-
ankakhutyun.am
Categories
- Բաքու 1990 | Baku 1990 (18)
- Գրադարան | Library (119)
- ԼՂՀ (1)
- Լուսանկարներ | Photos (53)
- Հանրագիտարան (705)
- Հոդվածներ | Articles (230)
- Մամուլ | Press (150)
- Նորություններ | News (103)
- Սումգայիթ | Sumgait (6)
- Տեսանյութեր | Videos (6)
- Փաստաթղթեր | Documents (80)
Տեսանյութեր | Videos
Tag Archives: գրականություն
Սերգեյ Գորոդեցկի. Վանի հնությունները
Բախտս չի բերում, երեք անգամ է արդեն, այն էլ՝ երկար ժամանակով, լինում եմ Վանում, և ոչ մի անգամ իմ այցելությունը չի համընկնում Մառի այցելությանը։ Այս գիտնականը, որի հարցախույզ միտքը Կովկասի անցյալի մեջ բոլորովին անհայտ հեռանկարներ է բացում, առանց չափազանցության, կարող … Continue reading
Սերգեյ Գորոդեցկի. Ուրվականների քաղաքը
Հնադարյան մարդը բանաստեղծ էր՝ մտածում էր պատկերներով: Նրա աչքն ամենուր որոնում էր մարդկային ձևեր, լճի վրայով սահող ամպերի մեջ նա աստվածներ էր տեսնում՝ ճիշտ և ճիշտ իր նման, հրաբխածին քարաժայռերի մեջ նա պատմություններ էր կարդում՝ ճիշտ և ճիշտ իր ապրածների … Continue reading
Սերգեյ Գորոդեցկի. Որմիզդի, Քրիստոսի և Ալլահի տաճարները
Պատերազմի ամենադաժան սարսափներից են տաճարների պղծումը, սրբությունների ոտնահարումը։ Միևնույն է, թե ում տաճարներն են դրանք՝ Քրիստոսի, ալլահի թե մի այլ աստծու։ Պատերազմի ցինիզմը՝ կյանքի հարցերը մահվամբ լուծելու անբարոյական սկզբունքը, այստեղ արտահայտվում է իր ողջ զորությամբ։
Ակսել Բակունց. Սպիտակ ձին
1 Շարմաղ բիբին երեկոյան, երբ ժամհարը քաշում էր եկեղեցու զանգերը, խրճիթի ծանր դուռը տնքալով բաց էր անում։ Երկար ու կերկեր, իբրև արևելյան թախծոտ երգ, ճռնչում էր հին դուռը, երբ պառավի գողացող ձեռքերը ձգվում էին դեպի դռան մաշված ունկը։ Խավար խրճիթում … Continue reading
Ակսել Բակունց. Սև ցելերի սերմնացանը
1 Ես հարցնում եմ Ավագին. — Մնո՞ւմ է այն վարագույրը… — Մնում է։ — Իսկ մա՞յրը… — Մայրը դեռ հավատում է։ Հետո բարձրանում է մի այլ վարագույր և երևում են արևի շողերով ողողված Արաքսի տափարակը, առափնյա դեղնած եղեգները, որոնք հազիվ … Continue reading
Ակսել Բակունց. Նամակ ռուսաց թագավորին
Իրիկնապահին՝ Արթին պապիս նստելու տեղը կամարակապ դարբասի նիշն էր, որի ներքևի մասը, գետնից մետրաչափ բարձր, կոկիկ տաշած էր, քարե աթոռի պես սարքած։ Կնստեր իր տեղը, կկռթներ հոնի կարմիր մահակին, գլուխը մի կողմի վրա կթեքեր, և եթե զրույցընկեր չունենար, ինքն իրեն … Continue reading
Posted in Գրադարան | Library
Tagged ակսել բակունց, գրականություն, նամակ ռուսաց թագավորին
Comments Off
Ակսել Բակունց. Մթնաձոր
Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է, մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում։ Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել: Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, … Continue reading
Ակսել Բակունց. Կյորես
Օ tempora, o temppora O՜ Զանգեզուր, օ՜ Կյորես… 1 Քաղաքն ուներ երկու անուն՝ Գորիս և Կյորես։ Երրորդ անունը՝ Կորիս,— տալիս էր միայն մի մարդ՝ դեղավաճառ Քյալլա Ծատուրը, որը քաղաքում հռչակված էր որպես փիլիսոփա և հին գրքերի սիրահար։ Գուցե այդ գրքերից … Continue reading
Ակսել Բակունց. Ծիրանի փողը
Ես թերթում եմ ուղեգրությունների իմ տետրը և նրա էջերի արանքում գտնում եմ սուսամբարի երկու տերև չոր ու գորշ, ինչպես հանգած մոխիր։ Կռանում եմ թղթի վրա, ռունգներս լայնանում են սուսամբարի հոտից ու դողալով թերթում եմ տետրը… Հետո պատից վերցնում եմ ծամի … Continue reading
Ակսել Բակունց. Խոնարհ աղջիկը
Գարնանային առավոտը խոստանում էր պայծառ և արևոտ օր։ Կուշտ կերած մեր ձիերը արագ քայլերով բարձրանում էին քարոտ արահետը և ամեն քայլափոխին փնչում։ Քրտինքից խոնավացել էր ձիերի մուգ-կապույտ վիզը։

