեռագիրը Գ. Վ. Չիչերինին

{447}

12 հոկտեմբերի, 1918 թ.

Հայաստանի դրությունը ողբերգական, է։ Երևանի նահանգի երկու գավառների մի փոքր հողակտորի վրա կուտակվել են ավելի քան 600 000 գաղթականներ, որոնք մասսայաբար կոտորվում են սովից ու համաճարակից։ Իրենց նվաճած գավառներում թուրքերը կոտորել են բնակչության կեսը։ Ղարաբաղում Շուշիի և Զանգեզուրի երկու գավառներն էլ թուրքերը գրավել են, և բնակչությունը համառ դիմադրություն է ցույց տալիս։
Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS